User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 4 համարի արդյունքները՝ ընդհանուր 4 հատից

Թեմա: Ֆիզիկական առողջությունը նաև հոգեկանինն է

  1. #1
    Պատվավոր անդամ Adam-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.01.2007
    Տարիք
    34
    Գրառումներ
    2,041
    Mentioned
    14 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Ֆիզիկական առողջությունը նաև հոգեկանինն է

    Հետաքրքիր է իմանալ, ֆիզիկական առողջությունը՝ կազմվածքը, ապրելակերպը, սնունդը և այլն... դրանք իրո՞ք նպաստում են հոգեկան խնդիրների վերանալուն: Բայց ինչպե՞ս, կցանկանայի լսել կարծիքներ:

  2. #2
    Յէժիկ *e}|{uka*-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    12.07.2007
    Հասցե
    Альфа Центавра
    Գրառումներ
    2,799
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ֆիզիկական առողջությունը նաև հոգեկանինն է

    Ֆիզիկական առողջությունը նաև հոգեկանինն է
    Ես կասեի հոգեկան առողջությունը նաև ֆիզիկականինն է ...

    Ուժը հանգստի մեջ է
    Чеширский КотЭ

  3. #3
    այվի ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    11,054
    Mentioned
    52 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ֆիզիկական առողջությունը նաև հոգեկանինն է

    Ապրելակերպը, մարմնին հետևելը իհարկե ազդում են հոգեկան ներդաշնակության վրա:
    Նախ, մի քանի խոսք սննդի մասին. բաներ, որոնք հաստատ բոլորս էլ գիտենք, բայց երբեմն մոռանում ենք: Ծանր սնունդը, շատակերությունը օրգանիզմից խլում ու մարսողության վրա է կենտրոնացնում այն էներգիան, որն ասենք կարելի էր ծախսել մտավոր աշխատանքի վրա: Պարզ է, որ դրա հետևանքով մարդու մտավոր գործունեությունը դանդաղում է, կենսական էներգիան քչանում:
    Բացի դրանից, ֆիզիկական տեսքին չհետևելը ազդում է սեփական անձի արժևորման վրա. մի կողմից մարդ ուժ չի գտնում ինքն իր մարմինը կարգի բերելու, մյուս կողմից գնալով ավելի է կոմպլեքսավորվում: Իսկ երբ մարդ գոհ է սեփական մարմնից, իհարկե ինքնազգացողությունն էլ ավելի լավն է:
    Նաև փաստ է, որ ֆիզիկական մարզումներով զբաղվելիս մարդու մոտ բարձրանում է ինքնագնահատականն ու ինքնավստահությունը. դա կարող է վկայել ցանկացած մեկը, ով հաճախում է մարզադահլիճ:
    Կարևոր է նշել, որ այս հարցը քնարկելիս՝ խոսքը ոչ թե գեղեցիկ կամ տգեղ լինելու մասին է, այլ այն մասին, թե մարդ ինչքանով է հետևում իր մարմնին ու գոհ մնում արդյունքից: Դրանով պայմանավորվում են նրա հոգեկան շատ վիճակներ, որոնք անմիջականորեն կապված են ինքնագհատականի ու ինքնավստահության հետ:

  4. #4
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,581
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ֆիզիկական առողջությունը նաև հոգեկանինն է

    Գոյություն ունեն հետևյալ տերմինները. պսիխոսոմատիկա և սոմատոպսիխիկա: Առաջինը հոգեկան ապրումների պատճառով ձեռք բերած մարմնական հիվանդություններն են, իսկ երկրորդը մարմնական հիվանդությունների արդյունքում առաջացած հոգեկան խանգարումներն են:

    Գիտությունը վաղուց է ապացուցել, որ հոգեկանն ու ֆիզիկականը սերտ կապ ունեն իրար հետ: Հետևաբար, հոգեկան ներդաշնակության համար քիչ տեղ չունի նաև ապրելակերպը: Իմ սեփական փորձից էլ կարող եմ ասել, որ առավոտյան շուտ արթնանալը, շուտ ու լավ քնելը, քնելուց առաջ չուտելը, նորմալ սնունդ օգտագործելը բարձրացնում են տրամադրությունը, հետևաբար նաև աշխատունակությունը:

    Հակառակ դեպքում ստեղծվում է հետևյալ արատավոր օղակը. սխալ ապրելակերպ --> հոգեկան լարվածություն --> աշխատունակության անկում --> հոգեկան լարվածություն --> հիվանդություն

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Ֆիզիկական Բլոգ
    Հեղինակ՝ Jerry, բաժին` Վեբ կայքերի քննարկում
    Գրառումներ: 14
    Վերջինը: 09.05.2012, 08:41
  2. կնոջ առողջությունը/ ետծննդյան ժամանակաշրջան
    Հեղինակ՝ Apsara, բաժին` Բժշկություն
    Գրառումներ: 23
    Վերջինը: 21.04.2012, 14:05

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •