Կարծում ես, ես բավականաչափ այլասերված ֆանտազիա չունե՞մ![]()
Կարծում ես, ես բավականաչափ այլասերված ֆանտազիա չունե՞մ![]()
"Sir, do you have a moment to talk about our lords and saviors the Daleks?"
Voice of the Nightingale - իմ բլոգը
Երևի գիտեմ, թե ինչու էին երազիս իրադարձությունները տատիկիս տանը տեղի ունենում. ընդհանրապես, հաճախ է այն դառնում գործողությունների հիմնական վայր՝ անկախ նրանից, թե ովքեր են մասնակիցները: Զարմանալի չէր, որ պահարանի մեջ Սաթենիկի բազմաթիվ նկարներ գտա: Չեմ ցնցվում, որ իմը փնտրեցի, բայց չկար: Շատ լավ հասկացա, թե երազիս մեջ ինչ գործ ուներ Խաչիկը: Պարզ էր նույնիսկ, թե ինչու անունս չէր հիշում: Ինչ-որ կերպ բացատրելի է, թե ինչու այն իմանալու համար ոչ թե ինձ դիմեց, այլ դասախոսիս: Բայց ի՞նչ էր անում այնտեղ վերջինս: Ավելին՝ ինչու՞ էր «Ազատություն» լսում: Երազիս հետ կապված մի քանի այլ մանրամասներ էլի մի կերպ բացատրում եմ, բայց այս անգամ իսկապես չեմ հասկանում, թե ինչու: Իհարկե, դա մի կողմից ժամանակի հարց է, և այնքան ուղեղիս մեջ կպտտվի, մինչև պատասխանը գտնեմ, բայց մյուս կողմից… Անուշ երազ էր, չէի ուզի արթնանալ:
Alphaone (27.09.2013), Sambitbaba (18.06.2014)
Չեմ էլ կասկածումԿարծում ես, ես բավականաչափ այլասերված ֆանտազիա չունե՞մՈւղղակի տվյալ դեպքում 99%-ով ֆանտազիադ հեռու է իրականությունից
![]()
)))
ICQ Կմտնե՞ս, ջան:
"Sir, do you have a moment to talk about our lords and saviors the Daleks?"
Voice of the Nightingale - իմ բլոգը
Կատուները սիրում են աղբամաններում «քուջուջ» անել: Հիշում եմ՝ տարիներ առաջ, երբ հայրս եկել էր ինձ ու եղբորս նկարչությունից տուն տանելու, բակում՝ աղբամանի մոտ, արևի տակ ծուլորեն չորացող երեք-չորս կատու տեսանք:
- Էս ի՜նչ շատ կատուներ են,- նկատեց հայրս:
Նրա ձայնից ահաբեկված՝ այդ երեք-չորսը փախան, իսկ նրանց հետևից մոտ 10-15 կատու աղբամանից դուրս թռավ ու հետևեց մյուսներին:
Այսօրվա կատուն էլ էր աղբամանի մեջ: Ես Մալաթիայից համալսարան էի գնում: Առաջին ռեակցիաս՝ վա՜յ, նա իր սիրած վայրում է: Բայց նրա դեմքը ջնջխված էր, և ես հասկացա. սատկած է: Սարսուռ անցավ մարմնովս: Երբ կենդանի էր, երևի նույն աղբամանում «քուջուջ» էր անում, իսկ հիմա այն դարձել է գերեզման: Սատկած կատուն ընդամենը աղբ էր:
*****
Ճանապարհին ДДТ-ի "Осень" երգն էր հնչում ռադիոյով: Արդեն հոկտեմբեր է: Իսկ ես հիշեցի այն աշունն ու այն հոկտեմբերը… Արցունքների մեջ թաթախված աչքերով լուսանկարուն էի Նորքի աշունը: Բայց նկարների վրա արցունք չկա, միայն տրամադրություն է:
Իսկ համալսարանում Տաթևին տեսա: Նա անուղղակիորեն կապ ունի ա՛յն աշնան հետ… Չէ՛, ոչ մի կապ չունի: Միայն երևի լսել է պատմությունը, դրա համար է այդքան ջերմ բարևում ինձ: Կամ էլ չի լսել, պարզապես չի զլանում:
Կոկա-կոլա հազվադեպ եմ խմում: Գնեցի կես լիտրանոցը: Հիշեցի. այդ նույն աշնանն 8-րդ լսարան կոլայի շշով էի մտնում:
Տարօրինակ լարվածություն: Վաղը հարցում ունեմ, չեմ կարողանում պարապել: Ի՞նչ անեմ, որ թեթևանամ: Գրելը չփրկեց:
Sambitbaba (22.01.2014)
Դուրս գալ ակումբից:
Անջատել համակարգիչը:
Պառկել անկողնուն:
Անջատել լույսը:
Միացնել ДДТ-ի "Осень "-ը:
Ամենայն մանրամասնությամբ վերհիշել այն աշունն ու այն հոկտեմբերը...
Մեկ ծաղիկը ծափ կտա, մեկ ձեռքով գարուն կգա:
StrangeLittleGirl (25.12.2009)
Դրա համար էսքան շատ գործողություններ պետք չեն: Ես այն աշունն անգիր գիտեմ՝ ամսաթվերով, շաբաթվա օրերով ու ժամերով: Բոլոր մանրամասնություններով գիտեմ՝ սկսած նրանից, թե ինչի մասին էի մտածում, երբ խալաթով լաբորատոր մասնաշենքից իջա դեպի անատոմիկ, ու այնքան էի շտապում, որ չնկատեցի, թե ինչպես խալաթս կպավ (հիշում եմ՝ որ) լապտերի սյունից դուրս ցցված մետաղյա ձողին ու պատռվեց (կարկատած է հիմա), վերջացրած արդեն ձմռանը ստուգարքը ստանալիս գրված յուրաքանչյուր տառով:
Ես տենց չէի անիՆախ աշուն չէր, Հուլիսի 27-ն էր: ԴԴՏ չէի լսում, ինչ-որ ժամանակի վերջին ճիչ հիմարություն էր : Հեռուստացույնցն էլ ոռնում էր
դրա համար էլ զզվում եմ հեռուստացույցից
Ժամանակին էդ վատ լուր բերողներին կախում էին, իսկ էս հիմարը դեռ առոք-փառոք իր տեղում բազմած է
Իսկ երեկոյան չղջիկ էր տուն մտել
իսկ ես չէի կարողանում քնել, քանի որ մեր տանը չէի
Լույսերն էլ անջատել էին
Տանը միայն ես էի ու Անահիտը
ես լացեցի ...
![]()
Բյուր, չհիշես ...
Դա՛յ, էդ լավ աշուն էր… Ճիշտ է՝ շատ եմ տանջվել, բայց դա ինձ կազմավորեց, մարդ դարձրեց: Ու հիմա որ հետ եմ նայում, թեև էն ժամանակվա արածներիս արդյունքում շատ բան կորցրի, բայց եթե նորից այդ ամենի միջով անցնելու շանս ունենայի, կետ առ կետ նույն կերպ կվարվեի: Դա՛յ, էդ իմ կյանքի լավագույն աշունն էր: Մարդ միշտ չի 18 տարեկան լինում:
Ես չեմ հիշում 18 տարեկանս19-ս էլ, 20-ս էլ
մենակ հիշում եմ, որ 13-ից սկսած ինձ 15 էի համարում
ուզում էի մեծ լինել
Մի օր դառա 16
Հուլիսի 27-ին: Հետաքրքիրն այն է, որ այդ նույն օրը մահացել է պապիկս, ու հայրս էլ մեծացել
ու էդ 16-ում սենց մնացել եմ
հայերեն չգիտեմ ոնց ասել դա, բայց բառացի ռուսերենից թարգմանած ` "Լռվել եմ էդ տարիքում"
Բայց դու չես մոռանա էս աշունը, համոզված եմ
Ու ճիշտ ես անում
Եթե էլի կարողանայիր ապրել, նույն կերպ կապրեիր, համոզված եմ
![]()
Մեկ ծաղիկը ծափ կտա, մեկ ձեռքով գարուն կգա:
Ավելորդ բաները, որոնք էդ աշունից շատ հետո են տեղի ունեցել, դեն եմ նետել, բայց սա չեմ ուզում. պետք չէ: Եթե դեն նետեմ, պիտի ինքս ինձնից հրաժարվեմ: Իսկ դա ամենավատ բանն է: Ուղղակի երևի չես պատկերացնում, թե ինչ է ընդհանրապես, դրա համար էլ այդպես ես ասում: Ով էլ լիներ, չէր ուզենա հրաժարվել այդ հիշողությունից: Բայց մյուս կողմից, պիտի շա՜տ ցնդած լինես, որ նման բան ունենաս քո արխիվներում:
Եթե աշունը շատ սիրելով` այն ամուր սեղմես կրծքիդ, ապա գարունը ներս սողոսկելու հնար չի գտնի:
Մեկ ծաղիկը ծափ կտա, մեկ ձեռքով գարուն կգա:
Իսկ դրանք իրար չեն խանգարում: Ես աշնանն եմ ծնվել, չեմ կարող աշունը չսիրել:
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ