Ով է ըստ ձեզ ստորև նշվածներից ՀՀ Ամենահայտնի մարդը 2008 թվականին ՀՀ-ում???
1. Սերժ Սարգսյան
2.Գագիկ Ծառուկյան
3.Լևոն Տեր-Պետրոսյան
4.Ռալֆ Յեերիքեան(Վիվասել-ՄՏՍ)
5.Խաչատուր Սուքիասյան
6.Տիգրան Սարգսյան
7.Այլ
Ով է ըստ ձեզ ստորև նշվածներից ՀՀ Ամենահայտնի մարդը 2008 թվականին ՀՀ-ում???
1. Սերժ Սարգսյան
2.Գագիկ Ծառուկյան
3.Լևոն Տեր-Պետրոսյան
4.Ռալֆ Յեերիքեան(Վիվասել-ՄՏՍ)
5.Խաչատուր Սուքիասյան
6.Տիգրան Սարգսյան
7.Այլ
ԵՂԻՐ ԱՅՆՊԵՍ ԻՆՉՊԵՍ ՈՐ ԿԱՍ
Գ.Ծառուկյան
ԵՂԻՐ ԱՅՆՊԵՍ ԻՆՉՊԵՍ ՈՐ ԿԱՍ
" I still ask myself the question: Is cinema more important than life ?"
François Truffaut (այնպայման դիտեք - "The 400 Blows, or the Sea, Antoine, the Sea!")
եթե թեման դրված է քաղաքականություն բաժնում, ապա միանշանակ իմ տարբերակը Լևոն Տեր-Պետրոսյանն է, քանի որ նրա անվան և գործունեության հետ էին կապված այս տարվա գրեթե բոլոր քաղաքական իրադարձությունները, նա է ղեկավարը Համաժողովրդական շարժման և , վերջապես, նա հայ հասարակության մեջ վերակենդանացրեց մեռած քաղաքական կյանքը:
Անցյալը ճզմած քո լաթերի մեջ՝ կախում ես մեխից… ու՞ր պիտի փախչես ինքդ քեզանից:
հըն
սա կարդա Կուկ ջան քիչ բան ա՞ http://www.f5blog.com/site/posts/359/
Ինչ տխուր ա չէ՞, որ Վիվասելի կատարած «բարեգործոթւյունները» քաղաքական ենթատեքստ ունեն: Հազիվ էլ էդքան էլի.. տենց լինի` ես կասեի Կարապետիչի դիվիդիները, դրանք ավելի հայտնի են:
Ճամփաները բոլոր դեպի մահ են տանում…
Ես ասեցի քիչ ա՞: Բա էդքան բաժանորդի գրպան են մտել հելել, էդ էլ չանեի՞ն: Բայց մեկա` Կարապետիչի դիվիդիները ավելի շատ են, քանի տարիա էդ տղեն էդքան մարդու տանում ա Սևան հանգստանալու, դիվիդիներ ա նվիրում, էպիլատոր ա նվիրում, տելեվիզատոր ա նվիրում, հեռուստատեսությամբ զվարճացնում ա: Կհամեմատե՞ս:
Ճամփաները բոլոր դեպի մահ են տանում…
Քանի որ քաղաքականություն բաժնում է թեման , քթնում եմ որ 4.Ռալֆ Յեերիքեան(Վիվասել-ՄՏՍ) տարբերակը ավելնորդ է:Ինքը քաղաքական գործիչ ա՞:
Քաղաքակաություն թեմայում ենք կպատասխանեմ ԼՏՊ ու Սերժ նույն կարքի հայտնի են:Որտեղ ասվում ա մեկի անունը ասվում էլ ա մյուսի անունը:
Բայց ասենք դեսից դենիցում լինեինք կասեի Ռալֆ Յեերիքեան …
Մարդու հետ Մարդ,Դևի հետ Դև:
Կուկ ջան, չգիտեմ, թե քո հաշվին ինչ գումարներ են ավելացել, ես էլ նմանատիպ խնդիր ունեմ ԲիԼայնի հետ, բայց 3 տարի է՝ ես ու ընտանիքիս անդամները ՎիվաՍելլից օգտվում ենք ու դեռ ոչ մի խնդիր չենք ունեցել... բայց, ասենք, օդանավակայանում անվճար համար եմ նվեր ստացել Վիվայից՝ նվեր: Հեչ հումորով չի եկեղեցի վերանորոգելը ինչ-որ մահամերձ մեկին երեսով տալով դիվիդի նվիրելու հետ համեմատելը… Ինքը հովանավորում ա բնապահպանական ՍանՉայլդ նախագիծը, որն էլի հսկայական գործ է անում ամբողջ երկրում. այո՛, իշխանական ծրագիր է, բայց եթե կարող ես օբյեկտիվ լինել, ուրեմն ընդունիր, որ շատ լավ ծրագիր է ու որ այն չէր կայանա առանց Ռալֆի: Եթե անձնական խնդիրները մեջ քաշենք, ապա տարվա ընթացքում 2 անգամ տարբեր առիթներով դիմել եմ ՎիվաՍելլ՝ հովանավորության համար, ու երկու անգամ էլ մերժում ստացել… Բայց ով ասեց, որ նշվածներից մեկ ուրիշը կհովանավորեր ու ինչու՞... ամենաշատը՝ միայն քաղաքական գովազդի նպատակովմ էն էլ՝ չեմ հավատում… շատ գործ ա անում՝ "Օրրան" բարեգործական հիմնադրամին ա հովանավորում, "Հայ Ձմեռ Պապ" նախագծին՝ անապահով երեխաներին են օգնում Նոր Տարուն ու լի՜քը էսպիսի բաներ... ինքը ոչ խառնվում ա քաղաքական վայրիվերումներին, ոչ էլ իր դղյակում նստած փող ուտում, կարգին գործ ա անում ու ունի միր հաստատուն տեղը հայ իրականության մեջ:
" I still ask myself the question: Is cinema more important than life ?"
François Truffaut (այնպայման դիտեք - "The 400 Blows, or the Sea, Antoine, the Sea!")
Ընդունիր շնորհավորանքներս հայ ազգի մեծն բարերար Վիվասելի կողմից ստացածդ նվերի կապակցությամբԱնկեղծ ասած` կարողանում եմ այս ամենը համեմատել Կարապետյան Տիգրանի կատարածի հետ: Պե՞տք է ծավալվել: Ինչ որ մահամերձ մեկին դիվիդի տալը կարողանում եմ համեմատել քսան տարի ավտոտնակում ապրող ընտանիքին բնակարան նվիրելը և մի քանի հեռուստաալիքներով մի ամբողջ օր նրանց սոցիալական ծանր վիճակը ցուցադրելը: Իսկ բնապահպանական ծրագրի մասին կխնդրեմ մի երկու բառով տեղեկացնես, թե դա ինչ ծրագիր է, թեչէ արդեն մտածում եմ, որ Հյուսիսային Պողոտան ամայացնող ծրագիրն է, անտառահատման ծրագիրն է, Բաղրամյան պողոտայում վաճառվող եղևնիների ծրագիրն է, արգելոցում հյուրանոց կառուցելու ծրագիրն է և այսպես շարունակ.. Կարող եմ ծավալվել. Եկեղեցի վերանորոգելը, ինչ խոսք, բարի գործ է, բայց վերանորոգել Եկեղեցին այն դեպքում, երբ բարձրաստիճան հոգևորականները միլլիարդներ են կուտակում «չգիտես որտեղից», երբ հոգևորականը քարոզարշավի ժամանակ անձրևանոց է պահում իշխանական թեկնածուի համար, սա ինձ համար անընդունելի է. Այսքանով նրանք թոզ են փչում ժողովրդի աչքին, փակում են նրանց աչքերն այս ամենի առաջ` իրականության առաջ: Իսկ նվերներ անում են նաև թաղապետարանները, որի վրա, անձամբ ես թքած ունեմ: Թաղապետարանները թող շենքերի բակերի աղբը մաքրեն, ապօրինի ավտոտնակներն ու այլ` ավելի մեծ տարածք զբաղեցնող կառույցները քանդեն, ոչ թե այդ ամենի վրա աչք փակելու համար մի քանի հազար դրամի նվեր անեն: Ասածս ինչ ա` էդ ամեն ինչը շատերն են անում, ամեն մեկը յուրովի, պետք չի սարքել հայ ազգի փրկիչ, հակառակ դեպքում` էլի եմ ասում. Կարապետյան Տիգրանի անունը ևս տեղ ունի այստեղ: Ծիծաղս էլ ա գալիս, բայց տենց ա: Ի դեպ, ասեմ, որ Խաչատուր Սուքիասյանը ևս ամեն տարի ամանօրյա նվերների ծրագիր է իրականացնում, և այս տարին ևս բացառություն չի, չնայած, որ իշխանությունները, ի տարբերություն Վիվասելի, նրա հետ ոչ թե համագործակցում են, այլ հալածում են նրան քաղաքական դիրքորոշման համար, բայց նա շարունակում է իրականացնել իր ծրագրերը նաև ընդհատակից, բայց ես այս թեմայում չեմ նշում նրա անունը:
Ճամփաները բոլոր դեպի մահ են տանում…
Դժվար հարց է։
Չեմ կարծում, որ, օրինակ ՍՍ-ին ավելի քիչ մարդ է ճանաչում, քան ԼՏՊ-ին, կամ հակառակը։
Ամեն դեպքում, ցավոք, ամենահայտնիներն այս երկուսն են, չնայած նվածների մեջից միակ նորմալ մարդը ՎիվաՍել - MTS-ի գլխավոր տնօրենն է։
Հ.Գ. Ի միջի այլոց, ես չհասկացա, թե ինչու Ռալֆ Յեերիքեան, եւ ինչու դասական ուղղագրությամբ։
Ռալֆի ազգանունը դասական ուղղագրությումբ Յիրիկեան է, որը, իմ կարծիքով եթե վերափոխենք բոլշեւիկյան խեղագրության կդառնա Հիրիկյան։![]()
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ