Ելնելով միջազգային զարգացումներից, ինչպես նաև մարդասիրական հումանիտար ինստիտուտների շարունակաբար կատարելագործվելուց, դժվար է հավատալ, որ ինչ որ մի պետություն առաջիկա տասնամյակներում կարող է անհետանալ աշխարհի քարտեզից: Հիմա պետությունները ավելի շուտ սնկի նման աճում են, քան անհետանում:
Չնայած պետության անհետացում ասելով, կարող ենք պայմանականորեն հասկանալ պետության իքնիշխանության կորուստը, որը պայմանավորված է տարբեր կառույցների առջև ստանծնած պարտավորությունների և համապատասխանաբար այդ պարտավարություններից կախվածության մեջ հայտնվելը, որը իրականում սահմանափակում է պետության ինքնիշխանությունը և հեշտ ղեկավարելի դարձնում պետությունը ավելի հզոր պետությունների կողմից:
Սեփական ուժերի թերագնահատում եմ համարում, անգամ մտովի հավանական համարել, որ վաղը կարող է Հայաստան պետություն գոյություն չունենալ, բայց եթե միջազգային զարգացումները շարունակվեն այս տեմպերով, ապա վաղը Հայաստանը ոչ թե կանհետանա, այլ կդառնա մեծ Եվրոպայի մի մասնիկը, ինչպես ԽՍՀՄ-ի ժամանակ 15 հանրապետություններից մեկն էր: Գուցե այս անգամ ավելի ազատ: Իհարկե Եվրոպայում ազատ լինելը դա պայմանական հասկացություն է և հիմնված պրոպագանդայի վրա: Այսինքն արևմուտքում քեզ ներշնչում են, որ դու ազատ ես:
Իսկ ինչ վերաբերվում է Հայաստանում հասարակության լուրջ թերության, ապա հասարակական թերությունների կարելի է հանդիպել ամենուր: Հայաստանում հասարակության թերությունը գալիս է ղեկավարության կողմից տարվող սխալ, կամ թույլ պրոպագանդայի արդյունքում: Հարուստ երկրները ունեն բավական միջոցներ հասարակության հետ աշխատելու և ամեն անգամ ի հայտ եկող թերությունները ճիշտ ուղու վրա դնելու համար, որոշ դեպքերում էլ հանրությանը դարձնելով հեշտ կառավարելի, իսկ քիչ միջոցներ ունեցող երկրում միշտ էլ պարզվում է, որ հասարակությունը «թերի» է: Խոսկի օրինակ ինչպես անապահով երկրներում անցանկանալի աղանդների արագ ի հայտ գալը և տարածվելը:
Հայ հանրության ամենամեծ թերությունը (իմ անձնական կարծիքով) համարում եմ, կաշառք տալու և կաշառք վերցնելու հնուց եկող հատկությունը: Մեկը պետք է, որ հանրության հետ աշխատի և բացատրի, որ այդպես միայն վնասում են, իրենք իրենց, բայց ղեկավարությունը ոչ միայն համապատասխան աշխատանքներ չի տանում, այդ այդ թերությունը հաղթահարելու համար, այլև հաճախ նպաստում է:
Իմ անձնական կարծիքով Հայաստանը 50 տարի անց ոչ թե կարող է անհետանալ, այլ հակառակը, հենց 50 տարի անց երկիրը ավելի լավ կուրվագծվի աշխարհի քարտեզին: Ուզած, թե չուզած ժամանակի ընթացքում երկրի եկամուտները ավելի շատանալու են, իսկ շատ եկամուտները թույլ են տալիս, ավելի շատ հասարակական օրգաններ ֆինանսավորելու, որն էլ հանգեցնելու է հասարակական թերությունների շտկման:
Էջանիշներ