Նկատեցի, որ ցրվածության մասին խոսվում էր ավելի շատ որպես հասկանալի ու համընդհանուր մի բան: Չեմ ուզում որակումներ տալ, պարզապես ես կարծում եմ, որ ցրվածությունից խուսափել կարելի է, նույնիսկ աշխարհի ամենազբաղված մարդը լինելու դեպքում: Ես, օրինակ, ահավոր զբաղված մարդ եմ, սակայն ոչ միայն ժամանակ եմ գտնում որոշ ֆորումներում քննարկումների մասնակցել, այլ նաև փորձում եմ ժամանակս ու ուժերս այնպես բաշխել, որ ցրված չլինեմ: Ստացվում է, ուրեմն հնարավոր է: