Ուզում էի սկզբից ԵԽԽՎ–ի մասին թեմայում գրել, բայց երևում է այս թեման կրկին ակտուալ է դառնում։
Ողբալի է դրությունը, մեր կարճատես տուկատները էդպես էլ չկողմնորոշվեցին խաղի մեջ ու այսպես շփոթված էլ հույսները դրել են բախտի ու ճակատագրի վրա։ Իսկ խաղը կոչվում է «տնտեսական ճգնաժամ մինչև Ռուսաստանի փլվելը»։ Սրանք կառչել են Ռուսաստանից ու ակամայից հայտնվել են առաջին գծերից մեկում։ Եվրոպան ըստ երևույթին կշանտաժի սրանց ձայնի զրկումով՝ Ղարաբաղի հարցում եվրոպական ուժեր տեղակայելու դիմաց։ Ռուսի ասած «мелочь, а приятно», Իրանին հյուսիսից իսկ Ռուսաստանին հարավից խրելու պահանջ կա։ Ծայրահեղ դեպքում Արևմուտքը կփակի Հայաստանի արտաքին ծակուծուկերը թեկուզ հենց Վրաստանի միջոցով, իսկ Ռուսաստանը էլ նախկին ամբիցիոզ ու հզոր Ռուսաստանը չի լինի որ միարժամանակ կարողանա բոլոր սահմաններում դիմադրել ու ուժ ցույց տալ, քանի որ պիտի հոգ տանի առաջին հերթին իրեն սկելուց փրկելու մասին։ Ադրբեջանը օգտվելով առիթից կարող է ուտել Հայաստանին։
Համաշխարհային «կաշ»–ին մոտ ապագայում կխառնվի նաև Չինաստանը, որը բացահայտորեն ցույց է տալիս, որ ԱՄՆ–ի կողմն է գլոբալ հարցերով, և սկզբունքորեն արդարացի է. Չինաստանն ու Հնդկաստանը միասին 2.5 միլիարդից ավել մարդ ապրում են Ռուսաստանից փոքր տարածքում, արդեն Ճապոնիան է մարդաքանակով հասնում Ռուսաստանին՝ 130 միլիոն մարդ։ Ու ի՞նչ, այդ աշխատասեր, կազմակերպված քաղաքակրթությունը հարդուրժելու՞ է այսպիսի դեմոգրաֆիկ անարդարությունը, որ Ռուսաստանի պես անծայրածիր պետության մեջ ապրում են ընդհամենը 150 միլիոն թամբալ ու պորտաբույծ, ու որոնք ի դեմս աշխարհի ցույց են տալիս միայն իրենց ամբիցիաները և ոչ մի համագործակցության միտում։ Իհարկե ոչ, և հենց դրա համար էլ հորինվել է այս «տնտեսական ճգնաժամ» խաղը, որտեղ գլխավոր «աչոկը» Ռուսաստանի «հյութեղ արոտավայրերին» տիրանալն է։ Իսկ Հայաստանը Ռուսաստանի պոչից կախված խեղդալող, կամ արդեն կացնալող է տալիս ու «7–ի գործ» է պարացնում, կարծես բոլոր պարերը պարել ենք, մնացել է «Սարի սմբուլը»։
Հենց ԵԽ–ն ձայնազրկեց Հայաստանին, ակամայից դառնում ենք չորրորդ սորտի ժողովուրդ, ավտոմատ դրսում գրոշներ են շպրտում հայերին աշխատավարձի դիմաց, այստեղից կրճատվում է խոպանչիների ընդհանուր եկամուտը, Ռուսաստանը իր հերթին կրճատում է խոպանչիների մուտքը, քանի որ սեփական ժողովրդին կերակրելու խնդիր է ունենում, շատ դռներ փակվում են, Հայաստանում սկսվում է դոլարաքաղցը, դրամը պայթում է, սովից զկրտում ենք, ու շակալներն էլ վրա են տալիս… ահա այսպիսի հիմար պատկեր է իմ խեղճ ուղեղում, արդեն Աստված եմ կանչում
Սրանց ռադ անել է շուտափույթ պետք, հրաժարականի պահանջով հանրահավաք, կտրուկ քայլեր են պետք ընդհուպ մինչև կառավարման համակարգի ամբողջական փոխումը, ես այլ ելք չեմ տեսնում։
Էջանիշներ