User Tag List

Էջ 10 80-ից ԱռաջինԱռաջին ... 678910111213142060 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 136 համարից մինչև 150 համարի արդյունքները՝ ընդհանուր 1199 հատից

Թեմա: Հոգեվարքից հետո (օրագիր)

  1. #136
    Յէժիկ *e}|{uka*-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    12.07.2007
    Հասցե
    Альфа Центавра
    Գրառումներ
    2,799
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հոգեվարքից հետո (օրագիր)

    Մեջբերում StrangeLittleGirl-ի խոսքերից Նայել գրառումը
    Իզուր ես փորձում ինքդ քեզ համոզել, թե նրանցից մեկն ես: Ինքնախաբեություն: Զուր ես հավատում, որ որոշները գոնե ժամանակ առ ժամանակ ուզում են քեզ տեսնել: Կեղծ խոսքեր: Եվ եթե անգամ այդպես չէ, ինչ-որ վախ կա նրանց ներսում. չեն ուզում անունդ բարձրաձայնել, չեն ուզում համարդ հավաքել ու կեսբերան ասել, որ կարոտել են:

    Զզվել ես: Ուզում ես թքել ամեն ինչի համար, հեռանալ. միևնույն է, ժամանակ շատ չունես: Մյուս կողմից, ուզում ես վրեժ լուծել: Ուզում ես մնալ, որ ազդես նրանց ներվերի վրա, որ զղջան, որ քեզ ատում են, բայց չկարողանան սիրել, որ նեղվեն քո ներկայությունից, որովհետև կարող ես ցանկացած պահի պոռթկալ: Եվ դու այդպիսին ես դարձել, որովհետև օտարացել էիր, իսկ օտարացել էիր, որովհետև պոռթկում էիր, պոռթկում էիր, որովհետև քեզ մոռանում էին:

    Իզուր ես մնում: Գլուխդ առ ու փախիր: Այստեղ քեզ չեն սիրում: Գոնե շատերը, մեծ մասը: Իսկ սիրողներն էլ ոչ միշտ են ուզում քեզ տեսնել: Իսկ տեսնելիս էլ ուզում են, որ դու դու չլինես:

    Իսկ դու ուզում էիր ծննդյանդ օրը նրանց հետ անցկացնել: Դեռ ցանկություն ունե՞ս: Ուզու՞մ ես նստել, ժամերով սպասել, և ոչ ոք չգա: Ուզու՞մ ես ծննդյանդ օրով գլուխդ դնել սեղանին և դեմքդ արցունքներով հեղեղել, որովհետև ոչ ոք չհիշեց, իսկ հիշողն էլ չուզեց գալ: Չէ՛, հաստատ չես ուզի: Այդ օրը կոնֆերանսից կգաս, երեկոն սովորական օրերի պես կանցնի: Շոկմանժե կսարքես, որ հաջորդ օրն ընկերուհիներիդ հետ ուտես:
    Ինչ ծանոթ իրավիճակ է: Շատ է եղել ես եմ նման իրավիճակում հայտնվել, շատ էլ եղել է , որ իմ մոտիկ մարդկանց ուզեցել եմ կողքիս տեսնել էտ պահին, բայց ինչ որ հանգամանքներ մոռացության են տվել, հետո էլ, երբ հիշել ես կամ ուշ ա եղել , կամ տեղին չի եղել : Մարդկային իրավիճակներ են, կարելի է հասկանալ : Եթե ես վստահ եմ , որ իմ ընկերների համար ես շատ բան եմ նշանակում, երբեք չէի մտածի, գնամ, գտնեմ, տենամ ինչի ինձ չեն հրավիրել, վրեժ լուծեմ: Թող իրանք նեղվեն, որ ինձ չկանչեցին, հետո հաստատ մի առիթ կլինի դեմները կդնեմ, իրանք իրենց ափսեի մեջ լավ չեն զգա Սա կատակ էր:
    Մի նեղվի, Բյուր ջան: Համոզված եմ, որ քո իսկական ընկերները իրոք իսկական են
    Чеширский КотЭ

  2. #137
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,585
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հոգեվարքից հետո (օրագիր)

    Բյուր, եթե մարդիկ ինձ չուզենային տեսնել իրենց շրջապատում, ես հաստատ դրանից աղմուկ չէի բարձրացնի, որովհետև կհասկանայի՝ պատճառը ես եմ։ Ու աղմուկից հետո ինձ հաստատ ոչ ոք ավել չէր սիրի...
    Ռի՛փ, շնորհակալ եմ: Ասեիր՝ սուսուփուս ռադ քաշի ստեղից, գնա, ոչ թե աղմուկ բարձրացրու, պրծնեիր:

    Բայց լավ էր, որ արթնացա: Թե չէ մի շաբաթ հետո էի սենց հիստերիկացած մենակ նստելու, լացեի, իսկ դա դառնալու էր ևս մեկ սարսափելի հիշողություն, ոնց որ 2004 թվի հոկտեմբերի 22-ը:

    Յո՛ժ, շնորհակալ եմ, որ գոնե դու պարտքդ չհամարեցիր ինձ մեղադրելը, թե աղմուկ եմ բարձրացրել:

  3. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Alphaone (27.09.2013)

  4. #138
    այվի ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    11,065
    Mentioned
    52 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հոգեվարքից հետո (օրագիր)

    Մեջբերում StrangeLittleGirl-ի խոսքերից Նայել գրառումը
    Ռի՛փ, շնորհակալ եմ: Ասեիր՝ սուսուփուս ռադ քաշի ստեղից, գնա, ոչ թե աղմուկ բարձրացրու, պրծնեիր:

    Բայց լավ էր, որ արթնացա: Թե չէ մի շաբաթ հետո էի սենց հիստերիկացած մենակ նստելու, լացեի, իսկ դա դառնալու էր ևս մեկ սարսափելի հիշողություն, ոնց որ 2004 թվի հոկտեմբերի 22-ը:

    Յո՛ժ, շնորհակալ եմ, որ գոնե դու պարտքդ չհամարեցիր ինձ մեղադրելը, թե աղմուկ եմ բարձրացրել:
    Բյուր, եթե դա ուզենայի ասել, հենց դա էլ կասեի։ Ռադդ քաշել պետք չի, ուղղակի մի անգամ լուռ մտածի քեզ տանջող բոլոր հարցերի շուրջ՝ առանց մարդկանց մեղադրելու։ Որպես կոմպրոմիս՝ կարող ես ինքդ քեզ էլ չմեղադրել...

  5. #139
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    42
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Re. Հոգեվարքից հետո (օրագիր)

    Բյուր, կներես, բայց պիտի ասեմ. Փախա՛ր, մեկա ծնունդդ պիտի նշենք

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  6. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Alphaone (27.09.2013)

  7. #140
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,585
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հոգեվարքից հետո (օրագիր)

    Բյուր, եթե դա ուզենայի ասել, հենց դա էլ կասեի։ Ռադդ քաշել պետք չի, ուղղակի մի անգամ լուռ մտածի քեզ տանջող բոլոր հարցերի շուրջ՝ առանց մարդկանց մեղադրելու։ Որպես կոմպրոմիս՝ կարող ես ինքդ քեզ էլ չմեղադրել...
    Ռի՛փ, գիտե՞ս ինչ եմ ուզում: Ուզում եմ, որ մարդիկ կանգնեն, երեսիս ասեն, որ իմ մասին մոռացել են, որ չեն կարոտել, չեն ուզում տեսնել, ոչ թե ճոռոմ-ճոռոմ հայտարարեն, թե դու լավն ես, քեզ կարոտում ենք, ուզում ենք տեսնել, քեզ շատ ենք սիրում, դու մեր ընկերն ես և այլն:

    Իսկ ես ինքս իմ մեջ շատ եմ մտածել: Կարիք չկա մի հատ էլ սաղ խառնելու իրար: Ուղղակի ուրախ եմ, որ ես մեծ վտանգից փրկվեցի:

    Ավելացվել է 48 վայրկյան անց
    Բյուր, կներես, բայց պիտի ասեմ. Փախա՛ր, մեկա ծնունդդ պիտի նշենք
    Հա՛, հարց չկա: Ես ու դու Վեսթում կնշենք Ուրիշ մարդ դժվար գա:
    Վերջին խմբագրող՝ StrangeLittleGirl: 18.10.2008, 23:33: Պատճառ: Գրառման ավելացում

  8. #141
    այվի ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    11,065
    Mentioned
    52 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հոգեվարքից հետո (օրագիր)

    Մեջբերում StrangeLittleGirl-ի խոսքերից Նայել գրառումը
    Ռի՛փ, գիտե՞ս ինչ եմ ուզում: Ուզում եմ, որ մարդիկ կանգնեն, երեսիս ասեն, որ իմ մասին մոռացել են, որ չեն կարոտել, չեն ուզում տեսնել, ոչ թե ճոռոմ-ճոռոմ հայտարարեն, թե դու լավն ես, քեզ կարոտում ենք, ուզում ենք տեսնել, քեզ շատ ենք սիրում, դու մեր ընկերն ես և այլն:

    Իսկ ես ինքս իմ մեջ շատ եմ մտածել: Կարիք չկա մի հատ էլ սաղ խառնելու իրար: Ուղղակի ուրախ եմ, որ ես մեծ վտանգից փրկվեցի:
    Ես հավատում եմ, որ հանդիպումը նախապես պլանավորված չի եղել, բայց նաև գիտեմ, որ եթե ուզենային, էն ժամանակ, երբ լիքը մարդ պատահաբար իրար գլխի էր հավաքվել, կարող էին զանգել ու քեզ էլ կանչել։ Բայց մի բանում դու հաստատ սխալվում ես՝ քեզ չեն մոռացել։ Ամբողջ հարցը հենց դա է, որ չեն մոռացել։ Հիշելով չեն զանգել, իսկ թե ինչու, էդ էլ հենց էն մտածելու նյութն է, որի մասին ասացի արդեն...
    Վերջին խմբագրող՝ ivy: 18.10.2008, 23:43:

  9. #142
    soleil levant Amaru-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.12.2006
    Հասցե
    Над каштановым побегом, в переплетах Мураками.
    Տարիք
    35
    Գրառումներ
    1,791
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հոգեվարքից հետո (օրագիր)

    Անուշս, մի՞թե քեզ էդքան հուզում ա էս ամենը: Քեզ պե՞տք ա, որ բոլորը սիրեն քեզ. նույնիսկ դրան շատերը արժանի չեն: Քիթդ բա՛րձր պահիր, ու՞ր կորավ ինքնավստահությունդ:
    Держи меня за руку долго, пожалуйста,
    Крепко держи меня, я не пожалуюсь...

  10. #143
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,585
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հոգեվարքից հետո (օրագիր)

    Ես հավատում եմ, որ հանդիպումը նախապես պլանավորված չի եղել, բայց նաև գիտեմ, որ եթե ուզենային, էն ժամանակ, երբ լիքը մարդ պատահաբար իրար գլխի էր հավաքվել, կարող էին՝ զանգել ու քեզ էլ կանչել։ Բայց մի բանում դու հաստատ սխալվում ես՝ քեզ չեն մոռացել։ Ամբողջ հարցը հենց դա է, որ չեն մոռացել։ Հիշելով չեն զանգել, իսկ թե ինչու, էդ էլ հենց էն մտածելու նյութն է, որի մասին ասացի արդեն...
    Ռի՛փ, միակ պատճառը, որ ինձ չեն զանգել, էն ա, որ ես իրանցից չեմ:

    Ավելացվել է 45 վայրկյան անց
    Անուշս, մի՞թե քեզ էդքան հուզում ա էս ամենը: Քեզ պե՞տք ա, որ բոլորը սիրեն քեզ. նույնիսկ դրան շատերը արժանի չեն: Քիթդ բա՛րձր պահիր, ու՞ր կորավ ինքնավստահությունդ:
    Ամա՛ռս, գրկում եմ քեզ: Գիտե՞ս՝ ոնց եմ կարոտել: Ես գիտեի, որ դու էսօրվա հանդիպմանը չես եղել, որովհետև ես ու դու նույն տեղից ենք, որովհետև եթե լինեիր, անպայման ինձ կզանգեիր:
    Վերջին խմբագրող՝ StrangeLittleGirl: 18.10.2008, 23:45: Պատճառ: Գրառման ավելացում

  11. #144
    Պատվավոր անդամ Մարկիզ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.05.2008
    Գրառումներ
    2,676
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հոգեվարքից հետո (օրագիր)

    Մեջբերում StrangeLittleGirl-ի խոսքերից Նայել գրառումը
    Իզուր ես փորձում ինքդ քեզ համոզել, թե նրանցից մեկն ես: Ինքնախաբեություն: Զուր ես հավատում, որ որոշները գոնե ժամանակ առ ժամանակ ուզում են քեզ տեսնել: Կեղծ խոսքեր: Եվ եթե անգամ այդպես չէ, ինչ-որ վախ կա նրանց ներսում. չեն ուզում անունդ բարձրաձայնել, չեն ուզում համարդ հավաքել ու կեսբերան ասել, որ կարոտել են:

    Զզվել ես: Ուզում ես թքել ամեն ինչի համար, հեռանալ. միևնույն է, ժամանակ շատ չունես: Մյուս կողմից, ուզում ես վրեժ լուծել: Ուզում ես մնալ, որ ազդես նրանց ներվերի վրա, որ զղջան, որ քեզ ատում են, բայց չկարողանան սիրել, որ նեղվեն քո ներկայությունից, որովհետև կարող ես ցանկացած պահի պոռթկալ: Եվ դու այդպիսին ես դարձել, որովհետև օտարացել էիր, իսկ օտարացել էիր, որովհետև պոռթկում էիր, պոռթկում էիր, որովհետև քեզ մոռանում էին:

    Իզուր ես մնում: Գլուխդ առ ու փախիր: Այստեղ քեզ չեն սիրում: Գոնե շատերը, մեծ մասը: Իսկ սիրողներն էլ ոչ միշտ են ուզում քեզ տեսնել: Իսկ տեսնելիս էլ ուզում են, որ դու դու չլինես:

    Իսկ դու ուզում էիր ծննդյանդ օրը նրանց հետ անցկացնել: Դեռ ցանկություն ունե՞ս: Ուզու՞մ ես նստել, ժամերով սպասել, և ոչ ոք չգա: Ուզու՞մ ես ծննդյանդ օրով գլուխդ դնել սեղանին և դեմքդ արցունքներով հեղեղել, որովհետև ոչ ոք չհիշեց, իսկ հիշողն էլ չուզեց գալ: Չէ՛, հաստատ չես ուզի: Այդ օրը կոնֆերանսից կգաս, երեկոն սովորական օրերի պես կանցնի: Շոկմանժե կսարքես, որ հաջորդ օրն ընկերուհիներիդ հետ ուտես:
    Այ քո տունը շինվի, քեզ մոռանալ կա չսիրել կլինի?…

    Էդ ծննդյան օրերն էլ ես օրինակ տենց եմ… Ի՞նչ մի ուրախանալու բան կա: Մի տարով բիձընում կամ պառավում ես:

  12. #145
    Պատվավոր անդամ impression-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.03.2007
    Գրառումներ
    3,739
    Բլոգի գրառումներ
    7
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հոգեվարքից հետո (օրագիր)

    Մեջբերում StrangeLittleGirl-ի խոսքերից Նայել գրառումը
    Ռի՛փ, միակ պատճառը, որ ինձ չեն զանգել, էն ա, որ ես իրանցից չեմ:
    ինչու՞, ինչո՞վ ես տարբերվում "մեզանից", միգուցե նրանով, որ ոչ մեկիս քեզ արժան չե՞ս համարում, կամ նրանով, որ բոլորս "կաթնակեր ակումբցիներ" ենք, բացի քեզանից:
    Find what you love and let it kill you. (c) Bukowski

  13. #146
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,585
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հոգեվարքից հետո (օրագիր)

    ինչու՞, ինչո՞վ ես տարբերվում "մեզանից", միգուցե նրանով, որ ոչ մեկիս քեզ արժան չե՞ս համարում, կամ նրանով, որ բոլորս "կաթնակեր ակումբցիներ" ենք, բացի քեզանից:
    Լի՛լ, էդ դուք պիտի իմանաք, ես չգիտեմ: Դուք եք որոշել ինձ վտարել ձեր շարքերից: Հա՛, մի անգամ ես գնացի, բայց երբ վերադարձա, ոչ մի կերպ չուզեցիք ինձ ընդունել, ոչ մի կերպ: Իսկ ո՞վ ասաց, որ արժան չեմ համարում, ո՞վ ասաց, որ կաթնակեր ակումբցիներ եք:

  14. #147
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,585
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հոգեվարքից հետո (օրագիր)

    Իսկ այդ ծիծաղն այնքա՜ն հեռու է թվում: Միայն արձագանքներն ես լսում: Ականջներդ փակում ես, գլուխդ բռնում ու ինչքան ուժ ունես՝ փախչում: Ասես ինչ-որ մեկը հետևում է քեզ: Զուր ես քեզ կոտորում. փախչելու կարիք չկա, որովհետև չեն տեսնում: Ուզում ես՝ կարող ես սրա քիթը քաշել, նրա աչքը հանել, մյուսին գարեջրով լողացնել. միևնույն է, ոչինչ չի զգա: Ավելին՝ քիթը չի ցավի, աչքը դուրս չի գա, գարեջուրն էլ տեղում կմնա:

    Երբ դուրս գաս մաքուր օդին, հայտնվես բաց երկնքի տակ, որը թեև գիշերային է ու սև, բայց դու կանաչ ես տեսնում, քայլերդ կդանդաղեն. էլ ոչ ոք չի հասնի քո հետևից: Այստեղ առավելություն ունես. նաև թռչել գիտես, և երբ գետնից պոկվես, հետևիցդ վազողը շվարած կանգ կառնի ու վերև կնայի: Գոհունակությամբ կժպտաս, որպես հրաժեշտ արցունքներով թաթախված թաշկինակդ վար կնետես: Բայց այն կմնա քո ձեռքում, իսկ ներքևում ոչ ոք չկա, և եթե նույնիսկ լիներ, չէր տեսնի:

    Այդ ժամանակ միայն սարսափով կնկատես. դու մեռած ես:

  15. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Freeman (23.06.2010), Sambitbaba (22.01.2014)

  16. #148
    Պատվավոր անդամ
    Բարեկամ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.09.2006
    Գրառումներ
    3,685
    Բլոգի գրառումներ
    6
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հոգեվարքից հետո (օրագիր)

    Ռի՛փ, միակ պատճառը, որ ինձ չեն զանգել, էն ա, որ ես իրանցից չեմ:
    Քեզ հասկանում եմ, բայց մոռացել եմ
    Վերջին խմբագրող՝ Բարեկամ: 19.10.2008, 04:55:

  17. #149
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,585
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հոգեվարքից հետո (օրագիր)

    Որոշում եմ մի ամբողջ օր հասարակական տրանսպորտից չօգտվել: Որոշում եմ, երբ նկատում եմ, որ կարևոր, ավելի մեծ տարածություններն արդեն ոտքով եմ անցել:

    Իմ գժությունը՝ առավոտ գիշերով ոտքով Նորքի ինֆեկցիոն բարձրանալը: 40 րոպեում հասա: Հոգնել էի, կարմրել, շոգում էի, մինչդեռ հարմարավետ ավտոմեքենայից իջած կուրսեցիներս մինչև լսարանի մուտքին հասնելը ցրտից դողում էին: Այդ երեք րոպեն չմրսելու համար արժեր երկար ճամփան ոտքով կտրել-անցնել: Ոտքերս ջարդվում էին, ծարավ էի, բայց գոհ էի. առավոտս իզուր չէր անցել:

    Եթե ահավոր չեմ շտապում, երբևէ Նորքից իջնելիս երթուղային չեմ նստում: Եվ ես ու Մարիան գլորվեցինք մեր սիրելի դիքերով: Նորքում աշուն է. կարոտել եմ:

    Հետո էլ համալսարանից Օպերա գնացի, այնտեղից՝ տուն: Ոտքերս գոհ էին, որ հիշել եմ իրենց:

  18. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Sambitbaba (22.01.2014)

  19. #150
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,585
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հոգեվարքից հետո (օրագիր)

    Չէի կանխատեսել. այնտեղ չէին: Բայց երևի այդպես ավելի լավ էր: Ես ոչինչ չէի իմանա, պատրաստ կլինեի, եթե չգային, իսկ եթե հայտնվեին, անակնկալ կլիներ, ինձ ավելի վստահ կզգայի… Կամ էլ կամաչեի: Ամեն դեպքում, կուզեի, որ կոնֆերանսը յուրահատուկ, հաճելի ընթացք ունենար: Վերջիվերջո, վերջին ուսանողական… Չէ՛, չեմ ուզում դրա մասին մտածել, թե չէ կտխրեմ, իսկ դա ինձ այս պահին բնավ պետք չէ:

    Անակնկալներ սիրում եմ: Դրա համար որոշեցի չզանգահարել: Թող լինի այնպես, ինչպես կլինի: Բացի դրանից, չէի ուզում հիասթափություն ապրել: Իսկ նման դեպքերում անորոշությունը փրկում է: Սակայն Նարեկը ստիպեց, որ զանգեմ: Պատասխան ստացա: Բայց դեռ հավատում եմ:

  20. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Sambitbaba (22.01.2014)

Էջ 10 80-ից ԱռաջինԱռաջին ... 678910111213142060 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Ակումբը 40 տարի հետո
    Հեղինակ՝ Moon, բաժին` Զվարճալի
    Գրառումներ: 223
    Վերջինը: 22.07.2023, 15:28
  2. 2012 և հետո
    Հեղինակ՝ Sambitbaba, բաժին` Գրականություն
    Գրառումներ: 85
    Վերջինը: 16.07.2014, 19:31
  3. Մահ... իսկ հետո՞
    Հեղինակ՝ Ուլուանա, բաժին` Հոգեբանություն և փիլիսոփայություն
    Գրառումներ: 990
    Վերջինը: 31.05.2014, 11:32
  4. Ի՞նչ է փոխվում ամուսնանալուց հետո
    Հեղինակ՝ Ֆոտոն, բաժին` Սեր, զգացմունքներ, ռոմանտիկա
    Գրառումներ: 87
    Վերջինը: 09.07.2012, 23:46
  5. Անդրանիկ Մարգարյանից հետո...
    Հեղինակ՝ P.S., բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 10
    Վերջինը: 28.03.2007, 11:10

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •