User Tag List

Էջ 20 80-ից ԱռաջինԱռաջին ... 101617181920212223243070 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 286 համարից մինչև 300 համարի արդյունքները՝ ընդհանուր 1199 հատից

Թեմա: Հոգեվարքից հետո (օրագիր)

  1. #286
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,585
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    - Որ սխալներ անեմ, կուղղես, չէ՞:
    - Հա, բայց մի հարց. ինչու՞ հանկարծ որոշեցիր հայերենդ լավացնել:
    - Ինչ լեզու ասես չենք սովորում, բացի մեր մայրենիից:
    - Բայց դու առաջ տենց չէիր մտածում:
    - Դե հա...

    Սկսում եմ սխալներն ուղղել առանց թույնի ու ծաղրի:

    ***
    - Գիտե՞ս՝ ինձ ասում են դեկանատում ծանոթ ունես, դրա համար եմ բարձր ստացել:
    - Հանգիստ, գրավորդ աչքովս եմ տեսել. ստացել ես էն, ինչ գրել ես:
    - Հա, ես էլ գիտեմ, բայց դե ասում են...
    - Շատ բան են ասում:

    ***
    - Արի մի հատ էլ ռեալում քեզ շնորհավորեմ:
    Պինդ գրկում եմ: Դեռ երեկ համ հեռախոսով, համ ֆեյսբուքում շնորհավորել էի:
    - Ապրես, ինչքան կարաս, քեֆ արա. արժանի ես դրան:
    Աչքերը փայլում են: Գիտեմ, գիտեմ, թե ինչ զգացողություն է վերջին պետական քննությունը հանձնելը:

    ***
    - Վերջ, դաժան տարիդ պրծավ: Արդեն կարաս անցնես ֆրանսերենի:
    - Բայց չգիտեմ՝ անվճար կմնամ, թե չէ:
    - Կմնաս, կտեսնես...

    Մի տեսակ բարություն կա էս ամեն ինչի մեջ: Ուզում եմ հենց այս զգացողությունը ճամպրուկիս մեջ դնել, հետս տանել:
    Վերջին խմբագրող՝ StrangeLittleGirl: 24.06.2011, 19:05:

  2. Գրառմանը 14 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Apsara (27.06.2011), Ariadna (30.07.2011), Freeman (24.06.2011), Jarre (04.07.2011), Kita (24.06.2011), Nare-M (24.06.2011), Sambitbaba (31.01.2014), Smokie (30.07.2011), Ամպ (24.06.2011), Արևհատիկ (24.06.2011), Դատարկություն (24.06.2011), Նաիրուհի (28.06.2011), Շինարար (24.06.2011), Ուլուանա (22.07.2011)

  3. #287
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,585
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Երջանկության բազմաթիվ հիմար սահմանումներ: Ինձ հարցնում են: Չեմ կարողանում սահմանել: Ասում են՝ տարիքիցդ է, որ քեզ տենց երջանիկ ես համարում: Ինչու՞: Զանազան հետազոտություններ ցույց են տվել, որ որքան մարդիկ մեծանում են, այնքան ավելի երջանիկ են դառնում:

    Էդ չէի ուզում գրել:

    Մեջքով պատին հենված, մի բաժակ սառը սուրճ, գիրքս, երաժշտություն: Ուշադրությունս շեղվում է. ծիծեռնակների պարերին եմ նայում: Էս երեկո շոգ չէ: Ու հարց եմ տալիս ինձ. մի՞թե երջանիկ չեմ: Էլ ուրիշ ի՞նչ:

  4. Գրառմանը 13 հոգի շնորհակալություն են հայտնել.

    einnA (24.06.2011), Farfalla (24.06.2011), Freeman (24.06.2011), ivy (24.06.2011), Jarre (04.07.2011), Katka (04.07.2011), Kita (25.06.2011), Sambitbaba (31.01.2014), Ամպ (24.06.2011), Դատարկություն (24.06.2011), Դեկադա (14.07.2011), Նաիրուհի (28.06.2011), Շինարար (24.06.2011)

  5. #288
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,585
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Հավերժ վերադարձ: Իմ մանկության քաղաքը՝ Պրահա

  6. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    einnA (28.06.2011), Freeman (27.06.2011), Jarre (04.07.2011), Sambitbaba (31.01.2014), Yevuk (27.06.2011)

  7. #289
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,585
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մի բան կա Ակումբի հետ կապված, որ շատ եմ սիրում: Երեք տարի առաջ այստեղ ծանոթացած մարդու հետ, որն այլևս չի էլ մտնում, կարող ես քայլել Պրահայի փողոցներով ու ժամերով խոսել՝ չնկատելով անգամ, որ առաջին անգամ եք հանդիպում:

  8. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    einnA (04.07.2011), Freeman (04.07.2011), Jarre (04.07.2011), Sambitbaba (31.01.2014), Yevuk (04.07.2011), Ռուֆուս (04.07.2011)

  9. #290
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    25.04.2011
    Հասցե
    Yerevan
    Գրառումներ
    1,902
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Առաջին անգամ մուտք գործեցի "անձնական օրագիր" բաժին և նկատեցի, որ այստեղով քայլել է մի շատ ռոմանտիկ աղջիկ...
    Բարև Ձեզ

  10. #291
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,585
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Եթե Անգլիայում ընդունվեի, Զալցբուրգ չէի գնա: Եթե Զալցբուրգ չգնայի, Օլգայի հետ չէի ծանոթանա: Եթե Օլգայի հետ չծանոթանայի, Պրագա չէի գնա: Եթե Պրագա չգնայի, ավտոմատ Նիցցան էլ դուրս կգար ծրագրերիցս: Եթե դուրս գար, Նիցցայից Պրագայով չէի վերադառնա ու... տեսնենք՝ հետո ինչ կլինի:

  11. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    einnA (26.07.2011), Kita (14.07.2011), murmushka (14.07.2011), Sambitbaba (31.01.2014), Շինարար (13.07.2011)

  12. #292
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,585
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    ...օդանավակայանում չէինք հանդիպի, Երևանի փողոցներում չէինք թափառի...

  13. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    einnA (26.07.2011), Freeman (15.07.2011), Sambitbaba (31.01.2014)

  14. #293
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,585
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Բոլոր տղամարդկանց՝ էս աստիճանի միանման լինելն արդեն զվարճալի է: Մտածում եմ՝ էն 45 քրոմոսոմները հեչ, էդ մի հատիկ Y-ը մեջ

  15. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Sambitbaba (31.01.2014), Նաիրուհի (15.07.2011)

  16. #294
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,585
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Վերջին երեք տարվա ընթացքում տղամարդկանց նկատմամբ կուտակած ցինիզմս թույլ չի տալիս խոստովանել, որ ամեն դեպքում էս պահին ես իմ զգացմունքների տերը չեմ:

    Եվ զարմացած եմ, թե ինչպես կարող է տղամարդն այդպես սիրել:

    Իսկ երբ երկար մտածում եմ, հասկանում եմ, որ ամեն դեպքում բոլոր տղամարդիկ նույնը չէ: Կա ինչ-որ միլիոներորդական, որով տարբերվում են իրարից (Կունդերան այս նույնը կանանց մասին էր գրել): Ու հենց էդ միլիոներորդականն է, որ ամեն ինչ լրիվ ուրիշ կերպ է դարձնում:

  17. Գրառմանը 9 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ariadna (30.07.2011), cold skin (19.07.2011), einnA (16.07.2011), Freeman (17.07.2011), Jarre (17.07.2011), Kita (22.07.2011), murmushka (17.07.2011), Sambitbaba (31.01.2014), Նաիրուհի (17.07.2011)

  18. #295
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,585
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մի հիմար նամակի պատճառով նորից... սպասում են նրանց գնահատականին, որոնց ուզում եմ, մոռանում եմ ինձ գնահատող ու սիրող մեծաքանակ մարդկանց: Հակահայկական պրոպագանդա... ուֆ... էն էլ ես... մդաաա...

  19. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Sambitbaba (31.01.2014), Նաիրուհի (22.07.2011)

  20. #296
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,585
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Իմ կյանքում մի երկար հատված կար, երբ անընդհատ հետ էի նայում ու կարոտախտով հիշում անցածը: Դա ինչ-որ իմաստով անդադար էր, որովհետև 15-ում կարոտում էի 14-ս, 16-ում՝ 14-ն ու 15-ը: Էդպես էնքան, մինչև հետևիցս լիքը տարիներ կուտակեցի ու ինքս էլ չնկատեցի ինչպես ազատվեցի կարոտախտ կոչվող բեռից:

    Հիմա, որ հին Ակումբի նկատմամբ կարոտախտով լի գրառումներ եմ կարդում, մի տեսակ չեմ հասկանում: Հա, հին Ակումբը լավ էր, բայց մի տեսակ անցած է, որն էլ հետ չի բերվի ու չեմ էլ ուզում, որ բերվի: Հին Ակումբը լավ էր. մի ժամանակ ես էլ էի դրա մասը կազմում ու շատ լավ հասկանում եմ, որ էլ երբեք չեմ կազմի, ու նույնիսկ էդ հիշողություններից ոնց որ մի տեսակ դուրս լինեմ: Ոնց որ կյանքիս էդ հատվածն ինձնից օտարացած, իմը չլինի:

    Փորփրում եմ անցածս կարճլիկ կյանքը ու փորձում հասկանալ, թե որ հատվածն է կարոտախտ առաջացնում: Տեսնում եմ, որ միայն ուսանողական տարիներս են, այն էլ միայն այն դեպքում, երբ համակուրսեցիներով հավաքվում ենք (իսկ դա բավական հաճախ է լինում):

    Հիմա գլուխ եմ ջարդում. ինձ մոտ իսկապե՞ս ամեն ինչ կարգին է:

  21. Գրառմանը 9 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ariadna (30.07.2011), Chilly (25.07.2011), cold skin (23.07.2011), einnA (26.07.2011), Freeman (23.07.2011), Nare-M (23.07.2011), Sambitbaba (31.01.2014), Արևհատիկ (23.07.2011), Նաիրուհի (23.07.2011)

  22. #297
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,585
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Նիցցա: Ընթրում ենք: Կողքս նստած դանիացի պրոֆեսորը հարցնում է.
    - Ո՞րն է Հայաստանի ազգային սպորտը:
    - Ըըը... Շախմատը:
    - Հա՞ որ: Ի՞նչ արդյունքներ ունեք:
    - Դե ինքս շախմատով չեմ հետաքրքրվում, բայց գիտեմ, որ շատ լավ արդյունքներ ենք ցուցաբերում:
    - Ես գիտեմ, որ ռուսներն են ուժեղ շախմատից... Օրինակ Կասպարովը:
    - Ինքն էլ ա հայ:

    Ասածս ինչ ա... Էկեք շնորհավորենք մեր շախմատիստներին Մյուս անգամ որ սենց հարց տան, ասելու եմ՝ աշխարհի չեմպիոն են մերոնք:

  23. Գրառմանը 10 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Amaru (26.07.2011), Ariadna (30.07.2011), cold skin (26.07.2011), einnA (26.07.2011), Freeman (26.07.2011), Sambitbaba (31.01.2014), Valentina (26.07.2011), Yevuk (26.07.2011), Արէա (27.07.2011), Նաիրուհի (26.07.2011)

  24. #298
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,585
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Պատահում է՝ մեկի հետ ծանոթանալիս միանգամից դուրդ գալիս է, մտածում ես՝ մարդկանց իմ սիրած տեսակն է:

    Երբ իր պրեզենտացիայից առաջ մի քանի հայերեն նախադասություն ասաց, հետո անցավ անգլերենի, արդեն դուրս եկավ: Դեռ չգիտեի, որ իմ սիրած բլոգի հեղինակն էր:

    Սիրում եմ, երբ մարդիկ իրական կյանքում լինում են նույնը, ինչ վիրտուալում, ու ոչ թե հիասթափվում ես, այլ հիանում ու զարմանում, որ լավ մարդիկ դեռ կան:

  25. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    cold skin (04.08.2011), einnA (28.07.2011), Sambitbaba (31.01.2014), Smokie (29.07.2011), Yevuk (30.07.2011)

  26. #299
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,585
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Զարմանում եմ, թե որքան հանդուրժող, դիմացկուն ու ոչ պահանջկոտ եմ էս հարաբերություններում: Հասունացե՞լ եմ:

  27. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    cold skin (04.08.2011), einnA (30.07.2011), Sambitbaba (31.01.2014), Նաիրուհի (30.07.2011)

  28. #300
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,585
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Գրել եմ ուզում: Էս շոգին էսքան աշխատելուց հետո միակ բանն է մնում, որ ուզում եմ: Արտահայտվել եմ ուզում:

    Առավոտյան քնաթաթախ սմս եմ ստանում: Ձեռքս ձգում եմ դեպի հեռախոսս ու ժպտում: Քիչ առաջ տեսածս երազը տեղափոխվում է իրականություն: Դեռ թարգմանելու էջեր ունեմ, հետդ Սևան չեմ գալիս: Մտածում եմ քո մասին:

    Վաղն արդեն օգոստոսի մեկն է, ու ինձ յոթ էջ թարգմանություն մնաց: Կարող եմ այս գիշեր ավարտել, որպեսզի հասցնեմ վերջին ամիսս իմ ծրագրածի պես անցկացնել: Ուզում եմ հասցնել բոլորին տեղը տեղին հրաժեշտ տալ: Ուզում եմ բոլոր խոստումներս (թե՛ ինձ, թե՛ մյուսներին տված) կատարել:

    Սուրճ եմ խմում: Շոգը մտել է սենյակս ու էս ուշ ժամին պատերն է լպստում: Խոզավարի: Էսօր տնից չակուրտակ չենք քշել: Երևում է՝ պատի տակ դարանակալած կատուները վերջապես հասցրել են բոլորին ուտել:

    Օգոստոսս առջևում է: Արձակուրդ, ռելաքս: Իսկ ես ցերեկներս գրադարաններում քրտնելու եմ երկու տարի չարածիս դիմաց, մի քննության համար, որը հանձնում եմ հանձնած լինելու համար, որի արդյունքում ստացածս դիպլոմը գուցե այնքան անպիտան լինի, որ նույնիսկ օժիտիս մեջ չուզենամ դնել:

    Օգոստոսին պիտի հասցնեմ «Ուլիսեսը» կարդալ: Ինձ հանդարտ օրեր են պետք, որ ստացվի: Էս գժական թոհուբոհի մեջ մենակ թեթև բաներն են կարդացվում:

    Ինձ օգոստոս է պետք երեկոները Թումանյանի այգում անցկացնելու համար: Չգիտեմ՝ անհանգստություններս ում վզին փաթաթեմ: Մի տեսակ մենակ եմ մնացել իմ վախերի հետ:

  29. Գրառմանը 7 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ariadna (07.08.2011), cold skin (04.08.2011), einnA (31.07.2011), Kita (31.07.2011), Sambitbaba (31.01.2014), Yevuk (01.08.2011), Շինարար (31.07.2011)

Էջ 20 80-ից ԱռաջինԱռաջին ... 101617181920212223243070 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Ակումբը 40 տարի հետո
    Հեղինակ՝ Moon, բաժին` Զվարճալի
    Գրառումներ: 223
    Վերջինը: 22.07.2023, 15:28
  2. 2012 և հետո
    Հեղինակ՝ Sambitbaba, բաժին` Գրականություն
    Գրառումներ: 85
    Վերջինը: 16.07.2014, 19:31
  3. Մահ... իսկ հետո՞
    Հեղինակ՝ Ուլուանա, բաժին` Հոգեբանություն և փիլիսոփայություն
    Գրառումներ: 990
    Վերջինը: 31.05.2014, 11:32
  4. Ի՞նչ է փոխվում ամուսնանալուց հետո
    Հեղինակ՝ Ֆոտոն, բաժին` Սեր, զգացմունքներ, ռոմանտիկա
    Գրառումներ: 87
    Վերջինը: 09.07.2012, 23:46
  5. Անդրանիկ Մարգարյանից հետո...
    Հեղինակ՝ P.S., բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 10
    Վերջինը: 28.03.2007, 11:10

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •