User Tag List

Ցույց են տրվում 256 համարից մինչև 261 համարի արդյունքները՝ ընդհանուր 261 հատից

Թեմա: Կյանքի խոսք (խարիզմատներ)

Ծառի տեսքով դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #1
    Պատվավոր անդամ ars83-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.06.2008
    Գրառումներ
    2,966
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Կյանքի խոսք (խարիզմատներ)

    Մեջբերում Amina-ի խոսքերից Նայել գրառումը
    «Կյանքի խոսք» ի մասին կարդալուց ուղակի չգիտեի ծիծաղեի, թե լացեի, ուղղակի ապշեցուցիչ էր ինֆորմացիայի ստությունը (մեղադրանքներ օկուլտիզմի, էքստազի մեջ ընկնելու էլ չգիտեմ ինչ ) ամոթ է ուղակի նման բաներ ասելը:
    Ամինա, եթե այսպես զգացմունքային կերպով չարձագանքեիք «Կյանքի խոսքի» մասին գրվածին, թերևս, ես էլ չէի կարդա այդ հոդվածը, բայց ձեր ռեակցիայից հետո հետաքրքրեց:

    Ասում եք՝ ամոթ է նման բան գրելը: Ինչո՞ւ: Ավելի ամոթ չէ՞ հազարներով մարդկանց խաբելը և քրիստոնեական հիմնադրույթներից շեղելը, ինչպես դա անում է «Կյանքի Խոսք» /հետագայում՝ ԿԽ կազմակերպությունը/: Որպես նախկին ԿԽ անդամ, «մկրտված», «Աստվածաշնչյան դպրոցի» դիպլոմ ստացած /գրեթե գերազանցության/, կարող եմ պնդել, որ գրվածների ճնշող մեծամասնությունը ճշմարտություն է:

    1. Անհերքելի է, որ ԿԽ քարոզում է «բարգավաճ քրիստոնեություն», մեծ շեշտ դնելով հարստության վրա: Քանի-քանի անգամ արտասահմանից եկած քարոզիչների եմ լսել «ֆինանսական սեմինարներ» վարելիս /Մաքսիմ Մաքսիմով, օրինակ/: Իմաստը հիմնականում այն էր, որ պետք է քրիստոնյան լինի բարգավաճ, հարուստ, Աբրահամի օրինակով: Եվ դրան հասնելու ամենաազդեցիկ ձևերից է... տասանորդը: Միշտ ինձ մոտ հարց է եղելէ ինչո՞ւ ոչ աղքատներին ողորմելը, որբերին հագցնելը, և այլն: Անգամ այդ հարցերում ԿԽ դրսևորում է տարօրինակ մոտեցում: Որբերի համար շորեր հավաքելուց, օրինակ, չեն ընդունվում կիսամաշված կամ մաշված շորերը և բերողին սովորեցնում են, թե «ավելցուկդ մի բեր» կամ «մի բեր այն, ինչ ինքդ չէիր հագնի»: Իսկ, միգուցե, դա տվողի «երկու լումա՞ն» է: Սրանով ԿԽ-ն չի հետաքրքրվում:

    2. Հիվանդությունների նկատմամբ գրեթե պանիկական վախ և դրա սերմանումը ԿԽ անդամների մեջ: «Հիվանդություն մեղքի պատճառով» կամ «հիվանդություն՝ ուղղվելու համար» գաղափարները համարյա թե արգելքի տակ են: Բարգավաճ քրիստոնյայի կյանքում հիվանդությանը տեղ չպետք է լինի:

    3. Աստվածածնի /հատկապես/ և Սուրբերի նկատմամբ սառը, երբեմն՝ անհարգալից վերաբերմունք: Սեփական անձի դասում միևնույն մակարդակի վրա Առաքյալների և Ավետարանիչների հետ, ինչից գործնականում, բխում է, որ նրանցից սովորելու շատ բան չկա: Բերում է նաև Աստվածաշնչի կամայական մեկնաբանությունների՝ ըստ հանգամանքների:

    4. Այսպես կոչված «խմբակների լիդերների» /ցավոք, անգամ սա է ինձ վիճակվել ժամանակին/ գրեթե առանց նախապատրաստման նշանակում /«ձեռնադրում»/: Անփորձ, զգացմունքային, ինքնատիրապետումից թույլ երիտասարդները շատ հաճախ նշանակվում են «լիդերներ» տարեց և միջին հասակի մարդկանց վրա /ուղիղ հակասություն Պողոս առաքյալի՝ Եկեղեցում պաշտոնյաներ կարգելու մասին հրահանգներին, բայց ԿԽ համար դա էական չէ, քանի որ «լիդերների» պակաս կա/: Լսել եմ մի քանի տարեց մարդկանց, որոնք բողոքել են «լիդերների» /16-17 տարեկան տղա կամ աղջիկ/ կոշտ և անզուսպ վերաբերմունքից:

    5. Վերջապես, ս.Հաղորդության խորհրդի պարզապես խայտառակ բեմականացումը: Անձամբ ներկա եմ եղել մի քանի հազարանոց հավաքույթի Համալիրում, որտեղ բաժանվել է քաղցր հյութ /ալկոհոլազուրկ խաղողի հյութ, հավանաբար/ և չոր լավաշ՝ իբրև Քրիստոսի Արյուն և Մարմին: Ըստ որում, բաժանվել է առանց որևէ խտրականության, առանց Հաղորդության խորհրդի բացատրման, առաջին անգամ եկած մարդկանց, առանց որևէ խոստովանության /կարճատև աղոթք քարոզչի կողմից՝ ավելի շատ գոհության, քան ապաշխարհության/: Նշված խորհրդի կատարում կամայական ժամանակ, կամայական հավաքույթներին:

    Առայժմ, երևի, այսքանը:
    Il y a un spectacle plus grand que la mer, c'est le ciel; il y a un spectacle plus grand que le ciel, c'est l'intérieur de l'âme. (V. Hugo, Les Misérables)

  2. Գրառմանը 9 հոգի շնորհակալություն են հայտնել.

    anahit96 (07.07.2011), Elmo (25.02.2009), impression (24.02.2009), karina13 (20.02.2009), may (20.02.2009), Monk (20.02.2009), Nareco (21.02.2009), հովարս (28.04.2011), Նաիրուհի (29.05.2011)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Գրողի խոսք
    Հեղինակ՝ Շինարար, բաժին` Գրականություն
    Գրառումներ: 3
    Վերջինը: 10.01.2014, 08:33
  2. Ռուսերեն խոսք հայկական ալիքներով
    Հեղինակ՝ Շինարար, բաժին` Հեռուստատեսություն, Ռադիո, Տպագիր մամուլ
    Գրառումներ: 59
    Վերջինը: 16.11.2010, 19:16
  3. Արձակ. Կյանքի իմաստը...
    Հեղինակ՝ *e}|{uka*, բաժին` Ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 14
    Վերջինը: 21.05.2010, 00:45
  4. Գրակ և ճանճ. նոր խոսք
    Հեղինակ՝ Chuk, բաժին` Զվարճալի
    Գրառումներ: 12
    Վերջինը: 24.02.2010, 14:19

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •