Ուլուանա (05.04.2010)
Ժող ջան, մի հարց ունեմ`
Ո՞րն է տարբերությունն «անել»-ի ու «արել»-ի միջև
"ԱՄՆ"-ի ստորոգյալները եզակի թվով է պետք դնել, թե՞ հոգնակի:
Հոգնակի թվովԱմերիկայի Միացյալ Նահանգները բառակապակցության մեջ իմաստային գլխավոր դերը պատկանում է Նահանգներին, իսկ Ամերիկայի-ն և Միացյալ-ը լրացումներ են:
եզ.- նահանգ
հոգն.- նահանգներ
Օրինակներ՝
Արիզոնան նահանգ է:
Արիզոնան, Ֆլորիդան և Օհայոն նահանգներ են:
Ամերիկայի Միացյալ Նահանգները ժամանակակից աշխարհում գերիշխող դիրք ունեն:![]()
davidus (11.04.2010)
Վայ, քանի էս թեման ակտիվացել ա, ինձ տանջամահ անող մի հարց էլ ես տամՈւրեմն Հ1-ով մի հաղորդում կա, երևի նկատած կլինեք՝ Ապրեցեք առողջ։ Այ ինձ հետաքրքրում է, արդյո՞ք ապրեցեքը ճիշտ է, թե՞ պետք է լինի՝ ապրեք առողջ։ Ես ամեն անգամ ներվայնանում եմ էդ հաղորդումը տեսնելիս, միգուցե ես սխալ եմ, և իզուր եմ նյարդեր քայքայում
Բայց ըստ իս դա ավելի բարբառային է, Ղարաբաղի, Շամշադինի կողմերում օգտագործվող։ Օրինակ մեր շամշադինցի հարևանը ամեն ամիս վերելակում հայտարարություն է կպցնում՝ մուծեցեք պարտքերը։
When life gives you lemons, make lemonade
Սխալվում ես, հարգելիս, ԱՄՆ-ը երկիր է, և երկրի անունը չի կարող հոգնակի լինել,
Օրինակ` Ռուսաստանը պատերազմ հայտարարեց ԱՄՆ-ին (աստված ոչ անի.....
Ամերիկայի Միացյալ նահանգները միջուկային գերտերություն է....
Ամերիկայի Միացյալ Նահանգները ամենամեծ Հյուսիսային ամերիկայի ամենամեծ պետությունն է:
իսկ քո բերած օրինակը սխալ է ու զուրկ հիմնավորումից. քանի որ ճիշտ է նահանգները հոգնակի է, բայց Ամերիկայի Միացյալ Նահանգները` երկիր է:
Եթերից ամեն դեպքում անընդհատ ասում են. «Ամերիկայի Մաիցյալ Նահանգները ձգտւմ են, գտնում են, ուզում են…», վստահ չեմ կարող պնդել, բայց հակված եմ մտածելու, որ եթե հաջորդող ստորոգյալն արտահայտված է բայով, ապա պետք է դնել հոգնակիով, իսկ եթե հաջորդող ստորոգյալը իր կազմում ունի գոյական անուն, որը ցույց է տալիս Միացյալ Նահանգների ամբողջականությունը, պետք է դնել եզակիով:
Օրինակ՝ Ամերիկայի Միացյալ Նահանգները ճնշում են գործադրում Իրանի վրա:
Ամերիկայի Միացյալ Նահանգները ֆեդերատիվ հանրապետություն է:
Նույնը այլ նմանատիպ հատուկ անունների դեպքում:
Ալպերը ձգվում են այսինչ տարածքով:
Ալպերը լեռնաշղթա է:
Ամեն դեպքում, չեմ պնդում, Սֆինքս, որտե՞ղ ես, օգնիր ինձ![]()
Հիդրոգեն (12.04.2010)
Գոյություն ունեն միայն հոգնակի թիվ ունեցող գոյականներ: Դրանք են Ամերիկայի Միացյալ Նահանգները, Ալպերը, Անդերը, Կարպատները, Հիմալայները, Ֆիլիպինները, Նիդեռլանդները: Այս գոյականների հետ ստորոգյալը միշտ դրվում է եզակի թվով:
Ամերիկայի Միացյալ Նահանգները պետություն է:
My World My Space-ը ճիշտ է:
Մի՛ ունեցիր մեծ հույսեր, որպեսզի չունենաս մեծ հուսախաբություններ:
My World My Space (11.04.2010), Հայկօ (11.04.2010), Հիդրոգեն (12.04.2010), Ուլուանա (12.04.2010)
Մի՛ ունեցիր մեծ հույսեր, որպեսզի չունենաս մեծ հուսախաբություններ:
Ariadna (12.04.2010), lusattik (15.04.2010), My World My Space (11.04.2010)
Ժողովուրդ, ես հայոց լեզվի շարահյուսության ինչ-որ ձեռնարկում նայեցի, ուրեմն կան հոգնակիակերպ հատուկ անուններ, որոնք եզակիի նշանակություն ունեն: Հենց Միացյալ Նահանգների օրինակն էլ բերված էր:
Օրինակ՝ Միացյալ Նահանգները ներխուժել է Իրաք:
«Կայծերը» հետաքրքիր վեպ է:
Ես, փաստորեն, սխալ էի:
My World My Space (12.04.2010)
Ամեն դեպքում, հաշվի առնելով, որ հնացած ձև է, անձամբ ես խորհուրդ կտայի խուսափել էդ ձևից՝ ապահովության համար, ու ընդհանրապես ցանկացած հնացած ձևից, որի ոչ հնացած համարժեքը կա ու ավելի գործածական է, արժե խուսափել։ Նոր կամ ուղղակի չհնացած ձևերը հիմնականում ոչ ոք իրավունք չունի չընդունելու, բայց հնացած ձևերը հաճախ են տարակարծություն առաջացնում ու իզուր խնդրի առաջ կարող ես կանգնել։
Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
Ռոյ Գուդման
Չծիծաղեք խնդրում եմ, հարցս շատ հասարակ է. Ժամ ասելուց ոնց է ճիշտ ասենլ. հինգին 15 պակաս, թե հինգից 15 պակաս. /մեծամասնությունը օգտագործում է 1-ին տարբերակը, բայց ինձ թվում է 2-րդն է ճիշտ/
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ