Ցրվածությունը իմ մոտելա ցավոտ թեմա ու միշտ ինձանից անբաժանա եղել :
Մեկ մեկ նենց եմ անջատվում , կտրվում աշխարհից , որ նույնիսկ կողքս ինձ բան են հարցնում , իմ հեչ պետքսա , ես իմ մտքերով : Շատերը նույնիսկ նեղանում են: Շատ անգամ մեքենայի տակը ընկենլուց եմ պրծել ՝ ցրվածության պատճառով :Մի անգամ փողոց եմ անցնում "сама по себе" , լռիվ անջատված , մեկ էլ տենամ բոլորը ինձ են նայում , շփոթվեցի, նայեցի ձախ կողմս 2սմ էն կողմ մի հատ մեքենայա կանգնած : Վարորդը վախվորած ինձա նայում , մեկ էլ որ չասեց.
-Աղջիկ ջան հո շա՞տ չվախեցար , հո բան ման չեղա՞վ , եթե ուզու՞մ ես կարող եմ հիվանդանոց տանել :Պատկերացրեք իմ աչքերը ուր թռան
![]()
(հազիվ էր արգելակել )...
Լավ բան չի ցրվածությունը : Մի անգամ մեր մեքենայի փոխարեն ուրիշի մեքենա եմ նստելԴուռը բացեցի նստեցի , մեկ էլ տենամ անծանոթ դեմքեր են
![]()
Նենց էի շփոթվել , լեզուս կապ էր ընկել , չէի կարում նույնիսկ ասեի "կներեք" , շփոթվել եմ
![]()
Էջանիշներ