User Tag List

Էջ 5 7-ից ԱռաջինԱռաջին 1234567 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 61 համարից մինչև 75 համարի արդյունքները՝ ընդհանուր 1326 հատից

Թեմա: Հայ ժողովրդի ռազմական Տարեգիրք

Համակցված դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #1
    Պատվավոր անդամ Lion-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2007
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    9,429
    Mentioned
    36 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Ռազմական Տարեգրքի շարունակությունը - 1561-883 մ.թ.ա.

    Բարև Ձեզ

    Բոլոր նրանց համար, ովքեր հետաքրքրվում են Հայ ժողովրդի պատմությամբ ընդհանրապես և Հայ ժողովրդի ռազմական պատմությամբ մասնավորապես, ուզում եմ անել մի կարևոր ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ.

    Երևանի կենտրոնական գրախանութներում`

    1. Գրախանութ Աբովյան 25 հասցեով (Երիտասարդականի մոտ)
    2. Հրապարակի վրայի երկու գրախանութներ
    3. Գրախանութ Մաշտոցի պողոտայի վրա (նախկին Բուկինիստ)
    4. ԵՊՀ գրախանութ (կենտրոնական մուտքի մոտ)

    արդեն վաճառքի է հանված Հայ ժողովրդի ռազմական Տարեգիրք: Գիրք Առաջինի (մ.թ.ա. 3000-1561) շարունակությունը` Հայ ժողովրդի ռազմական Տարեգիրք: Գիրք Երկրորդ (մ.թ.ա. 1561-883), որն ընդգրկում է Հայ ժողովրդի պատմությունը Հինգի թագավորության (Արմենի, Հայա, Արարատ, Միտանի, Կիլիկիա) ժամանակ:
    Ինչպես և նախորդ մասում, այստեղ ևս մանրամասնորեն ու ժամանակագրական կարգով տրվում են այս ժամանակաշրջանում Հայկական բանակի մղած պատերազմներն ու ճակատամարտերը: Մանրամասնորեն նկարագրված է`

    1. Հայ-Խեթական II պատերազմը (մ.թ.ա. մոտ 1550-1523)
    2. Հայ-Եգիպտական պատերազմը (մ.թ.ա. մոտ 1512-1412)
    3. Հայ-Խեթական III պատերազմը (մ.թ.ա. մոտ 1405-1283)
    4. Հայ-Ասորեստանյան II պատերազմը (մ.թ.ա. մոտ 1307-1241)
    5. Հայ-Ասորեստանյան III պատերազմը (մ.թ.ա. 1115-1110)
    6. Հայ-Ասորեստանյան IV պատերազմը (մ.թ.ա. 1078-1071)
    7. Հայ-Ասորեստանյան V պատերազմը (մ.թ.ա. 935-771) (սկզբնական փուլը)

    Ըստ էության տրվում է Հինգ թագավորությունների պատմությունը, նրանց գահակալների գահացանկերը, պայքարը հարևան գիշատիչ պետությունների դեմ: Այդ հերոսական պայքարի արդյունքում Հայ ժողովուրդը մեծ հաշվով հաջողությամբ ետ մղեց թշնամիների ոտնձգությունները և նախապատրաստեց իր հերթական վերելքը ի դեմս Արարատյան թագավորության…

    Ըստ ամենայնի շարունակությունները կհետևեն: Գիրքն ԸՆԴՀԱՆՈՒՐ առմամբ ընդգրկում է մոտ 4500 պատերազմ և ճակատամարտ մ.թ.ա. 3000-մ.թ. 2007 թվականներում:

    Հատված <<Հայ ժողովրդի ռազմական Տարեգիրք, Գիրք 2>>-ից

    Արմենիի, Արարատի, Հայայի, Միտանիի և Կիլիկիայի թագավորությունների մասին: Մոռացված Հնգյակը:

    1111 – Մանազկերտի ճ-մ (Տուրուբերան, Հարք գավառ)

    Ասորեստանյան բանակը (մոտ 73.000, 600 մարտակառք)` Թիգլաթպալասար I-ի գլխավորությամբ, ենթարկվելով Հայայի արքա Արսենի գլխավորած Արմենիի, Արարատի և Հայայի միացյալ Հայկական բանակի (մոտ 30.000, 300 մարտակառք), պարտիզանական հարվածներին, հասավ Հարք:
    I փուլ – Հայկական բանակի առաջապահը կազմող 23 իշխանությունների միացյալ ջոկատը (մոտ 15.000, 150 մարտակառք) հարձակվեց ասորեստանյան բանակի առաջապահի վրա, սակայն չհասնելով էական հաջողությունների, նահանջեց: Հայերը կորցրին 120 մարտակառք:
    II փուլ – 60 իշխանությունների ուժերից կազմված Հայկական հիմնական բանակը հարձակվեց թշնամու հիմնական բանակի վրա, սակայն տեղի ունեցած համառ մարտում Հայկական բանակը պարտություն կրեց, իսկ բանակի առաջնորդները գերվեցին:
    Հայերը կորցրին մոտ 15.000 զինվոր, ուղիղ 120 մարտակառք, թշնամին` մոտ 10.000 զինվոր: Արսենը գերվեց, սակայն հետագայում ազատվեց:
    Համեցեք իմ ֆորում
    Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:

  2. #2
    Բունտավշիկ Kuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.03.2008
    Գրառումներ
    8,349
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ռազմական Տարեգրքի շարունակությունը - 1561-883 մ.թ.ա.

    Լիոն, հեղինակը դո՞ւ ես: Եվ ի՞նչ արժեն այդ գրքերը:
    Ճամփաները բոլոր դեպի մահ են տանում…

  3. #3
    Պատվավոր անդամ Lion-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2007
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    9,429
    Mentioned
    36 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ռազմական Տարեգրքի շարունակությունը - 1561-883 մ.թ.ա.

    Մեջբերում Kuk-ի խոսքերից Նայել գրառումը
    Լիոն, հեղինակը դո՞ւ ես: Եվ ի՞նչ արժեն այդ գրքերը:
    Հեղինակը ես եմ: Գիրքը գրախանութում դրված է 1.200 դրամով
    Համեցեք իմ ֆորում
    Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:

  4. #4
    Բունտավշիկ Kuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.03.2008
    Գրառումներ
    8,349
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ռազմական Տարեգրքի շարունակությունը - 1561-883 մ.թ.ա.

    Մեջբերում Lion-ի խոսքերից Նայել գրառումը
    Հեղինակը ես եմ: Գիրքը գրախանութում դրված է 1.200 դրամով
    Քանի՞ էջ է գիրքը, հա՞ստ գիրք է
    Ճամփաները բոլոր դեպի մահ են տանում…

  5. #5
    Պատվավոր անդամ Lion-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2007
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    9,429
    Mentioned
    36 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Տափաստանային խորշակ

    Բարև Ձեզ!

    Բարեկամներ: Լույս են տեսել <Հայ ժողովրդի ռազմական Տարեգիրք> մատենաշարի հերթական հատորները, որոնք ընդգրկում են 1220-1508 թվականները: Այս հատորներում ևս շարունակվել է մանրամասն վերլուծության ենթարկվել քննարկվող ժամանակահատվածի Հայ ժողովրդի ռազմական տարեգրությունը: Այստեղ են և մոնղոլական արշավանքները ու դրանց դեմ հայերի մղած պայքարը, Մոնղոլական բանակի կազմում Հայ ռազմիկների մղած դաշնակցային մարտերի տարեգրությունը և նկարագրությունը, Կիլիկիայի թագավորության մղած և լայն հասարակությանը ոչ այնքան հայտնի ճակատամարտերը, դրանց տակտիկական մանրամասները և այլն:
    Համապատասխան հատորներում քննարկվել է նաև Լենկ-Թեմուրի արշավանքների տարեգրությունը, Ղարա-ղոյունլուների և Աղ-ղոյունլուների պայքարը, մոռացության խավարից հանվել են բազում մոռացված պատերազմներ, ճակատամարտեր և հերոսներ:
    Մի խոսքով, Ձեր դատին ներկայացվող մատենաշարը ընդգրկում է թաթար-թուրքմենական քոչվորների դարաշրջանի մասին այն ամենը, ինչ դուք կուզենայիք իմանալ, սակայն աղբյուրների հրատարակված չլինելու, դրանք ոչ բավարար վերլուծված կամ մակերեսային շարադրված լինելու պատճառով մինչ այժմ դժվարացել եք իմանալ:
    Գրքերը, ինչպես և նախորդ հատորները, գտնվում են Հրապարակի վրայի գրախանութներում, Համալսարանի գլխավոր մուտքի մոտ գտնվող գրախանությում, Բուժ.ուսումնարանի մոտ գտնվող գրախանութում, ինչպես նաև հանրահայտ <Բուկինիստ>-ում /Մաշտոցի պողոտա/:
    Մի խոսքով – աստված ինձ ուժ տվեց ու չպակասեցրեց իմ եռանդը շարունակելու այս դժվարին աշխատանքը: Փառք աստծո, առայժմ ամենադժվար խոչընդոտը ընդամենը աշխատանքի ծավալն է, որը ինձ հաջողվում է հաղթահարել: Եվս մի քանի ամսվա աշխատանք, ևս մի քանի հատորներ... և Հայ ժողովուրդը կունենա իր ռազմական տարեգրությունը ամփոփ տեսքով: Իսկ այդ հանգամանքով քիչ ազգեր կարող են հպարտանալ...
    Համեցեք իմ ֆորում
    Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:

  6. #6
    Պատվավոր անդամ Lion-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2007
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    9,429
    Mentioned
    36 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Տափաստանային խորշակ

    Հատված "Հայ ժողովրդի ռազմական Տարեգիրք, գիրք 40"-ից:

    1221 հունվարի սկիզբ – Կոտմանի ճ-մ (Կուրի վտակ Կոտմանի ափին, Տերունական ամրոցի դիմաց)

    "Իսկ Վահրամը, Գագի տերը, նույնիսկ չկասկածելով էլ ուրիշների փախուստի մասին, մեծ արիությամբ ու դաժանությամբ ոչնչացնելով հակառակորդին, հասավ մինչև Գարդման"

    Վարդան Բարձրաբերդցի


    Գեորգի IV Լաշայի, ամիրսպասալար-աթաբեկ Իվանե Զաքարյանի, սենեկապետ Վահրամ Քաջ Գագեցու ու Թաղիադեն Թմբկաբերդցու ընդհանուր ղեկավարությամբ գործող Քարթլիի թագավորության բանակը (90.000), նրա կազմում գտնվող Հայ ռազմիկները (մոտ 25.000, այդ թվում իշխանաց-իշխան Վաչե Վաչուտյանը , սպարապետ Բաբեկ, Գրիգոր և Պռոշ Քաջ Աղբակյանները , Լիպարիտ Իվանեի ու Լիպարիտ Էլիկումի Օրբելյանները , Մարզպան Մամիկոնյանը և Գրիգոր Դոփյանը ), ինչպես նաև Գուրգեն IV-ի գլխավորած Լոռու (մոտ 5.000) և Հասան-Ջալալ արքայի գլխավորած Խաչենի (մոտ 5.000) թագավորությունների միացյալ բանակը շարժվեցին Կուրի աջ ափով դեպի հյուսիս առաջխաղացող Մոնղոլական կայսրության (30.000 ), ինչպես նաև մամլուք Ակուշի գլխավորած Էլտկուզյանների աթաբեկության (մոտ 10.000) միացյալ բանակի դեմ:
    Կողմերը մոտեցան իրար և մարտակարգ ընդունեցին: Քրիստոնյաների բանակի աջում տեղավորվեց Զաքարյանների իշխանության բանակը Վահրամ Քաջ Գագեցու գլխավորությամբ, որի օգնականն էր Լիպարիտ Էլիկումի Օրբելյանը: Կենտրոնում և ձախում տեղաբաշխվեցին Քարթլիի թագավորության բանակը ու նրա կազմում գտնվող Հայ ռազմիկները: Կենտրոնի ղեկավարումը ստանձնեց Գեորգի IV-ը, իսկ ձախին` Իվանե Զաքարյանը: Թշնամու բանակի առաջին շարքում տեղավորվեց Էլտկուզյանների աթաբեկության բանակը, իսկ երկրորդում տեղաբաշխվեցին Մոնղոլական կայսրության բանակի հիմնական ուժերը:
    I փուլ – Քրիստոնյաների հեծելազորը հարձակվեց թշնամու բանակի առաջին շարքի վրա և, պարտության մատնելով վերջինիս, ստիպեց դիմել փախուստի արևելյան ուղղությամբ:
    II փուլ – Քրիստոնյաների ձախի հեծելազորը սկսեց հետապնդել փախչող հակառակորդին: Այդ ընթացքում, սակայն, Համիդուլա Մանասագոմերցին դավաճանական հարվածով վիրավորեց Իվանեի ձիուն: Արդյունքում սեփական ձիու հետ միասին գետին տապալվեց նաև Իվանեն` խառնաշփոթ առաջացնելով յուրայինների շարքերում ու պատճառ հանդիսանալով հետապնդման դադարեցմանը:
    III փուլ – Մարտի մեջ մտավ Մոնղոլական կայսրության հիմնական բանակը` փորձելով օգտվելով քրիստոնյաների ձախի մարտակարգում առաջացած խառնաշփոթից: Բռնկվեց համառ մարտ, որի ընթացքում քրիստոնյաների ձախին ձախից հարված հասցրեց նաև փախուստը դադարեցրած և արևելքից կրկին մարտադաշտին մոտեցած Էլտկուզյանների աթաբեկության բանակը: Արդյունքում քրիստոնյաների ձախը սկսեց պարտություն կրել և աստիճանաբար նահանջել: Դրան հակառակ` կենտրոնում ու մյուս թևում մարտը ընդունեց համառ բնույթ և շարունակվեց բավականին երկար:
    IV փուլ – Ցանկանալով բեկում մտցնել մարտի մեջ` Զաքարյանների բանակը անցավ վճռական հարձակման և ջախջախեց թշնամու ձախը: Տեսնելով դա` թշնամու կենտրոնն ու աջը նահանջեցին և, օգտվելով անմիջական հետապնդման բացակայությունից, պոկվեցին հակառակորդից ու կենտրոնացան Վարդանակերտ գավառում:
    V փուլ – Զաքարյանների բանակը հետապնդեց թշնամուն ձախի փախչող ռազմիկներին մինչև Գարդման ամրոցի շրջակայքը և ծանր կորուստներ պատճառեց վերջիններիս:
    Հայերը կորցրին մոտ 4.000, դաշնակիցը` մոտ 4.000, թշնամին` մոտ 15.000 զինվոր:
    Վերջին խմբագրող՝ Lion: 23.03.2009, 23:41:
    Համեցեք իմ ֆորում
    Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:

  7. #7
    Պատվավոր անդամ Lion-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2007
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    9,429
    Mentioned
    36 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Տափաստանային խորշակ

    XIII դարի սկզբին Գոբիի անապատում թափառող մոնղոլական ցեղերի առաջնորդ հռչակված Չինգիզ խանը (1206-1227) միավորեց մոնղոլական ցեղերը և ստեղծեց հզոր մի կայսրություն, որի բանակը իր թվաքանակով, կազմակերպվածությամբ, կառավարման արդյունավետ համակարգով ու կարգապահությամբ էականորեն գերազանցում էր մինչ այդ գոյություն ունեցած բոլոր <<քոչվոր կոնֆեդերացիաներ>>-ի բանակներին: Արդեն 1210 թ-ին Մոնղոլական կայսրությունը ոչնչացրեց Մավերնահրը ու Յոթնագետքը ընդգրկող Կարա-Կիդանների կայսրությունը, իսկ 1215 թ-ին գրավեց Հյուսիսային Չինաստանը ընդգրկող Ցզի կայսրության հիմնական տարածքը` ավարտելով ողջ Չինաստանի նվաճումը 1234 թ-ին: Միաժամանակ, շարունակելով առաջխաղացումը հարավ-արևմտյան ուղղությամբ, Մոնղոլական կայսրությունը 1219-1231 թվականներին ոչնչացրեց նաև Խորեզեմի սուլթանությունը և գրավեց վերջինիս պատկանող տարածքները:
    1238 թ-ին, վերսկսելով իրենց առաջխաղացումը դեպի արևմուտք, մոնղոլները գլխովին ջախջախեցին ղփչախներին, որոնք 1230-ականների վերջին Ղփչախական խանության ջախջախումից հետո անցան Արևելյան Եվրոպա, իսկ այնտեղից էլ կարճ ժամանակ անց տեղափոխվեցին Էյուբյանների սուլթանություն:
    1260-ականների սկզբին Մավերնահրն ու Յոթնագետքը ընդգրկող Չաղաթայական ուլուսը փաստացի անջատվեց Մոնղոլական կայսրությունից` դրանով իսկ վերջինիցս անջատելով նաև ավելի արևմուտք գտնվող Իլխանությունը և Ոսկե Հորդան: Միաժամանակ իրավիճակը ավելի բարդացավ նաև նրանով, որ Իլխանությունը, Ոսկե Հորդան և Չաղաթայական ուլուսը խիստ թշնամական դիրք գրավեցին միմյանց նկատմամբ:
    XIV դարում, ենթարկվելով հզորացած Թեմուրյանների սուլթանության հարվածներին, Չաղաթայական ուլուսը ոչնչացավ, իսկ Ոսկե Հորդան ծանր կորուստներ կրեց և տրոհվեց մի քանի խանությունների: Նույն ժամանակաշրջանում էլ ոչնչացավ նաև ներքին պայքարից բզկտվող Իլխանությունը: Սակայն Թեմուրյանների սուլթանությունը ևս չկարողացավ հաստատվել իր կողմից տապալված հակառակորդների տարածքներում; Արդյունքում Իլխանության տարածքը անցավ Ղարա-Ղոյունլուների և Աղ-Ղոյունլուների էմիրություններին, Ոսկե Հորդան վերջնականապես կործանվեց ռուսական իշխանությունների հարվածներից, իսկ Միջին Ասիայում, սկսած XVI դարի սկզբից, գերակշիռ դիրք ձեռք բերեցին ուզբեկները:
    Համեցեք իմ ֆորում
    Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:

  8. #8
    Պատվավոր անդամ Lion-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2007
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    9,429
    Mentioned
    36 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Տափաստանային խորշակ

    Ընդունված է կարծել, թե ռուսական բիլինաների դյուցազնական հերոսները առաջացել են այն ժամանակ, երբ Կիևյան Ռուսիան սկսեց պայքարել տափաստանային քոչվորների դեմ - սկզբում պեչենեգների, հետո ղփչախների, իսկ հետո էլ մոնղոլների: Սակայն հետաքրքիր է, որ եթե դյուցազունների հայտնի եռյակը իրոք մեծապես արտացոլում է հենց այդ դարաշրջանը, ապա նրանց ոչ այնքան հայտնի նախնին - Սվայագորը - ավելի խորը արմատներ ունի և արտացոլում է տալիս սլավոնական ցեղերի նախահայրենիքի գաղափարը...

    Ըստ Անժելա Տերյանի. «Հետաքրքիր են նաև ռուսական բիլինաներում պահպանվող վկայությունները «սուրբ լեռների» և նրանից հյուսիս գտնվող այլ լեռների մասին: Այսպես. «Իլյան և Սվյատոգորը» բիլինայում Սվյատոգորի մասին գրված է.

    «Հեծավ նժույգ ձին,
    Արշավեց-գնաց դեպի սուրբ լեռներ
    ...Սովորեցրեց Սվյատոգորը Իլյա Մուրոմցուն
    Դյուցազունների քաջությունները, հունարներն ամեն.
    Ու ճամփու ընկան, գնացին դեպի լեռներն հյուսիսի»14:


    14. Բիլինաներ, Երևան, 1970, էջ 24, (թարգմ. Հ. Դավթյան):

    Ուշադրության արժանի է այն, որ բիլինաներում նույնն են դյուցազնի անունը՝ Սվյատոգոր («Սուրբ լեռ») և երկրի անունը՝ «սուրբ լեռներ», դեպի ուր ուղևորվում է հերոսը...
    Վերջին խմբագրող՝ Lion: 03.05.2009, 11:55:
    Համեցեք իմ ֆորում
    Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:

  9. #9
    Պատվավոր անդամ Lion-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2007
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    9,429
    Mentioned
    36 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Մոլեռանդ հսկաներ - 1508-1803

    Բարև Ձեզ!

    Բարեկամներ: Լույս եմ ընծայել <Հայ ժողովրդի ռազմական Տարեգիրք> մատենաշարի հերթական հատորները, որոնք ընդգրկում են պատմական լայն մի ժամանակահատված: Լույս ընծայված հատորներում քննարկված են Սեֆյան Պարսկաստանի ու Օսմանյան Թուրքիայի երկարատև հակամարտության ողջ բարդ, չափազանց ուսանելի և ոչ այնքան ուսումնասիրված էջերը: Գրքերում վերլուծված են Հայաստանի տարածքում ընթացած մարտական գործողությունների մանրամասները, բանակների արշավանքի երթուղիները, դրանց թվաքանակները և այլն: Վերլուծված են նաև Հայ ռազմական պետությունների` Զեյթունի, Սասունի և Սավուրի իշխանությունների բանակների տված մարտերը:
    Հետաքրքրասեր ընթերցողը այս հատորներում կգտնի նաև Խամսայի մելիքության ռազմական պատմության սպառիչ և համընդգրկուն վերլուծությունը: Մասնավորապես վերլուծված են Արցախի տարածքում ստեղծված և հերոսական մարտերով իրենց գոյությունը մի քանի հարյուրամյակ պահպանած մելիքությունների մղած մարտերը, ինչպես նաև արտացոլված են Դավիթ-բեկի հերոսական ապստամբության բաղկացուցիչ մասը հանդիսացող բոլոր ճակատամարտերը:
    Մի խոսքով – քաղաքական բուռն իրադարձությունններով և վայրիվերումներով հագեցած մի դարաշրջան, որի ընթացքում Հայ ժողովորդը ոչ միայն կարողացավ պահպանել իր ինքնությունը, այլև ուժեր կուտակել հետագա դարաժշջանի համար:
    Շատ բան կարելի էր ավելացնել… Կարելի էր հիշատակել անհայտ մնացած բազմաթիվ քաջարի մելիքների, կարելի էր խոսել Ռուսական կայսրության բանակում Հայկական հեծյալ էսկադրոնների ցուցաբերած քաջության մասին (օրինակ` Ապլասաթ Մամիկոնյանի մասին դժվար թե շատերը իմանան), կարելի էր անդրադառնալ Նադիր-շահի բանակում Հնդկաստան կատարած արշավանքի ընթացքում Հայկական բանակի անցած մարտական ուղուն, անդրադառնալ Մոլդովայի քաջարի հոսպոդարներ, ազգությամբ հայեր Յոան Քաջին և իր եղբայրներին, բայց… այս պոստում այսքանը: Մնացածը մեծագույն հաճույքով կպարզաբանեմ հետագա պոստերում…

    Բարեկամներ, գրքերը, ինչպես և նախորդ հատորները, կարելի է ձեռք բերել
    - Հանրապետության Հրապարակի երկու գրախանութներում
    - Մաշտոցի պողոտայի վրա գտնվող նախկին <<Բուկինիստ>> գրախանութում,
    - Երևանի պետական համալսարանի կենտրոնական մուտքում գտնվող գրախանութում,
    - Բուժքույրական ուսումնարանի մոտ գտնվող գրախանութում,
    - Ինձնից – պարզ մեիլ [email protected] հասցեով ուղարկելով կամ այլ կերպ ինձ հետ կապվելու միջոցով:
    Համեցեք իմ ֆորում
    Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:

  10. #10
    Պատվավոր անդամ Lion-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2007
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    9,429
    Mentioned
    36 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Մոլեռանդ հսկաներ - 1508-1803

    ""Ես թողեցի ոչ Հայաստանս եսիր տալու",- կարդում ենք մելիք Եգանի գերեզմանաքարին: Սրբազան խոստովանանքի և հպարտ ինքնագնահատականի այս կանչն է զարդարում ճակատն այն հերոսապատումի, որ գրեցին հայ մելիքներն ու նրանց անվեհեր զինվորությունը իրենց դառն ու դժվարին դարում…

    Համեցեք իմ ֆորում
    Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:

  11. #11
    Պատվավոր անդամ Lion-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2007
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    9,429
    Mentioned
    36 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Մոլեռանդ հսկաներ - 1508-1803

    Այս ճակատամարտում երկրորդ անգամ ապացուցվեց հրազենով զինված ու, որպես հիմք, կանոնավոր զինված հետևակ ու հրետանի ունեցող բանակի անվիճալի առավելությունը տափաստանային քոչվոր-մասսայական հեծելազորից կազմված բանակի նկատմամբ:

    1514 օգոստոսի 23 – Չալդրանի ճ-մ (Վասպուրական, Գաբիթյան գավառ, Ուրմիա լճի հյուսիս-արևելյան ափին)

    Իսմայիլ I-ի գլխավորած Սեֆյանների շահության բանակը (120.000) մոտեցավ Սելիմ I Ահեղի գլխավորած Օսմանյան սուլթանության բանակին (120.000, մոտ 300 թնդանոթ): Կողմերը մարտակարգ ընդունեցին:
    Սեֆյանների շահության բանակի կենտրոնում` թևերից բավականի ետ, տեղաբաշխվեց հետևակը` խնդիր ստանալով վարել պաշտպանողական մարտ: Աջ թևում Իսմայիլ I-ի անձնական ղեկավարությամբ տեղավորվեցին հեծելազորի հիմնական ուժերը և նրա լավագույն մասը, իսկ ձախում դիրքեր գրավեց Սեֆյանների շահության հեծելազորի մնացած մասը:
    Օսմանյան սուլթանության բանակի կենտրոնի I շարքում տեղաբաշխվեցին հրետանու և հետևակի հիմնական ուժերը, II շարքում կիսաշրջանաձև ու դաշտային ամրություններով ուժեղացված ամուր պաշտպանական դիրքեր գրավեց ենիչերիների կորպուսը, իսկ III շարքում տեղաբաշխվեց սուլթանական հեծյալ գվարդիան: Թևերի I շարքում տեղավորվեց թեթև հեծելազորը, ձախ թևի II շարքում տեղաբաշխվեց Եվրոպական, իսկ աջ թևի II շարքում` Ասիական ծանր հեծելազորը:
    I փուլ – 08:00-ի մոտակայքում Սեֆյանների շահության բանակը թևերում անցավ հարձակման և կարճատև մարտից հետո հաղթեց ու փախուստի մատնեց հակառակորդի թեթև հեծելազորին:
    II փուլ – 09:00-ի մոտակայքում Սեֆյանների շահության բանակի աջը հարձակվեց Եվրոպական ծանր հեծելազորի վրա և մի քանի ժամ տևած արյունահեղ մարտում գլխովին ոչնչացրեց վերջինիս: Եվրոպական հեծելազորի բոլոր հրամանատարները սպանվեցին, իսկ հեծելազորի մնացորդները դժվարությամբ նահանջեցին դեպի կենտրոն ու պատսպարվեցին ենիչերիների կորպուսի դիրքերում:
    III փուլ – Սեֆյանների շահության բանակի աջը վերականգնեց մարտակարգը և 13:00-ից սկսած մի քանի հզոր հարձակումներ կազմակերպեց հակառակորդի կենտրոնի ուղղությամբ: Հարձակումները, սակայն, վերջացան Սեֆյանների շահության բանակի ծանր կորուստներով, քանի որ վերջինս ընկավ կենտրոնում դիրքավորված Օսմանյան սուլթանության բանակի թնդանոթների և արկեբուզավոր ենիչերիների հզոր կրակի տակ: Իրենց հերթին ձեռնամարտում անզիջում կերպով մարտնչող ենիչերիներին, ինչպես նաև սուլթանական հեծյալ գվարդիային հաջողվեց կասեցնել հակառակորդի հետագա առաջխաղացումը և ետ շպրտել վերջինիս: Արդեն 17:00-ի մոտակայքում Սեֆյանների շահության բանակի աջը ծանր կորուստներով ետ շպրտվեց ելման դիրքեր և ստիպված եղավ հրաժարվել հետագա հարձակումներից: Այս ընթացքում, սկսած ժամը 13:00-ից, Օսմանյան սուլթանության բանակի Ասիական ծանր հեծելազորը մի քանի հզոր հարվածներ հասցրեց հակառակորդի ձախին: Բռնկվեց համառ և արյունահեղ մարտ: Արդյունքում Օսմանյան սուլթանության բանակի Ասիական ծանր հեծելազորը, օգտագործելով քանակական ու որակական առավելությունները, մի քանի ժամ տևած մարտից հետո կոտրեց հակառակորդի ձախի համառ դիմադրությունը, ծանր կորուստներ պատճառեց նրան, իսկ մնացորդներին էլ ստիպեց նահանջել կենտրոնի ուղղությամբ:
    IV փուլ – 17:00-ի մոտակայքում Սեֆյանների շահության բանակի ձախը ու կենտրոնը ընկան առաջխաղացում իրականացրած հակառակորդի հրետանու և արկեբուզավոր ենիչերիների հզոր կրակի տակ:
    V փուլ – 18:00-ի մոտակայքում ծանր կորուստներ կրող Սեֆյանների շահության բանակի ձախը և կենտրոնը հուսահատ գրոհի անցան հակառակորդի հրետանու ու արկեբուզավոր ենիչերիների ուղղությամբ և, օգտվելով այն բանից, որ յուրայինների կրակի տակ չընկնելու համար Օսմանյան սուլթանության բանակի Ասիական ծանր հեծելազորը ժամանակավորապես դադարեցրել է, մարտը ծանր կորուստներ պատճառեցին թշնամուն` գրավելով զգալի թվով թնդանոթներ:
    VI փուլ – 19:00-ի մոտակայքում Օսմանյան սուլթանության բանակի Ասիական ծանր հեծելազորը վերսկսեց հարձակումը և, հուժկու հարված հասցնելով կենտրոնում մարտնչող Սեֆյանների շահության բանակի ձախին, ստիպեց վերջինիս նահանջել սեփական աջի ուղղությամբ:
    VII փուլ – 20:00-ի մոտակայքում ուժերը կենտրոնացրած ու մարտակարգը վերականգնած Օսմանյան սուլթանության բանակը անցավ վճռական հարձակման Սեֆյանների շահության բանակի աջի ուղղությամբ` միաժամանակ հրետանու և արկեբուզների հուժկու կրակի տակ առնելով վերջինիս մարտակարգը: Այս ընթացքում արկեբուզի կրակոցով թևից և կրծքից վիրավորվեց Իսմայիլ I-ը, որը տապալվեց ձիուց, հազիվ փրկվեց գերվելուց և միայն մեծ դժվարությամբ հեռացավ մարտադաշտից: Այս հանգամանքն էլ վերջնականապես բարոյալքեց հարձակման անցած թշնամուն ձեռնամարտում դիմադրել փորձող Սեֆյանների շահության բանակի ռազմիկներին, որոնք դիմեցին փախուստի:
    VIII փուլ – Օսմանյան սուլթանության բանակը մինչև ուշ գիշեր հետապնդեց հակառակորդին և ծանր կորուստներ պատճառեց:
    Հաղթողները կորցրին մոտ 30.000, պարտվողները` 60.000 զինվոր: Արդյունքում Օսմանյան սուլթանության բանակը առանց լուրջ մարտերի գրավեց ողջ Ատրպատականը, սակայն, պարենի խիստ պակասի և ենիչերիների շարքերում բռնկված խռովության պատճառով կանգնելով լուրջ դժվարությունների առջև, Թավրիզ-Գաբիթյան-Բաքեան-Գողթն-Նախիջևան-Ուրծաձոր-Արած-Ոստան Հայոց-Արագածոտն-Մասյացոտն-Բագրևանդ-Բասեն-Կարին երթուղով հեռացավ գրաված տարածքներից:
    Համեցեք իմ ֆորում
    Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:

  12. #12
    Պատվավոր անդամ Lion-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2007
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    9,429
    Mentioned
    36 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Մոլեռանդ հսկաներ - 1508-1803

    Մոլդովայի հայազգի գործիչները, որոնք դարձան լեգենդներ...

    Յոն (Հովհան) Քաջ
    (1521 - 1574)


    Ռումինական ականավոր քաղաքական գործիչ և զորավար: 14-րդ դարում Ռումինիայում իշխանությունն անցել է Սերպեգա հայազգի գերդաստանին, որի աչքի ընկնող ներկայացուցիչներից էին Յոն Պոտկոավը, Ալեքսանդր Սերպեգան, նրա որդի Պետրու Կազակուլը և անշուշտ, լեգենդ ու առասպել դարձած Յոն կամ Յոան Քաջը:
    Հայ զորավար, քաղաքական գործիչ, Մոլդովայի հոսպոդար 1572-ից, հակառակորդները կոչել են նաև Անգութ, Ահարկու: Շտեֆան Մեծի և լեհահայ Սերեբկովիչի գերդաստանի շառավիղ: 1551-ին փորձել է տիրանալ Մոլդավական իշխանության գահին: 1560-ական թթ. կեսին թուրքական կառավարությունը նրան աքսորել է Հռոդոս, բայց հետագայում, դժգոհ լինելով Մոլդովայի իշխանի լեհական կողմնորոշումից, Յոն Քաջին է հանձնել իշխանական գահը: Յոն Քաջը դաժանորեն ճնշել է նախկին իշխանի գլխավորությամբ իր դեմ պայքարող բոյարների խռովությունները, ստրատեգիական նպատակով մայրաքաղաքը Սուչավայից տեղափոխել Յասսի (Յաշ), Մոլդովային միացրել Խոտինի բերդը, ստեղծել իշխանական խորհուրդ, բռնագրավել վանքապատկան կալվածները, իր պատկերով կտրել պղնձյա դրամ, մանր հողատեր գյուղացիներից հավաքագրել ուժեղ բանակ: ժողովուրդը Յոն Քաջին տվել է ՙՄոլդովայի հայր՚ պատվանունը: Երկիրն ամրապնդող այդ քաղաքական, տնտեսական և ռազմական միջոցառումներից հետո, Յոն Քաջը մերժել է Սելիմ II սուլթանի պահանջը՝ կրկնապատկելու վճարվող հարկերը, և փորձել է եվրոպական տերությունների դաշնակցություն ստեղծել օսմանյան Թուրքիայի դեմ:
    Դնեպրի կազակներից ստանալով ռազմական օգնություն՝ Յոն Քաջը 1574-ի ապրիլին ժիլիշտե գյուղի մոտ ջախջախել է սուլթանի հրամանով Մոլդովա ներխուժած Նիկոպոլի սանջակի փաշայի, Վալաքիայի և Տրանսիլվանիայի իշխանների միացյալ ուժերը, մտել է Վալաքիա և գրավել Բուխարեստը, ապա Լրպուշնայի, Բենդերի և Աքքերմանի մոտ պարտության մատնել օգնության եկած թուրքական զորքերին: Մակայն Սելիմ II-ը նրա դեմ է հանել Ռումելիի բեկլարբեկ Ահմեդ փաշային և Ղրիմի խանի եղբայր Ադիլ Գիրեյին, որոնց 200 հզ-անոց բանակի դեմ, 1574-ի հունիսին Կահալ լճի մոտ կայացած արյունահեղ ճակատամարտից հետո, Յոն Քաջը ստիպված նահանջել է Ռոշկան: Հավատալով թշնամու կեղծ երդմանը՝ Յոն Քաջը ներկայացել է օսմանյան զորաբանակի հրամանատարի վրանը և դաշունահարվել:
    Ռումինական մշակույթի տասնյակ հուշարձաններ այսօր էլ պահպանում են նրա հերոսական կերպարը: Յոն Հային են նվիրված երաժշտական, գրական, գեղանկարչական, քանդակագործության ստեղծագործություններ, նրա մասին գրվել է մենագրություն՝ Բ. Պ. Հաշդեուի ՙՅոհան իշխան Ահարկու՚:
    Համեցեք իմ ֆորում
    Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:

  13. #13
    Պատվավոր անդամ Lion-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2007
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    9,429
    Mentioned
    36 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Բոսոր տասնամյակներ և Մեծ հաղթանակ: 1809-2009

    Բարև Ձեզ

    Հարգելի բարեկամներ, ես տպագրել եմ <Հայ ժողովրդի ռազմական Տարեգիրք> մատենաշարի վերջին հատորները: Դրանք ընդգրկում են 1803-2009 թվականները: Սա մի ժամանակահատված էր, երբ Ռուսական կայսրությունը լուրջ առաջընթաց իրականացրեց Արևելյան Հայաստանում, թեև այդպես էլ չկարողացավ լիովին ազատագրել ողջ Հայաստանը: Լույս ընծայված հատորներում արտացոլված են Ռուս-Թուրքական և Ռուս-Պարսկական բոլոր պատերազմները: Նկարագրված են նաև ֆիդայական մարտերը: Այս թեմաները, թեև բավականին արտացոլված են մասնագիտական գրականության մեջ, սակայն նմանատիպ համակարգված տեսքով շարադրված են առաջին անգամ, քանի որ ես ուսումնասիրել եմ գրեթե ոլոր հասանելի սկզբնաղբյուրները, ընդհանրացրել եմ դրանք և շարադրել եմ ամբողջական մի համակարգի ձևով:
    Լույս ընծայված հատորներում լրջագույն վերլուծության են ենթարկվել Հայոց Մեծ եղեռնի ժամանակ ընթացած ինքնապաշտպանական մարտերը: Եվ եթե մի շարք մարտեր լայնորեն հայտի են, թեև շարադրված են ոչ համակարգված ձևով, ապա շատ ինքնապաշտպանական մարտեր էլ լայն հասարակությանը ներկայացվում են առաջին անգամ: Առանց չափազանցեցնելու կարող եմ ասել, որ հիշատակված թեմայով հետաքրքրասեր ընթերցողը այստեղ կգտնի շատ ու շատ նոր նյութեր: Հրատարակված հատորներից վերջիններում հիմնականում վերլուծված է Արցախյան փառահեղ հաղթանակը և ժամանակագրական հստակ հերթականությամբ շարադրված են մեր այս մեծ հաղթանակի հիմնական բաղկացուցիչ տարրերը: Գրքերում արտացոլված են նաև Հայ ռազմիկների մղած դաշնակցային մարտերը հյուընկալած երկրների բանակների կազմում:

    Դե ինչ, հարգելի բարեկամներ, աստված ինձ ուժ ու հնարավություն տվեց ավարտել այս գործը, ինչը ես համարում եմ հսկայական, ընդ որում ոչ միայն անձնական նվաճում…

    Տեսեք, ուսումնասիրված է հույների ու հռոմեացիների ռազմական պատմությունը, ուսումնասիրված է թերևս ամենաշատը աշխարհում, ակադեմիական մակարդակներով վերլուծված են եվրոպական հիմնական ազգերի ռազմական պատմությունները, սակայն նույնիսկ նրանք չունեն իրենց անցած ռազմական ուղու նմանատիպ սպառիչ և համընդգրկուն մի վերլուծության, այն դեպքում, երբ մենք արդեն... ունենք այն:
    Հենց սա եմ ես համարում ջանքերիս հիմնական պտուղը, ընթերցող, հենց սա է այն արդյունքը, որն ինձ շատ է գոհացնում և որը տեսնելով ես դույզն իսկ չեմ զղջում անցածս ուղու համար: Ընդ որում սա ես համարում եմ ոչ միայն իմ, այլև իմ ազգի ձեռքբերումը, քանի որ ներկայումս երկրագնդի վրա ապրող և ոչ մի ազգ չի կարող հպարտանալ նման մի փաստով` ունենալ իր անցած ռազմական ուղու սպառիչ տարեգրությունը: Երանի այնպես լինի, ընթերցող, որ այս գրքի մեջ դու էլ քո աչքերով տեսնես իմ տեսածը, քո հայացքով քննես իմ շարադրածը, իսկ եթե վիճելու էլ լինես հետս, ապա միայն նրա համար, որ այդ վեճից վեր հառնի ճշմարտությունը:
    Եվ վերջում ուզում եմ դիմել բոլոր նրանց, ովքեր համբերատար ուղեկից դարձան ինձ այս երկար ու դժվար ուղում և օգնեցին անցնել այն, բոլոր նրանց, ովքեր ըմբռնումով մոտեցան հնարավոր սխալներիս ու սայթաքումներիս և իրենց բարեմիտ խորհուրդներով փորձեցին առավել լավը դարձնել աշխատանքս, և վերջապես, ինչո՞ւ չէ, ուզում եմ դիմել նաև բոլոր նրանց, ովքեր նախանձախառն ծաղրանքով չարախնդացին արածիս վրա ու հեգնեցին:
    Մի խոսքով, ուզում եմ դիմել բոլոր-բոլորին և, ընդօրինակելով մեր մեծ նախնիներին, ասել. <<Անմեղադիր լերուք, կարն իմ այս էր: Տա աստված, որ ապագայում այս թեմայով ստեղծվի սրանից ավելի լավ մի աշխատանք...>>

    Անմեղադիր լերուք, կարն իմ այս էր: Բարին ընդ Ձեզ...

    Լավագույն ցանկություններով
    Մհեր Հակոբյան
    Համեցեք իմ ֆորում
    Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:

  14. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Արիացի (26.02.2009), Լուսաբեր (26.02.2009), Չամիչ (15.03.2009)

  15. #14
    Պատվավոր անդամ Արիացի-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    31.03.2008
    Հասցե
    Մեծ Հայք, Սյունիք Նահանգ, Բաղք գավառ, Արծվանիկ գյուղ
    Գրառումներ
    1,587
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Բոսոր տասնամյակներ և Մեծ հաղթանակ: 1809-2009

    Մեջբերում Lion-ի խոսքերից Նայել գրառումը
    Բարև Ձեզ

    Հարգելի բարեկամներ, ես տպագրել եմ <Հայ ժողովրդի ռազմական Տարեգիրք> մատենաշարի վերջին հատորները: Դրանք ընդգրկում են 1803-2009 թվականները: Սա մի ժամանակահատված էր, երբ Ռուսական կայսրությունը լուրջ առաջընթաց իրականացրեց Արևելյան Հայաստանում, թեև այդպես էլ չկարողացավ լիովին ազատագրել ողջ Հայաստանը: Լույս ընծայված հատորներում արտացոլված են Ռուս-Թուրքական և Ռուս-Պարսկական բոլոր պատերազմները: Նկարագրված են նաև ֆիդայական մարտերը: Այս թեմաները, թեև բավականին արտացոլված են մասնագիտական գրականության մեջ, սակայն նմանատիպ համակարգված տեսքով շարադրված են առաջին անգամ, քանի որ ես ուսումնասիրել եմ գրեթե ոլոր հասանելի սկզբնաղբյուրները, ընդհանրացրել եմ դրանք և շարադրել եմ ամբողջական մի համակարգի ձևով:
    Լույս ընծայված հատորներում լրջագույն վերլուծության են ենթարկվել Հայոց Մեծ եղեռնի ժամանակ ընթացած ինքնապաշտպանական մարտերը: Եվ եթե մի շարք մարտեր լայնորեն հայտի են, թեև շարադրված են ոչ համակարգված ձևով, ապա շատ ինքնապաշտպանական մարտեր էլ լայն հասարակությանը ներկայացվում են առաջին անգամ: Առանց չափազանցեցնելու կարող եմ ասել, որ հիշատակված թեմայով հետաքրքրասեր ընթերցողը այստեղ կգտնի շատ ու շատ նոր նյութեր: Հրատարակված հատորներից վերջիններում հիմնականում վերլուծված է Արցախյան փառահեղ հաղթանակը և ժամանակագրական հստակ հերթականությամբ շարադրված են մեր այս մեծ հաղթանակի հիմնական բաղկացուցիչ տարրերը: Գրքերում արտացոլված են նաև Հայ ռազմիկների մղած դաշնակցային մարտերը հյուընկալած երկրների բանակների կազմում:

    Դե ինչ, հարգելի բարեկամներ, աստված ինձ ուժ ու հնարավություն տվեց ավարտել այս գործը, ինչը ես համարում եմ հսկայական, ընդ որում ոչ միայն անձնական նվաճում…

    Տեսեք, ուսումնասիրված է հույների ու հռոմեացիների ռազմական պատմությունը, ուսումնասիրված է թերևս ամենաշատը աշխարհում, ակադեմիական մակարդակներով վերլուծված են եվրոպական հիմնական ազգերի ռազմական պատմությունները, սակայն նույնիսկ նրանք չունեն իրենց անցած ռազմական ուղու նմանատիպ սպառիչ և համընդգրկուն մի վերլուծության, այն դեպքում, երբ մենք արդեն... ունենք այն:
    Հենց սա եմ ես համարում ջանքերիս հիմնական պտուղը, ընթերցող, հենց սա է այն արդյունքը, որն ինձ շատ է գոհացնում և որը տեսնելով ես դույզն իսկ չեմ զղջում անցածս ուղու համար: Ընդ որում սա ես համարում եմ ոչ միայն իմ, այլև իմ ազգի ձեռքբերումը, քանի որ ներկայումս երկրագնդի վրա ապրող և ոչ մի ազգ չի կարող հպարտանալ նման մի փաստով` ունենալ իր անցած ռազմական ուղու սպառիչ տարեգրությունը: Երանի այնպես լինի, ընթերցող, որ այս գրքի մեջ դու էլ քո աչքերով տեսնես իմ տեսածը, քո հայացքով քննես իմ շարադրածը, իսկ եթե վիճելու էլ լինես հետս, ապա միայն նրա համար, որ այդ վեճից վեր հառնի ճշմարտությունը:
    Եվ վերջում ուզում եմ դիմել բոլոր նրանց, ովքեր համբերատար ուղեկից դարձան ինձ այս երկար ու դժվար ուղում և օգնեցին անցնել այն, բոլոր նրանց, ովքեր ըմբռնումով մոտեցան հնարավոր սխալներիս ու սայթաքումներիս և իրենց բարեմիտ խորհուրդներով փորձեցին առավել լավը դարձնել աշխատանքս, և վերջապես, ինչո՞ւ չէ, ուզում եմ դիմել նաև բոլոր նրանց, ովքեր նախանձախառն ծաղրանքով չարախնդացին արածիս վրա ու հեգնեցին:
    Մի խոսքով, ուզում եմ դիմել բոլոր-բոլորին և, ընդօրինակելով մեր մեծ նախնիներին, ասել. <<Անմեղադիր լերուք, կարն իմ այս էր: Տա աստված, որ ապագայում այս թեմայով ստեղծվի սրանից ավելի լավ մի աշխատանք...>>

    Անմեղադիր լերուք, կարն իմ այս էր: Բարին ընդ Ձեզ...

    Լավագույն ցանկություններով
    Մհեր Հակոբյան
    Մհեր ջան, անկեղծ շնորհավորում եմ, սկսած գործդ ավարտին հասցնելու համար: Աստված քեզ ու քո նման նվիրյալներին առողջություն ու ուժ տա, միշտ ազգանվեր գործերը ավարտին հասցնելու համար: Կարծում եմ նորություն ասած չեմ լինի, եթե կրկին անգամ նշեմ, թե ինչքան մեծ բան ես դու արել: Քո նման մարդկանցով է ազգը կանգուն մնում: Ես անչափ հպարտ եմ, որ ունեմ քո նման հայրենակից:

    Գիրքը շուտով ձեռք կբերեմ ու իմ կարծիքը կգրեմ:

  16. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Lion (27.02.2009), Չամիչ (15.03.2009)

  17. #15
    Պատվավոր անդամ Lion-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2007
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    9,429
    Mentioned
    36 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Բոսոր տասնամյակներ և Մեծ հաղթանակ: 1809-2009

    Շնորհակալություն, եղբայր: Ես իմ գործը անում եմ հենց այնպիսի մարդկանց համար, ինչպիսին դու ես: Ինձ անչափ ուրախացնում է, որ մեր գլոբալիզացված և ցինիկ արժեքներով համեմված հասարակությունում այնուհանդերձ կան մարդիկ, որոնց համար իրենց ազգը, նրա ներկան ու անցյալը մեծ արժեք ունի:

    Իսկ եթե դա այդպես է, ապա... դեռևս ամեն ինչ չէ, որ կորած է
    Համեցեք իմ ֆորում
    Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:

  18. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Արիացի (28.02.2009)

Էջ 5 7-ից ԱռաջինԱռաջին 1234567 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Հայ ժողովրդի ռազմական պատմություն
    Հեղինակ՝ Lion, բաժին` Պատմություն
    Գրառումներ: 120
    Վերջինը: 18.05.2025, 14:11
  2. Հայ ժողովրդի առաջնորդները
    Հեղինակ՝ Lion, բաժին` Պատմություն
    Գրառումներ: 355
    Վերջինը: 13.11.2018, 16:15
  3. Գրառումներ: 25
    Վերջինը: 24.03.2009, 22:22
  4. Գրառումներ: 6
    Վերջինը: 26.03.2007, 19:01
  5. Գրառումներ: 2
    Վերջինը: 20.03.2007, 19:13

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •