Իմ գնահատմամբ 10000-ի չափ մարդ էր կար: Հաշվի առնելով, որ կանգնած էին ոչ միայն հրապարակում, այլև դեպի այն բերող ճանապարհներին կանգնածներին, երթի ընթացքում ստացածս տպավորությամբ: Այստեղ 5000 գնահատականը կարդալով սկսեցի մտածել, որ ուրեմն, ամեն դեպքում, 15000-ի չափ էին:
Բայց կարևորը քանակը չէր: Քչերը գիտեին միջոցառման մասին, իմացողներից շատերը կարծում էին, որ իշխանական է, մի մասն էլ սպասողական վիճակում են, տեսնեն, թե ի՞նչ է լինում:
Կարևորը ոգին էր, որը զարթնեց հատկապես վերջում ու իր գագաթնակետին հասավ երթի ընթացքում, երբ երթի մասնակիցներին բռունցքները օդում ողջունում էին անցորդները, բնակիչներ, ավտոմեքենայից կախված մարդիկ, երբ վարորդները շչակներով ողջունում էին ու ժողովուրդն ավելի էր ոգևորվում դրանցից: Կարևորը անվախությունն էր, վճռականությունը, որ տեսնում էի մարդկանց մեջ, չընկճված լինելու փաստը ու հատկապես կազմակերպվածությունը: Ժողովուրդը մեկ անգամ էլ ապացուցեց, թե ինչքան կարգապահ է, կազմակերպված, սադրանքներին կուլ չգնացող, խաղաղ, բայց պատրաստ պայքարի:
Ես ել եի գնացել , չնայած ցավոք 1 ժամ մնացի, բայց բավական ոգևորված տուն եկա, կարոտել եի ետ մթնոլորտն ու հարազատ դարձած դեմքերը, մարդկանց քանակն այնքան ել շատ չեր, սակայն զարմանալի չեր , մինչև վերջին պահը գրեթե ոչ մեկս չգիտեինք թե կազմակերպիչներն ովքեր են , իսկ հանրահավաքի մթնոլորտն ելի պայքարելու ցանկություն արաջացրեց
Անցյալը ճզմած քո լաթերի մեջ՝ կախում ես մեխից… ու՞ր պիտի փախչես ինքդ քեզանից:
Երեկ ու այսօր շատերն են զարմացած հարցնում. «Ինչու՞ արտոնեցին հանրահավաքը»:
Առաջին միտքս եկած պատասխանն էր. «Ուզում էին տեսնել, ժողովրդի ոգին կոտրվե՞լ է, թե՞ ոչ, քանի՞ մարդ կհավաքվի»: Այս պատասխանից արագ հրաժարվեցի: Որ ժողովրդի մի զգալի հատվածի ոգին չի կոտրվել՝ նրանք գիտեն: Որ այս անգամվա հավաքվածների թիվը չէր կարող ցուցիչ լինել, թե քանիս են պատրաստ պայքարի՝ դա էլ գիտեն: Ուրեմն ի՞նչ:
Ուրեմն մեզ մնում է վերհիշել վերջին օրերի իրադարձությունները, մասանվորապես ոչ Հայաստանյան կառույցների գնահատականները, պահանջները:
Այսպես, մեր իշխանություններին մեղադրում են, որ նրանք չեն թույլատրում հանրահավաքներ, բռնանում են ժողովրդի վրա: Ուրեմն պետք է շտապ պատկեր ստեղծել, թե այդ կարծիքը սուտ է: Արտոնվում է հանրահավաք: Բայց այստեղ կարևոր պահեր կան.
1. Հանրահավաքը արտոնվում է մի վայրում, որտեղ շատ մարդ չի կարող հավաքվել, հավաքվելու դեպքում էլ նրանց քանակը հնարավոր չէ ամբողջական ցույց տալ՝ տեղանքի պատճառով:
2. Հանրահավաքը արտոնվում է հապճեպ, նրա մասին քչերն են իմանում, իմացողների մոտ էլ, չգիտես որտեղից (իրականում պարզ է, թե որտեղից), սկսում է խոսակցություն տարածվել, որ այն ընդդիմադիրների կազմակերպածը չէ, նրանց հետ կապ չունի:
Հաջորդ պահը: Մենք գիտենք, որ իշխանությունները ժողովրդից վախենում են, ու անգամ Հյուսիսային պողոտայի քաղաքական զբոսանքները լավ հսկվում են բազմաթիվ ոստիկանների կողմից: Այս հանրահավաքի մասնակիցներն անհամեմատ ավելի շատ էին, իսկ ոստիանները... անհամեմատ ավելի քիչ: Նրանք նաև հեռու էին կանգնել, հնարավորինս չերևալու համար: Սակայն վերջում, երբ «անկանխատեսելի» երթ եղավ ու ժողովուրդը հանգրվանեց Հյուսիսային պողոտայում, հանկարծ ու մեծաթիվ զորք եկավ՝ ապացուցելով, որ իրոք մտավախություն կա ժողովրդից ու ոստիկանների քիչ առաջ եղած փոքր թիվը ընդամենը ներկայացում էր:
Հաջորդ կարևոր պահը: Միջազգային կառույցներն ասում են, որ չունենք ազատ լրատվամիջոց ու պահանջում են վերաբացել Ա1+-ը: Եվ հանկարծ, հենց այդ պահին մեր որոշ հեռուստաալիքներ դառնում են ազատ ու սկսում են ցուցադրել ոչ այնքան մեծաքանակ հանրահավաքը: Հիշեցնեմ, սա այն նույն հեռուստաալիքներն էին, որոնք ցույց չէին տալիս 10 օր տևող հարյուրհազարանոց հանրահավաքները:
Չէ, սա ընդամենը թոզ փչելու ձև էր՝ հիմնականում աշխարհի, նաև մեր աչքին: Այլ հարց է, կհավատա՞նք մենք ու աշխարհն այս բլեֆներին, թե՞ ոչ: Դա կերևա առաջիկայում: Իսկ առայժմ մնում է այդ բլեֆներից օգուտ քաղել: Կարծում եմ, որ երեկվա հանրահավաքն օգուտ բերեց շարժմանը:
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Chuk ջան:
Ինչպես կասեիր մեր կազինոյասեր "էլիտան", կոնի վրա այժմ շատ մեծ գումար է դրված 250 միլիան դոլար:
Սրա համար ինչերի ասես որ չեն համաձայնի մեր փողի վրա խփնված "էլիտան":
Ամերիկացիք իզուր չէր որ սրանից բավականին առաջ մոգոնեցին 1000ամյակների իրենց "միշելովկան": Նրանք լավ գիտեն, թե ում հետ գործ ունեն:
Հ.Գ. Իսկ առջևում "Իրան" օպերացիան է:
մի բան կասեմ, վերՍԿՍԵԼԱ
ՀաԵս էլ էի կարոտել էդ մթնոլորտը: Համ էլ մի սիրուն աղջիկ եմ տեսել
լավ էլ ակտիվ էր, նենց որ շարունակելու եմ մասնակցել բոլոր հանրահավաքներին, համ ել էդ աղջկան կտեսնեմ
ուզում եմ ծանոթանամ
![]()
Շատ մարդ կար: Արզումանյանի կնոջ ելույթը շատ դուրս եկավ![]()
Ճամփաները բոլոր դեպի մահ են տանում…
Ես էլ կարոտս առա մի տեսակ ժողովրդիցս
Սպասենք, տեսնենք ապրիլի 24-ի ծրագիրն ի՞նչ կփոխի![]()
ապրիլի 24-ի համա՞ր ինչ ծրագիր կա
Все люди - евреи, просто не все нашли смелость признаться.
էս էլ ձեզ ապրիլի 24-ի ծրագիրըԵՐԹ ԸՆԴԴԻՄՈՒԹՅԱՆ ԱՌԱՋՆՈՐԴՆԵՐԻ ԳԼԽԱՎՈՐՈՒԹՅԱՄԲ
Ապրիլի 24-ին ժամը 15-ին ՚Ազատությանՙ հրապարակից նախատեսվում է երթ դեպի Ծիծեռնակաբերդ: Ընդդիմության առաջնորդները կգլխավորեն ժողովրդի քայլերթը դեպի 1915 թվականի ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշահամալիր: Այդ մասին տեղեկացնում է Համաժողովրդական շարժման կենտրոնի տարածած հաղորդագրությունը:![]()
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ