Մարտի 1-ից հետո ԼՏՊ թիմը, 50-ից ավելի իրազեկում է ներկայացրել քաղաքապետարան, հանրահավաք անցկացնելու վերաբերյալ: Ամեն անգամ քաղաքապետարանը մերժել է:
Ամեն դեպքում, նախ քաղաքապետարանը չի կարող անվերջ մերժել հանրահավաքների իրազեկումները, իսկ իշխանությունները ուզեն թե չուզեն, գոնե աչք փակելու համար, պիտի ԵԽԽՎ հայտնի որոշման կատարման ուղղությամբ մի քանի կոնկրետ քայլեր իրականացնեն: Այսինք, կա հավանականույթուն որ հանրահավաքի իրազեկումը չի մերժվի: Փաստորեն, եթե տեղի ունենա, այս հանրահավաքը պետք է որ մարտի 1-ից հետո լինի առաջին լուրջ հանրահավաքը և հետևապես նաև առաջին լուրջ ներքաղաքական իրադարձությունը: Ի՞նչ ենք մենք ակնկալում այս հանրահավաքից: Արդյո՞ք այն կհավաքի նույնքան մարդ, որքան վերջին խոշոր հանրահավաքներն էին: Թե՞ մարդիկ հոգնած ու հուսահատված այլևս չեն գնա հանրահավաքի և այն կվերածվի մի քանի հարյուր էնտուզիաստների մերձեցման երեկոյի: Սկիզբ կդնի այն արդյո՞ք նոր, ավելի հզոր ժողովրդական բողոքի ալիքի, թե ամեն ինչ վերջացած է…



Մեջբերել
, շատ կլինենք

/, էն կնկա հիասթափված ընտրողներին, Վահանի ընտրողների մի մասին, խելքի եկած շատ հայերի, ապա ավելի մի մեծ ՇԱՐԺՈՒՄ է լինելու, որը արդեն կասեցնել չի լինի: Եթե հաշվի առնենք նաև հացադուլի իրողությունը /եթե մինչ այդ դադարեցված չլինի/, քաղբանտարկյալներին, ապա գոնե կհասնենք ԱԺ-ի ցրմանը կամ մինչև այդ սերժը ցրած կլինի, որ տպավորություն չստեղծվի, թե ընդդիմությանը ենթարկվեց: Կարճ ասած`



Էջանիշներ