Առակ
առաջադեմ շինարարի,
փորձառու շինարարների
ու
գանձ որոնողի
մասին
Կար ժամանակ, որ շինարարները բարձրահարկ շինություններ չէին կարողանում կառուցել: Առաջին հարկի վրա կառուցված երկրորդ հարկը նրանից փոքր էր լինում, հաջորդն էլ ավելի փոքր, էն մեկն առավել փոքր ու էսպես գնում-գնում էին հարկերն ու ավարտվում: Եթե մյուս շինարարն ուզում էր ավելի բարձրահարկ շինություն սարքեր, միակ ձևն այն էր, որ պիտի առաջին հարկն ավելի մեծ սարքեր:
Բայց մի օր ծնվեց մի առաջադեմ շինարար ու ասաց. «Ես կշինեմ ամենաբարձրահարկ շինությունը ու նրա առաջին հարկը մեծ չի լինի»: Սա բռնեց, ինչ որ ձող գտավ ու խրեց հողի մեջ, ամուր ամրացրեց: «Սա հիմքն է», - ասաց, - «ու մյուս հարկերը կկառուցեմ նրա վրա»: Ու այս ձողի վրա հմուտ կերպով կառուցեց առաջին հարկը, բավական փոքր: Սրա վրա մի ուրիշ հարկ կառուցեց՝ ավելի մեծ: Հետո ավելի մեծը: Էլ ավելի մեծը: Շատ ավելի մեծը: Ու շինեց մի հսկայական բարձրահարկ շինություն: Այդքան բարձր շինություն չկար աշխարհում: Ու հավաքվեցին փորձառում շինարարներն ու ասեցին. «Շատ առաջադեմ է այս շինարարը, ոսկի հիմք է դրել, հարուստ հիմք է դրել ու դրա վրա կարողացել է կառուցել աշխարհի ամենաբարձր շինությունը»: Ու բոլորն աշխարհի բոլոր ծայրերից գալիս ու հիանում էին այդ շինությամբ ու ասում. «ոսկե հիմք է, հզոր շինություն, առաջադեմ շինարար»:
Ու կար մի մարդ, որ իր ողջ կյանքում գանձ էր որոնել: Լսեց այս մարդը հսկա շինության մասին, լսեց դրա ոսկե հիմքի մասին ու ասաց. «ես պիտի տեսնեմ այդ ոսկին, կարծես թե գտնում եմ իմ փնտրած գանձը»: Ասաց, գործիքներն առավ ու եկավ, որ հիմքը գտնի: Փորեց մի փոքր, շատ փոքր ձողի շուրջը որ տեսնի, գտնի այդ հիմքի ոսկին, բայց մի քանի բահի զարկից հանկարծ երերաց ձողը, երերաց շինությունը ու փուլ եկավ:
Գրականություն
- Եզոպոս, «Առակներ»
- Մխիթար Գոշ, «Առակներ»
- Վարդան Այգեկցի, «Առակներ»
- Կրիլով, «Առակներ»
- Խնկո Ապեր, «Առակներ»
- Մկրտիչ Կորյուն, «Առակներ»
Էջանիշներ