Ընդհանրապես համաշխարհային և հայկական պատմագիտության մեջ մ.թ.ա. 716 թ-ի Ուտիքի ճակատամարտը, հիմնվելով ասորեստանյան հետախույզների զեկուցագրերի վրա, ավանդականորեն համարվել է Հայկական բանակի կողմից տանուլ տրված: Սակայն ինչպես ցույց են տալիս ճակատամարտին հաջորդող իրադարձությունները, այն, իրոք Հայկական բանակի համար լինելով չափազանց ծանր, տակտիկական տեսանկյունից ունեցել է անորոշ ելք, քանզի թշնամու առաջխաղացման մասին որևէ տեղեկություն չկա, որից էլ կարելի է ենթադրել, որ Հայկական բանակը պահել է դիրքերը: Իսկ ստրատեգիական տեսանկյունից Հայկական բանակը շահեց այս ճակատամարտը, քանի որ դրանից հետո թշնամին, նույնիսկ չփորձելով առաջխաղացում իրականացնել, նահանջեց: Այսինքն Հայկական բանակը վերջին հաշվով կատարեց իր մարտական առաջադրանքը: Հատկանշական է, որ այս ճակատամարտից հետո կիմերները Առաջավոր Ասիա արշավելիս համառորեն շրջանցում էին Արարատյան թագավորությունը և ընդհանրապես խուսափում էին նրա հետ ռազմական բախման մեջ մտնել:
Էջանիշներ