Մեջբերում Morpheus_NS-ի խոսքերից Նայել գրառումը
Ընդհանուր պատասխանեմ:
Իմ կարծիքով ստեղ միայն ու միայն անձերի խնդիր է, ուրիշ ոչինչ: Ժամանակին եթե Լեւոնը մտածում էր իր հայրենիքի ապագայի մասին ու տենց վեհ գաղափարներով էր առաջնորդվու, թող մինչեւ վերջ կանգներ իրա ժողովրդի գլխին ու էն ժամանակ հիմնավորեր իրա յուրաքանչյուր քայլը, ոնց որ հիմա է անում: Թող վերջին վախկոտի նման Վազգեն Սարգսյանից շուգատ չլիներ ու թող արդար ընտրված մարդուն զիջեր իրա պաշտոնը: Դեմոկրատիա ա քարոզում, երբ ինքն ա եղել ժողովրդի իրավունքները առաջինը ոտնահարողը: Ըստ իս ինքը բարոյական իրավունք չունի մեր երկիրը գլխավորելու, ինչպես չունի Սերժը եւ այլն: Եթե էտքան երկրի մասին մտածում եք ու գտնում եք, որ անձերով չի պայմանավորված, ինչու ասենք ավելի շուտ չէիք պայքարի ելնում, ինչու՞ էիք այսքան ժամանակ սպասում:
Կազմակերպված, ծրագրված պայքար չէր կարող այն ժամանակ լինել: Դա արդեն այլ թեմա է: Ստեփան Դեմիրճյանը, իսկ մինչ այդ Կարեն Դեմիրճյանը չկարողացան:

Այդպես էլ չասացիր, թե ինչու ես համոզված, որ առավել վատ է լինելու: Անձի անբարոյական լինելը/կոնկրետ այդ անձի հարցում ես քո հետ համաձայն չեմ/ դեռ չի նշանակում, որ անպայման վատ է լինելու:
Ես էլ ընդդիմադիր հայացքներ ունեմ, բայց ես լեւոնական չեմ:
Բա՞… «ումական» ես՞…