ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ՆԱԽԱԳԱՀ ԴԱՌՆԱԼԸ ՈՉ ԹԵ ՆՊԱՏԱԿ Է, ԱՅԼ ՄԻՋՈՑ
Մատենադարանի հարթակից քիչ առաջ ելույթ է ունեցել Ժիրայր Սեֆիլյանը: Նա ասել է, որ բանտում այս պահին գտնվող տղաները լավ են, պինդ են, միասին են, միակամ են: Սեֆիլյանը անդրադարձել է այն մեղադրանքներին, որ համաժողովրդական պայքարը գաղափարական չի. «Այսօրվա պայքարը գաղափարական, քաղաքական պրողես չէ, այսօրվա պայքարը դիմադրություն է, դիմադրողական շարժում, ժողովրդական շարժում` ժողովրդին կեղեքող վարչախմբի դեմ»:
Ժիրայր Սեֆիլյանը կրկնեց այն միտքը, որ Լեւոն Տեր-Պետրոսյանի նախագահ դառնալը ոչ թե նպատակ է, այլ միջոց: Իսկ ինչ վերաբերում է Տեր-Պետրոսյանի` Ղարաբաղը ծախելուն, ապա «
եթե Հայաստանում կան երկու հոգի, որոնք պատրաստ են հանուն իրենց աթոռը պահելու ծախել ամեն բան, այդ թվում եւ Ղարաբաղը, դրանք հայտնի երկուսն են, որոնց անունը ես հիմա չեմ ուզում տալ:
Իսկ ինչ վերաբերում է Տեր-Պետրոսյանին, ապա ինքը գործով ապացուցեց, որ աթոռից կառչող մարդ չի: Իհարկե, Ղարաբաղի հարցում մենք ունենք տարաձայնություններ, բայց դա չի խանգարում այսօր միասին պայքարել»:
Սեֆիլյանը նաեւ անդրադարձել է անհամբերության գործոնին, ասելով, թե պետք չէ սպասել. «տեւական պայքարով պետք է հասնենք հաջողության, դա չի նշանակում, որ շատ երկար պետք է սպասենք, բայց ժամանակ է պետք, եւ պայքարն անպայման հաջողությամբ կավարտվի»:
Էջանիշներ