Այո
Ոչ
Չգիտեմ
Chuk (21.02.2009)
Ընդհանուր պատասխանեմ:
Իմ կարծիքով ստեղ միայն ու միայն անձերի խնդիր է, ուրիշ ոչինչ: Ժամանակին եթե Լեւոնը մտածում էր իր հայրենիքի ապագայի մասին ու տենց վեհ գաղափարներով էր առաջնորդվու, թող մինչեւ վերջ կանգներ իրա ժողովրդի գլխին ու էն ժամանակ հիմնավորեր իրա յուրաքանչյուր քայլը, ոնց որ հիմա է անում: Թող վերջին վախկոտի նման Վազգեն Սարգսյանից շուգատ չլիներ ու թող արդար ընտրված մարդուն զիջեր իրա պաշտոնը: Դեմոկրատիա ա քարոզում, երբ ինքն ա եղել ժողովրդի իրավունքները առաջինը ոտնահարողը: Ըստ իս ինքը բարոյական իրավունք չունի մեր երկիրը գլխավորելու, ինչպես չունի Սերժը եւ այլն: Եթե էտքան երկրի մասին մտածում եք ու գտնում եք, որ անձերով չի պայմանավորված, ինչու ասենք ավելի շուտ չէիք պայքարի ելնում, ինչու՞ էիք այսքան ժամանակ սպասում:
Ես էլ ընդդիմադիր հայացքներ ունեմ, բայց ես լեւոնական չեմ:Եվ դադարեք ընդդիմադիր հայացքներ ունեցող քաղաքացիներին անվանել «լևոնական»: Իսկ ում՞ որ ընդհանրապես քաղաքական հայացքներ չունի ի՞նչ անվանենք: «Անուղղակի- սերժա՞նտ»:
И чтобы нас никто не разлучил,
Я превратил тебя в воспоминания. -Григорий Лепс
Ռազմավարական խաղ Travian.ru
Արիացի (20.02.2009)
Կամաց կամաց թեմայից շեղվում ենք...
Եթե ՎՄ-ն այդքան հարգված և այլն և այլն քաղաքական գործիչ է և հասարակության կողմից այդքան պահանջված անհատ, ու՞ր է նա, ինչո՞ւ է թողել իրեն այդքան հարգող ու սիրող ժողովրդին անտեր ու անտիրական, ինչո՞ւ համապատասխան քայլեր ու միջոցներ չի ձեռնարկում, որպես ընդդիմության այդքան հարգված առաջնորդ, ինչո՞ւ համապատասխան քայլերի չի դիմում ներկա ընդդիմադիր դաշտը մոբիլիզացնելու ու մեզ ձեր ասած«լևոնիզմից» ազատելու համար, ինչո՞ւ նա երկրորդ անգամ անընդմեջ տեր չի կանգնում իր քվեներին, ինչո՞ւ ոչ մի անգամ հրապարակավ չի պարսավում համապատասխան կառույցներին, որ չեն կարողանում մեկ տարվա մեջ բացահայտել այդ սպանությունները: Ինչո՞ւ.... ասե՞մ... որովհետև ինքը «էտքան չկա, սպառվել ա....»
Իսկ միակ զտված, անաղարտ ընդդիմությունը դա ՀԱԿ-ն է:
murmushka (21.02.2009)

Հ.գ. Եկե'ք զերծ մնանք, «մի գրի վրես ազդումա» տեսակի գրառումներից, կարելի է ուղղակի չկարդալ:
Nareco (21.02.2009)
Կազմակերպված, ծրագրված պայքար չէր կարող այն ժամանակ լինել: Դա արդեն այլ թեմա է: Ստեփան Դեմիրճյանը, իսկ մինչ այդ Կարեն Դեմիրճյանը չկարողացան:
Այդպես էլ չասացիր, թե ինչու ես համոզված, որ առավել վատ է լինելու: Անձի անբարոյական լինելը/կոնկրետ այդ անձի հարցում ես քո հետ համաձայն չեմ/ դեռ չի նշանակում, որ անպայման վատ է լինելու:
Բա՞… «ումական» ես՞…Ես էլ ընդդիմադիր հայացքներ ունեմ, բայց ես լեւոնական չեմ:
Շատ հետաքրքիր մտքեր ես արտահայտում Արիացի եղբայր: Բա էդ հարգանքը, ոնց են արտահայտո՞ւմ, իրենց ննջասենյակներում Վազգենի պոստերնե՞րն են կախում, թե՞ դեկսթոփին ԱԺՄ-ի լոգոն են դնում: Էլ ինչ քաղաքական գործիչ, որ հարգում են բայց ձայն չեն տալիս, քանի՞ կոպեկի արժեք ունի այդ հարգանքը, եթե այդ քաղաքական գործչին դու չես վստահում քո երկրի ապագան, այն էլ այն պարագայում, երբ նա իր թեկնածությունը դրել է որպես նախագահի թեկնածու:
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ