Հիշում եմ, շատ վաղուց՝ դատական հոգեբանության դասընթացներին, Էլդա Գրինն ասում էր մեզ, որ պետք չէ կալանավորներին վերաբերվել՝ իբրև այլ «սորտի» մարդկանց, որ մեծ աշխարհ է, ու մեզնից յուրաքանչյուրն էլ կարող է հայտնվել նրանց տեղում: Թեև ինչ-որ ճշմարտություն կար այդ խոսքերի մեջ, այնուամենայնիվ բանտարկյալների նկատմամբ որոշակի բացասական վերաբերմունքը, միևնույն է, շարունակում էր ապրել ամեն մեկիս հոգում:
Այս հարցում ավելի մեծ հետաքրքրության է արժանի այն, թե ինչպես ենք մենք վերաբերվում մարդկանց, ովքեր ժամանակին ինչ-ինչ պատճառներով բանտարկված են եղել: Կարո՞ղ է հասարակությունը և մեզնից յուրաքանչյուրը ընդունել նրանց՝ որպես սոցիումի լիարժեք անդամ, ՄԱՐԴ, որին կարելի է վստահել, աշխատանք տալ, որի հետ կարելի է ընկերություն անել, որի հետ հնարավոր է պարզապես հանգիստ շփվել, ինչպես մնացած մարդկանց հետ: Թե՞ դա այն պիտակն է, որից նրանք երբեք չեն ազատվում, քանի որ մենք՝ հասարակության անդամներս, պատրաստ չենք ընդունել նրանց, ինչպես այլոց:
Կուզենայի իմանալ ձեր վերաբերմունքը այս հարցին: Ինչպե՞ս կվերաբերվեիք այն մարդուն, որը նախկին կալանավոր է եղել:


Մեջբերել
երևի վախվորած 

De gustibus et coloribus non est disputandum.
) , որովհետև գիտակցում եմ այն ինչը տեղի է ունենալու հետագայում: Մտովի պատկերացնում եմ իմ բանտից դուրս գալու ու կյանք մտնելու պրոցեսը... և հասկանում, որ դա սխալ ուղի է: Եվ առհասարակ կոչ եմ անում բոլոր ապագա հանցագործներին... որոնք պատրաստվում են հանցանք գործել.
Իսկ հիմա կարող եք ճակատին թռած աչքերը վերադարձնել ակնակապիճները : Ինձ համար բանտարկյալը մնում է սովորական մարդ , սակայն , ինչպես ռուսական ասացվածքում է ասվում ՝ "Я бы с ним в разведку не пошел " : Այստեղ կառանձնացնեի դիտավորյալ և ոչ դիտավորյալ հանցագործության համար մեղադրվածներին : Երկրորդների բախտը ուղղակի չի բերել , հանգամանքներն են նրանց դարձրել հանցագործ , և նրանք ինձ համար շարքային քաղաքացիներ են , ովքեր կարող են լինել ինձ ընկեր կամ բարեկամ : Կարծում եմ ՝ չարժի նշել քաղբանտարկյալներին . վաղը նրանց ոչ ոք "նստած" չի անվանի
ու թեև ես նրանցից ոչմեկին չընտրեցի բայց նրանք այն մարդիք էին որոնց առաջարկության մասին լրջորեն եմ մտածել...



Էջանիշներ