User Tag List

Էջ 2 2-ից ԱռաջինԱռաջին 12
Ցույց են տրվում 16 համարից մինչև 25 համարի արդյունքները՝ ընդհանուր 25 հատից

Թեմա: Ցրվածություն...

  1. #16
    Անհայտ կորած.. Firegirl777-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    09.05.2006
    Հասցե
    Yerevan, Armenia, Armenia
    Տարիք
    38
    Գրառումներ
    1,001
    Բլոգի գրառումներ
    10
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ցրվածություն...

    Ցրվածության հիմանկան և գլխավոր պատճառը հոգնածությունն ու հիսթափվածությունն է, երբ հանկարծ տեսնում ես, որ ինչ-որ բան այն չէ, ինչպես դու կցանկանաիր, մի լավ հանգիստ է պետք ու վերջ

  2. #17
    Հեռվից եկած Alien-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.04.2008
    Հասցե
    ճամփորդ եմ
    Գրառումներ
    45
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ցրվածություն...

    Նկատեցի, որ ցրվածության մասին խոսվում էր ավելի շատ որպես հասկանալի ու համընդհանուր մի բան: Չեմ ուզում որակումներ տալ, պարզապես ես կարծում եմ, որ ցրվածությունից խուսափել կարելի է, նույնիսկ աշխարհի ամենազբաղված մարդը լինելու դեպքում: Ես, օրինակ, ահավոր զբաղված մարդ եմ, սակայն ոչ միայն ժամանակ եմ գտնում որոշ ֆորումներում քննարկումների մասնակցել, այլ նաև փորձում եմ ժամանակս ու ուժերս այնպես բաշխել, որ ցրված չլինեմ: Ստացվում է, ուրեմն հնարավոր է:

  3. #18
    Take it easy... Anchi-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.11.2007
    Հասցե
    Universe
    Գրառումներ
    176
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ցրվածություն...

    Հա, մեկ էլ անկապ բաներ եմ ասում: Ասենք՝ բարևում են, ասում եմ մերսի, լավ եմ:
    Կամ սխալ բառ եմ ասում. ասենք՝ պիտի ասեմ, գրիչ տուր գրեմ, ասում եմ ժամացույցդ տուր գրեմ, այսինքն տվյալ պահին ինչին նայում եմ էդ եմ ասում մտածածիս փոխարեն:
    Վերջերս սկեսլ եմ բառերը մոռանալ… Խոսելիս ինչ-որ բառ եմ ուզում ասել, գիտեմ ինչ, բայց չեմ կարողանում արտաբերել, մոռանում եմ:
    Ու ես էլ եմ Գրիգի օրին: Հողաթափերով եմ դասի գնում, հետո ճանապարհի կեսից հետ եմ դառնում:
    Էնքան ցրված եմ, խոսում են հետս բան չեմ լսում ու չեմ հասկանում: Բոլորին ասում եմ էսէմէս գրի:

    Ավելացվել է 12 րոպե անց
    Մեջբերում Alien-ի խոսքերից Նայել գրառումը
    Նկատեցի, որ ցրվածության մասին խոսվում էր ավելի շատ որպես հասկանալի ու համընդհանուր մի բան: Չեմ ուզում որակումներ տալ, պարզապես ես կարծում եմ, որ ցրվածությունից խուսափել կարելի է, նույնիսկ աշխարհի ամենազբաղված մարդը լինելու դեպքում: Ես, օրինակ, ահավոր զբաղված մարդ եմ, սակայն ոչ միայն ժամանակ եմ գտնում որոշ ֆորումներում քննարկումների մասնակցել, այլ նաև փորձում եմ ժամանակս ու ուժերս այնպես բաշխել, որ ցրված չլինեմ: Ստացվում է, ուրեմն հնարավոր է:

    Սիրելի Ալիեն, մեծ նշանակություն ունի նաև հոգեկան վիճակը, տրամադրության ֆոնը: Բացի այդ, մեր կյանքը այնքան դինամիկ է դարձել, որ եթե չվազես կյանքին համըթաց, նա քեզ քարշ կտա իր հետևից: Հասկանալի է, որ շատերը չեն ուզում քարշ գալ ու ամեն ինչ անում են իրենց նպատակներին հասնելու համար- մարդիկ իրոք զբաղված են ու այդ զբաղվածությանը ավելանում են նաև վերը նշածս գործոնները, ու դրանք միասին հանգեցնում են նրան, ինչի մասին հիմա խոսում ենք:
    Վերջին խմբագրող՝ Anchi: 30.04.2008, 19:41: Պատճառ: Գրառման ավելացում
    Let`s break the rules, ignore society...

  4. #19
    Պատվավոր անդամ Goga-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.11.2006
    Հասցե
    Երեւան
    Տարիք
    38
    Գրառումներ
    661
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ցրվածություն...

    Ցրվածություն, երևի թե հանդիպում է գրեթե բոլորի մոտ
    Մի անգամ սուրճ էի եփում 4 ու կես բաժակ, երբ պատրաստ էր պիտի լցնեի բաժակների մեջ, սկուտեղի վրա դրել էի 4 բաժակ և ման էի գալիս կես բաժակը ու չէի գտնւմ, շվարել կանգնել էիմեկ էլ մի պահ ուշքի եկա ու հասկացա, որ կիսատ բաժակ չի լինում, կարող եմ ուղղակի բաժակի կեսը լցնել
    Մենք փոխանակվեցինք մեր ժպիտներով... մինչ նոր հանդիպում

  5. #20
    թիթեռնիկի թևերով աղջիկ… Երկնային-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.01.2008
    Հասցե
    փերիների մասին հեքիաթում…
    Տարիք
    36
    Գրառումներ
    2,989
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ցրվածություն...

    Մեջբերում Goga-ի խոսքերից Նայել գրառումը
    Ցրվածություն, երևի թե հանդիպում է գրեթե բոլորի մոտ
    Մի անգամ սուրճ էի եփում 4 ու կես բաժակ, երբ պատրաստ էր պիտի լցնեի բաժակների մեջ, սկուտեղի վրա դրել էի 4 բաժակ և ման էի գալիս կես բաժակը ու չէի գտնւմ, շվարել կանգնել էիմեկ էլ մի պահ ուշքի եկա ու հասկացա, որ կիսատ բաժակ չի լինում, կարող եմ ուղղակի բաժակի կեսը լցնել
    Վայ, Գոգ…
    «Սուրճ» սերիայից ինձ մոտ էլ նման դեպք է եղել… ես, քեռիս ու քեռուս տղան երեքով սուրճ էինք իբր դնում… երեքով ուշադիր նայում էինք… սուրճը եկավ, բարձրացավ ու թափվեց, ու մեզանից ոչ ոք ոչինչ չձեռնարկեց… ուշադիր նայում էինք ոնց ա թափվում, թափվելուց հետո էլ դեռ մի քանի րոպե չէինք ֆայմում, թե ինչ էր կատաևրվել…
    …և այդպես էլ չհասկացա՝ ով եմ ես…
    մի Աղջիկ, որը երազում է մի օր Թիթեռ դառնալ, թե՞ Թիթեռ, որը երազում է Աղջիկ լինել…

  6. #21
    Tsuki (Moon Ճապոներեն) Moon-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.02.2007
    Հասցե
    Վերև նայիր, կտեսնես։)))
    Տարիք
    36
    Գրառումներ
    1,719
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ցրվածություն...

    Նայած թե ցրվածություն ինչից։ Բայց մի բանից կտրվելու լավ միջոցը միայն երաժշտությունն ա, ու իմ կարծիքով ռոքը։ Մեկ էլ ցրվածություն ասելով կարող ենք հասկանալ նաև անջատված, ցրված մարդ։ Ցրված կարող եմ լինել նաև երբ մի բանի վրա եմ կենտրոնացել, երբ ուղեղս մի բանով լարված ա։
    Մունություն։))) (Իմ բլոգը)
    ֆոտոբզիկություն :ՃՃ
    Ասում են, տղամարդը սիրում է աչքերով, իսկ կինը՝ ականջներով։ Ես սիրում եմ սրտով և հոգով...

  7. #22
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    43
    Գրառումներ
    12,735
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    31 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ցրվածություն...

    Մեջբերում Dayana-ի խոսքերից Նայել գրառումը
    Իսկ իրականում ցրվածությունը դա հիվանդություն չի, ուղղակի հոգնածության դրսևորումա, այնպես որ սեսիայից հետո մի երկու oր ուղղակի լավ հանգստացեք ու լրիվ կանցնի
    Դա այն դեպքում, եթե ցրվածությունն ի ծնե չի, այլ ձեռքբերովի։ Բայց չէ՞ որ լինում են նաև բնածին ցրվածության անհույս դեպքեր, ինչպես օրինակ, իմ դեպքը։
    Մեջբերում Grieg-ի խոսքերից Նայել գրառումը
    էհ դաժամ թեմա է, իմ մոտել կա այդ խնդիրը..ձմռանը գործի տեղից դուրս գալուց ուրիշի վերարկուն էի հագել ու մինչև երեկոյան ինքը չզանգեց չեի կասկածում, որ իմը չեմ հագել..
    կամ, որ հագնում էմ կոշիկ ու բատինկա ու տենց դուրս գալիս , կամ իրիուկնվա 9ին գնում եմ ինստիտուտ ու պահանջում դռները բացեն որտև քննության եմ..հետո որ մի ժամից մութը ընկնում ա նոր եմ հասկանում որ գիշեր ա ոչ թե առավոտ... մառշուտկեքի փոխարեն ջիպ եմ կանգնացնում, տաքսի փոխարեն ոստիկանության պատրուլ/սա միքիչ տեսողության հետել կապ ունի / , էլ չեմ ասում քանի անգամ ծանոթներիս խառնել եմ ուրիշ ծանոթի հետ..բարև ին հաջով ով եմ պատասխանել..տուն գնալու ճանապարհից կեսից անջատվել ու գնացել օրինակ ինստիտուտ..մի խոսքով մտքերս միշտ ուրիշ տեղ են։
    Վայ, մամա ջան։ Իսկ ես կարծում էի, թե իմն ամենածանր դեպքն է...
    Մեջբերում *e}|{uka*-ի խոսքերից Նայել գրառումը
    Ցրվածությունը իմ մոտելա ցավոտ թեմա ու միշտ ինձանից անբաժանա եղել:
    Մեկ մեկ նենց եմ անջատվում, կտրվում աշխարհից , որ նույնիսկ կողքս ինձ բան են հարցնում, իմ հեչ պետքսա, ես իմ մտքերով: Շատերը նույնիսկ նեղանում են... Շատ անգամ մեքենայի տակը ընկենլուց եմ պրծել՝ ցրվածության պատճառով:
    Լավ բան չի ցրվածությունը : Մի անգամ մեր մեքենայի փոխարեն ուրիշի մեքենա եմ նստել Դուռը բացեցի նստեցի, մեկ էլ տենամ անծանոթ դեմքեր են Նենց էի շփոթվել , լեզուս կապ էր ընկել, չէի կարում նույնիսկ ասեի "կներեք", շփոթվել եմ
    Ինձ հետ էլ են նման բաներ շատ լինում։
    Ընդհանրապես ես ծնվածս օրվանից միշտ աննկարագրելի անջատված եմ եղել... Դեռ փոքր երեխա ժամանակ կարող էի ինչ–որ լուրջ գործ անելիս մեկ էլ մտքով ընկնել, անջատվել ու էդպես ժամերով մնալ... Ասենք, մամաս ինչ–որ գործ էր դնում, մեկ էլ ահագին ժամանակ անց գալիս, տեսնում էր՝ անջատվածք ստացած նստած եմ, գործն էլ, բնականաբար, արված չի։ Կամ, մամաս ասում էր՝ գնա էն սենյակից էսինչ բանը բեր, ես նախ մի հատ գնում–հետ էի գալիս՝ հարցնելով, թե ինչը պիտի բերեի, հետո մի հատ էլ գնում–գալիս, հարցնում էի, թե որտեղից պիտի բերեի։ Ու տենց, մինչև ես մանրամասն պարզում էի, թե ինչ ու որտեղից է պետք բերել, փոքր քույրս, որ երևի մի 3-4 տարեկան կլիներ, արագ–արագ գնում, բերում էր։

    Մի քանի անգամ պատահել է, որ գնացել եմ դպրոց ու միայն այնտեղ պարզել, որ պայուսակս մոռացել եմ։ Մի անգամ այդպես եղել է 5–րդ, մի անգամ էլ՝ 10–րդ դասարաններում։ Էլ չեմ ասում, թե սիրահարված ժամանակ ինչ ծանր դեպք էի դառնում... Սեղանը հավաքելիս կարող էի ամանները հավաքել ու անջատված տանել, ասենք, զուգարան ու նման բաներ... Որևէ տեղ գնալիս եթե ուրիշների հետ եմ լինում, երբեք չեմ նայում, թե ինչ ճանապարհով ենք գնում, ուր տանեն, անջատված կգնամ...

    Մեր շենքում մի տղա կար, որը լրիվ ինձ նման անջատված էր, ու բոլորը գիտեին, որ մենք ամենաանջատվածներն ենք։ Ասենք, որ էրեխեքով թղթախաղ էինք խաղում, եթե խաղը հանկարծ լռվում էր, ուրեմն արդեն պարզ էր՝ կամ ես էի անջատվել, կամ էդ տղան։

    Մի անգամ էլ ընկերներիցս մեկի հետ գնացել էի մի հավաքույթի, վերադառնալիս, երբ արդեն համարյա մեր տուն էինք հասնում, տաքսու մեջ հանկարծ հիշեցի, որ պայուսակս մոռացել եմ հավաքույթի վայրում... Ախր ձեռքիս ուրիշ բան էլ չկար է... Էդ հավաքույթն էլ Պռոշյան փողոցում գտնվող ինչ–որ օբյեկտում էր, որտեղ ես ոչ մեկի չէի ճանաչում։ Խառնվել էի ահավոր... Արդեն մտածում էի, որ վերջ, պայուսակս էլ չեմ տեսնի... Լավ է, որ գոնե էդ տղան ինձ ճանապարհելուց հետո պիտի էլի հետ գնար, խնդրեցի, որ պայուսակս գտնի, հետ բերի։ Լավ էր, որ գտել էր...

    Կարծում եմ, որ եթե ցրվածությունը բնածին չի, ուրեմն ամենայն հավանականությամբ գերհոգնածությունից է կամ սիրահարվածությունից։ Դե, իսկ եթե մարդը բնածին ցրվածություն ունի, բայց համ էլ գերհոգնած է և/կամ սիրահարված, նրան հաստատ նախանձել չի կարելի։

    Բայց ասեմ, որ տարիների ընթացքում ցրվածությունս զգալիորեն պակասել է։ Ինձ նոր ճանաչող մարդիկ գուցե չհամաձայնեն, քանի որ իմ նախկին ցրվածությունը տեսնելու բախտ չեն ունեցել , բայց տարբերությունը ես ինքս զգում եմ, հետևաբար գոնե ինչ–որ չափով բուժելի է։
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  8. #23
    սուբյեկտիվ Norton-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.03.2008
    Գրառումներ
    4,262
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ցրվածություն...

    Ժողովուրդ իմ մոտ էլ էս ցրվածության պրոբլեմը կա, օրինակ տանից դուրս գալիս մոռանում եմ բումաժնիկը ու տրանսպորտ նստելուց հետո նոր նկատում, որ մոտս չի ու հետդարձ դեպի տուն, կամ հեռախոսն եմ մոռանում, երբեմն տրանսպորտի համարներն եմ խառնում, դասի գնալուց ուրիշ գրքեր կամ տետրեր եմ տանում,վերջերս էլ հեռախոսս մոռացել էի լսարանի սեղանին գնացել ու մենակ, երբ պիտի ժամ նայեի տեսա , որ մոտս չի, բայց էս վերջերս բավական քչացել էդպիսի դեպքերը (թու-թու-թու), դե էլ ՈՒլուանայի ու Գրիեգի դեպքերի մասին չեմ խոսում
    Վերջին խմբագրող՝ Norton: 01.05.2008, 10:42:

  9. #24
    ... Selene-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    11.11.2006
    Տարիք
    40
    Գրառումներ
    1,453
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ցրվածություն...

    Ցրվածության խնդիր ես էլ ունեմ, ընդ որում, բավականին վառ արտահայտված
    Ինձ մոտ այն ի ծնե է եղել, կարծում եմ, ճիշտ է, ժամանակի ընթացքում որոշակի աշխատանքեր տանելով այդ ուղղությամբ, բավական առաջընթաց կա, բայց դե ամբողջությամբ վերացնել ցրվածությունը երևի թե չի հաջողվի ինձ երբեք
    Միայն երկու անգամ մոխրամանը սառնարանում եմ դրել, երկու անգամ էլ աղով սուրճ եմ եփել, որից մեկը քրոջս կուրսեցիների համար, մի անգամ հողաթափերով գնացել եմ դպրոց, մի անգամ դասարանցուս հայրիկի, ով մեր տանն էր գտնվում այդ ժամանակ, կաշվե վերարկուն, որն ի դեպ նույն գույնն ուներ, ինչ իմը, բերել եմ իմ սենյակ, որ կախեմ պահարանից, կախելուց հետո նայում եմ հայելուն ու տեսնում, որ իմը հագիս է, այսօրվա պես հիշում եմ տանեցիների դեմքի արտահայտությունը, երբ իմացան, թե ինչ եմ արել ու էտ խեղճ մարդուն, որ տեսնելով՝ իր կողքից վերցրել եմ վերարկուն ու տանում եմ, զարմացել է, բայց ձայն չի հանել ու նման դեպքերի երկար մի շարք:
    Հետաքրքիրն այն է, որ ես հստակ կարողանում եմ տարանջատել, թե իմ ցրված արարքներից որն է, որ հիմնական ցրվածության արդյունք է, որը պարզապես հոգնածության կամ տարբեր մտքերով կլանված լինելուս, և վերջապես որն էլ՝ սիրահարվածության
    True wisdom comes to each of us when we realize how little we understand about life, ourselves, and the world around us
    Socrates

  10. #25
    insidious VisTolog-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.10.2007
    Հասցե
    Էլի հին տները
    Գրառումներ
    8,294
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ցրվածություն...

    Էս մեր ազգին լաաաավ ցրել են:


Էջ 2 2-ից ԱռաջինԱռաջին 12

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •