Այս հարցին կարող եմ պատասխանել մի փոքր ուշ`կապված այն հանգամանքի հետ, թե իշխանափոխություն վերջը կլինի, թե չէ?![]()
Այո
Ոչ
Դժվարանում եմ պատասխանել
Այս հարցին կարող եմ պատասխանել մի փոքր ուշ`կապված այն հանգամանքի հետ, թե իշխանափոխություն վերջը կլինի, թե չէ?![]()
Հայերիս էլ խորհուրդ կտամ Ուկրաինայի հարցին նայել Հայաստանի պետականության տեսանկյունից, ոչ թե պրո- կամ հակառուսական տեսանկյունից… (c) Mephistopheles
արդեն կարելի է պատասխանել...
բավականին իրատեսական կանխատեսումներ ես անում՝ մեր համար ցավոտ: էս հեռակա բանասիրական ավարտածի վարած ինչպես ներքին, այնպես էլ արտաքին քաղաքականությունը հիրավի գլուխգործոց է. նա այնպիսի քաղաքական գործիչ է, որ նրան կարելի է դասել Լուի 14-ի, Թալեյրանի, Բիսմարկի և այլ մեծերի շարքը, բայց մի տարբերությամբ. եթե այս անձինք դրական իմաստով են մեծ, ապա էս գլուխգործոցը՝ բացասական
մեր ազգը ևս մեկ անգամ ապացուցում է, որ հանդուրժող, հարմարվող ազգ է. եթե էս փաշան մի օր ասի, թե տոմս գնեք ու թռեք Կրասնոդար, քանի որ մոտակայքում գտնվող մի գյուղ Ռուսաստանը հատկացնում է հայերին, իսկ այս տարածքը դարձնում է իր տանկերի համար բազա, բոլորը երկու օր կբողոքեն, 3-րդ օրը խելոք ճամպրուկները կհավաքեն: Սա է մեր ազգը, ուրեմն և արժանի ենք, որ սրա նման կիսագրագետ տարրը թելադրի մեզ իր կամքը:
Բայց մի բան պարզ է, չի կարելի ժխտել.. Ադրբեջանը երբեք չի կարող մեզ պարտության մատնել, դա երբեք...
Հայերիս էլ խորհուրդ կտամ Ուկրաինայի հարցին նայել Հայաստանի պետականության տեսանկյունից, ոչ թե պրո- կամ հակառուսական տեսանկյունից… (c) Mephistopheles
Այո - ու լիքը մարդիկ կյանք կդնեն, որ այս «Այո»-ն միշտ լինի![]()
Համեցեք իմ ֆորում
Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:
Եթե այսպես շարունակվի՝ ոչ
Այո, ունի![]()
քո բերած օրինակը այժմյան իրադրության հետ համեմատելի չէ
այն ժամանակ մենք պատերազմի մեջ էինք թուրքերի դեմ, Հայաստան մտավ կարմիր բանակը:
Ավելի շուտ գաղափարական ինչ-որ կռիվ էր, մենք էլ ահավոր իրադրության մեջ էինք... շատ ծավալուն թեմա է, գուցե ուրիշ թեմայի շրջանակներում այս մասինք խոսենք, իսկ այս պայմաններում հարցը ուրիշ է...
բայց մեկ է, Ադրբեջանը նույնիսկ ամենամեծ ցանկության դեպքում մեզ հաղթել չի կարող, իհարկե, ռիսկը շատ մեծ է, բայց ... եթե տերությունների վարած քաղաքականությունից <<նավթի հոտ չգա>> /շատ ծեծված արտահայտություն/, ուրեմն լավ կլինի
ադրբեջանցին կամ ավելի ճիշտ՝ թաթարը, վախկոտ տարր է, իսկ մեր թերությունը այն է, որ մենք զարթնում ենք միայն երբ դանակը ոսկորներիս է հասնում
Հայերիս էլ խորհուրդ կտամ Ուկրաինայի հարցին նայել Հայաստանի պետականության տեսանկյունից, ոչ թե պրո- կամ հակառուսական տեսանկյունից… (c) Mephistopheles
Ամենավախկոտ շակալները հաղթում են նույնիսկ առյուծին, երբ շատ են լինում, իսկ առհասարակ պետք է հիշել, որ տերտերը ամեն օր գաթա չի ուտում, իսկ հայերս էլ մի երևելի հաղթող ժողովուրդ չենք, մի անգամ Ղարաբաղի պատերազմում ենք հաղթել, մի անգամ էլ Ավարայրի ճակատամարտում բարոյապես։ Մնացած դեպքերում պարտվել ենք, Տիգրան մեծից էլ չխորանանք, դրա վաղեմության ժամկետն անցել է։
Si vis pacem, para bellum
Եթե հաղթում են, ուրեմն առյուծը այլևս այն առյուծը չի կամ արդեն առյուծ չի
Մեր ազգը այդքան ցածրացնել էլ պետք չի. լավ էլ հաղթող ժողովուրդ ենք, ուրիշ հարց է, որ միշտ քնած ենք
Արցախի պատերազմում տարած հաղթանակն էլ իմ խոսքերի ապացույցն է, որ մինչև դանակը չի հասնում ոսկորներիս, ուշքի չենք գալիս. ես չեմ պատկերացնում, թե սերժիկը էլ ինչ պիտի անի, որ էս քնած ժողովուրդը դուրս գա ու պահանջի հրաժարական
Տիգրան Մեծին չեմ ընդունում որպես չգիտեմ ինչ տիրակալ. այնքան պարզունակ սխալներ է թույլ տվել, որ դրանցից էլ օգտվել է Հռոմը և պատժել. ինքը իմ համար չափանիշ չի
Հայերիս էլ խորհուրդ կտամ Ուկրաինայի հարցին նայել Հայաստանի պետականության տեսանկյունից, ոչ թե պրո- կամ հակառուսական տեսանկյունից… (c) Mephistopheles
Աստղ ջան
Անբողջ հարցը հենց դա է, որ մենք ունենք կամ ուզում էինք ունենալ պետություն: Իսկ պետությունը իր ազգաբնակչությանը պաշտպանելուց եթե հիմք ընդունի, որ թաթարը վախկոտ ա իսկ հայը քաջարի, ապա վայն եկել ա ու տարել էտ պետությանը: Ինչ և դիտարկվում ա հիմի: Վայը, այսինքն ռուսը եկել տեր ա դառոլ ամեն ինչին մեր երկրում:
Իսկ այս տարբերակում հավատա, որ իմ համար նույն հաշիվն ա, ռուսն ա մեր ատոմակայանը ու էներգետիկան ու կապը տնօրինում թե մոնղոլիայի օսմանները:
Ի տարբեևրություն մեզ, ազերիների պետությունը այժմ ըստը իմ կարդացածի ու դիտածի, ավելի ամուր է կանգնած ոտքերի վրա ի հաշիվ նաև նավթի, ու այժմ առավել քան երբևէ ազերիները ուժեղ են որպես պետություն:
Դիվի ջան, քաղաքականության իրացնելու մեջ տարբեր նյուանսներ կան. մեկն էլ ցույց տալն է, որ մենք ավելի ուժեղ ենք, մենք ավելի լավն ենք: Դա ավելի ճիշտ չի, քան թե ներշնչենք ժողովրդին, թե մենք թույլ ենք, մենք հաղթելու տարբերակ չունենք?... սա ազգային հզորություն հասկացության ոչ նյութական բաղադրատարրերից է:
Բայց այս գիծը ամենևին չի նշանակում, որ մենք թերագնահատում ենք թշնամուն ու նրա հնարավորությունները. ես նշել էի մեր ազգերին բնորոշ գծերը՝ վախկոտությունը /թաթար/ և հանդուրժողականությունը /հայ/: Մեր համար լավ է, որ իրենք վախկոտ են, իսկ վատ է, որ մենք ենք հանդուրժող. մեզ ասել են՝ սենց պետք է լինի, ենթարկվել ենք. հիմա էլ Ռուսաստանն է ասում, թե ինչը ոնց պիտի լինի մեր երկրում, և մենք շարունակում ենք ենթարկվել
Պետք է ուժերի հավասարակշռություն մտցնել մեր երկրում. ոչ Ռուսաստանը պետք է հեգեմոն լինի, ոչ էլ Արևմուտքը
Հայերիս էլ խորհուրդ կտամ Ուկրաինայի հարցին նայել Հայաստանի պետականության տեսանկյունից, ոչ թե պրո- կամ հակառուսական տեսանկյունից… (c) Mephistopheles
Աստղ ջան:
Ես էլ հենց դա են ասում, որ պետությունը ունի լիքը պարտականություններ, որոնք պետք է, անհրաժեշտ է /must/ որ կատարի: Իսկ եթե այդ ֆունկիցաները իր վրա է վերցնում Աստղը կամ ով կուզես, ապա կոնկրետ մեր դեպքում լավագույն դեպքում ժպիտ է առաջացնում: Ասել կուզեմ ի՞նչ հիմքի վրա ես քո ասածը պնդում: Դոդի գազանանոցի այռուծի՞ թո դատախազ Աղվանի Շանթ ռեստորանի գազանանոցի արջի… թե նրանց տետերի վրա /![]()
![]()
/
…
մի խոսքով մենք եթե ելնենք ով է քաջ ու ով է վախկոտ ֆիլմերի դիտումից, ապա պատկերացնու՞մ ես թե ինչ կլինի մեր հետ, եթե հակառակորդը մի երկու հատ լավ, բարձրակարգ ֆիլմ նկարի ղարաբաղյան պատերազմից, որտեղ ցույց տան թե ինչպես էին հայերը փախնում Շահումյանից, Գետաշենից ու Մարդակերտից ու մենք էլ այդ ֆիլմով սկսենք շարժվել…
պետությունը դրա համար է, որ մարդկանց կյանքը այնպիսի հիմքերի վրա է դնում, որ անկախ ֆիլմերից ու գրքերից, մարդ իր պետությունը նախ և առաջ սիրում է և վերջին հաշվով միշտ էլ պատրաստ է լինում այն պաշտպանել հարկ եղած դեպքում:
…
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ