User Tag List

Նայել հարցման արդյունքները: Մասնակցելու՞ ես մարտի 1-ի հանրահավաքին

Քվեարկողներ
99. Դուք չեք կարող մասնակցել այս հարցմանը
  • Այո

    46 46.46%
  • Ոչ

    47 47.47%
  • Չգիտեմ

    6 6.06%
Էջ 50 120-ից ԱռաջինԱռաջին ... 4046474849505152535460100 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 736 համարից մինչև 750 համարի արդյունքները՝ ընդհանուր 1797 հատից

Թեմա: Հանրահավաք և երթ մարտի 1-ին

  1. #736
    Պատվավոր անդամ Մարկիզ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.05.2008
    Գրառումներ
    2,676
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Հանրահավաք և երթ մարտի 1-ին

    Հա, տղերք ջան, դուք ինչպես միշտ, ճիշտ եք:

  2. #737
    Պատվավոր անդամ Արիացի-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    31.03.2008
    Հասցե
    Մեծ Հայք, Սյունիք Նահանգ, Բաղք գավառ, Արծվանիկ գյուղ
    Գրառումներ
    1,587
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Հանրահավաք և երթ մարտի 1-ին

    Մեջբերում murmushka-ի խոսքերից Նայել գրառումը
    իրավացի եք Ձեզ պատասխանել նույնն է թե ժամանակ կորցնել,բայց ուղղակի չեմ կարողանում անտարբեր մնալ Ձեր մտքի Գոհաների նկատմամաբ
    դե դուրս եկեք պայքարեք, որ նրանք էլ պատասխան տան իրենց գործած հանցանքների համար
    մինչև երբ պետք է նստեք սպասեք որ երկնքից իջնի ոտքերը դեռ ամպոտ քաղաքական գործիչ, որը կառաջնորդի Շարժումը՞
    սա մեր բոլորի երկիրն է, եղեք պահանջատեր, պահանջեք, որ պատժվեն,
    Բայց ես կարիք չունեմ ինչ-որ շարժումների, ինչ-որ առաջնորդների: Ես իմ պայքարը մղում եմ իմ ձևերով և մինչև հիմա իմ բոլոր նպատակներին հասել եմ: Սա մեր բոլորի երկիրն է, բայց ես կոնկրետ պահանջելու բան չունեմ: Այ թուրքից, թաթարից, վրացուց ու պարսիկից լիքը պահանջելու բան ունեմ, բայց հլա որ չեմ ստանում պահանջածս, իմ պայքարը համաժողովրդական բնույթ չի կրում: Հուսով եմ մի օր կստանամ:

  3. #738
    Պատվավոր անդամ Ahik-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    11.01.2008
    Գրառումներ
    797
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Հանրահավաք և երթ մարտի 1-ին

    Մեջբերում Old-ի խոսքերից Նայել գրառումը
    Սխալ հասցեով էս խայթում այդ քո առաջնորդն է, որ 20 տարվա մեջ, միայն անցյալ տարի ցուցադրական այցելեց Ծիծեռնակաբերդ, նա էր , որ արտգործնախարարին ազատեց հայոց հարցի մասին խոսելու համար, ու երևի լավ ես տեղյակ "Մարմարա ծովի վադալազնի կոստյում ներից" : Մեղքս չթաքցնեմ, այդ հարցերում ես չկամ:

    ՀԳ. Բայց բավականին լավ խոսակցությունը աջ ու ձախ ես շպրտում, հույսով որ կվրիպեմ , ու կկառչես որևէ բառից; Ոնց որ ուրիշ բանից էինք խոսում; Հասկացանք Չեք այցելել, հավաքել եք մարտի 1-ին բիրիքով կայցելեք; Համարենք հարցը փակված:
    Մալադեց Լևոնին լավ կպար, դուրս եկավ. Բայց մահացածների հարցը պետքա առաջնային լինի

  4. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Արիացի (21.02.2009)

  5. #739
    Սկսնակ անդամ Old-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.02.2009
    Տարիք
    50
    Գրառումներ
    59
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Հանրահավաք և երթ մարտի 1-ին

    Մեջբերում Nareco-ի խոսքերից Նայել գրառումը
    Էս ինչ նոր դեմագոգիայի տարատեսակ է ի հայտ եկել: Լսի'ր հարգելիս, դու ինքդ նոր խոստովանեցիր, որ անգամ հարևանիդ գերեզմանին այցի չես գնացել, էլ ի՞նչ ես բարոյականության դասեր տալիս: Ես քեզ կասեմ ավելին, մեր ուզածը շատ ավելի մեծ բան է. քան գերեզմանին այցի գնալը ու խունկ ծխելը: Գնացինք, հարգեցինք, բայց այդ զոհի արյան գինը ո՞վ է վճարելու, դո՞ւ...
    Նախ արի իրար չվիրավորենք, հետո ես ասացի բացի իմ հարևանից, ոչ մեկի ...... ուշադիր նայիր համխոհներիդ հարցերին, դա կօգնի որ անտեղի վիրավորանքնե չվատնես:
    և վերջում, քեզ ոչ մեկ չի խանգարում, ուզիր քո մեծ բանները, մոռացիր խունկն էլ, գերեզմանն էլ, էտ մարդկանց ընտանիքներն էլ : Դու քո ձևերով հանգիստ պայքարի, գոնե ես քեզ չեմ խանգարում

  6. #740
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Պատ. Հանրահավաք և երթ մարտի 1-ին

    Մեջբերում Արիացի-ի խոսքերից Նայել գրառումը
    Չուկ ջան, քո ասածը ճիշտ կլիներ, եթե քաղաքականության մեջ գործեին գծային հանրահաշվի օրենքները: Ամբողջ խնդիրը էն ա, որ եթե հիմա 10 տարի ա պետք: Ապա էդ 10 տարին պետք ա իրա բնականոն ճանապարհով անցնի: Իսկ երբ մարդիկ ինչ-որ պայքար են սկսում, որի ելքը իրանք էլ չգիտեն ու սկսում են նրա համար, որ էդ 10 տարին մի քիչ արագացնեն ու շուտ հասնեն արդյունքի, տեղի է ունենում հասարակության բնական ընթացքի խանգարում, որի արդյունքում, հասարակությունը ոչ թե առաջ ա գնում, այլ մնում ա տեղը: Ու արդյունքում 10 տարին անցնում ա ու մեր ուզածը չի գալիս: Եթե մենք հայացք գցենք անցյալին, կտեսնենք, որ ընդհանուր առմամբ մեր հասարակությունը առաջ ա գնում: Իհարկե հիմա թերություններ շատ կան, բայց առաջընթաց էլ կա:

    Ասածս չի նշանակում, որ պետք ա ընդհանրապես լռել ու սպասել, որ ամեն ինչ հանգիստ գա տեղը ընկնի: Դա կդառնա անխելք մարդու պատմությունը: Ասածս էն ա, որ
    պետք չի պայքարել նման մեթոդներով, մանավանդ, որ չգիտես արդյունքում ինչ ես ստանալու ու մանավանդ, երբ գիտես, որ բոլորը չեն հասարակության մեջ քո գաղափարները կիսում: Դա ընդամենը բերում ա նրան, որ էսօր մեր հասարակությունը պառակտվում ա, որը մեր համար ողբերգական ա:
    Դեմագոգիա, ուրիշ ոչինչ: «Պետք չէ պայքարել նման մեթոդներով»... նման խոսքեր իրավունք ունի ասելու նա, ով ռեալ այլընտրանք է առաջարկում, հակառակ դեպքում այդ խոսքերը գրոշի արժեք չեն ունենում, ինչպես որ տվյալ գրառման դեպքում: Այո՛, գրածդ անիմաստ է հենց սկզբից, որովհետև ըստ էության այն այլ բան չէ, քան «10» տարի սպասելու առաջարկ: Ու անգամ վերլուծելու մեծ ընդունակություն չունեցող մարդը կհասկանա, որ 10 տարի ժամանակ տալու դեպքում բոլոր արատները ավելի են խորանալու, վիճակն ավելի է բարդանալու: դա նույնն է, որ ձորը գլորվող քարին ազատություն տաս, առաջը չփորձես արելք ստեղծել: Բնական է, որ մինչև վերջ կգլորվի: Դե հետո գնա ու դարերով մտածի, թե էդ ձորից էդ քարը ոնց ես հանելու:

    Ընդհանրապես սեփական չկամությունը ու պատրաստ չլինելը պայքարին մասնակցելու այսպես արդարացնելը իմ համար ծիծաղելի է:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  7. #741
    Սկսնակ անդամ Old-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.02.2009
    Տարիք
    50
    Գրառումներ
    59
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Հանրահավաք և երթ մարտի 1-ին

    Մեջբերում Մարկիզ-ի խոսքերից Նայել գրառումը
    Old, սա քո կարծիքն է: Հիմա հարցիս պատասխանիր. քանի՞ անգամ ես սուզվել Մարմարա ծովում:
    Կարանք հանդիպենք, անձնագիրս նայես, բավականին շատ վիզաներ ունեմ , Բրազիլ, Ֆրանսիա .. Բայց , թուրքիայի, իսրայելի, գերմանիայի սահմանները երբևիցէ չեմ հատել ու չեմ պատրաստվում:

    Փրովոկաթոր կերեվաս Մարքիզ ախբար, Մարմարա ծովը շատ հավնաձ ես՞՞՞;

    Կարծեմ այս թեմայում քնարկվում էր Մարտի մեկի հանրահավաքը, միթէ դա այնքան անհետաքրքիր էր, որ սենց տեղափոխվենք մարմարա ծով

  8. #742
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Պատ. Հանրահավաք և երթ մարտի 1-ին

    Մեջբերում Արիացի-ի խոսքերից Նայել գրառումը
    Եղբայր, խնդիրը էն ա, որ մարդ պտի իմանա թե ինչի համար ա պայքարում ու ժամանակին գիտակցի, թե իր պայքարը ինչ հետևանքներ կարող ա ունենալ: Ու ամենակարևորը, մարդ պտի հասկանա, երբ պետք ա կանգ առնել: Օրինակի վրա ասեմ: Նայի 96-ին Վազգեն Մանուկյանը գլխավորեց մի հզոր շարժում, որը իրոք համազգային էր: Ունենալով ժողովրդի 90% աջակցությունը, նա այնուամենայնիվ որոշ ժամանակ հետո կանգ առավ: Կանգ առավ, որովհետև չէր ուզում, որ մարտի 1 լինի: Որովհետև, նա հասկացավ, որ ինքը պայքարում է ժողովրդի բարօրության համար, ոչ թե աթոռի: Ու երբ հասկացավ, որ իրա պայքարի ընթացքում, կարող ա գոնե մի քաղաքացի մահանալ, նա կանգ առավ: Շատերը էսօր մեղադրում են Վազգենին թուլության մեջ: Բայց ցանկացած մարդ, որ մի քիչ երկար մտածի, կհասկանա, որ ինքը ճիշտ արեց: Որովհետև եթե շարունակեր, անպայման զոհեր կլինեին, իսկ ինքը դրա համար չէր պայքարում: Արդյունքում Վազգենը կանգ առավ, բայց վարչակազմն էլ քանի որ արդեն փտել էր, ընդամենը 2 տարի հետո կամավոր հեռացավ: Ու դա կարելի է համոզվածությամբ ասել, որ Վազգենի շարժման արդյունքն էր: Նա կարողացավ առանց զոհերի հասնել արդյունքի:
    Ես իհարկե կարող եմ խորանալ ու հիմնավորել, որ Մանուկյանի հետևում բնականաբար 90% ժողովուրդ չկար, որ իհարկե այն համաժողովրդական շարժում չէր ու ընդհանրապես շարժում չէր, քանի որ ընդամենը կարճաժամկետ բռնկում էր՝ կազմակերպիչների անկարողության ու անսկզբունքայնության, ծրագիր ու կամք չունենալու պատճառով, կարող եմ խորանալ ու հիմնավորել, որ ինքն էն մարդը չէր որ զուտ ազգի շահի համար հրաժարվեր պայքարը հետագա ընթացքից և այլն, բայց այդ ամենն ինձ արդեն ձանձրացրել ա: Ես արդեն թերթել եմ 96 թվականի էջը՝ այնտեղից իմ դասերը քաղած (չի կարելի հետ կանգնել պայքարից, չի կարելի գնալ անօրինական քայլերի, չի կարելի հակապետական բան անել և այլն): Հիմա ես ասում եմ մենակ մի բան. 2009 թ. է, երկրում ավազակապետություն է, ամենուր ոտնահարվում են մեր տարրական իրավունքները, անազատության մեջ են մարդիկ, ում վրա գործ է կարվել (Չեն բանտարկվել իրենց կատարած հանցանքի համար), սպանվել են ՀՀ քաղաքացիներ, երկրում ռեպրեսիա է և այլն: Ու էս ամեն ինչի դեմն առնել է պետք: Ու այո՛, ես, որ ժողովրդի մի մասն եմ, գիտեմ թե ինչի համար եմ պայքարում ու պայքարելու եմ մինչև վերջ: Եթե դու այդքանը չես գիտակցում, միևնույն է չունես ինձ «խրատ տալու» բարոյական իրավունքը:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  9. #743
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Պատ. Հանրահավաք և երթ մարտի 1-ին

    Մեջբերում Արիացի-ի խոսքերից Նայել գրառումը
    Հասկանում ես, ես էդ մարդկանց շատ ավելի կհարգեի, եթե նրանք իրենց տենց երեխայի նման չպահեին: Ախր դա երեխայություն ա: Երբ էդ պահը տեսա, որ կանգնեցին ու չնստան միանգամից Կովկասի գերուհին հիշեցի, էն որ ասում ա спасибо я постою. . Կատակը մի կողմ, բայց էդ մարդիկ շատ ավելի ուժեղ կթվան ու շատ ավելի կհարգվեն, եթե դատավորի մտնելով կանգնեն ու հետո էլ նստեն: Կարճ ասած իրենց նենց պահեն, որ դատավորը չկարենա чепе գտնի իրանց վրա: Ու էդ ժամանակ տեսնենք, ոնց են կարում նիստը հետաձգեն?
    Դու չունես այն քաղաքական հասունությունը, չունես երկրի առաջ այն ձեռքբերումները, որ ունեն այդ մարդիկ, չունես այն ճկունությունը և այլն, որ այդ մարդկանց արածները «երեխայություն» անվանելու բարոյական իրավունք ունենաս: Եթե դու չես հասկանում նրանց արածների (նույն դատարանում) կարևորությունն ու ճիշտ լինելը, դա խոսում է միայն ու միայն քո դեմ:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  10. #744
    Սկսնակ անդամ Old-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.02.2009
    Տարիք
    50
    Գրառումներ
    59
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Հանրահավաք և երթ մարտի 1-ին

    Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
    Ես իհարկե կարող եմ խորանալ ու հիմնավորել, որ Մանուկյանի հետևում բնականաբար 90% ժողովուրդ չկար, որ իհարկե այն համաժողովրդական շարժում չէր ու ընդհանրապես շարժում չէր, քանի որ ընդամենը կարճաժամկետ բռնկում էր՝ կազմակերպիչների անկարողության ու անսկզբունքայնության, ծրագիր ու կամք չունենալու պատճառով, կարող եմ խորանալ ու հիմնավորել, որ ինքն էն մարդը չէր որ զուտ ազգի շահի համար հրաժարվեր պայքարը հետագա ընթացքից և այլն, բայց այդ ամենն ինձ արդեն ձանձրացրել ա: Ես արդեն թերթել եմ 96 թվականի էջը՝ այնտեղից իմ դասերը քաղած (չի կարելի հետ կանգնել պայքարից, չի կարելի գնալ անօրինական քայլերի, չի կարելի հակապետական բան անել և այլն): Հիմա ես ասում եմ մենակ մի բան. 2009 թ. է, երկրում ավազակապետություն է, ամենուր ոտնահարվում են մեր տարրական իրավունքները, անազատության մեջ են մարդիկ, ում վրա գործ է կարվել (Չեն բանտարկվել իրենց կատարած հանցանքի համար), սպանվել են ՀՀ քաղաքացիներ, երկրում ռեպրեսիա է և այլն: Ու էս ամեն ինչի դեմն առնել է պետք: Ու այո՛, ես, որ ժողովրդի մի մասն եմ, գիտեմ թե ինչի համար եմ պայքարում ու պայքարելու եմ մինչև վերջ: Եթե դու այդքանը չես գիտակցում, միևնույն է չունես ինձ «խրատ տալու» բարոյական իրավունքը:
    Կներես, չես՞ նեղանա, եթե մարդիկ սկսեն թերթել 2008, ու պայքարեն 2011 անարդարությունների դեմ;

  11. #745
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Պատ. Հանրահավաք և երթ մարտի 1-ին

    Մեջբերում voter-ի խոսքերից Նայել գրառումը
    Բա ուրեմն ստացվում ա, որ մի քանի արկածախնդիրներ կարևոր գործից շեղել են հասարակությանը ու ինտեռնետով մեկ պրոպագանդա են անում ու հիմնական արարքը, այն է թռուցիկ բաժանելն ու հանրության ուշադրությունը անարդարության վրա գրավելն մնացել է ստվերում։

    ՈՒ հիմա ստիպված բացատրություններ ես տալիս.........

    Հաստատեցիր իմ ենթադրությունները ՀԱԿի կազմակերպչական ապաշնորհության մասին....

    Իսկ գրառումներդ արդեն նույնիսկ կոնֆլիկտային էլ չէ վիրավորական են, բայց դե ոչինչ էմոցիաներիդ տիրապետել ունակ չես, միանգամից անցնում ես ակտիվ ՀԱԿազդեցության։

    Զարմանալի չէ, որ ամեն ՀԱԿցիա նույնպես «ծեծկռտուքով» է ավարտվում, հայ ենք պիտի համը հանենք, թե չէ կայֆ չի։
    Դու զրպարտում ես թե՛ ինձ, թե ՀԱԿ-ին, թե՛ ակցիայի մասնակիցներին:

    Եթե դու այսքանից հետո չտեսնելու ես տալիս, որ վեց տասնյակ ոստիկանները սպասում էին 4 տասնյակ երիտասարդներին՝ նրանց ազատ կամարտահայտման վրա բռնանալու, նրանց կոտրելու, նրանց սահմանադրական իրավունքները ոտնահարելու համար, ապա ես խղճում եմ քեզ, քանի որ դու ազնիվ չես անգամ ինքդ քո առջև:

    Կուրություն է չտեսնել, որ իշխանությունը ՍԱՐՔԵԼ էր օրինական բողոքի ակցիայի արգելումը:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  12. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Ahik (21.02.2009)

  13. #746
    Պատվավոր անդամ Արիացի-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    31.03.2008
    Հասցե
    Մեծ Հայք, Սյունիք Նահանգ, Բաղք գավառ, Արծվանիկ գյուղ
    Գրառումներ
    1,587
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Հանրահավաք և երթ մարտի 1-ին

    Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
    Դեմագոգիա, ուրիշ ոչինչ: «Պետք չէ պայքարել նման մեթոդներով»... նման խոսքեր իրավունք ունի ասելու նա, ով ռեալ այլընտրանք է առաջարկում, հակառակ դեպքում այդ խոսքերը գրոշի արժեք չեն ունենում, ինչպես որ տվյալ գրառման դեպքում: Այո՛, գրածդ անիմաստ է հենց սկզբից, որովհետև ըստ էության այն այլ բան չէ, քան «10» տարի սպասելու առաջարկ: Ու անգամ վերլուծելու մեծ ընդունակություն չունեցող մարդը կհասկանա, որ 10 տարի ժամանակ տալու դեպքում բոլոր արատները ավելի են խորանալու, վիճակն ավելի է բարդանալու: դա նույնն է, որ ձորը գլորվող քարին ազատություն տաս, առաջը չփորձես արելք ստեղծել: Բնական է, որ մինչև վերջ կգլորվի: Դե հետո գնա ու դարերով մտածի, թե էդ ձորից էդ քարը ոնց ես հանելու:

    Ընդհանրապես սեփական չկամությունը ու պատրաստ չլինելը պայքարին մասնակցելու այսպես արդարացնելը իմ համար ծիծաղելի է:
    Չուկ ջան, մի բան եմ նկատել, դու քեզ հակառակ բոլոր գրառումները անվանում ես դեմագոգիա: Դա էլ ա մի քիչ դեմագոգիայի նշան:
    Քարի պահով ասեմ, որ կարողա էդ քարի առաջ մի ուրիշ քար դնես ու մտածես, թե էդ քարը կպահի էն գլորվողին: Բայց իրականում սխալվես հաշվարկներում ու երկուսն էլ գլորվեն ձորը, դե մտածի թե ոնց ես էդ երկու քարը ձորից հանում:
    Ինչևէ, մի հարց ա ինձ տանջում, որի պատասխանը ոչ մի ձև ինձ չեն տալիս: Կարո՞ղ ես, քո պատկերացումներով ասել, թե ձեր շարժմանը մոտավոր բնակչության քանի տոկոսն է մասնակցում:

  14. #747
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Պատ. Հանրահավաք և երթ մարտի 1-ին

    Մեջբերում Old-ի խոսքերից Նայել գրառումը
    Չեմ կարծում, որ ավելի հին է քան Ձեր երկրպագած շարժման առաջնորդը: Շնորհակալ եմ բարեկամս, որ ցավում ես ինձ համար, իմ ասելիքի իմաստի բացակայության համար:
    «ԴԱՐ» ակումբը չունի քաղաքական, կրոնական, հասարակական կամ այլ տիպի դիրքորոշում: Յուրաքանչյուր կարծիք, ակումբում արտահայտված միտք ներկայացնում է այն արտահայտողի դիրքորոշումը, այլ ոչ թե ընդհանուր ակումբի կամ ղեկավարության:
    Ինձ դուր եկավ կանոնադրության այս մասը, չնայած չեմ կարծում որ այն գործում է :
    Անցանք առաջ:

    Այսօր երիտասարդները ելել էին իրենց բողոքը հայտնելու ու անբարոյական ոստիականների կողմից այդ բողոքի ակցիան կասեցվեց: Չգիտեմ, թե ով ինչ գաղափարախոսության է հավակնում, բայց այսպիսի բաները տեսնելուց հետո պայքարի դուրս չգալը համարում եմ թուլամորթության նշան:
    Կարծում եմ խաղտում եք ֆորումի կանոնադրությունը, մասնավորապես
    2.1.1. Չի թույլատրվում վիրավորել կամ ծաղրել ակումբի մյուս անդամներին, նրանց նկատմամբ ցուցաբերել բացահայտ արհամարհական վերաբերմունք.... :
    2.1.6. Չի թույլատրվում տեղադրել այնպիսի նյութեր, որոնցում ինչ-որ անհատի, կազմակերպության, պետության, իշխանական և այլ մարմինների, ազգության, հասարակության ինչ-որ խավի կամ այլնի նկատմամբ կա ծաղրական վերաբերմունք, վիրավորական արտահայտություններ:

    Իսկ միգուցե տեղին է հիշել մեր պապերի խոսքը՞.
    - Այն ինչ վայել է Արամազդին, վայել չէ եզին՞՞:
    Ձեռագիրդ ծանոթ է, ասելիքդ հին:
    Չի նշածդ կանոնների խախտումը գրառումներիս մեջ: Անցանք առաջ:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  15. #748
    Պատվավոր անդամ Ahik-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    11.01.2008
    Գրառումներ
    797
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Հանրահավաք և երթ մարտի 1-ին

    Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
    Դու զրպարտում ես թե՛ ինձ, թե ՀԱԿ-ին, թե՛ ակցիայի մասնակիցներին:

    Եթե դու այսքանից հետո չտեսնելու ես տալիս, որ վեց տասնյակ ոստիկանները սպասում էին 4 տասնյակ երիտասարդներին՝ նրանց ազատ կամարտահայտման վրա բռնանալու, նրանց կոտրելու, նրանց սահմանադրական իրավունքները ոտնահարելու համար, ապա ես խղճում եմ քեզ, քանի որ դու ազնիվ չես անգամ ինքդ քո առջև:

    Կուրություն է չտեսնել, որ իշխանությունը ՍԱՐՔԵԼ էր օրինական բողոքի ակցիայի արգելումը:
    Լիովին համամիտ եմ

  16. #749
    Պատվավոր անդամ Մարկիզ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.05.2008
    Գրառումներ
    2,676
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Հանրահավաք և երթ մարտի 1-ին

    Մեջբերում Old-ի խոսքերից Նայել գրառումը
    Կարանք հանդիպենք, անձնագիրս նայես, բավականին շատ վիզաներ ունեմ , Բրազիլ, Ֆրանսիա .. Բայց , թուրքիայի, իսրայելի, գերմանիայի սահմանները երբևիցէ չեմ հատել ու չեմ պատրաստվում:
    Փաստորեն, աշխարհ տեսած մարդ ես: Հա, ես էլ եմ Ֆրանսիայի սահմանը հատել, ի ցավս քո սրտի հատել եմ նաև Գերմանիայի Դաշնության սահմանը:
    Փրովոկաթոր կերեվաս Մարքիզ ախբար, Մարմարա ծովը շատ հավնաձ ես՞՞՞;
    Ցավոք, չեմ եղել: Կարծում էի դու այնտեղ խունկ ես վառել: Դրա համար հարցնում էի Մեծ Ախպար:

    Կարծեմ այս թեմայում քնարկվում էր Մարտի մեկի հանրահավաքը, միթէ դա այնքան անհետաքրքիր էր, որ սենց տեղափոխվենք մարմարա ծով
    Մեծ ախպար Մարմարա ծովն ընդհամենը օրինակ-պատասխան էր քո այն հարցին, թե «ինչու՞ չենք այցելում զոհերի գերեզմաններ, կամ ազատամարտիկների հիշատակը հո՞ Աղդամում չենք հարգում»: Օրինակով ցանկացա քեզ բացատրել, որ զոհի հիշատակ հարգելը պարտադիր գերեզման այցելելն ու այնտեղ խունկ վառելը չէ: Այստեղից էլ բխում է, որ Մեծ ախպոր Մարկիզ ախպարը պրովոկատոր չէ իրականում:

  17. #750
    Պատվավոր անդամ Արիացի-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    31.03.2008
    Հասցե
    Մեծ Հայք, Սյունիք Նահանգ, Բաղք գավառ, Արծվանիկ գյուղ
    Գրառումներ
    1,587
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Հանրահավաք և երթ մարտի 1-ին

    Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
    Դու չունես այն քաղաքական հասունությունը, չունես երկրի առաջ այն ձեռքբերումները, որ ունեն այդ մարդիկ, չունես այն ճկունությունը և այլն, որ այդ մարդկանց արածները «երեխայություն» անվանելու բարոյական իրավունք ունենաս: Եթե դու չես հասկանում նրանց արածների (նույն դատարանում) կարևորությունն ու ճիշտ լինելը, դա խոսում է միայն ու միայն քո դեմ:
    Չուկ ջան, փաստորեն պարզվում ա, որ ունեմ: Ու քանի որ ունեմ, ու պլյուս դրան ունեմ նաև իմ կարծիքը ազատ արտահայտելու իրավունք, ու էս ֆորումն էլ ապահովում է խոսքի ազատություն, ապա ես պնդում եմ, որ էդ մարդկանց արածները երեխայություն ա: Դա իմ համեստ կարծիքն է ու ոչ մեկը իրավունք չունի ասել, որ իմ կարծիքը սխալ է, քանի որ կարծիքը սխալ չի լինում

Էջ 50 120-ից ԱռաջինԱռաջին ... 4046474849505152535460100 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 2 հոգի. (0 անդամ և 2 հյուր)

Համանման թեմաներ

  1. Պյուրե ու հանրահավաք
    Հեղինակ՝ Յակուձա, բաժին` Ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 12
    Վերջինը: 12.05.2014, 03:01
  2. Համապետական հանրահավաք մայիսի 1-ին
    Հեղինակ՝ Chuk, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 29
    Վերջինը: 06.05.2009, 01:58
  3. Հանրահավաք Օգոստոսի 1-ին
    Հեղինակ՝ Kuk, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 133
    Վերջինը: 07.08.2008, 18:17
  4. Հանրահավաք Հուլիսի 4-ին
    Հեղինակ՝ Chuk, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 198
    Վերջինը: 05.07.2008, 23:56
  5. Հանրահավաք հունիսի 20-ին
    Հեղինակ՝ Տրիբուն, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 200
    Վերջինը: 26.06.2008, 17:29

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •