Շնորհակալություն ինֆորմացիայի համար:![]()
Շնորհակալություն ինֆորմացիայի համար:![]()
Մի լացի նրա համար, որ դա վերջացել է, այլ ժպտա` որ դա եղել է:
Համեցեք իմ ֆորում
Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:
Վերնագիրը լավն է,:Հայկ աստծո մեծությամբ… Մ.թ.ա. 883-614
Կուզենաի իմանալ ձեր կարծիքով, Խալդ և Հայկ նույն աստվածն է, թե ոչ:
Lion Ջան, մեկ անգամ խնդրել եմ, նորից եմ խնդրում, այդ երրորդ գրքից էլ ինձ համար պահի, ես հիմա առաջին երկուսին եմ սպասում, հենց ստացա, կխնդրեմ երրորդ էլ ուղղարկես եւ բոլոր առաջիկա քո կողմից գրվող գրքերը.![]()
Ուրախ գրառում:
Դրանք միանշանակ ՆՈՒՅՆ աստծո տարբե անվանումներն ենԱվելին, իրականում ոչ մի <<Խալդ>> չի եղել, քանի որ արձանագրություններում հիշտակվող այդ անունը Ճիշտ է կարդալ <<Հալդ>> տեսքով. այդ ռուսերենն է, որը չունի <<Հ>> տառը, այն դարձրել է <<Խ>>, ինչպես ճիշտ է <<Հեթ>> այլ ոչ թե <<Խեթ>>, <<Հարի>>, այլ ոչ թե <<Խուրի>> և այլն... Հիշատակածս գրքում այս խնդրին բավականին անդրադարձել եմ
Իսկ <<Հալդ>> աստծո մասին օրերս մանրամասն կգրեմ, թե ինչպես <<ծնվեց>> <<Հայկ>>-ից...
Vishapakah ջան, գրքերը մոտ օրերս կհասնեն, թեև զարմանալի էր, որ դեռ չեն հասելԵս կհետաքրքրվեմ Երևանի փոստում...
Իսկ դու, եղբայր, իմ ամենաոգևորված ընթերցողն ես և հանգիստ եղիր - քեզ համար ես ՄԻՇՏ գիրք կունենամ
Կհանդիպենք...
Համեցեք իմ ֆորում
Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:
Lion Ջան.
Հետաքրքրվել պետք չի եղբայր, ասել էին 15-25 օրվա ընթացքում նոր կհասնի, եթե չեմ սխալվում, դեռ նոր է 15 օրը լռանում.
Այս շաբադ պետկ է նամակ ուղղարկեմ, համ էլ պոչտում կարող եմ ասել, որ ծանրոցի եմ սպասում. Չնայած հենց եկավ, ինձ նամակով անմիջապես տեղյակ կպահեն.
Շատ շնորհակալ եմ Մհեր Ջան, Հայրենանվեր ձեռնարկիտ համար, իրոք Մեծ գործ ես հանձն առել, ինչը գովելի է.
Առայժմ եղբայր.![]()
Ուրախ գրառում:
Համեցեք իմ ֆորում
Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:
Lion Ջան.
Իսկ ես գրքերը արդեն ստացել եմ, մի քանի ժամ առաջ.
Դուռը զանգեցին, մտածում եմ տեսնես ով է? ես այդ ժամին մարդ չեմ սպասում. Դուռը բացեցի եւ ինչ?պոչտայի աշխատողը, իր արժեքավոր ծրարով.
Լավ էր, որից հետո ծանոթս զանգահարեց ասաց, որ այսօր կարող է չգա, այդպիսով ես ժամանակ շահեցի եւ գրքերը կարդալու հնարավորություն ստացա.
Արդեն առաջին գրքի մեծ մասը կարդացել եմ, տպավորությունները ուժեղ են, նամանավանդ Հայկական պետականության Միջազգային Երեք Գերակայությունների առումով, նաեւ մի շարք բացահայտումներ արեցի ինձ համար, կապված Կիլիկիայի եւ Տրապիոզոնի (Պոնտոս) շրջակայքի ի սկզբանե Հայկական պատկանելիության հետ կապված.
Դեռ ընդերցանության հաճույքն եմ վայելում. Երկրորդ գիրքն էլ կարդալով, կգրեմ ընդանուր կազմածս կարծիքը եւ տպավորությունները.
Ուրախ գրառում:
Հարգելի Vishapakah, ես անչափ ուրախ եմ դրա համարԵս ինքս արդեն վատ էի զգում, որ դու գրքերը դեռևս չես ստացել, սակայն այսպես իմ հոգուն էլ մեծ թեթևություն եկավ
Եղբայր, ես շատ ուրախ եմ, որ գրքերը քեզ դուր եկան: Ավելի, երբ ես տեսնում եմ, որ այն օգնում է արտասահմանում գտնվող մեր ազգակիցներին ճանաչել իրենց ակունքները, զգալ իրենց հայ և իմանալ, թե իրականում իրենց ժողովուրդը ինչ պատմական ուղի է անցել, ինձ համար ավելին գրեթե պետք էլ չէ... Ես արդեն կարող եմ ասել, որ իմ լուման եմ ներդրել մեր մշակույթի մեջ, իսկ դա ինձ համար շատ կարևոր է...
Vishapakah ջան, այդ գրքի մեջ ամեն ինչ գրված է հիմնավորապես - այնտեղ անհիմն որևէ ՏԱՌ չկա... Այո, իրոք եղել են շամանակներ, երբ հայերը ունեցել են հզոր կայսրություններ, իսկ <<Հայաստան>> հասկացությունն իրոք ընդգրկում է իմ նշած տարածքը...
Առիթի դեպքում ես կտամ լրացուցիչ պարզաբանումներ, եղբայր... լավ եղիր![]()
Համեցեք իմ ֆորում
Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:
Ապրես եղբայր հայրենանվեր գործի համար, իրոք օգնում ես արմատները հիշելու գործում. Օտար երկրում դա շատ կարեւոր է.
Lion ջան, ես երրորդ գիրքն էլ եմ ուզում ձեռք բերել, բայց հուլիսի 15-ին պետք է քաղաքից մեկնեմ, դրա համար վախենում եմ գիրքը գա, ես տանը չլինեմ.
Հուլիսի 29-ին վերադառնալու եմ եւ օգոստոսի սկզբին կխնդրեմ գիրքը (Գուցէ մինչեւ այդ նոր գրքեր) ուղարկես. Կփորձեմ այս անգամ փոխադրումը միանգամից քարտի վրա կատարել, որ էլ բանկ չգնաս, այլ միայն պոչտա, գիրքը ուղարկելու համար. Կարծում եմ այդպես ավելի հեշտ կլինի.
Շնորհակալ եմ Մհեր ջան գրքում ստորագրությանտ եւ մաղթանքի համար.
Քեզ նոր գիտական հաջողություններ. Հարգանքներով Քո եղբայր Արմեն.
Ուրախ գրառում:
Vishapakah ջան, շնորհակալությունԱմենայն հավանականությամբ օգոստոսի սկզբին տպագրված կլինեն ԵՐՐՈՐԴ, արդեն տպագրված գրքից բացի նաև ՉՈՐՐՈՐԴ և ՀԻՆԳԵՐՐՈՐԴ գրքերը, որոնցում շարադրանքը կհասցվաի արդեն Տիգրան Մեծի շամանակները...
Vishapakah ջան, քեզ բարի հանգիստ
Շնորհակալություն բարեմաղթանքներիդ համար...
Լավ եղիր, հայ եղիր...![]()
Համեցեք իմ ֆորում
Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:
Բարև Ձեզ!
Բոլոր նրանց համար, ովքեր հետաքրքրվում են Հայ ժողովրդի պատմությամբ ընդհանրապես և Հայ ժողովրդի ռազմական պատմությամբ մասնավորապես, ուզում եմ անել մի կարևոր ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ.
Երևանի կենտրոնական գրախանութներում`
1. Հրապարակի վրայի երկու գրախանութներ
2. Գրախանութ Մաշտոցի պողոտայի վրա (նախկին Բուկինիստ)
3. ԵՊՀ գրախանութ (կենտրոնական մուտքի մոտ)
արդեն վաճառքի է հանված Հայ ժողովրդի ռազմական Տարեգրքի հերթական մասը` Գիրք Երրորդ (մ.թ.ա. 614-331), որն ընդգրկում է Հայ ժողովրդի ռազմական պատմությունը Արարատյան թագավորության ժամանակաշրջանում:
Ինչպես և նախորդ մասում, այստեղ ևս մանրամասնորեն ու ժամանակագրական կարգով տրվում են այս ժամանակաշրջանում Հայկական բանակի մղած պատերազմներն ու ճակատամարտերը: Մանրամասնորեն նկարագրված է`
1. Ասորեստանյան պատերազմը (մ.թ.ա. 614-605),
2. Լյուդիական պատերազմը (մ.թ.ա. 547-546),
3. Բաբելոնյան պատերազմը (մ.թ.ա. 538),
4. Մասագետյան պատերազմը (մ.թ.ա. 530),
5. Եգիպտական պատերազմը (մ.թ.ա. 525),
6. Հայկական Հինգերորդ համաշխարհային գերիշխանության ստեղծումը և անկումը (մ.թ.ա. 522), որը հետագա լատինական աղբյուրները կբնորոշեն որպես գալլուսների արշավանք
7. Հայ-Պարսկական I պատերազմը (մ.թ.ա. 521-520),
8. Հույն-Պարսկական I պատերազմը (մ.թ.ա. 498-449),
9. Բյուրաց նահանջը (մ.թ.ա. 401),
10. Կիպրոսյան պատերազմը (մ.թ.ա. 386-384),
11. Հույն-պարսկական II պատերազմը (մ.թ.ա. 336-331),
12. ինչպես նաև Հայկական բանակի դաշնակցային մասնակցությամբ իրականացված մարտական գործողությունները Բաբելոնի թագավորության և Արիական Եռադաշինքի բանակների կազմում:
13. Գրքում մասսամբ արտացոլված է նաև Կորինֆյան պատերազմը (մ.թ.ա. 399-387):
Բոլոր այս իրադարձությունները նկարագրված են օբյեկտիվ, թարմ հայացքով, համադրելով համաշխարհային և հայկական աղբյուրների հայտնած տեղեկությունները:
Գրքում մասնավորապես տրված է Մեծ և Փոքր Հայքերի առաջացմանպատմությունը,ինչպես նաև Արմենիի Հայկազունիների, Կիլիկիայի թագավորության/սատրապության և Փոքր Հայքի 13-րդ Հայկական սատրապության դինաստիայի գահացանկը:
Ուզում եմ նաև հաղորդել ընթերցողներին, որ ըստ ամենայնի շարունակությունները կհետևեն: Գիրքն ԸՆԴՀԱՆՈՒՐ առմամբ ընդգրկում է մոտ 4600 պատերազմ և ճակատամարտ մ.թ.ա. 3000-մ.թ. 2007 թվականներում:
Գիրքը հասանելի է նաև սփյուռքահայ ընթերցողին: Դրա համար պետք է ընդամենը 5 եվրո, կամ 300 ռուբլի կամ 7 դոլար փոխանցել ինձ ցանկացած եղանակով և տեղեկացնել ինձ [email protected] էլեկտրոնային հասցեով, որից հետո ես անմիջապես, ըստ ընթերցողի ցանկության, կուղարկեմ գրքի կամ էլեկտրոնային տարբերակը, կամ էլ բնօրինակը` վերջին դեպքում բնականաբար հեղինակի ստորագրությամբ:
Ի դեպ, երևանցիները կարող են Գիրքը ձեռք բերել նաև ինձանից, բնականաբար հեղինակային ստորագրությամբ: Դրա համար կարող եք ուղղակի տեղեկացնել ինձ մաիլիս վրա...
Հաջողություն Ձեզ!
Համեցեք իմ ֆորում
Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:
Բարեւ Մհեր Ջան.
Գիտես ինչ եմ ասելու.Մեկ օրինակ ինձ համար, Քո ստորագրությամբ.
Ինչքան ինձ ասեցին, արդեն կարող եմ ինտերնետով փոխանցումները կատարել. Հիմա սպասում եմ ընկերս վերադառնա քաղաք եւ ցույց տա, թե ինչպես են դա անում, եթե գլուխ չհանեցինք, նորից պետք է գնամ բանկից փոխանցումը կատարեմ եւ Քեզ էլ խնդրեմ նորից գնաս բանկ.
Գիտեմ որ այդպես դժվար է, բայց ընթեռցողը հանուն մեկ գրքի, պատրաստ է ամեն ինչի.Ամեն դեպքում կփորձեմ պռոցեսը հեշտացնել.
Ուրախ գրառում:
Բարև Vishapakah ջան /ես իհարկե հիշում եմ քո իսկական անունը/
Ինչպես հանգստացար, ոնց են գործերդ:
Եղբայր, ում-ում, բայց քեզ համար ինջ մոտ ՄԻՇՏ կլինի պահած մեկ օրինակ, թեկուզ և դրան հավակնի ինքւ Բուշը:
Քո օրինակի վրա ես զգում եմ, որ օգտակար գործ եմ անում սփյուռքում ապրող իմ հայրենակիցների համար, օգնում եմ նրանց լավ ճանաչել իրենց արմատները, զգալ, թե ովքեր են իրենք, իսկ դա ինձ համար ծատ կարևոր է...
Եղբայր, ինչքան հիշում եմ, դու ունես միայն Առաջին և Երկրորդ գիրքը, չէ?????
Արդեն տպվել է Երրորդը և Չորրորդը, իսկ Հինգերորդը կտպվի տառացիորեն մոտակա օրերս...
Ուրախ եմ քեզ կրկին տեսնելու
Մհեր
Համեցեք իմ ֆորում
Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:
Շատ լավ հանգստացա. Հեռուստացույցով ասել են, որ մեր գնալուց հետո, կողքի կղզում հրդեհ է բռնկվել.
Ժամանակակից պատմագրությունը ընթեռցելով, ես հասկանում եմ, որ մենք ընդանրապես չենք էլ իմացել մեր ով լինելը, էլ չեմ խոսում հնագույն արմատների մասին.
Առայժմ հանրությունը մի քանի դրվագներից բացի, այլ բան չգիտի, բայց դա առայժմ, շնորհիվ Քեզ պես նվիրյալ հայորդիների.
Այո, երկու գիրք. Կսպասեմ հինգերորդն էլ լույս ընծայվի եւ կսկսենք հաճելի պռոցեսը.
Ես նույնպես, Հարգարժան Եղբայր.
Արմեն.
Ուրախ գրառում:
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ