Մեջբերում Astgh-ի խոսքերից Նայել գրառումը
Ախր Տրիբունը փորձում ա ամեն հայանպաստ տեսակետին հակառակ օտար տեսակետ մեջբերել: Ես այդ պահը չեմ ընդունում: Ինչի մենք չենք վստահում մերին: Շատ ցավալի ա: Մտքովս էլ չի անցնի, որ Տրիբունը օտարամոլ ա, բայց ինչի ա ինքն էլ ընկել ծայրահեղական մյուս ճամբարը?
Իմ համեստագույն կարծիքով մենք պետք է ամենից առաջ ընդունենք հայկական տեսակետները: Չգիտեմ` ով էր այս մտքի հեղինակը, որ մենք <<ֆանատիկ>> հպարտություն ունենք, բայց ինչ-որ տեղ ճիշտ ա, չէ? Ոչ մի ուրիշ ազգ, ոչ մի ժողովուրդ ամեն 2-րդ բառը չի ասի, որ ինքը ռուս ա, թուրք ա, գերմանացի ա: Իսկ մենք..... սրա պատճառը որն ա? էն, որ մենք հազարամյակների պատմություն ունենք, մեր հետ չի կարող մրցակցել ոչ ինչ-որ էրվին, ոչ էլ ուրիշ մեկը: Ինչու չեք մտածում, որ իրենք մեզ նախանձում են? Չէ որ իրենք Եվրոպայում հայտնվել են ժողովուրդների մեծ գաղթի հետևանքով, մինչդեռ մենք այստեղ արդեն մի քանի հազարամյակ բնակվել ենք.... որ գրեմ շատ կգրեմ, հուսով եմ` միտքս պարզ եմ ներկայացնում
Աստղ ջան շատ հաճելի է լսել քո մտքերը: Վերջապես թեմային սկսում են անդրադառնալ օբյեկտիվ ու իրական կարծիքներ արտահայտող մարդիկ: Իմ ցանկությունը միայն այն է, որ բոլորին հասկացնեմ, որ իրոք մեր մշակույթը ու պատմությունը շատ հին է և որ իրականում եվրոպացին պիտի մեզ նախանձի ու օրինակ վերցնի մեզնից, այլ ոչ թե մենք նրանից: