User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 39 հատից

Թեմա: Ինչպիսի՞ն պետք է լինեն հանրահավաքները

Համակցված դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #1
    Պատվավոր անդամ Մարկիզ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.05.2008
    Գրառումներ
    2,676
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հանրահավաք հունիսի 20-ին

    Մեջբերում Տատ-ի խոսքերից Նայել գրառումը
    Այո, և չէի ցանկանա մի այդպիսի համակարգը փոխարինել մյուսով։
    Եթե ընդունում եք, որ այդ համակարգը կա, գործում է եւ կապերն էլ անքակտելի են, ապա էլ ի՞նչ բարեփոխումների մասին է խոսքը:
    Իսկ ինչո՞ւ եք վստահ, որ Լեւոն Տեր-Պետրոսյանի ղեկավար լինելու դեպքում, նույն տիպի համակարգ կձեւավորվի: Կարծում եմ, Դուք այն թեզի կողմնակից չեք, որը պատմում է մթի, ցրտի, սովի ՀՀՇ-ական ծագման` որեւիցե խելքին մոտիկ բացատրություն չունեցող, իրականում անիրական պատմությունների մասին: Ինչ խոսք, համաձայն եմ, որ այն ժամանակ`91-98 եղել են չարաշահումներ, բայց դրանք չեն եղել այս մասշտաբի:


    Մեջբերում Տատ-ի խոսքերից Նայել գրառումը
    ...են, մի փոքր մասը, խախուտ քայլերով, բայց` են։
    Իմիտացիա բառը ցավոք սրտի արմատավորվում է շարժման մեջ։ Էժանացնում լուրջ պահանջները, տարածվելով պետական ԲՈԼՈՐ քայլերի վրա։
    Հասկանու՞մ եք, լսված լինելու համար ցանկացած զույգը պետք է ընդունակ լինի ասելու` այստեղ դւ ճիշտ ես, իսկ այստեղ` ք.. ես կերել:

    Ամուսնացածներն ինձ կհասկանան:

    Դուք եք ասում իմիտացիա է, իրոք, սովորական քաղաքացիները չեն նայում հեղինակին, նրանք առանց այդ խոսքի էլ կարող են զգալ, ազդում է, թե ոչ:
    Ինչու՞ է ընդդիմությունը կամ դրա մի մասը այդքան համառորեն այդ սկսնակ փոփոխությունները իմիտացիա անվանում, գուցե մտահոգված է, որ մարդիկ իրենց կաշվին թեթևություն կզգան, հանկարծ չհավատա՞ն, չէ որ դա իմիտացիա է...
    Այո, մեծ առումով իմիտացիա է: Ես արդեն գրել եմ, թե ինչու է իմիտացիա: Այն ինչ հիմա տեղի է ունենում կամ սկսել են կատարել լրիվ տարբեր հարթությունների վրա են, համեմատած այն ամենի հետ, ինչ որ ուզում են փոխել ՀՀ քաղաքացիները: Եվ այստեղ, ինձնից լավ գիտեք, որ երկու կարծիք լինել չի կարող:
    Սկսնակ փոփոխություն ասելով ի՞նչ նկատի ունեք: Որ փողոցն անցնելիս՝ հավանականությունը փոքրացե՞լ է, որ ինձ վրաերթ կանեն: Կներեք, ծիծաղելի է:
    Սկսնակ փոփոխություն ասելով նկատի ունեք, որ խրուշովյան շենքերի փլվելու հավանականությունը մի 5 անգամ կրճատվե՞լ է:
    Սկսնակ փոփոխություն ասելով նկատի ունեք, որ ծննդօգնությունը ձրի՞ է լինելու:
    Որն էլ գրեմ, ծիծաղելի է...
    Այդքան միամիտ մի եղեք, մի հավատացեք, որ հարկային, մաքսային, դատական եւ մյուս ոլորտներում շատ բան փոխվելու է: Փոխվելու լիներ՝ մինչեւ հիմա`3 ամսում փոխված կլիներ:
    Այնպես որ՝ մեծ առումով, այո, իմիտացիա է:

    Մեջբերում Տատ-ի խոսքերից Նայել գրառումը
    ...Իզուր և ափսոս...
    Ոչ, հարգելիս, հաջողակ պայքարը հանցագործ ռեժիմի դեմ չի կարող լինել սոցիալական բնույթի: Այդ դեպքում նրա անհաջողության մատնվելը կանխորոշված կլիներ:

    Մեջբերում Տատ-ի խոսքերից Նայել գրառումը
    ...Գիտեք, դա ամենացանկալի բանն է!!!!
    Համաշխարհային պատմությունն ավելի դաժան է վերաբերվել շատ երկրների ու ժողովուրդների հետ, հուսով եմ, որ մենք կօգտվենք նաև ուրիշների փորձից:

    Կհաղթենք իհարկե, նույնիսկ մեր Ձեզ հետ տարաձայնությունների դեպքում, նպատակը նույնն է:
    Ամենաանտանելին մեր բաժանվածությունն էր, բայց ինձ թվում է, այդ անդունդը կարճատև էր, բոլորիս ականջները բացվում են միմյանց համար:

    Չէ՞
    Լավ-լավ: Ականջները միշտ էլ բաց են եղել: Մոռացե՞լ եք:
    Սա երգի, պարի, ուրախության հրապարակ է...

  2. #2
    զԳյուլնազդ հելվետիկ Տատ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.06.2008
    Հասցե
    Շվեյցարական Ալպեր
    Գրառումներ
    1,026
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հանրահավաք հունիսի 20-ին

    Մեջբերում Մարկիզ-ի խոսքերից Նայել գրառումը
    91-98 եղել են չարաշահումներ, բայց դրանք չեն եղել այս մասշտաբի:
    Նախ, կարևոր չէ մասշտաբը, կարևոր է փաստը, որ ԼՏՊ ն և նրա ընդունակ էին խախտումների
    երկրորդ- ահռելի էր մասշտաբը, ՍՍՀՄ ից նոր դուրս եկող պատերազմող երկրի համար:
    երրորդ-դեռ նոր էին սովորում, նոր էր կապիտալիստական բարքերը, և իրենց փորձը փայլուն ձևով ըմբռնեցին հաջորդները:


    Սկսնակ փոփոխություն ասելով ի՞նչ նկատի ունեք: Որ փողոցն անցնելիս՝ հավանականությունը փոքրացե՞լ է, որ ինձ վրաերթ կանեն: Կներեք, ծիծաղելի է:
    Վրաերթ անողին կպատժեն։ Վստահ չեմ, բայց հնարավոր է։ Իսկ եթե ոչ` միտինգ այդ կօնկրետ փաստի դեմ:

    Խրուշովյան շենքերը Շարժումը պետք է փ տարում ամրացնե՞ր:

    Սկսնակ փոփոխություն ասելով նկատի ունեք, որ ծննդօգնությունը ձրի՞ է լինելու:
    Որն էլ գրեմ, ծիծաղելի է...
    Ինչու՞ է ծիծաղելի։
    Այդքան միամիտ մի եղեք, մի հավատացեք, որ հարկային, մաքսային, դատական եւ մյուս ոլորտներում շատ բան փոխվելու է: Փոխվելու լիներ՝ մինչեւ հիմա`3 ամսում փոխված կլիներ:
    Այդպիսի Եվրոպական երկիր չկա, որ իր մաքսային դարավոր "գոմը" երեք ամսում մաքրի, հետևանքներն էլ միանգամից երևան: Չէ, կա, հին Հունաստանը և Հերակլեսը

    Ոչ, հարգելիս, հաջողակ պայքարը հանցագործ ռեժիմի դեմ չի կարող լինել սոցիալական բնույթի: Այդ դեպքում նրա անհաջողության մատնվելը կանխորոշված կլիներ:
    Մի գուցե։ Միայն ընդդիմության որոշ մեթոդներ ինձ համար պակաս հանցավոր չեն։ Օրինակ, լրատվությունը։
    Ավելի շուտ, հրաշալի կերպով կրկնում են միջազգային "գունավոր հեղափոխությունների" սխեման, ինչ ցույց է տալիս նրանց արտաժողովրդային բնույթը։
    Ինքնքնպատակ է դառնում իշխանության տապալումը, և ոչ ժողովրդի ճակատագրով մտահոգությունը:

    ես ուրախ եմ, որ շարժումն առաջացավ, մեռսի Լևոնին, և ավելի ուրախ կլինեմ, երբ (իսկ դա կկատարվի) շարժումը կխաբի իր արտաքին պատվիրատուներին և հանկարծ իրոք կզբաղվի ժողովրդի ցավերով։
    Դա կարելի է անել նույնիսկ ՍՍ-ի հետ։

    Լավ-լավ: Ականջները միշտ էլ բաց են եղել:
    Իմը փակ էր։
    Ոչ լսել էի ուզում, ոչ հասկանալ։
    Եվ կարծում եմ, Ձերն էլ…որոշ ժամանակ

    Հիմա փորձում եմ, չեմ ուզում ընկնել քազացիական պատերազմի սխեմայի մեջ:

  3. #3
    Բունտավշիկ Kuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.03.2008
    Գրառումներ
    8,349
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ինչպիսի՞ն պետք է լինեն հանրահավաքները

    Մեջբերում Տատ-ի խոսքերից Նայել գրառումը
    Վրաերթ անողին կպատժեն։ Վստահ չեմ, բայց հնարավոր է։ Իսկ եթե ոչ` միտինգ այդ կօնկրետ փաստի դեմ:
    Հետաքրքիր է` ինչու վստահ չեք:

    Այսինքն, եթե Աստված մի արասցե, վաղը որևէ քաղաքացի վրաերթի ենթարկվի, սպանվի, ամենայն հավանականության նույնիսկ քրեական գործ չի հարուցվի, այսինքն՝ հավանականությունը ուղղակի ձևով կապված է վրաերթի ենթարկող անձի ով լինելու հետ:

    Մեջբերում Տատ-ի խոսքերից Նայել գրառումը

    Ինչու՞ է ծիծաղելի։
    Քանի որ դա վաղուց արդեն պետք էր և կարող էր այդպես լինել:
    Վերջին խմբագրող՝ Kuk: 24.06.2008, 23:30: Պատճառ: Գրառման ավելացում
    Ճամփաները բոլոր դեպի մահ են տանում…

  4. #4
    զԳյուլնազդ հելվետիկ Տատ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.06.2008
    Հասցե
    Շվեյցարական Ալպեր
    Գրառումներ
    1,026
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ինչպիսի՞ն պետք է լինեն հանրահավաքները

    Մեջբերում Kuk-ի խոսքերից Նայել գրառումը
    Հետաքրքիր է` ինչու վստահ չեք:

    Քանի որ դա վաղուց արդեն պետք էր և կարող էր այդպես լինել:
    Վստահ չեմ, որովհետեվ չեմ աստվածացնում կարգերը։ Տվյալ պահին։
    Հավատում եմ, որ նրանք կարող են վերափոխել իրենց վերաբերմունքը օրենքին, ոչ պակաս, քան ընդդիմությունը։

    Ինչքա՞ն վաղուց։ 1989 ի՞ց
    լավ է ուշ քան երբեք

  5. #5
    Բունտավշիկ Kuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.03.2008
    Գրառումներ
    8,349
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ինչպիսի՞ն պետք է լինեն հանրահավաքները

    Մեջբերում Տատ-ի խոսքերից Նայել գրառումը

    Ինչքա՞ն վաղուց։ 1989 ի՞ց
    լավ է ուշ քան երբեք
    Անդրադառնանք ԽՍՀՄ-ի՞ն:


    Մեջբերում Տատ-ի խոսքերից Նայել գրառումը


    լավ է ուշ քան երբեք
    Իսկ այդ ուշը դեռ չի երևում:
    Վերջին խմբագրող՝ Kuk: 24.06.2008, 23:41: Պատճառ: Գրառման ավելացում
    Ճամփաները բոլոր դեպի մահ են տանում…

  6. #6
    զԳյուլնազդ հելվետիկ Տատ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.06.2008
    Հասցե
    Շվեյցարական Ալպեր
    Գրառումներ
    1,026
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ինչպիսի՞ն պետք է լինեն հանրահավաքները

    Մեջբերում Kuk-ի խոսքերից Նայել գրառումը
    Անդրադառնանք ԽՍՀՄ-ի՞ն:
    Ինչու՞։ Նախսովետական առաջին Հանրապետությանը

    Ավելացվել է 2 րոպե անց
    Մեջբերում Kuk-ի խոսքերից Նայել գրառումը
    Ինչպես տեսնում եմ՝ ձեր գրառման մեջ այս արտահայտությունը չակերտավոր է. կուզեի իմանալ՝ դա ձեր անձնական մի՞տքն է, թե՞ մեջբերում եք մեկ այլ անձնավորության խոսքերից:
    ԼՏՊ՞
    Նիկօլ Պաշինյան՞

    ուղղեք, եթե սխալվում եմ
    Վերջին խմբագրող՝ Տատ: 24.06.2008, 23:47: Պատճառ: Գրառման ավելացում

  7. #7
    Բունտավշիկ Kuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.03.2008
    Գրառումներ
    8,349
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ինչպիսի՞ն պետք է լինեն հանրահավաքները

    Մեջբերում Տատ-ի խոսքերից Նայել գրառումը
    Ինչու՞։ Նախսովետական առաջին Հանրապետությանը
    Նախսովետակա՞ն, թե՞՝ հետսովետական


    Մեջբերում Տատ-ի խոսքերից Նայել գրառումը

    ԼՏՊ՞
    Նիկօլ Պաշինյան՞

    ուղղեք, եթե սխալվում եմ
    Ի՞նչը ուղղեմ, Ձեր կատարած տառասխալնե՞րը:
    Վերջին խմբագրող՝ Kuk: 24.06.2008, 23:49: Պատճառ: Գրառման ավելացում
    Ճամփաները բոլոր դեպի մահ են տանում…

  8. #8
    Բունտավշիկ Kuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.03.2008
    Գրառումներ
    8,349
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հանրահավաք հունիսի 20-ին

    Մեջբերում Տատ-ի խոսքերից Նայել գրառումը
    Այդպիսի Եվրոպական երկիր չկա, որ իր մաքսային դարավոր "գոմը" երեք ամսում մաքրի, հետևանքներն էլ միանգամից երևան: Չէ, կա, հին Հունաստանը և Հերակլեսը
    Իսկ մինչ այդ 3 ամիսները՞:


    Մեջբերում Տատ-ի խոսքերից Նայել գրառումը
    ես ուրախ եմ, որ շարժումն առաջացավ, մեռսի Լևոնին, և ավելի ուրախ կլինեմ, երբ (իսկ դա կկատարվի) շարժումը կխաբի իր արտաքին պատվիրատուներին և հանկարծ իրոք կզբաղվի ժողովրդի ցավերով։
    Դա կարելի է անել նույնիսկ ՍՍ-ի հետ։
    Կարծում եմ՝ սա ձեր նշած զիբիլները կարդալու արդյունքն է:
    Մեջբերում Տատ-ի խոսքերից Նայել գրառումը
    Կարդում լիքը բան (զիբիլն էլ հետը) երկու աչքով, հետո բացում եմ երրորդ աչքս ու հասկանում
    Վերջին խմբագրող՝ Kuk: 24.06.2008, 23:36: Պատճառ: Գրառման ավելացում
    Ճամփաները բոլոր դեպի մահ են տանում…

  9. #9
    զԳյուլնազդ հելվետիկ Տատ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.06.2008
    Հասցե
    Շվեյցարական Ալպեր
    Գրառումներ
    1,026
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հանրահավաք հունիսի 20-ին

    Մեջբերում Kuk-ի խոսքերից Նայել գրառումը
    Կարծում եմ՝ սա ձեր նշած զիբիլները կարդալու արդյունքն է:
    Զիբիլը վերաբերվում է երկւ կողմին, վստահ եղեք

    Բաից նման էր, "ով մեզ հետ չի, տականք է"
    Ինչը մեր մամուլը չի, զիբիլ է

  10. #10
    Բունտավշիկ Kuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.03.2008
    Գրառումներ
    8,349
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հանրահավաք հունիսի 20-ին

    Մեջբերում Տատ-ի խոսքերից Նայել գրառումը
    Զիբիլը վերաբերվում է երկւ կողմին, վստահ եղեք

    Բաից նման էր, "ով մեզ հետ չի, տականք է"
    Ինչը մեր մամուլը չի, զիբիլ է
    Ինչպես տեսնում եմ՝ ձեր գրառման մեջ այս արտահայտությունը չակերտավոր է. կուզեի իմանալ՝ դա ձեր անձնական մի՞տքն է, թե՞ մեջբերում եք մեկ այլ անձնավորության խոսքերից:
    Ճամփաները բոլոր դեպի մահ են տանում…

  11. #11
    Պատվավոր անդամ Մարկիզ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.05.2008
    Գրառումներ
    2,676
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հանրահավաք հունիսի 20-ին

    Մեջբերում Տատ-ի խոսքերից Նայել գրառումը
    Նախ, կարևոր չէ մասշտաբը, կարևոր է փաստը, որ ԼՏՊ ն և նրա ընդունակ էին խախտումների
    երկրորդ- ահռելի էր մասշտաբը, ՍՍՀՄ ից նոր դուրս եկող պատերազմող երկրի համար:
    երրորդ-դեռ նոր էին սովորում, նոր էր կապիտալիստական բարքերը, և իրենց փորձը փայլուն ձևով ըմբռնեցին հաջորդները::
    Կներեք, պարզ չէի գրել: Մասշտաբների առումով ես Ձեր հետ համաձայն չեմ: Ինչու: Ինչ էլ կատարվել է մինչեւ 98 թ-ը, այն չի հարվածել Հայստանի Հանրապետությանը եւ նրա քաղաքացու շահերին` խոսքիս լայն իմաստով: Բերեմ մի շատ պարզ տարրական, մակերեսային օրինակ: 96 թ-ին Մյասնիկյան պողոտայում Վանոն տուն էր սարքում, եւ դա բերեց հասարակական-քաղաքական լայն քննարկումների ու համատարած քֆրտոցի: Հիմա երկրորդ սորտի ցանկացած իշխանավոր կարող է հանգիստ ծառահատել մի 2 հեկտար տարածք եւ կառուցել այնտեղ Հոլիվուդին արժանի դղյակ: Կամ` այն ժամանակ ցանկացած քաղաքացի Վրաստանից ներկրում էր մի քանի 100լ վառելիք եւ այն վաճառում/ճիշտ է առանց հարկի/: Հիմա վառելիք/մի քնի 10-յակ անգամ ավելի շատ/ ներկրում են մի քանի, վարչակազմին խիստ մերձավոր մարդիկ եւ հարկ նորից չեն վճարում: Կամ` նույնը կարելի ասել ցանկացած սպառողական ապրանքատեսակի համար...Բոլորը մենաշնորհային է եւ ցանակացած ոք` ով ցանկանում է նոր գործ բացել, փաստացի, խաղում է կրակի հետ:
    Հետո, Լեւոն Տեր-Պետրոսյանը եւ նրա մերձավորագույն շրջապատը չարաշահումներ, կարծում եմ, չի արել: Չարաշահումների հիմնական հեղինակները այդ ժամանակ պատերազմի վայ հերոսներ էին եւ մի խումբ ճարպիկ սեփականաշնորհողներ, բանկիրներ, հիմնարկների նախկին մի քանի պետեր եւ այլն:
    Կարծում եմ, կհամաձայնեք իմ այս մտքին: Այն ժամանակվա իշխանությունները ունեցել են պետական մտածելակերպ: Ներկայիս իշխանավորները չունեն պետական մտածելակերպ մի պարզ պատճառով: Իրենց բարոյական արժեքային համակարգերը այդպիսին չեն եւ` վերջ: Նրանց համար հատկանշական է կարտ խաղալու, սրա-նրա հմար մի վագոն կանյակ ուղղարկելու եւ այլ մտահոգությունները: Այնպես որ, սպասել սրանց նման թերուս, անբարոյական /մեղմ եմ ասում ահավոր/ անհատներից որեւիցե լուրջ, երկրի, ժողովրդի համար նպաստավոր քայլերի` կլիներ ինքնախաբություն:

    Մեջբերում Տատ-ի խոսքերից Նայել գրառումը
    Վրաերթ անողին կպատժեն։ Վստահ չեմ, բայց հնարավոր է։ Իսկ եթե ոչ` միտինգ այդ կօնկրետ փաստի դեմ:
    Հա, եթե լինի բուտկա մասկվիչի շոփեր, հաստատ կպատժեն, բայց եթե վրաերթ անողը լինի խելառ քաղաքապետի կամ անգրագետ մարզպետի լակոտ, մի 6 ամիս կտան` կպրծնեն:
    Մեջբերում Տատ-ի խոսքերից Նայել գրառումը
    Խրուշովյան շենքերը Շարժումը պետք է փ տարում ամրացնե՞ր:
    Չէ, կներեք, իրոք ծիծաղելի է: Մեր ցավը խրուշովյան շենքերը չեն:
    Մեջբերում Տատ-ի խոսքերից Նայել գրառումը
    Ինչու՞ է ծիծաղելի։
    Հիմա ասեմ, թե ինչու է ծիծաղելի: Իրականում ծննդօգնությունը միշտ` ՍՍՀՄ-ի ժամանակ, ՀՀՇ-ի ժամանակ եղել է անվճար:
    Մեջբերում Տատ-ի խոսքերից Նայել գրառումը
    Այդպիսի Եվրոպական երկիր չկա, որ իր մաքսային դարավոր "գոմը" երեք ամսում մաքրի, հետևանքներն էլ միանգամից երևան: Չէ, կա, հին Հունաստանը և Հերակլեսը
    Գիտե՞ք` ինչումն է կայանում իմիտացիայի բուն էությունը: Եթե իրոք իմիտացիա չէ, այլ լուրջ բարեփոխումներ են, ապա հիմա արդեն պետք է մի քանի տասնյակ մարդ նստած լիներ կամ իրենց ունեցվածքի մի ահագին մասը հանձնած լինեին պետությանը: Եթե այս 3 ամիսներին, երբ հասարակությունը առավելագույնս լարված էր, ոչինչ չեն ձեռնարկել այդ ուղղությամբ, ապա միամիտ կլինի կարծել, որ հասարակությանը մի քիչ հանգստացնելու դեպքում, այդ ամենը տեղի կունենա: Իմիտացիան նախատեսված է հենց հասարակությանը լռեցնելու համար:
    Մեջբերում Տատ-ի խոսքերից Նայել գրառումը
    Մի գուցե։ Միայն ընդդիմության որոշ մեթոդներ ինձ համար պակաս հանցավոր չեն։ Օրինակ, լրատվությունը։
    Ավելի շուտ, հրաշալի կերպով կրկնում են միջազգային "գունավոր հեղափոխությունների" սխեման, ինչ ցույց է տալիս նրանց արտաժողովրդային բնույթը։
    Ինքնքնպատակ է դառնում իշխանության տապալումը, և ոչ ժողովրդի ճակատագրով մտահոգությունը:
    Ոչ մեկիս համար գաղտնիք չէ, որ այս ամենը հստակ ծրագրավորված է, բայց ոչ արտաքինից: Դա միամտություն է եւ սորոսական պարանոյա: Պայքարը ռեժիմի դեմ պետք է լինի կազմակերպված եւ մանրամասն ծրագրավորված, թե չէ` այն դատապարտված է անհաջողության
    Մեջբերում Տատ-ի խոսքերից Նայել գրառումը
    ես ուրախ եմ, որ շարժումն առաջացավ, մեռսի Լևոնին, և ավելի ուրախ կլինեմ, երբ (իսկ դա կկատարվի) շարժումը կխաբի իր արտաքին պատվիրատուներին և հանկարծ իրոք կզբաղվի ժողովրդի ցավերով։
    Դա կարելի է անել նույնիսկ ՍՍ-ի հետ։
    Արդեն նշել եմ, որ իմկարծիքով ՍՍ-ի հետ բան դուրս չի գա եւ ինչու...
    Մեջբերում Տատ-ի խոսքերից Նայել գրառումը
    Իմը փակ էր։
    Ոչ լսել էի ուզում, ոչ հասկանալ։
    Եվ կարծում եմ, Ձերն էլ…որոշ ժամանակ
    Հիմա փորձում եմ, չեմ ուզում ընկնել քազացիական պատերազմի սխեմայի մեջ:
    Շատ ծանոթ ձեռագիր է: Չնայած միգուցե սխալվո՞ւմ եմ: Բայց աչքիս վիրտուալ աշխարհում արդեն հանդիպել ենք:
    Վերջին խմբագրող՝ Մարկիզ: 25.06.2008, 00:36: Պատճառ:

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Ինչպիսի՞ն պետք է լինի հումորը
    Հեղինակ՝ Second Chance, բաժին` Հոգեբանություն և փիլիսոփայություն
    Գրառումներ: 47
    Վերջինը: 19.03.2012, 20:17
  2. Գրառումներ: 16
    Վերջինը: 06.08.2010, 10:53
  3. Ինչպիսի՞ն պետք է լինի Արցախի կարգավիճակը ՀՀ կազմում
    Հեղինակ՝ Adriano, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 66
    Վերջինը: 16.11.2009, 11:55
  4. Պե՞տք է վերսկսել հանրահավաքները
    Հեղինակ՝ Marduk, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 65
    Վերջինը: 25.11.2008, 15:56
  5. Կարևորը գայլերը կուշտ լինեն...
    Հեղինակ՝ Artgeo, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 9
    Վերջինը: 01.06.2008, 02:57

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •