User Tag List

Նայել հարցման արդյունքները: Կկայանա արդյո?ք հունիսի 20-ի հանրահավաքը

Քվեարկողներ
75. Դուք չեք կարող մասնակցել այս հարցմանը
  • Ոչ, քաղաքապետարանաը կմերժի իրազեկումը

    8 10.67%
  • Այո, ու կհավաքվի մեծ բազմություն` վերջին հանրահավաքների օրինակով

    49 65.33%
  • Այո, բայց կլինեն քիչ քանակությամբ մասնակիցներ

    18 24.00%
Էջ 10 14-ից ԱռաջինԱռաջին ... 67891011121314 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 136 համարից մինչև 150 համարի արդյունքները՝ ընդհանուր 201 հատից

Թեմա: Հանրահավաք հունիսի 20-ին

  1. #136
    Ադմինիստրատոր Artgeo-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Թբիլիսի, Վրաստան
    Տարիք
    39
    Գրառումներ
    8,377
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Re. Հանրահավաք հունիսի 20-ին

    ԲԱԽՈՒՄՆԵՐ ՉԵՆ ԼԻՆԵԼՈՒ

    Մի հարց այնուամենայնիվ մնում է անպատասխան. ինչո՞ւ են իշխանությունները վախենում Ազատության հրապարակի կամ Մատենադարանի հանրահավաքներից: Խնդիրը քաղաքապետարանի որոշումները չեն: Նրանք, հասկանալի է, իրենք չեն կայացրել մերժման որոշումները: Նախագահականից հրահանգել են մերժել, սրանք էլ մերժել են:

    Այս օյինբազությունները (Ազատության հրապարակում «այլ միջոցառում» կազմակերպելը, հանրահավաքի համար անկապ տարածք առաջարկելը եւ այլն) երկրորդական են եւ ընդամենը ծիծաղ կարող են առաջացնել: Ճիշտ այնպես, ինչպես ծիծաղ առաջացրեց Մատենադարանի տարածքում հանրահավաքը մերժելու պատճառաբանությունը, թե «առկա են հավաստի տեղեկություններ, որ հանրահավաքի ընթացքում մարդկանց կյանքին եւ առողջությանը սպառնացող...» եւ այլն: Սա, իհարկե, ոչ պաշտոնական պատճառաբանությունն էր (պաշտոնական պատճառաբանություն այդպես էլ չհնչեց), բայց ամեն դեպքում` զավեշտը կատարելության է հասնում: Ստացվում է, որ նույն կազմակերպիչները Մատենադարանի մոտ ագրեսիվ են տրամադրված լինելու, իսկ «Հրազդան» մարզադաշտի մոտ` խաղաղասիրաբար: Ուրիշ բացատրություն չկա. սրանց երեւի թվացել է, թե հանրահավաքի մասնակիցները մտադիր են, ասենք, Մատենադարանի դիմացի արձանները պոկել եւ դրանով «զանգվածային անկարգություններ» անել, դրա համար էլ այլ վայր են առաջարկել:

    Բայց շատ ավելի տարօրինակ է մեկ այլ երեւույթ: Իշխանական կերակրատաշտից օգտվողների (լուսանցքային քաղաքական գործիչներ, մերձպալատական մտավորականներ եւ այլն) ստվար շարքերը առաջիկա հանրահավաքի մասին խոսելիս մեղմ ասած անհասկանալի շեշտադրումներ են անում. իբր` «մարտի 1-ը սրանց քիչ էր, հիմա էլ անպայման նոր արյունահեղություն են ուզում, որպեսզի եւս մեկ անգամ վարկաբեկեն մեր երկիրը»: Հասկացա՞ք: Այն մասին, թե ով պիտի իրականացնի այդ «նոր արյունահեղությունը», ոչ մի խոսք, թեեւ հասկանալի է, որ խոսքը ոստիկանության եւ «հատուկ ստորաբաժանումների» մասին է: Այսինքն, ստացվում է, որ Երեւանի կենտրոնում ոչ թե ոստիկաններ են շրջում, այլ ինչ-որ անհասկանալի ու անկանխատեսելի, բայց լավ զինված խմբեր, որոնք, մարդկանց կուտակումներ տեսնելով, անկախ իրենցից հարձակվում են նրանց վրա: Ավելի անհեթեթ իրավիճակ պատկերացնել հնարավոր չէ, որովհետեւ իշխանական քարոզչության ասածը հենց դա է. «Ի՞նչ գործ ունեք` հավաքվում եք քաղաքի կենտրոնում, չգիտե՞ք, որ մեր ոստիկանական ուժերը կենդանական բնազդներով են առաջնորդվում, մեկ էլ տեսար` հարձակվեցին ու սկսեցին կծոտել, ինչո՞ւ եք զոռով վտանգում երկրի հեղինակությունը, գնացեք մի «խախանդ» անկյունում զգուշորեն միտինգ արեք»:

    Իրականում այս քարոզչական տեռորը մի շատ պարզ հակափաստարկ ունի. իսկ ո՞վ է իշխանություններին ստիպում բախումներ հրահրել ոստիկանության եւ ժողովրդի միջեւ: Եթե իշխանություններին այդ բախումը պետք չէ. խնդիրը շատ հեշտորեն լուծվում է: Ընդամենը պետք է ոստիկաններին հրամայել չհարձակվել ժողովրդի վրա: Եվ վերջ. բախումը բացառված է: Որեւէ մեկը պատկերացնո՞ւմ է, որ, ասենք, ոստիկանները խաղաղ կանգնած լինեն, ու միտինգի մասնակիցները հարձակվեն նրանց վրա: Հայաստանում նման բան երբեք չի եղել ու չի լինի: Այս ռեժիմը ոչ թե հանրահավաքների «ագրեսիվ ընթացքից» է վախենում (այդպիսի ընթացքը բացառված է), այլ հենց հանրահավաքի փաստից: Ինչո՞ւ: Որովհետեւ եթե Ազատության հրապարակում 300 հազար մարդ է հավաքվում, դա նշանակում է, որ ժողովուրդը չի հանդուրժում այս իշխանություններին, եւ իշխանությունները չեն կարողնում վերահսկել իրավիճակը: Եվ հաջորդ պահին «ավազակապետական բուրգ» ասվածը սկսում է փլուզվել, որովհետեւ ոստիկանություն-չինովնիկական ապարատ-պատժիչ համակարգ շղթայի օղակներն ընդվզում են ռեժիմի դեմ: Ռեժիմը հենց այս ընդվզումից է վախենում, դրա համար էլ ամեն ինչ անում է` համահայաստանյան հանրահավաքը ձախողելու համար:

    Իսկ նրանք, ովքեր կեղծ մտահոգությամբ իբր փորձում են «բացառել նոր բախումները», ընդամենը ռեժիմի հրահանգն են կատարում: Գիտակցաբար, թե ոչ` էական չէ, որովհետեւ իրեն չհասկացողի տեղ դնելը մարդուն պատասխանավությունից չի ազատում: Ոչ քրեական, ոչ բարոյական:

    ՄԱՐԿ ՆՇԱՆՅԱՆ

  2. #137
    Վերադարձ Լեո-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.10.2007
    Հասցե
    Երևակայություն
    Գրառումներ
    6,253
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հանրահավաք հունիսի 20-ին

    Ժամը քանիսի՞ն ա սկսվելու…

  3. #138
    Լիարժեք անդամ Taurel. . . .-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    24.01.2007
    Հասցե
    Yerevan Armenia , Geneva Switzerland
    Գրառումներ
    133
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հանրահավաք հունիսի 20-ին

    Մեջբերում Լեո դե Գրան-ի խոսքերից Նայել գրառումը
    Ժամը քանիսի՞ն ա սկսվելու…
    18:00-ին
    © 2017 ՏՎԻԳԵՐՆ - ԲԱՐՈՅԱԿԱՆ ՃԳՆԱԺԱՄ
    Որ անտուն հոգին երազներ ունի, դու գիտեիր վաղուց.....

  4. #139
    սուբյեկտիվ Norton-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.03.2008
    Գրառումներ
    4,262
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հանրահավաք հունիսի 20-ին

    Հնարավորա, ազատության հրապարակի նման նախօրոք շիթերով փակեն մուտքերը, էդ դեպքում, իրանք կդրդեն բախումների:

  5. #140
    Ադմինիստրատոր Artgeo-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Թբիլիսի, Վրաստան
    Տարիք
    39
    Գրառումներ
    8,377
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Re. Հանրահավաք հունիսի 20-ին

    Համահանրապետական հանրահավաք: 20.06.2008 թ.
    15:29 Yerevan | 11:29 GMT | Thursday 19 June 2008

    ՀԱՐԳԵԼԻ ՀԱՅՐԵՆԱԿԻՑՆԵՐ Ս/թ հունիսի 20-ին, ժամը 18-ին ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆԻ մոտ ՀԱՄԱԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ՇԱՐԺՈՒՄԸ կանցկացնի համահանրապետական հանրահավաք:

    Դա մեր սահմանադրական իրավունքն է:

    Մենք շարունակելու ենք համաժողովրդական պայքարը հանուն ազատության եւ ժողովրդավարության հաղթանակի:

    Միայն ա՛յդ կերպ քաղբանտարկյալները կազատվեն բանտերից :

    Միայն ա՛յդ կերպ մենք կվայելենք մարդկային ազատությունն ու արժանապատիվ ապրելու իրավուքը:

    Միայն ա՛յդ կերպ կերաշխավորվի երկրի ու մեր երեխաների ապագան:

    Ուրեմն՝ դա յուրաքանչյուրիս խնդիրն է ու յուրաքանչյուրիս հանրահավաքը:

    Հանուն մեր ապագայի, հունիսի 20-ին, ժամը 18-ին բոլորս դեպի Մատենադարան:

    ՀԱՄԱԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ՇԱՐԺՄԱՆ ԿԵՆՏՐՈՆ

  6. #141
    Պատվավոր անդամ Hayk Avetisyan-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.05.2008
    Հասցե
    լապլանդիա
    Տարիք
    39
    Գրառումներ
    780
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հանրահավաք հունիսի 20-ին

    Ժողովուրդ ջան շատ չվոգևորվեք, որ աստված չանի մի բան լինի չասեք թե եսինչ արին մեր գլխին, քանզի կներեք արտահայտությանս համար, ձեզ օգտագործում են, ինքներտ պայքարումեք ոմն նախագահին իշխանություն բերելու համար որի ապագա պլաների մասին ընդհանրապես չգիտենք, ու դուքել նորից պայքարելուեք չարիքի փոքրագույնը ետ բերելու համար:

  7. #142
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    23.03.2008
    Տարիք
    33
    Գրառումներ
    2,708
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հանրահավաք հունիսի 20-ին

    Մեջբերում Gladiator-ի խոսքերից Նայել գրառումը
    Ժողովուրդ ջան շատ չվոգևորվեք, որ աստված չանի մի բան լինի չասեք թե եսինչ արին մեր գլխին, քանզի կներեք արտահայտությանս համար, ձեզ օգտագործում են, ինքներտ պայքարումեք ոմն նախագահին իշխանություն բերելու համար որի ապագա պլաների մասին ընդհանրապես չգիտենք, ու դուքել նորից պայքարելուեք չարիքի փոքրագույնը ետ բերելու համար:
    Ինչ-որ տեղ համաձայն եմ քեզ հետ, իսկ գնացողներին խորհուրդ կտայի վաղը շատ զգույշ լինել, Աստված չանի Մարտի 1-ի դեպքերը կրկնվեն

  8. #143
    Ադմինիստրատոր Artgeo-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Թբիլիսի, Վրաստան
    Տարիք
    39
    Գրառումներ
    8,377
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Re. Հանրահավաք հունիսի 20-ին

    Մեջբերում Red_Devils-ի խոսքերից Նայել գրառումը
    Ինչ-որ տեղ համաձայն եմ քեզ հետ, իսկ գնացողներին խորհուրդ կտայի վաղը շատ զգույշ լինել, Աստված չանի Մարտի 1-ի դեպքերը կրկնվեն
    Իրականում կրիմինալները լուրջ երկընտրանքի առաջ են կանգնած: Երկուշաբթի օրը ԵԽԽՎ-ն պիտի ասի իր խոսքը, մյուս կողմից ժողովուրդն է ասում վաղը:

    Իրենց օրն էլ օր չի: Սենց թե նենց վերջը գալիս ա

  9. #144
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    23.03.2008
    Տարիք
    33
    Գրառումներ
    2,708
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հանրահավաք հունիսի 20-ին

    Մեջբերում Artego-ի խոսքերից Նայել գրառումը
    Իրականում կրիմինալները լուրջ երկընտրանքի առաջ են կանգնած: Երկուշաբթի օրը ԵԽԽՎ-ն պիտի ասի իր խոսքը, մյուս կողմից ժողովուրդն է ասում վաղը:

    Իրենց օրն էլ օր չի: Սենց թե նենց վերջը գալիս ա
    Քեզ հետ էլ եմ համաձայն Արտ ջան, բայց դե սենց մի բան ասեմ.
    -Ինչ նմանություն կա հեծանիվի ու պետության միջև?
    -2-ի դեպքում էլ վերևում ղեկն ա, ներքևում շղթաները

  10. #145
    Ադմինիստրատոր Artgeo-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Թբիլիսի, Վրաստան
    Տարիք
    39
    Գրառումներ
    8,377
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Re. Հանրահավաք հունիսի 20-ին

    Մեջբերում Red_Devils-ի խոսքերից Նայել գրառումը
    Քեզ հետ էլ եմ համաձայն Արտ ջան, բայց դե սենց մի բան ասեմ.
    -Ինչ նմանություն կա հեծանիվի ու պետության միջև?
    -2-ի դեպքում էլ վերևում ղեկն ա, ներքևում շղթաները
    Հեծանիվի դեպքում շղթաներն են ենթարկվում ղեկին, պետության դեպքում ղեկը՝ շղթաներին: Նախագահին ընտրում է ժողովուրդը, որ իրեն ծառայի 5 տարի: Ժողովուրդը վարձատրում է իր համար կատարած աշխատանքի դիմաց, ժողովուրդն է ընդունում գործի ու հանում գործից:

  11. #146
    + Alizée + Ծով-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.10.2006
    Հասցե
    Montpellier, France
    Տարիք
    35
    Գրառումներ
    2,093
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հանրահավաք հունիսի 20-ին

    ժՈ՛Ղ, ՍԱԴրԻչՆԵրԻՆ ԱրՀԱՄԱրՀՈՒՄ ԵՆՔ
    համոզված եմ՝ շաաաաաաաաաաաաաաաաաաատ են լինելու, բայց էս անգամ առավել զգույշ...

  12. #147
    . Ambrosine-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.02.2007
    Գրառումներ
    7,636
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հանրահավաք հունիսի 20-ին

    Մեջբերում Red_Devils-ի խոսքերից Նայել գրառումը
    Ինչ-որ տեղ համաձայն եմ քեզ հետ, իսկ գնացողներին խորհուրդ կտայի վաղը շատ զգույշ լինել, Աստված չանի Մարտի 1-ի դեպքերը կրկնվեն
    ոչ թե ժողովուրդը պետք է վախենա դրանցից, այլ դրանք` ժողովրդից
    Վերջիվերջո ՀՀ-ում իշխանությունը ժողովրդինն ա /հոդված 2/
    Հայերիս էլ խորհուրդ կտամ Ուկրաինայի հարցին նայել Հայաստանի պետականության տեսանկյունից, ոչ թե պրո- կամ հակառուսական տեսանկյունից… (c) Mephistopheles

  13. #148
    Ադմինիստրատոր Artgeo-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Թբիլիսի, Վրաստան
    Տարիք
    39
    Գրառումներ
    8,377
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Re. Հանրահավաք հունիսի 20-ին

    Այսօր հանրահավաք է տեղի ունենալու նաև Մոսկվայում, Հայաստանի դեսպանատան մոտ: Հանրահավաքն արտոնված է:
    Չի՛

  14. #149
    Պատվավոր անդամ Ներսես_AM-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.06.2006
    Գրառումներ
    4,303
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    5 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հանրահավաք հունիսի 20-ին

    Զուտ տեղեկացման կարգով, հենց նոր Մատենադարանի մոտով անցնում էի: Արդեմ մի 200 որսիկան ու ՆԶ ծառայողներ կանգնած են վահաններով և մահակներով: Զգույշ մոտեցեք տարածքին, ու առանձին առանձին մի մոտեցեք, միայն որ արդեն լիքը մարդ լինի նոր

  15. #150
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    23.03.2008
    Տարիք
    33
    Գրառումներ
    2,708
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հանրահավաք հունիսի 20-ին

    Մեջբերում Ներսես_AM-ի խոսքերից Նայել գրառումը
    վահաններով և մահակներով
    Վախից դրանք կարողա ինչով էլ ասես գան
    Վերջին խմբագրող՝ Ռեդ: 20.06.2008, 15:06:

Էջ 10 14-ից ԱռաջինԱռաջին ... 67891011121314 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Պյուրե ու հանրահավաք
    Հեղինակ՝ Յակուձա, բաժին` Ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 12
    Վերջինը: 12.05.2014, 03:01
  2. Հանրահավաք և երթ մարտի 1-ին
    Հեղինակ՝ Chuk, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 1796
    Վերջինը: 08.03.2010, 17:31
  3. Համապետական հանրահավաք հունիսի 12-ին (ՀԱԿ)
    Հեղինակ՝ Chuk, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 218
    Վերջինը: 20.06.2009, 19:24
  4. Շնորհավոր Հունիսի 1
    Հեղինակ՝ Vaho, բաժին` Շնորհավորանքներ
    Գրառումներ: 16
    Վերջինը: 02.06.2009, 18:04
  5. Հանրահավաք Օգոստոսի 1-ին
    Հեղինակ՝ Kuk, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 133
    Վերջինը: 07.08.2008, 18:17

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •