Խնդրեմ, բացատրեք ինձ՝ ո՞րն է իմ սխալ ընկալումը:
Միանգամայն համաձայն եմ, ես էլ ինձ կրտսեր չէի տա ոչ այն ժամանակ, ոչ հիմա: Սակայն հիմարությանս և ինքնախաբեությանս աստիճանն այնքան մեծ էր, որ համաձայնվեցի «լիդեր» դառնալ: Համենայն դեպս, «հոգևոր առաջնորդները» պետք է խուսափեն նորահավատներին ուսուցիչներ կարգելուց, ասածս սա է /չկարծեք, որ փորձում եմ արդարանալ ուրիշի սխալներով/:Խնդրում եմ ինձ սխալ չհասկանալ, դուք վկայում եք որ ինչ որ ավագ եք եղել, ես ձեզ կրտսեր անգամ չէի տա...
Կարծում եմ, մի քիչ շտապում եք՝ եզրակացություններ կատարելու մեջ:Դուք Աստծո զորությունը ուրացած եք, դատում եք երևույթներով....
Չեմ հերքի, քանի որ Հայ Առաքելական Եկեղեցի /հետագայում՝ ՀԱԵ/ եկել եմ՝ նրա սկզբունքներն ու վարդապետությունը ընդունելով: ԿԽ-ից /հետագայում նաև ՀԱՀԵ-ից /Հայաստանի Ավետարանական հավատքի եկեղեցի, «հիսունականներ»// հեռացել եմ ոչ թե այս կամ այն մարդու պատճառով, այլ հենց վարդապետության, սկզբունքների, քարոզության՝ քրիստոնեական սկզբունքենրի հետ անհամատեղ լինելու պատճառով: Եթե մարդիկ լինեին պատճառը, ոչ մի տեղ էլ չէի գնա. այսօր էլ ինչ ասես կարելի է լսել հոգևորականների մասին, և, միգուցե դրանց մի մասը ճիշտ է: Բայց կարևորը ոչ թե այն է, թե ինչպիսին է հոգևորականը, այլ այն՝ ինչ է նա քարոզում: ՀԱԵ-ում կա առաքյալների Սուրբ հոգևոր հայրերի միջոցով դարերի ընթացքում ձևավորված հստակ վարդապետություն, և այնտեղ չի կարող քարոզվել մի բան, որը դուրս է այդ վարդապետությունից: Հակառակ դրան, ԿԽ նման երիտասարդ «քրիստոնեական հարանվանություններում» հաճախ կարելի է լսել իրարամերժ քարոզներ /օրինակ, կապված սրբության հետ/:Ձեր հայացքն ուղղված է եղել մարկ-մարդ հարաբերությանը ու պատահաբար չէ որ այսօր հակառակ դիրքում եք հայտնվել, վաղն էլ կհերքեք ձեր այսօրվա դիրքորոշումը...
Լավ է, որ դուք էլ եք նկատում, որ նշվածներն ակնհայտ սխալներ են: Ժողովրդին չեմ դատում, իհարկե: Անհամաձայնությունս վարդապետության և սկզբունքների հետ է:Ամփոփելով խոսքս ասեմ, խնդրում եմ մի արեք այնպիսի հայտարարություններ որոնք ձեզ կդնեն անհարմար իրավիճակի մեջ և մի քանիսի սխալից ելնելով մի դատեք մի ամբողջ ժողովրդի.....
Որ մեկին չեմ դատեր, այլ պայքարում եմ սխալ և մոլորեցուցիչ ուսմունքենրի՝ իբրև քրիստոնեական մատուցվելու դեմ:Աստված է բոլորի Տերը և նրանց համար շատ մեծ գին է վճարվել, դու ով ես որ Աստծո ծառան կդատես....
Հ.Գ. Երբ առաքյալներն ուղարկվեցին քարոզելու քրիստոնեությունը, այդ գործընթացը քաոտիկ չէր. ամեն մեկը մի տեղ գնաց՝ քարոզելու: Մեզ մոտ եկան երկու առաքյալ և հիմնեցին եկեղեցի, որև հետագայում կոչվեց ՀԱԵ: Բացատրեք խնդրեմ, եթե Աստված կամեցավ իր առաքելական եկեղեցու միջոցով քրիստոնեության բերել մի ազգի, ինչի՞ համար է անհրաժեշտ ազգը նորովի «դարձնել քրիստոնյա», այն հեռացնելով դարերով խնամքով սովորեցրած և փայփայած քրիստոնեական սկզբունքներից ու Եկեղեցուց: /ինչպես դա անում եմ բազմաթիվ «հարանվանություններ», և այլն/
Ինչո՞ւ և պետք և ո՞ւմ է ձեռնտու ազգի կրոնական պառակտումը:
Էջանիշներ