ars83-ի խոսքերից
Հայտնի է, որ հայերենում որոշ դեպքերում ձայնավորը կամ երկբարբառը ենթարկվում է հնչյունափոխության, երբ կորցնում է շեշտը (օրինակ, երբ բառին կամ բառարմատին վերջածանց է ավելանում և շեշտը տեղափոխվում է վերջին վանկի ձայնավորի վրա՝ պատանի –» պատանիակ –» պատանյակ):
Որոշ դեպքերում շեշտափոխական հնչյունափոխության կանոններն ինձ անհասկանալի են։ Օրինակ՝
Բառամիջի փակ վանկի «է» հնչյունը սովորաբար հնչյունափոխվում է «ի»–ի՝ սեր –» սիրային, տեր –» տիրակալ, վերք –» վիրավոր,
սեզ –» սիզախոտ։
Հարց 1. Արդյո՞ք այս կանոնը վերաբերում է միայն միավանկ բառերին, կամ այն բարդ բառերին, որոնց վերջին բաղադրիչը միավանկ է (բաղեղ –» բաղեղածածկ, այլ ոչ՝ բաղիաղածածկ, ուղեղ –» ուղեղային, այլ ոչ՝ ուղիղային)։
Հարց 2. Ինչու՞ այս կանոնը չի գործում, օրինակ, հետևյալ դեպքերում՝
բերք –» բերքատու (այլ ոչ՝ բիրքատու), կեր –» կերակրել (այլ ոչ՝ կիրակրել)։
Էջանիշներ