Մեջբերում Lion-ի խոսքերից Նայել գրառումը
Սկզբունքորեն ճիշտ ես Ինձ համար թանկ է քո նմանատիպ ջերմ վերաբերմունքը
Lion Ջան.

Իսկ ես գրքերը արդեն ստացել եմ, մի քանի ժամ առաջ.

Դուռը զանգեցին, մտածում եմ տեսնես ով է? ես այդ ժամին մարդ չեմ սպասում. Դուռը բացեցի եւ ինչ? պոչտայի աշխատողը, իր արժեքավոր ծրարով.

Լավ էր, որից հետո ծանոթս զանգահարեց ասաց, որ այսօր կարող է չգա, այդպիսով ես ժամանակ շահեցի եւ գրքերը կարդալու հնարավորություն ստացա.

Արդեն առաջին գրքի մեծ մասը կարդացել եմ, տպավորությունները ուժեղ են, նամանավանդ Հայկական պետականության Միջազգային Երեք Գերակայությունների առումով, նաեւ մի շարք բացահայտումներ արեցի ինձ համար, կապված Կիլիկիայի եւ Տրապիոզոնի (Պոնտոս) շրջակայքի ի սկզբանե Հայկական պատկանելիության հետ կապված.

Դեռ ընդերցանության հաճույքն եմ վայելում. Երկրորդ գիրքն էլ կարդալով, կգրեմ ընդանուր կազմածս կարծիքը եւ տպավորությունները.