User Tag List

Էջ 31 89-ից ԱռաջինԱռաջին ... 212728293031323334354181 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 451 համարից մինչև 465 համարի արդյունքները՝ ընդհանուր 1326 հատից

Թեմա: Հայ ժողովրդի ռազմական Տարեգիրք

  1. #451
    Պատվավոր անդամ Lion-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2007
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    9,429
    Mentioned
    36 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Re. Նախնիների փառքով... Մ.թ.ա. 331-95

    Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
    Առակ
    առաջադեմ շինարարի,
    փորձառու շինարարների
    ու
    գանձ որոնողի
    մասին

    Կար ժամանակ, որ շինարարները բարձրահարկ շինություններ չէին կարողանում կառուցել: Առաջին հարկի վրա կառուցված երկրորդ հարկը նրանից փոքր էր լինում, հաջորդն էլ ավելի փոքր, էն մեկն առավել փոքր ու էսպես գնում-գնում էին հարկերն ու ավարտվում: Եթե մյուս շինարարն ուզում էր ավելի բարձրահարկ շինություն սարքեր, միակ ձևն այն էր, որ պիտի առաջին հարկն ավելի մեծ սարքեր:

    Բայց մի օր ծնվեց մի առաջադեմ շինարար ու ասաց. «Ես կշինեմ ամենաբարձրահարկ շինությունը ու նրա առաջին հարկը մեծ չի լինի»: Սա բռնեց, ինչ որ ձող գտավ ու խրեց հողի մեջ, ամուր ամրացրեց: «Սա հիմքն է», - ասաց, - «ու մյուս հարկերը կկառուցեմ նրա վրա»: Ու այս ձողի վրա հմուտ կերպով կառուցեց առաջին հարկը, բավական փոքր: Սրա վրա մի ուրիշ հարկ կառուցեց՝ ավելի մեծ: Հետո ավելի մեծը: Էլ ավելի մեծը: Շատ ավելի մեծը: Ու շինեց մի հսկայական բարձրահարկ շինություն: Այդքան բարձր շինություն չկար աշխարհում: Ու հավաքվեցին փորձառում շինարարներն ու ասեցին. «Շատ առաջադեմ է այս շինարարը, ոսկի հիմք է դրել, հարուստ հիմք է դրել ու դրա վրա կարողացել է կառուցել աշխարհի ամենաբարձր շինությունը»: Ու բոլորն աշխարհի բոլոր ծայրերից գալիս ու հիանում էին այդ շինությամբ ու ասում. «ոսկե հիմք է, հզոր շինություն, առաջադեմ շինարար»:

    Ու կար մի մարդ, որ իր ողջ կյանքում գանձ էր որոնել: Լսեց այս մարդը հսկա շինության մասին, լսեց դրա ոսկե հիմքի մասին ու ասաց. «ես պիտի տեսնեմ այդ ոսկին, կարծես թե գտնում եմ իմ փնտրած գանձը»: Ասաց, գործիքներն առավ ու եկավ, որ հիմքը գտնի: Փորեց մի փոքր, շատ փոքր ձողի շուրջը որ տեսնի, գտնի այդ հիմքի ոսկին, բայց մի քանի բահի զարկից հանկարծ երերաց ձողը, երերաց շինությունը ու փուլ եկավ:


    Գրականություն
    - Եզոպոս, «Առակներ»
    - Մխիթար Գոշ, «Առակներ»
    - Վարդան Այգեկցի, «Առակներ»
    - Կրիլով, «Առակներ»
    - Խնկո Ապեր, «Առակներ»
    - Մկրտիչ Կորյուն, «Առակներ»
    Այս առակը գեշացնում է իմ թեման, իր կատարյալ անհամապատասխանության ու անտաղանդ, անտեղի արտագրության շնորհիվ
    Համեցեք իմ ֆորում
    Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:

  2. #452
    Պատվավոր անդամ Lion-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2007
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    9,429
    Mentioned
    36 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Մոլեռանդ հսկաներ - 1508-1803

    Բարև Ձեզ!

    Բարեկամներ: Լույս եմ ընծայել <Հայ ժողովրդի ռազմական Տարեգիրք> մատենաշարի հերթական հատորները, որոնք ընդգրկում են պատմական լայն մի ժամանակահատված: Լույս ընծայված հատորներում քննարկված են Սեֆյան Պարսկաստանի ու Օսմանյան Թուրքիայի երկարատև հակամարտության ողջ բարդ, չափազանց ուսանելի և ոչ այնքան ուսումնասիրված էջերը: Գրքերում վերլուծված են Հայաստանի տարածքում ընթացած մարտական գործողությունների մանրամասները, բանակների արշավանքի երթուղիները, դրանց թվաքանակները և այլն: Վերլուծված են նաև Հայ ռազմական պետությունների` Զեյթունի, Սասունի և Սավուրի իշխանությունների բանակների տված մարտերը:
    Հետաքրքրասեր ընթերցողը այս հատորներում կգտնի նաև Խամսայի մելիքության ռազմական պատմության սպառիչ և համընդգրկուն վերլուծությունը: Մասնավորապես վերլուծված են Արցախի տարածքում ստեղծված և հերոսական մարտերով իրենց գոյությունը մի քանի հարյուրամյակ պահպանած մելիքությունների մղած մարտերը, ինչպես նաև արտացոլված են Դավիթ-բեկի հերոսական ապստամբության բաղկացուցիչ մասը հանդիսացող բոլոր ճակատամարտերը:
    Մի խոսքով – քաղաքական բուռն իրադարձությունններով և վայրիվերումներով հագեցած մի դարաշրջան, որի ընթացքում Հայ ժողովորդը ոչ միայն կարողացավ պահպանել իր ինքնությունը, այլև ուժեր կուտակել հետագա դարաժշջանի համար:
    Շատ բան կարելի էր ավելացնել… Կարելի էր հիշատակել անհայտ մնացած բազմաթիվ քաջարի մելիքների, կարելի էր խոսել Ռուսական կայսրության բանակում Հայկական հեծյալ էսկադրոնների ցուցաբերած քաջության մասին (օրինակ` Ապլասաթ Մամիկոնյանի մասին դժվար թե շատերը իմանան), կարելի էր անդրադառնալ Նադիր-շահի բանակում Հնդկաստան կատարած արշավանքի ընթացքում Հայկական բանակի անցած մարտական ուղուն, անդրադառնալ Մոլդովայի քաջարի հոսպոդարներ, ազգությամբ հայեր Յոան Քաջին և իր եղբայրներին, բայց… այս պոստում այսքանը: Մնացածը մեծագույն հաճույքով կպարզաբանեմ հետագա պոստերում…

    Բարեկամներ, գրքերը, ինչպես և նախորդ հատորները, կարելի է ձեռք բերել
    - Հանրապետության Հրապարակի երկու գրախանութներում
    - Մաշտոցի պողոտայի վրա գտնվող նախկին <<Բուկինիստ>> գրախանութում,
    - Երևանի պետական համալսարանի կենտրոնական մուտքում գտնվող գրախանութում,
    - Բուժքույրական ուսումնարանի մոտ գտնվող գրախանութում,
    - Ինձնից – պարզ մեիլ [email protected] հասցեով ուղարկելով կամ այլ կերպ ինձ հետ կապվելու միջոցով:
    Համեցեք իմ ֆորում
    Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:

  3. #453
    Բարև
    Տրիբուն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2008
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    15,977
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    34 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Re. Նախնիների փառքով... Մ.թ.ա. 331-95

    Մեջբերում Lion-ի խոսքերից Նայել գրառումը
    Այս առակը գեշացնում է իմ թեման, իր կատարյալ անհամապատասխանության ու անտաղանդ, անտեղի արտագրության շնորհիվ
    ուղիղ քսան օր մտածել ես էս մի տողի վրա, Լիոն

    Իմ իմանալով էլ ստեղ իմ ու քո թեմա չկա, գոնե պիտի ասեիր «իմ բացած թեման»

  4. #454
    Պատվավոր անդամ Lion-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2007
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    9,429
    Mentioned
    36 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Re. Նախնիների փառքով... Մ.թ.ա. 331-95

    ուղիղ քսան օր մտածել ես էս մի տողի վրա, Լիոն
    Քսան չէ, ուղիղ 21 օր ու կես

    Իմ իմանալով էլ ստեղ իմ ու քո թեմա չկա, գոնե պիտի ասեիր «իմ բացած թեման»
    Թող լինի այդպես, եթե դա քեզ թեթևություն կբերի
    Համեցեք իմ ֆորում
    Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:

  5. #455
    Բարև
    Տրիբուն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2008
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    15,977
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    34 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Re. Նախնիների փառքով... Մ.թ.ա. 331-95

    Մեջբերում Lion-ի խոսքերից Նայել գրառումը
    Քսան չէ, ուղիղ 21 օր ու կես



    Թող լինի այդպես, եթե դա քեզ թեթևություն կբերի
    ես առանց դրա էլ լավ թեթև եմ

    ու էս թեմայում հաճույքով հենց այդ առակն եմ կարդում, ահագին ուսուցողական է

  6. #456
    Պատվավոր անդամ Lion-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2007
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    9,429
    Mentioned
    36 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Re. Նախնիների փառքով... Մ.թ.ա. 331-95

    Մեջբերում Տրիբուն-ի խոսքերից Նայել գրառումը
    ես առանց դրա էլ լավ թեթև եմ

    ու էս թեմայում հաճույքով հենց այդ առակն եմ կարդում, ահագին ուսուցողական է
    Դե եթե թեթև ես, ուրեմն թող իմ ձևով մնա - ԻՄ ԹԵՄԱՆ Իսկ առակը իհարկե ուսոցող կլինի, քանի որ ընկերոջդ սխալը ակնհայտորեն քո ճիշտն է
    Համեցեք իմ ֆորում
    Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:

  7. #457
    Պատվավոր անդամ Lion-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2007
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    9,429
    Mentioned
    36 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Մեծ հակամարտություն և վաղանցիկ արքաներ... Մ.թ.ա. 65 - մ.թ. 75

    Մ.թ.ա. I դարի երկրորդ կեսում. "... հայերն ավելի հզոր էին, քան պարթևները: Եվ եթե Տիգրանից հետո պարթևները գերիշխող ու առաջնորդող դեր էին կատարում` դրա պատճառը այն էր, որ Պարթևական թագավորությունը, շնորհիվ իր հեռավորության և աշխարհագրական նպաստավոր դիրքի, ավելի էր պաշտպանված ու ապահովված հռոմեական հարձակումներից, քան Հայաստանը",- այսպես է բնորոշում այս ժամանակաշրջանում Առաջավոր Ասիայում առաջացած ուժերի դասավորությունը և Հռոմի հակառակորդներին հռոմեացի պատմիչ Ռուֆուս Սեքստուսը, տալով հռոմեացի պատմիչի համար զարմանալիորեն օբյեկտիվ մի գնահատական, որին կարելի է ավելացնել միայն այն, որ Տիգրան Մեծին հաջորդած Մեծ Հայքի բոլոր արքաները, ներառյալ Տիգրան IV-ը, մինչև 1 թվականը շարունակել են կրել "Արքայից-արքա" տիտղոսը` խոսուն մի հաստատում հռոմեական հեղինակի խոսքերի ճշմարտացիության:
    Համեցեք իմ ֆորում
    Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:

  8. #458
    Պատվավոր անդամ Lion-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2007
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    9,429
    Mentioned
    36 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Մոլեռանդ հսկաներ - 1508-1803

    ""Ես թողեցի ոչ Հայաստանս եսիր տալու",- կարդում ենք մելիք Եգանի գերեզմանաքարին: Սրբազան խոստովանանքի և հպարտ ինքնագնահատականի այս կանչն է զարդարում ճակատն այն հերոսապատումի, որ գրեցին հայ մելիքներն ու նրանց անվեհեր զինվորությունը իրենց դառն ու դժվարին դարում…

    Համեցեք իմ ֆորում
    Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:

  9. #459
    Պատվավոր անդամ Lion-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2007
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    9,429
    Mentioned
    36 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ռազմական Տարեգրքի շարունակությունը - 1561-883 մ.թ.ա.

    Սա մի ժամանակաշրջան էր, երբ իր նախադեպը չունեցած արիական արշավանքներից ու դրա հետևանքով ստեղծված Հայկական Երրորդ համաշխարհային գերիշխանության անկումից հետո փաստացի փլուզվեց նաև Արատտայի քրմապետությունը և նրա հիմքի վրա Հայաստանի տարածքում առաջացան հինգ անկախ թագավորություններ` Արմենիին, Արարատը, Հայան, Միտանիին և Կիլիկիան, որոնք ռազմական բախումներ ունենալով տարածաշրջանային առաջատար պետությունների` Խեթթիի, Եգիպտոսի, իսկ հետագայում նաև կրկին հզորացած Ասորեստանի հետ, ընդհանուր առմամբ կարողացան հաջողությամբ պայքարել նրանց դեմ և նախադրյալներ ստեղծել Արարատյան թագավորության հետագա վերելքի համար:
    "…Պիրկ, անպարտ կորովը նաիրյան ցեղի, որպես երկաթյա մի բռունցք, իջնի պիտի մի օր թշնամու գլխին…: Եվ նորից, որպես երկաթյա ահեղ մի սպառնալիք, կելնե, կհառնե ահասաստ նաիրյան ոգին, կորովը, ուժը հազարամյա նաիրյան աշխարհի: Ու կվառվի նորից անմար խնդությամբ, կժպտա խնդագին երկիրը հազարամյա` երկիրը Նաիրի…",- այսպես կասի այս ամենի մասին հազարամյակներ անց Մեծ Հայը…
    Համեցեք իմ ֆորում
    Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:

  10. #460
    Պատվավոր անդամ Lion-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2007
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    9,429
    Mentioned
    36 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Հայ ժողովրդի Ռազմական տարեգիրք - Մեծ Աղեղնակրի դարաշրջան

    "Պետականության, բարձր զարգացած մշակույթի և դեպի օտար երկրներ քաղաքակրթական արժեքների տարածման փառահեղ մի դարաշրջան, որը մեզանում դեռևս չի արժանացել պատշաճ գնահատման",- այսպես է բնորոշում այս ժամանակաշրջանը Արտակ Մովսիսյանը...
    Համեցեք իմ ֆորում
    Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:

  11. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Արիացի (17.02.2009)

  12. #461
    Պատվավոր անդամ Lion-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2007
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    9,429
    Mentioned
    36 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Փոքր Արշակունիների դարաշրջան - 75-428

    Նման բան էլ ենք ունեցել...



    Հատված <<Հայ ժողովրդի ռազմական Տարեգիրք, Գիրք 12>>-ից

    <<Նոր կրոնում հայ-արիները` հանձինս իրենց երբեմնի խաչի, լուսապսակի, երկնքի արեգակնային որդու և այլ հնագույն տարրերի կրկին ճանաչեցին հարազատ սկզբունքները…>>,-այսպես է բնորոշում քրիստոնեության ընդունման կրոնաքաղաքական և հոգեբանական բովանդակությունը հայոց պատմության հնագույն ժամանակաշրջանի ուսումնասիրությանը նոր լիցք հաղորդած ու նրա վերաիմաստավորման գործում հսկայական ավանդ ներդրած Ալեքսանդր Վարպետյանը` տալով տեղի ունեցած փոփոխությունների սեղմ և միաժամանակ համընդգրկուն մի բնորոշում:

    301 – Կուառսի ճ-մ (Տուրուբերան, Տարոն)

    <<Տեղի ունեցավ առաջին պատերազմը.
    աստ են հանգչում հույժ քաջամարտիկ Արձան քրմապետը,
    նրա հետ նաև հազար երեսունութ հոգի,
    որոնք կռվեցին հանուն գիսավոր կուռքերի և հանուն Քրիստոսի>>

    Կուառսի ճակատամարտում զոհվածների
    եղբայրական գերեզմանագիրը


    301 թ-ին Մեծ Հայքի թագավորությունը առաջինը աշխարհում քրիստոնեությունը ընդունեց որպես պետական կրոն: Սակայն երկրի որոշ մասերում նոր կրոնի տարածումը հանդիպեց խորը դժգոհության, իսկ Տարոնում բանը հասավ զինված դիմադրության: Նպատակ ունենալով ճնշել այն` Անգեղյաց իշխանի, Տիրոց Արծրունու, Անդովկ Սյունու, Շահեն Անձևացու, Մոկաց իշխանի և հետևակի հրամանատար Ապահունյաց իշխանի գլխավորած Մեծ Հայքի թագավորության կառավարական բանակը (մոտ 8.000, որից 4.000-ը սրերով զինված հետևակային, 3.300 ծանր հեծյալ, մոտ 700 թեթև հեծյալ) Գրիգոր Լուսավորչի ուղեկցությամբ արշավանք սկսեց դեպի Տարոն: Ի պատասխան դրա` Արձան քրմապետի ու նրա որդի Դեմետրեի գլխավորած քրմական բանակը (մոտ 8.000) պատրաստվեց դիմադրության: Ընդ որում դիմադրությունն առավել լավ կազմակերպելու նպատակով Արձան քրմապետի ջոկատը (400) դիրքեր գրավեց Արձան լեռան վրա` միաժամանակ գյուղի մոտ գտնվող այգիներում թողնելով դարան և սպասելով Աշտիշատից եկող օգնությանը:
    Այս ընթացքում տեղերում իրավիճակին տիրապետելու համար Անգեղյաց իշխանը հիմնական բանակը (մոտ 7.700, որից 3.000 ծանր և մոտ 700 թեթև հեծյալ) ուղարկեց Հարք ու շրջակա գավառներ, իսկ ինքը մնացած բանակով (300 հեծյալ) և Անդովկ Սյունու, Շահեն Անձևացու, Մոկաց իշխանի ու Գրիգոր Լուսավորչի ուղեկցությամբ մոտեցավ գյուղին և սկսեց բարձրանալ լեռն ի վեր:
    I փուլ – Լեռն ի վեր բավականին բարձրացած կառավարական ջոկատը հարձակման ենթարկվեց Արձանի ջոկատի կողմից, որի արդյունքում բռնկվեց համառ մարտ: Չկարողանալով ճշգրիտ որոշել հարձակվողների թիվը և այն համարելով շատ մեծ` Անգեղյաց իշխանը իր ջոկատին հրամայեց նահանջել, որից հետո ստեղծված իրավիճակի մասին սուրհանդակների միջոցով տեղեկացրեց հիմնական բանակին:
    II փուլ – Դրանից հետո Անգեղյաց իշխանը Գրիգոր Լուսավորչին Մոկաց իշխանի ուղեկցությամբ ուղարկեց մոտակայքում գտնվող Ողական ամրոցը (Մշո դաշտի արևմուտք): Սակայն վերջիններս Կուառսի մոտից անցնելիս անակնկալ հարձակման ենթարկվեցին այգիներում տեղաբաշխված դարանի կողմից և ի վերջո միայն մեծ դժվարությամբ պատսպարվեցին ամրոցում, որը պաշարվեց քրմական բանակի կողմից:
    III փուլ – Պաշարվածներին հաջողվեց ստեղծված իրավիճակի մասին տեղեկացնել Անգեղյաց իշխանին: Վերջինս Ապահունյաց իշխանի հետևազորը ուղարկեց Ողականում պաշարվածներին օգնության, սակայն այն միայն եռօրյա մարտերից հետո կարողացավ լիովին վերացնել ամրոցի պաշարումը:
    IV փուլ – Առաջին ընդհարումից 2 օր անց Անգեղյաց իշխանը հետախուզության նպատակով հեծյալ մի ջոկատ ուղարկեց Արձան լեռն ի վեր: Ու թեև վերջինիս հաջողվեց պարզել հակառակորդի թվաքանակը, սակայն այն անմիջապես էլ հարձակման ենթարկվեց Արձանի ջոկատի կողմից և ստիպված եղավ նահանջել:
    V փուլ – Տեղեկանալով սկսված մարտի մասին՝ Անգեղյաց իշխանը իր տրամադրության տակ մնացած հեծելագնդով յուրայիններին օգնելու նպատակով շարժվեց լեռն ի վեր ու հարձակվեց քրմական բանակի վրա: Բռնկվեց համառ մարտ, որի ընթացքում Արձանը մարտակոչ ուղղեց Անգեղյաց իշխանին: Հենց անմիջապես էլ տեղի ունեցած մենամարտում թեև Արձանին հաջողվեց նիզակի հարվածով ոտքից վիրավորել Անգեղյաց իշխանին, բայց վերջինս այնուհանդերձ հաղթանակ տարավ և գլխատեց իր հակառակորդին:
    VI փուլ – Տեղ հասավ Աշտիշատից ժամանած քրմական բանակը (5.450) և հարձակվեց Անգեղյաց իշխանի հեծելագնդի վրա: Ստեղծված պայմաններում վերջինս ստիպված սկսեց նահանջել լեռն ի վար, սակայն այս անգամ էլ հարձակման ենթարկվեց Կուառսի այգիներում գտնվող դարանի կողմից: Ընդ որում կառավարական բանակը սկսեց հատկապես ծանր կորուստներ կրել կիրճերի վերևից գլորվող հսկայական ժայռաբեկորներից:
    VII փուլ – Հալածվելով թիկունքից, ճնշվելով թևերից հարձակման անցած հսկայական ուժերից ու ընկնելով ժայռաբեկորների հարվածների տակ՝ կառավարական բանակը հուսահատ հարձակումով ճեղքեց Արձանի մահից հետո նրա որդի Դեմետրեի կողմից ղեկավարվող քրմական բանակի շարքերը և, հետապնդվելով հակառակորդի կողմից, դժվարությամբ հասավ լեռան գագաթը՝ ընդհանուր հաշվով կորցնելով 220 հեծյալ: Մութն ընկնելուն պես մարտն ընդհատվեց, ինչը հնարավորություն տվեց Անգեղյաց իշխանի հեծելագնդի մնացորդներին պատսպարվել լեռան գագաթում և ծանր հեծելազորին ու Ապահունյաց իշխանին հետևազորին տեղեկացնել ստեղծված իրավիճակի մասին: Տեղեկանալով Անգեղյաց իշխանի հեծելագնդի օրհասական վիճակի մասին` վերջիններս արագորեն շարժվեցին օգնության և լուսաբացին տեղ հասան: Սակայն գիշերվա ընթացքում քրմական բանակը Տիրակատար քաղաքից և այլ վայրերից ինքն էլ ստացավ համալրում` 700 զինվոր ու մոտ 600 աշխարհազորային:
    VIII փուլ – Առավոտյան կառավարական բանակը (7.080, որից 3.080 հեծյալ) հարձակվեց քրմական բանակի (6.946) վրա և բռնկված մարտում սկսեց հաղթանակ տանել:
    IX փուլ – Այս վճռական պահին հզոր ռազմիկի համբավ ունեցող Հաշտենից իշխանը ու նրա գլխավորած ջոկատը (700 հեծյալ) անցան քրմերի կողմը և կողքից հարվածեցին կառավարական բանակին: Մարտն ընդունեց խիստ համառ բնույթ, որի ընթացքում Անդովկ Սյունին, մարտադաշտում հանդիպելով քաջաբար մարտնչող ու իրեն մարտակոչ նետող Հաշտենից իշխանին, մենամարտեց վերջինիս հետ: Մենամարտի ընթացքում մարտական մուրճով հզոր հարված հասցնելով հակառակորդի սաղավարտին ու հետապնդելով նրան սկզբում մինչև մոտակա բլուր, իսկ հետո` դեպի Իննակյան վանք, Սյունյաց իշխանը տապալեց վերջինիս ձիուց և ի վերջո գլխատեց: Այս ընթացքում Տիրոց Արծրունին մարտադաշտում հանդիպեց Աշտիշատի Մեստակես քրմապետին, հետապնդեց վերջինիս մինչև մոտակա անտառի ծայրը, որտեղ էլ, թեև քրմապետին հաջողվեց խոցել իր հակառակորդի ազդրը, սակայն վերջինս ի վերջո գլխատեց քրմապետին: Դրանից հետո Արծրունյաց իշխանը սկսեց հետապնդել Արջուջ իշխանին և անակնկալ հարձակվեց իր թաքնված հակառակորդի վրա: Արդյունքում վերջինս ընկավ ձիուց մի սուր ճյուղի վրա և զոհվեց: Իր հերթին Դեմետրեն մենամարտում սպանեց Մոկաց իշխանի որդուն, որից հետո սկսեց մենամարտել Անգեղյաց իշխանի հետ: Սակայն մենամարտի ընթացքում Տիրոց Արծրունին հարձակվեց Դեմետրեի վրա և սպանեց: Ի վերջո արդեն առանց առաջնորդների մնացած քրմական բանակը դադարեցրեց դիմադրությունը:
    Կառավարական բանակը կորցրեց մոտ 400, հակառակորդը` մոտ 638 զինվոր:
    Համեցեք իմ ֆորում
    Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:

  13. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Լուսաբեր (23.02.2009)

  14. #462
    Պատվավոր անդամ Lion-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2007
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    9,429
    Mentioned
    36 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Բոսոր տասնամյակներ և Մեծ հաղթանակ: 1809-2009

    Բարև Ձեզ

    Հարգելի բարեկամներ, ես տպագրել եմ <Հայ ժողովրդի ռազմական Տարեգիրք> մատենաշարի վերջին հատորները: Դրանք ընդգրկում են 1803-2009 թվականները: Սա մի ժամանակահատված էր, երբ Ռուսական կայսրությունը լուրջ առաջընթաց իրականացրեց Արևելյան Հայաստանում, թեև այդպես էլ չկարողացավ լիովին ազատագրել ողջ Հայաստանը: Լույս ընծայված հատորներում արտացոլված են Ռուս-Թուրքական և Ռուս-Պարսկական բոլոր պատերազմները: Նկարագրված են նաև ֆիդայական մարտերը: Այս թեմաները, թեև բավականին արտացոլված են մասնագիտական գրականության մեջ, սակայն նմանատիպ համակարգված տեսքով շարադրված են առաջին անգամ, քանի որ ես ուսումնասիրել եմ գրեթե ոլոր հասանելի սկզբնաղբյուրները, ընդհանրացրել եմ դրանք և շարադրել եմ ամբողջական մի համակարգի ձևով:
    Լույս ընծայված հատորներում լրջագույն վերլուծության են ենթարկվել Հայոց Մեծ եղեռնի ժամանակ ընթացած ինքնապաշտպանական մարտերը: Եվ եթե մի շարք մարտեր լայնորեն հայտի են, թեև շարադրված են ոչ համակարգված ձևով, ապա շատ ինքնապաշտպանական մարտեր էլ լայն հասարակությանը ներկայացվում են առաջին անգամ: Առանց չափազանցեցնելու կարող եմ ասել, որ հիշատակված թեմայով հետաքրքրասեր ընթերցողը այստեղ կգտնի շատ ու շատ նոր նյութեր: Հրատարակված հատորներից վերջիններում հիմնականում վերլուծված է Արցախյան փառահեղ հաղթանակը և ժամանակագրական հստակ հերթականությամբ շարադրված են մեր այս մեծ հաղթանակի հիմնական բաղկացուցիչ տարրերը: Գրքերում արտացոլված են նաև Հայ ռազմիկների մղած դաշնակցային մարտերը հյուընկալած երկրների բանակների կազմում:

    Դե ինչ, հարգելի բարեկամներ, աստված ինձ ուժ ու հնարավություն տվեց ավարտել այս գործը, ինչը ես համարում եմ հսկայական, ընդ որում ոչ միայն անձնական նվաճում…

    Տեսեք, ուսումնասիրված է հույների ու հռոմեացիների ռազմական պատմությունը, ուսումնասիրված է թերևս ամենաշատը աշխարհում, ակադեմիական մակարդակներով վերլուծված են եվրոպական հիմնական ազգերի ռազմական պատմությունները, սակայն նույնիսկ նրանք չունեն իրենց անցած ռազմական ուղու նմանատիպ սպառիչ և համընդգրկուն մի վերլուծության, այն դեպքում, երբ մենք արդեն... ունենք այն:
    Հենց սա եմ ես համարում ջանքերիս հիմնական պտուղը, ընթերցող, հենց սա է այն արդյունքը, որն ինձ շատ է գոհացնում և որը տեսնելով ես դույզն իսկ չեմ զղջում անցածս ուղու համար: Ընդ որում սա ես համարում եմ ոչ միայն իմ, այլև իմ ազգի ձեռքբերումը, քանի որ ներկայումս երկրագնդի վրա ապրող և ոչ մի ազգ չի կարող հպարտանալ նման մի փաստով` ունենալ իր անցած ռազմական ուղու սպառիչ տարեգրությունը: Երանի այնպես լինի, ընթերցող, որ այս գրքի մեջ դու էլ քո աչքերով տեսնես իմ տեսածը, քո հայացքով քննես իմ շարադրածը, իսկ եթե վիճելու էլ լինես հետս, ապա միայն նրա համար, որ այդ վեճից վեր հառնի ճշմարտությունը:
    Եվ վերջում ուզում եմ դիմել բոլոր նրանց, ովքեր համբերատար ուղեկից դարձան ինձ այս երկար ու դժվար ուղում և օգնեցին անցնել այն, բոլոր նրանց, ովքեր ըմբռնումով մոտեցան հնարավոր սխալներիս ու սայթաքումներիս և իրենց բարեմիտ խորհուրդներով փորձեցին առավել լավը դարձնել աշխատանքս, և վերջապես, ինչո՞ւ չէ, ուզում եմ դիմել նաև բոլոր նրանց, ովքեր նախանձախառն ծաղրանքով չարախնդացին արածիս վրա ու հեգնեցին:
    Մի խոսքով, ուզում եմ դիմել բոլոր-բոլորին և, ընդօրինակելով մեր մեծ նախնիներին, ասել. <<Անմեղադիր լերուք, կարն իմ այս էր: Տա աստված, որ ապագայում այս թեմայով ստեղծվի սրանից ավելի լավ մի աշխատանք...>>

    Անմեղադիր լերուք, կարն իմ այս էր: Բարին ընդ Ձեզ...

    Լավագույն ցանկություններով
    Մհեր Հակոբյան
    Համեցեք իմ ֆորում
    Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:

  15. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Արիացի (26.02.2009), Լուսաբեր (26.02.2009), Չամիչ (15.03.2009)

  16. #463
    Պատվավոր անդամ Արիացի-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    31.03.2008
    Հասցե
    Մեծ Հայք, Սյունիք Նահանգ, Բաղք գավառ, Արծվանիկ գյուղ
    Գրառումներ
    1,587
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Բոսոր տասնամյակներ և Մեծ հաղթանակ: 1809-2009

    Մեջբերում Lion-ի խոսքերից Նայել գրառումը
    Բարև Ձեզ

    Հարգելի բարեկամներ, ես տպագրել եմ <Հայ ժողովրդի ռազմական Տարեգիրք> մատենաշարի վերջին հատորները: Դրանք ընդգրկում են 1803-2009 թվականները: Սա մի ժամանակահատված էր, երբ Ռուսական կայսրությունը լուրջ առաջընթաց իրականացրեց Արևելյան Հայաստանում, թեև այդպես էլ չկարողացավ լիովին ազատագրել ողջ Հայաստանը: Լույս ընծայված հատորներում արտացոլված են Ռուս-Թուրքական և Ռուս-Պարսկական բոլոր պատերազմները: Նկարագրված են նաև ֆիդայական մարտերը: Այս թեմաները, թեև բավականին արտացոլված են մասնագիտական գրականության մեջ, սակայն նմանատիպ համակարգված տեսքով շարադրված են առաջին անգամ, քանի որ ես ուսումնասիրել եմ գրեթե ոլոր հասանելի սկզբնաղբյուրները, ընդհանրացրել եմ դրանք և շարադրել եմ ամբողջական մի համակարգի ձևով:
    Լույս ընծայված հատորներում լրջագույն վերլուծության են ենթարկվել Հայոց Մեծ եղեռնի ժամանակ ընթացած ինքնապաշտպանական մարտերը: Եվ եթե մի շարք մարտեր լայնորեն հայտի են, թեև շարադրված են ոչ համակարգված ձևով, ապա շատ ինքնապաշտպանական մարտեր էլ լայն հասարակությանը ներկայացվում են առաջին անգամ: Առանց չափազանցեցնելու կարող եմ ասել, որ հիշատակված թեմայով հետաքրքրասեր ընթերցողը այստեղ կգտնի շատ ու շատ նոր նյութեր: Հրատարակված հատորներից վերջիններում հիմնականում վերլուծված է Արցախյան փառահեղ հաղթանակը և ժամանակագրական հստակ հերթականությամբ շարադրված են մեր այս մեծ հաղթանակի հիմնական բաղկացուցիչ տարրերը: Գրքերում արտացոլված են նաև Հայ ռազմիկների մղած դաշնակցային մարտերը հյուընկալած երկրների բանակների կազմում:

    Դե ինչ, հարգելի բարեկամներ, աստված ինձ ուժ ու հնարավություն տվեց ավարտել այս գործը, ինչը ես համարում եմ հսկայական, ընդ որում ոչ միայն անձնական նվաճում…

    Տեսեք, ուսումնասիրված է հույների ու հռոմեացիների ռազմական պատմությունը, ուսումնասիրված է թերևս ամենաշատը աշխարհում, ակադեմիական մակարդակներով վերլուծված են եվրոպական հիմնական ազգերի ռազմական պատմությունները, սակայն նույնիսկ նրանք չունեն իրենց անցած ռազմական ուղու նմանատիպ սպառիչ և համընդգրկուն մի վերլուծության, այն դեպքում, երբ մենք արդեն... ունենք այն:
    Հենց սա եմ ես համարում ջանքերիս հիմնական պտուղը, ընթերցող, հենց սա է այն արդյունքը, որն ինձ շատ է գոհացնում և որը տեսնելով ես դույզն իսկ չեմ զղջում անցածս ուղու համար: Ընդ որում սա ես համարում եմ ոչ միայն իմ, այլև իմ ազգի ձեռքբերումը, քանի որ ներկայումս երկրագնդի վրա ապրող և ոչ մի ազգ չի կարող հպարտանալ նման մի փաստով` ունենալ իր անցած ռազմական ուղու սպառիչ տարեգրությունը: Երանի այնպես լինի, ընթերցող, որ այս գրքի մեջ դու էլ քո աչքերով տեսնես իմ տեսածը, քո հայացքով քննես իմ շարադրածը, իսկ եթե վիճելու էլ լինես հետս, ապա միայն նրա համար, որ այդ վեճից վեր հառնի ճշմարտությունը:
    Եվ վերջում ուզում եմ դիմել բոլոր նրանց, ովքեր համբերատար ուղեկից դարձան ինձ այս երկար ու դժվար ուղում և օգնեցին անցնել այն, բոլոր նրանց, ովքեր ըմբռնումով մոտեցան հնարավոր սխալներիս ու սայթաքումներիս և իրենց բարեմիտ խորհուրդներով փորձեցին առավել լավը դարձնել աշխատանքս, և վերջապես, ինչո՞ւ չէ, ուզում եմ դիմել նաև բոլոր նրանց, ովքեր նախանձախառն ծաղրանքով չարախնդացին արածիս վրա ու հեգնեցին:
    Մի խոսքով, ուզում եմ դիմել բոլոր-բոլորին և, ընդօրինակելով մեր մեծ նախնիներին, ասել. <<Անմեղադիր լերուք, կարն իմ այս էր: Տա աստված, որ ապագայում այս թեմայով ստեղծվի սրանից ավելի լավ մի աշխատանք...>>

    Անմեղադիր լերուք, կարն իմ այս էր: Բարին ընդ Ձեզ...

    Լավագույն ցանկություններով
    Մհեր Հակոբյան
    Մհեր ջան, անկեղծ շնորհավորում եմ, սկսած գործդ ավարտին հասցնելու համար: Աստված քեզ ու քո նման նվիրյալներին առողջություն ու ուժ տա, միշտ ազգանվեր գործերը ավարտին հասցնելու համար: Կարծում եմ նորություն ասած չեմ լինի, եթե կրկին անգամ նշեմ, թե ինչքան մեծ բան ես դու արել: Քո նման մարդկանցով է ազգը կանգուն մնում: Ես անչափ հպարտ եմ, որ ունեմ քո նման հայրենակից:

    Գիրքը շուտով ձեռք կբերեմ ու իմ կարծիքը կգրեմ:

  17. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Lion (27.02.2009), Չամիչ (15.03.2009)

  18. #464
    Պատվավոր անդամ Lion-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2007
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    9,429
    Mentioned
    36 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Բոսոր տասնամյակներ և Մեծ հաղթանակ: 1809-2009

    Շնորհակալություն, եղբայր: Ես իմ գործը անում եմ հենց այնպիսի մարդկանց համար, ինչպիսին դու ես: Ինձ անչափ ուրախացնում է, որ մեր գլոբալիզացված և ցինիկ արժեքներով համեմված հասարակությունում այնուհանդերձ կան մարդիկ, որոնց համար իրենց ազգը, նրա ներկան ու անցյալը մեծ արժեք ունի:

    Իսկ եթե դա այդպես է, ապա... դեռևս ամեն ինչ չէ, որ կորած է
    Համեցեք իմ ֆորում
    Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:

  19. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Արիացի (28.02.2009)

  20. #465
    Պատվավոր անդամ Lion-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2007
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    9,429
    Mentioned
    36 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Արաբական առաջխաղացում - 629-885

    Արաբների "համբառնման օրը" կամ ինչպես ազդեցին հայերը մահմեդականների հավատալիքների վրա

    636 օգոստոսի 20-22 – Յարմուք գետի ճ-մ (Հորդանանի արևելյան վտակ)

    "Օգոստոսի 21-ի այդ օրը, երբ 700 արաբ մուսուլմաններ համբառնեցին հայկական նետերից, մնաց արաբների հիշողության մեջ որպես "համբառնման օր""

    Օ. Բոլշակով


    Թեոդոր Սակելլիոսի, Վահան Մամիկոնյանի, Գրիգոր Հայի, կայսորդի Կոստանդինի, Կանատիրի և Արդիգանի գլխավորած բյուզանդական բանակը (մոտ 48.000) ու նրա կազմում գտնվող Հայ ռազմիկները (մոտ 11.400) մոտեցան Արաբական խալիֆության բանակին (35.000) և ճամբարեցին: Արաբական խալիֆության բանակը, միանալով Երուսաղեմից նահանջած ջոկատի հետ, ստանալով համալրումներ, բայց այնուհանդերձ քանակապես զիջելով թշնամուն, հարմար դիրքեր գրավեց և որդեգրեց սպասողական մարտավարություն` ձախում ունենալով Յարմուք գետի կիրճը, իսկ ճակատում` մի փոքրիկ վտակ:
    Օգոստոսի 20-ին բյուզանդական բանակը և նրա կազմում գտնվող Հայ ռազմիկները դուրս եկան ճամբարից ու մարտակարգ ընդունեցին: Աջ թևի ղեկավարումը հանձնվեց Կանատիրին, ձախինը` Արդիգանին, իսկ կենտրոնում տեղավորված Հայկական բանակինը` Գիրգոր Հային: Բանակի ընդհանուր ղեկավարությունն իրականացնում էին Վահան Մամիկոնյանը և Թեոդորը: Վերջինս, սակայն, չլինելով զինվորական, իր հակասական ու անմիտ հրամաններով խանգարում էր Վահանին:
    Արաբական խալիֆության բանակի առաջին շարքում տեղավորված էր հետևակը, ընդ որում աջ թևում հարավարաբական, իսկ ձախում` հյուսիսարաբական ցեղերինը: Երկրորդ շարքում` թևերի ու կենտրոնի հետևում, տեղաբաշխված էին երեք հեծելազորային ջոկատներ: Եվս մեկ հեծելազորային ջոկատ թողնվեց պահեստազորում:
    I փուլ – Վաղ առավոտյան բռնկվեց հանդիպակաց հեծելազորային մարտ, որը առավելություն չտվեց կողմերից ոչ մեկին:
    II փուլ – Կեսօրին քրիստոնյաների բանակի ձախը երկու անգամ հարձակվեց թշնամու աջի վրա, բայց այդ հարձակումները ետ մղվեցին:
    III փուլ – Օրվա երկրորդ կեսին քրիստոնյաների բանակի ձախը կրկին անցավ հարձակման ու ի վերջո փախուստի մատնեց թշնամուն: Վերջինիս, սակայն, հաջողվեց նահանջել կենտրոնի հետևում գտնվող ճամբար ու օգնության հասած պահեստազորի հեծելազորի օգնությամբ այնուհանդերձ ետ մղել թշնամու ռազմիկներին, որոնց խիստ նեղում էր նաև անապատի փոշոտ քամին և ուղիղ դիմացից ճառագող արևը: Բռնկված մարտում զոհվեց Կանատիրը: Միաժամանակ մյուս թևում բռնկված համառ մարտում ևս արաբները ետ մղեցին հակառակորդին:
    IV փուլ – Արաբական խալիֆության բանակը իր աջում և կենտրոնում անցավ հզոր հարձակման, որը թեև ետ մղվեց, բայց այստեղ արդեն օրվա վերջում սպանվեց Գրիգոր Հայը:
    V փուլ – Հաջորդ օրը առավոտյան քրիստոնյաների բանակը հուժկու հարված հասցրեց հակառակորդի կենտրոնին և սկսեց ետ մղել թշնամուն:
    VI փուլ – Իրադրությունը փրկելու համար արաբական հեծելազորը կենտրոնում անցավ հակահարձակման և ետ մղեց հակառակորդին: Սակայն, այն բանից հետո, երբ վերջինս փորձեց զարգացնել հարձակումը, ընկավ Հայ հետևակ նետաձիգների հզոր հարվածի տակ և, կորցնելով 700 հեծյալ, ետ շպրտվեց :
    VII փուլ – Օրվա երկրորդ կեսին քրիստոնյաների բանակը ծանր հետևակի ուժերով կրկնեց հարվածը թշնամու կենտրոնին, սակայն համառ մարտից հետո այդ հարձակումը ևս ետ մղվեց:
    VIII փուլ – Օգոստոսի 22-ին խոշոր համալրում (մոտ 15.000) ստացած Արաբական խալիֆության բանակը անցավ հարձակման ողջ ճակատով: Արդյունքում, շնորհիվ հակառակորդի աջում գտնվող քրիստոնյա արաբների դավաճանության, ինչպես նաև կենտրոնում տեղաբաշխված Հայ հետևակ նետաձիգների գործողությանը լրջորեն խանգարող ուժեղ հակադարձ քամու և դիմացից ճառագող արևի, Արաբական խալիֆության բանակին ի վերջո հաջողվեց ճեղքել հակառակորդի շարքերը ու դուրս գալ նրա թիկունք:
    IX փուլ – Բյուզանդական բանակը և նրա կազմում գտնվող Հայ ռազմիկները պարտություն կրեցին ու դիմեցին փախուստի:
    Հայերը կորցրին մոտ 6.000 զինվոր, որոնց թվում զոհվեց Գրիգոր Հայը, դաշնակիցը` մոտ 24.000, թշնամին` մոտ 14.000 զինվոր: Վահանը փոքրաթիվ ուղեկիցներով հեռացավ մարտի դաշտից, թողեց ծառայությունը կայսերական բանակում, սակայն այդպես էլ այլևս երբեք Հայրենիք չվերադարձավ:
    Վերջին խմբագրող՝ Lion: 07.03.2009, 14:49:
    Համեցեք իմ ֆորում
    Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:

Էջ 31 89-ից ԱռաջինԱռաջին ... 212728293031323334354181 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Հայ ժողովրդի ռազմական պատմություն
    Հեղինակ՝ Lion, բաժին` Պատմություն
    Գրառումներ: 120
    Վերջինը: 18.05.2025, 14:11
  2. Հայ ժողովրդի առաջնորդները
    Հեղինակ՝ Lion, բաժին` Պատմություն
    Գրառումներ: 355
    Վերջինը: 13.11.2018, 16:15
  3. Գրառումներ: 25
    Վերջինը: 24.03.2009, 22:22
  4. Գրառումներ: 6
    Վերջինը: 26.03.2007, 19:01
  5. Գրառումներ: 2
    Վերջինը: 20.03.2007, 19:13

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •