ձեր կարծիքը հանրահավաքները սկսելու մասինՆա նաեւ հայտարարել է, որ ՀԱԿ-ը ՀԱԿ անդամ “Հայ կամավորականների համախմբում” նախաձեռնության խնդրանքով քննարկել է հանրահավաքները վերսկսելու հարցը, սակայն 18 կուսակցությունները որոշել են, որ սկսելը դեռ վաղ է:
ձեր կարծիքը հանրահավաքները սկսելու մասինՆա նաեւ հայտարարել է, որ ՀԱԿ-ը ՀԱԿ անդամ “Հայ կամավորականների համախմբում” նախաձեռնության խնդրանքով քննարկել է հանրահավաքները վերսկսելու հարցը, սակայն 18 կուսակցությունները որոշել են, որ սկսելը դեռ վաղ է:
Պայքար, պայքար մինչև ՀԱՂԹԱՆԱԿ:
Ես կարծում եմ որ եթե հիմա ԼՏՊ-ն չվերսկսի հանրահավաքները նշանակում է կա դավադրություն: Հատուկ պայմանավորվածություն: Նշանակում է որ ԼՏՊ-ն կառավարվում է դրսից և նրա որոշումների վրա ազդում է ինչ որ արտաքին ուժ, երևի առաջին հերթին Ռուսական հատուկ շրջանակներ և նաև արևմուտքի որոշ շրջանակներ, որոնց նպատակն է Կովկասում սկսել մեծ պատերազմ և դա անել Ղարաբաղի հարցում ստատուս-քվոն խախտելով:
Իշխանությունները տանում են երկիրը դեպի պատերազմ ու եթե ԼՏՊ-ն նրանց դեմը չի կանգնում ապա նա դառնում հանցավոր իշխանությունների հանցակիցը:
Պայքար, պայքար մինչև ՀԱՂԹԱՆԱԿ:
Վերջապես մի ԼՏՊ-ի կողմնակցից լսվեց այս միտքը: Ես կարծում եմ, որ թե ներկայիս մեր իշխանությունները, թե ԼՏՊ-ն դրսի ազդեցության տակ են: Չնայած ես դեմ եմ քվեարկել, բայց հանրահավաքներ պետք է կազմակերպել, որպեսզի իշխանությունները միշտ զգոն լինեն: Միայն թե ոչ նախկին կոնտեքստով և ոչ ԼՏՊի կողմից: Ցավոք սրտիր ես նոր ուժ էլ չեմ տեսնում…
Հա, հույզն է լոկ մնայունը՝
Մնացյալը անցողիկ…
Marduk–ն է՞ ԼՏՊ–ի կողմնակիցը։
Marduk, կներես եթե կոպիտ է հնչում, բայց քեզ ի՞նչ, հանրահավաքները վերսկսվում են, թե չէ։ Երբևէ չես մասնակցել էդ հանրահավաքներին, սկսած ժամանակ միշտ փնովել ես, իսկ հիմա մտահոգվում ես, թե ինչու չեն սկսվու՞մ։ Զավեշտալի է։
Չէ, ուղղակի մոլուցք ունես «դավադրություններ հայտնաբերելու»։ Ինչ ուզում է անի ընդդիմությունը, դու միշտ պատրաստես դրանք դիտարկել որպես դավաճանություն ու դավադրություն։ Ձանձրալի է արդեն։
Ի՞նչ եք ուզում, այ մարդ, ուզո՞ւմ եք հանրահավաք անել, գնացե՛ք արեք, ձեզ բռնո՞ղ է եղել։
Վերջին խմբագրող՝ Արշակ: 19.11.2008, 13:27: Պատճառ: տառասխալ. բաց թողած տառի ուղղում
Добро победило зло, поставило его на колени и зверски убило
Հիշեցնեմ, որ թեման անձերի հետ կապված չի։
Ես դեմ էի հանրահավաքների դադարեցմանը, բայց, քանի որ ես միշտ էլ կողմ եմ եղել Ղարաբաղյան խնդրի լուծման փոխզիջումային տարբերակին, իսկ հանրահավաքների դադարեցումը նպաստում է դրան, ես հուսով եմ, որ նոր հանրահավաքներ չեն լինի, քանի դեռ չի ավարտվել այս խնդրի լուծումը։
artak.amDe gustibus et coloribus non est disputandum.
Պետք է վերսկսել, որ իշխանությունները չքնեն:
հ.գ. Լևոնին դեմ եմ
էսպես չի մնա
Վերջին խմբագրող՝ Մարկիզ: 19.11.2008, 13:01: Պատճառ: Գրառման ավելացում
Արմեն Աշոտյանն էլ է կոչ անում.
«Ժամանակն է վերսկսելու հանրահավաքները»,– հավելել է պատգամավոր Աշոտյանը
http://tert.am/am/news/2008/11/17/dispute/
Իսկ ինչ օրակարգով հանրահավաքներ անցկացնել? Հենա Միացում-ը ուզեց Էջմիածնում պուճուր հավաք աներ նորընտիր քաղաքապետը չթողեց իսկ 4-րդ իշխանությունն էլ թևերը քշտեց ու հարձակվեց նախաձեռնողների վրա...
Մարդուկ, մի հատ ցույց տուր էս հոդված ա, ինչ ա, սրա ամբողջականը կարդանք, թեչէ սենց երեք տող հանել ես, ոչ աղբյուր ես նշել, ոչ էլ, հետաքրքիր ա ուղղակի, դիր մենք էլ կարդանք: ՀԻմա թեմայի վերաբերյալ. եթե իրավիճակի ինչ-ինչ փոփոխություն չլինի, առայժմ դեմ եմ` հասկանալով ներկայիս իրավիճակի վտանգավորությունը: Եթե լինեն այնպիսի փոփոխություններ, որոնց դեպքում անհրաժեշտություն լինի հանրահավաքի, կարվեն հանրահավաքները, դրանք անիմաստ չեն լինում, խոսքս Համաժողովրդկան Շարժման` ՀԱԿ-ի հանրահավաքներին է վերաբերում, քանի որ այսօրվա դրությամբ միայն նրանք ունեն բազմահազարանոց հանրահավաքներ կազմակերպելու հնարավորություն` համակիրներ: Այլ քաղաքական ուժերի կողմից կազմակերպվող ոչ մի հանրահավաքի չեմ մասնակցի և կողմ չեմ լինի առայժմ, քանի որ ՀԱԿ-ը հստակ ներկայացրել է, թե ինչի համար է դադարեցվել զանգվածային միջոցառումները, և եթե այդ պատճառն այլևս չլինի, ՀԱԿ-ն ինքը կսկսի հուժկու հանրահավաքները:
Իսկ էն մութ ուժեր, դրսի ուժեր բան, սենց կրկեսային արտահայտություններին չեմ էլ անդրադառնում, դրանք այնքանով են կրկեսային, որքանով դրանց մասին «փաստերը»` չեղած փաստերը:
Վերջին խմբագրող՝ Ձայնալար: 19.11.2008, 16:43: Պատճառ: Գրառման ավելացում
Ճամփաները բոլոր դեպի մահ են տանում…
http://www.lragir.am/includes/prnvie...=arm&pid=20957ՀԱՅ ԱԶԳԱՅԻՆ ԿՈՆԳՐԵՍԸ ՔՆՆԱՐԿԵԼ Է ՀԱՆՐԱՀԱՎԱՔՆԵՐԻ ՎԵՐՍԿՍՄԱՆ ՀԱՐՑԸ
Հայ Ազգային կոնգրեսի համակարգող Լեւոն Զուրաբյանը նոյեմբերի 18-ին երեկոյան պետք է լիներ Հանրային հեռուստաընկերության “25 րոպե” հաղորդման հյուրը, սակայն նրան զանգահարել է հաղորդման վարող Արմեն Դուլյանն ու ասել, որ հաղորդումը հետաձգվում է տեխնիկական պատճառներով: Այդ մասին նշելով, Լեւոն Զուրաբյանը նոյեմբերի 18-ին Փաստարկ ակումբում ասել է, թե քանի որ հաղորդումը չի լինի, ինքը կփորձի ասելիքը փոխանցել ասուլիսի միջոցով: Լեւոն Զուրաբյանը ընթերցել է հայ Ազգային կոնգրեսի հայտարարությունը, որում նշվում է, թե Ղարաբաղի գործընթացի զարգացումները վկայում են, որ ճիշտ են կոնգրեսի այն հայտարարությունները, որ կարգավորումը մտել է հանգուցային փուլ: Սակայն, ՀԱԿ-ը նշում է, որ այդ փուլի լուրջ խոչընդոտ է այն, որ Հայաստանը կարգավորման գործընթացում ներկայացնում է ոչ լեգիտիմ իշխանություն, որը թույլ չի տալիս բացահայտել մարտի 1-ը, չի ապահովում քաղաքական եւ քաղաքացիական ազատություններ: ՀԱԿ-ը հայտարարում է նաեւ, որ վարչախումբը ոչինչ չի անում ներքին կյանքում առկա խնդիրները հաղթահարելու ուղղությամբ իրական քայլերի միջոցով սեփական դիրքը բարելավելու համար: Լրագրողները Լեւոն Զուրաբյանին հարցրել են, թե արդյոք Հայ Ազգային կոնգրեսը համարում է, որ հանրահավաքների դադարեցման մասին որոշումն արդարացրեց իրեն: Լեւոն Զուրաբյանն ասել է, թե արդարացրեց, ինչի մասին էլ որ, ըստ նրա, վկայում է այն, որ հանրահավաքների վերսկսման մասին հարցադրումներ ավելի շատ անում է իշխանական քարոզչամեքենան: “Գոնե այդքանով որոշումն արդարացրել է իրեն”, ասում է Լեւոն Զուրաբյանը: Նա նաեւ հայտարարել է, որ ՀԱԿ-ը ՀԱԿ անդամ “Հայ կամավորականների համախմբում” նախաձեռնության խնդրանքով քննարկել է հանրահավաքները վերսկսելու հարցը, սակայն 18 կուսակցությունները որոշել են, որ սկսելը դեռ վաղ է: Լեւոն Զուրաբյանը կրկին անգամ հաստատել է, որ ՀԱԿ-ը համարում է, թե դեկտեմբերին սպասվում է Ղարաբաղի խնդրի հանգուցալուծում: Միեւնույն ժամանակ, Լեւոն Զուրաբյանը նշել է, թե համաձայն է նաեւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ, որոնք ասում են, որ կարող են լինել գործընթացը դանդաղեցնող եւ արգելակող հանգամանքներ: Լեւոն Զուրաբյանը նաեւ հայտարարել է, որ Հայ Ազգային կոնգրեսը Ղարաբաղի հարցում չունի միասնական դիրքորոշում եւ կան պայմանական երկու թեւեր` փոխզիջման կողմնակիցներ եւ որեւէ զիջմանը դեմ հանդես եկողներ: Ի դեպ, Լեւոն Զուրաբյանն ասել է, թե ՀԱԿ-ը հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Բրայզայի հետ, որը ներկայացրել է բանակցային մանրամասներ: Լեւոն Զուրաբյանը դրանք չի հրապարակել, սակայն ասել է, որ կան բավական մտահոգիչ կետեր: Իսկ որպես օրինակ, նա ասել է, թե կարող է նշել ասենք Լաչինի ճանապարհի պարագան, որը հայտնի չէ, թե ում վերահսկողության տակ է լինելու:
Պայքար, պայքար մինչև ՀԱՂԹԱՆԱԿ:
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ