Լեո դե Գրան-ի խոսքերից
Այո՛, հենց դու պիտի ինձ համոզես: Եվ գիտե՞ս՝ ինչու: Որովհետև դու ընտրել ես պայքարի քո ուղին և գտնում ես, որ այդ ուղին ամենաճիշտն է: Դե եթե այդքան համոզված ես քո բռնած գործի ճշմարտացիության մեջ, ուրեմն ինձ էլ համոզիր դրանում: Չէ՞ որ դա էլ է քո պայքարի մաս կազմում: Չէ՞ որ դու պիտի ջանաս մեծացնել քո համախոհների բանակը: Ես եմ ու չեմ տեսնում, որ այլ տարբերակ չկա /ենթադրանեք/, ուրեմն ցույց տուր ինձ այդ տարբերակը: Չէ որ դու պայքարում ես մի ապագայի համար, որը նաև իմն է լինելու: Եվ ես իրավունք ունեմ իմանալու, արդյոք այն ապագան, որին դու կհասնես քո այս պայքարով, ավելի լավն է լինելու: Միգուցե ավելի վատը կլինի: Համոզիր ինձ, որպեսզի ես էլ չսկսեմ քո դեմ պայքարել:
Էջանիշներ