Մեջբերում Տատ-ի խոսքերից Նայել գրառումը
Նորից տարիներ կանցնեն, նորից 0-ից կսկսենք:
Անգամ հիմա զրոյից չենք սկսում, այլ շարունակում ենք էն, ինչը որ տարիներ առաջ կիսատ էինք թողել: Շատ վաղուց ա ամեն ինչ սկսվել:

Մեջբերում Տատ-ի խոսքերից Նայել գրառումը
նախկինու՞մ: Իսկ հիմա, թարմ ընտրություններու՞մ:
Ես անշուշտ չեմ կարող բացառել այդպիսիքի գոյությունը, սակայն չեմ տեսել: Հակառակ կողմից տեսել եմ: Տեսել եմ նաև իբր խախտումների իբր քրեական կամ վարչական դատավարությունները... աբսուրդի թատրոնը, այլ կերպ ասած, ինչը գոնե ինձ ցույց է տալիս, որ ոչ, իր կողմից խախտումներ չեն եղել:

Դա չի նշանակում, որ իր կողմնակիցներից ոչ մեկը խախտում չի արել: Ես իդեալական ոչ մի բանի չեմ հավատում: Բայց այդ ուժերի կողմից կազմակերպված խախտումների չապացուցված տեսությանն էլ չեմ հավատում:



Մեջբերում Տատ-ի խոսքերից Նայել գրառումը
Իհարկե, վստահությունն էլ կարևոր է, ոչ միայն վախեցնելը։
ԼՏՊ-ն ունի՞ այդպիսի համատարած վստահություն։ Ինքներդ էլ գիտեք որ ոչ, նույնիսկ իր շրջանում։
Համատարած վստահություն ոչ մեկը երբևէ չի ունենալու: ՈՒնի՞ Տեր-Պետրոսյանը ոչ համատարած, բայց վստահություն... Այո՝ ունի: Շատերն են այսօր վստահում: Ես վստահում եմ: Իհարկե դա չի նշանակում կույր հավատ, չի նշանակում զգոնության կորցնում:

Այո, դեռ չի հայտնվել այն երրորդ անձը, որին կվստահի իրոք մեծամասնությունը։ Ուրեմն պետք է կրթել ընդդիմությունը, նրա շարքերում ստեղծել մի շարք նոր դեմքեր, ու նոր այդ ժամանակ փոխել իշխանությունը:
Այսօրվա հանրահավաքները հենց զբաղված են նաև կրթելով: Բայց այսօրվա օրով ես չեմ հավատում երրորդ անձի գոյության փաստին: Դա միֆ է, հեքիաթ, լեգենդ, առասպել: Այսօր չի կարող լինել այդ ուժը: Դա կլինի միայն այս հանրահավաքների ձեռք բերած հաղթանակից հետո: Հանրահավաքների դերերից մեկն էլ հենց այն է, որ իրավամբ ցույց տա, որ իրենց երրորդ ուժ հորջորջողների իրական դիմապատկերը ներկայացնի:

Եվ ընդհանրապես նորից մոտենանք թեմայի բուն նյութին: Իմ կարծիքով հանրահավաքներն այսօր պետք է լուծեն հետևյալ հիմնական խնդիրները.
- Ցույց տալ ժողովրդի հարմարված չլինելը
- Թուլացնեն իշխանությունների (ոչ թե պետության) հիմքերը՝ հստակ, ճշգրիտ, ճշմարիտ քննադատությամբ, արատների ի մի բերմամբ
- Ցույց տալ այսօրվա իշխանությունների անգործունակությունը (ենթադրենք հունիսի 20-ի հանրահավաքն ապացուցեց, որ ոստիկանությունը չունի հավաստի աղբյուրներ, որ գործում է պատեհությամբ)
- Մաքրել քաղաքական դաշտը
- Վառ պահել ազատատենչ ոգին
- ...