User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 26 հատից

Թեմա: Արտոնված հանրահավաք` շաբաթ օրը

Համակցված դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #1
    մերթ ընդ մերթ Քամի-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.04.2008
    Գրառումներ
    407
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Արտոնված հանրահավաք` շաբաթ օրը

    Սիրելի հայրենակիցներ

    Ս/թ ապրիլի 19-ին՝ շաբաթ օրը, ժամը 15-ին Երեւանի Մանկական զբոսայգում (նախկին Կիրովի անվ. զբոսայգի, Մյասնիկյանի արձանի հարեւանությամբ) տեղի կունենա հանրահավաք:

    Հանրահավաքին հրավիրված են մասնակցելու այլ հասարակական կազմակերպությունների, ինչպես նաեւ համաժողովրդական Շարժման ղեկավարներ ու ներկայացուցիչներ: Հանրահավաքում կքննարկվեն օրախնդիր եւ ապագային վերաբերող կարեւոր հարցեր:
    Քաղաքապետարանի կողմից իրազեկումը ի գիտություն է ընդունված N 54 որոշմամբ:



    Ի դեպ, երեկ մի քանի ոստիկաններ փորձել են հեգնել Հյուսիսային պողոտայում ամեն օր զբոսնող կանանց, թե` ի՞նչ հույսով եք էստեղ գալիս, արդեն հոգնել ենք ձեզանից, էնպես չանեք, որ մի հատ էլ մարտի մեկ տեղի ունենա: «Յոթ պորտով կանիծվեք», - եղել է կանանց պատասխանը
    http://www.zhamanak.com/article/8983/

  2. #2
    Պատվավոր անդամ քաղաքացի-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.03.2006
    Տարիք
    40
    Գրառումներ
    2,030
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Արտոնված հանրահավաք` շաբաթ օրը

    Իսկ այդ «Կանայք հանուն խաղաղության» հ/կ-ն ովքե՞ր են, իրենցից ի՞նչ են ներկայացնում:

  3. #3
    Պատվավոր անդամ Նարե-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.03.2008
    Տարիք
    35
    Գրառումներ
    512
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Արտոնված հանրահավաք` շաբաթ օրը

    ինձ ել ա հետաքրքիր , եթե ինֆորմացիա ունեք, խնդրում եմ գրեք

  4. #4
    Պատվավոր անդամ քաղաքացի-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.03.2006
    Տարիք
    40
    Գրառումներ
    2,030
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Արտոնված հանրահավաք` շաբաթ օրը

    Կներեք, բայց ես փորձեցի ամեն կերպ փնտրել կազմակերպիչների ինքնությունը կամ նրանց նախորդ ակտիվությունները, սակայն ոչինչ չգտա: Ինձ շատ շտապ պետք է իմանալ, թե «Կանայք հանուն խաղաղության» հ/կ-ն ինչպիսի կազմակերպություն է:
    Մեջս կասկածներ կան, որ սա իշխանական հ/կ է, որով ուզում են ապացուցեն, որ հանահավաքները այնուամենայնիվ կայանում են: Սա զուտ արտասահմանցիների աչքը մտնելու համար կարող է լինել:

    Կներեք, որ այսպես եմ մտածում: Կարող է դա այդպես չէ, բայց մի տեսակ հավատս չի գալիս: Խնդրում եմ ինձ հակառակն ապացուցել:

  5. #5
    Պատվավոր անդամ Լ.յ.ո.վ.-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.01.2008
    Հասցե
    Երևան
    Տարիք
    36
    Գրառումներ
    1,005
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Արտոնված հանրահավաք` շաբաթ օրը

    Մեջբերում Ma Lu-ի խոսքերից Նայել գրառումը
    Սիրելի հայրենակիցներ

    Ս/թ ապրիլի 19-ին՝ շաբաթ օրը, ժամը 15-ին Երեւանի Մանկական զբոսայգում (նախկին Կիրովի անվ. զբոսայգի, Մյասնիկյանի արձանի հարեւանությամբ) տեղի կունենա հանրահավաք:

    Հանրահավաքին հրավիրված են մասնակցելու այլ հասարակական կազմակերպությունների, ինչպես նաեւ համաժողովրդական Շարժման ղեկավարներ ու ներկայացուցիչներ: Հանրահավաքում կքննարկվեն օրախնդիր եւ ապագային վերաբերող կարեւոր հարցեր:
    Քաղաքապետարանի կողմից իրազեկումը ի գիտություն է ընդունված N 54 որոշմամբ:
    Գոնե մի լավ լուր

    Ma Lu իսկ "հասարակական կազմակերպությունների, ինչպես նաեւ համաժողովրդական Շարժման ղեկավարներ ու ներկայացուցիչներ" ասելով ում ի նկատի ունեն, տեղյակ ես?
    Ինձ թվում է սա ուղղակի մարտի 21-ի ինքնաբուխ երթի նման թեթևակի զբոսանք, կամ նմանատիպ ինչ-որ հավաք է լինելու, այլապես շատ խիստ կասկածում եմ, որ քաղաքապետարանը թույլ կտար: Ինչ կասեք?
    Հեռախոսդ կարդում է հայերեն, բայց չե՞ս կարողանում գրել
    Օգտվիր Փոխարկիչ ծրագրից

  6. #6
    մերթ ընդ մերթ Քամի-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.04.2008
    Գրառումներ
    407
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Արտոնված հանրահավաք` շաբաթ օրը

    Հարգելի մասնակիցներ ես հայտարարությունը կարդացել էի ժամանակի կայք էջում http://www.zhamanak.com/news/4828/

    կարելի է զանգահարել ժամանակ թերթի խմբագրություն և իրենցից պարզել թէ ովքեր էն կազմակերպիչները.

  7. #7
    Lonesome Crow Yellow Raven-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    34
    Գրառումներ
    4,743
    Բլոգի գրառումներ
    11
    Mentioned
    5 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Արտոնված հանրահավաք` շաբաթ օրը

    Ես հայտարարությունը տեսա նաև Չորրորդ իշխանություն թերթում,բայց կազմակերպության մասին ոչինչ չկար գրած:
    Լևոն Տեր-Պետրոսյանին թույլ տալու են մասնակցել հանրահավաքին?

  8. #8
    անծանոթուհի murmushka-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    10.02.2007
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    1,168
    Բլոգի գրառումներ
    20
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Արտոնված հանրահավաք` շաբաթ օրը

    ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ԿՄԱՍՆԱԿՑԻ՞
    [19:46] 18 Ապրիլի, 2008

    Վաղը, ապրիլի 19-ին ժամը 15-ին Երեւանի մանկական զբոսայգում, Մյասնիկյանի արձանի հարեւանությամբ տեղի կունենա հանրահավաք: Հանրահավաքին հրավիրված են մասնակցելու հասարակական կազմակերպություններ, ինչպես նաեւ քաղաքական կուսակցություններ: Հանրահավաքին մասնակցելու հրավեր ուղարկված է նաեւ հանրապետության առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանին: Առաջին նախագահի մամլո խոսնակ Արման Մուսինյանից պարզեցինք, որ առայժմ չեն քննարկել Տեր-Պետրոսյանի մասնակցության նպատակահարմարությունը:

    Հիշեցնենք, որ հանրահավաքը կազմակերպել է ՚Կանայք հանուն խաղաղությանՙ հասարակական կազմակերպությունը, իսկ թե ինչ օրակարգով է հրավիրված հանրահավաքը, կազմակերպության նախագահ Գայանե Մարտիրոսյանը չմանրամասնեց: Նա ի դեպ, եւս տեղեկություն չուներ՝ Լեւոն Տեր-Պետրոսյանը մասնակցելո՞ւ է միջոցառմանը, թե՞ ոչ:

    Նշենք, որ այս հանրահավաքը առաջինն է, որը արտակարգ դրությունից հետո քաղաքապետարանի կողմից ընդունվել է ի գիտություն

    http://www.a1plus.am/amu/?page=issue&iid=59739
    Մի՛ փորձիր թաքցնել սխալդ, ընդունի՛ր այն, պատասխա՛ն տուր և շարժվի՛ր առաջ

  9. #9
    Պատվավոր անդամ Լ.յ.ո.վ.-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.01.2008
    Հասցե
    Երևան
    Տարիք
    36
    Գրառումներ
    1,005
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Արտոնված հանրահավաք` շաբաթ օրը

    Մեջբերում murmushka-ի խոսքերից Նայել գրառումը
    Հիշեցնենք, որ հանրահավաքը կազմակերպել է ՚Կանայք հանուն խաղաղությանՙ հասարակական կազմակերպությունը, իսկ թե ինչ օրակարգով է հրավիրված հանրահավաքը, կազմակերպության նախագահ Գայանե Մարտիրոսյանը չմանրամասնեց:
    Հա~~, լավ, ես ել ասեմ:
    "Կանայք հանուն խաղաղության" հասարակական կազմակերպությունը չէ՞ր, որ մինչև մարտի 1-ը ՀՅԴի հետ միասին խաղաղության ցույցեր էին անում: Այսինքն վաղվա հավաքն էլ, ոչ թե ընդիմադիր, հակասերժական, այլ խաղաղության կոչերով, և թերևս, ավելի շատ դեպի միտինգների ու պայքարի մտքից հրաժարվելուն է ուղղված: Եթե ես ճիշտ հասկացա

    Ես էլ զարմացա: Ընդիմությանը թողե՞լ են հավաք անի: Չէ չէ մի Հայլուրով էլ ցույց կտան
    Հեռախոսդ կարդում է հայերեն, բայց չե՞ս կարողանում գրել
    Օգտվիր Փոխարկիչ ծրագրից

  10. #10
    Eta Pegasi Sunny Stream-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.04.2006
    Հասցե
    Pegasus constellation
    Տարիք
    35
    Գրառումներ
    1,603
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Արտոնված հանրահավաք` շաբաթ օրը

    ԼՏՊ-ն, իհարկե, չերևաց, բայց ժողովուրդը, իհարկե, չէր դադարում նրա անունը վանկարկել...

    սրանից բացի մնացածը լավ էր, ինձ դուր եկավ հանրահավաքները այգում անցկացնելու գաղափարը` մարդիկ գոնե նստելու, ծառերի ստվերում հովանալու հնարավորություն ունեն... թեև հավաքվածները բողոքում էին նրանից, որ ձայնը տեղ չէր հասնում, թեև 1 ու կես ժամ էլեկտրականություն է եղել ու բարձրախոսով են խոսել: Առաջին կես ժամը զբաղված են եղել հոսանք միացնելով, ժամը 5-նա անց էլ ոստիկանները եկան, ասացին, որ մարդիկ ցրվեն, հանրահավաքի "ժամկետն անցել է", հոսանքը, ինչպես հասկացա, անջատեցին: Մարդիկ էլ քայլեցին դեպի Հյուսիսային պողոտա, էնտեղ էլ մի քիչ կանգնեցին, վանկարկեցին նշանաբաններ ու անուններ, ոստիկանները սուլոցների ու գվվոցի տակ էլի մտան ժողովրդի մեջ ու բացատրեցին, որ պետք է հեռանալ, իրավունք չունեն Հյուսիսային պողոտայում հավաքվելու (բավականին շատ մարդ էր հավաքվել), մարդիկ էլ սկսեցին աստիճանաբար շարժվել դեպի Թումանյան փողոց: Ազատության հրապարակը շրջափակված էր, թեև ներսում սովորական քաղաքացիներ կային, բայց երբ շարժումը հասավ Թումանյան փողոցին, ոստիկանները դադարեցին հրապարակ թողնել մարդկանց:

    Ես հավաքվածնրին միացա այգում ժամը հինգին մոտ, հետո եղա Հյուսիսային պողոտայում, ոչ մի բախում, որքան ես եմ տեսել ու լսել, չի եղել:
    " I still ask myself the question: Is cinema more important than life ?"
    François Truffaut (այնպայման դիտեք - "The 400 Blows, or the Sea, Antoine, the Sea!")



  11. #11
    Պատվավոր անդամ Լ.յ.ո.վ.-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.01.2008
    Հասցե
    Երևան
    Տարիք
    36
    Գրառումներ
    1,005
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Արտոնված հանրահավաք` շաբաթ օրը

    Ձնծաղիկ, իսկ ընդիմադիր առաջնորդներից ովքե՞ր են խոսել, ի՞նչ են ասել հետագա պլանների մասին:

    Բոլոր հետաքրքրվողներին առաջարկում եմ հավաքի վիդեոն:
    Հեռախոսդ կարդում է հայերեն, բայց չե՞ս կարողանում գրել
    Օգտվիր Փոխարկիչ ծրագրից

  12. #12
    անծանոթուհի murmushka-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    10.02.2007
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    1,168
    Բլոգի գրառումներ
    20
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Արտոնված հանրահավաք` շաբաթ օրը

    ելույթ է ունեցել Սուրեն Սուրենյանցը և քաղ բանտարկյալնների կանայք
    անգամ Շանթն է սկսել լուսաբանել
    սա լավ է, թե ....... միայն մի փոքրիկ խաղ կրքերը հանդարտեցնելու համար
    Մի՛ փորձիր թաքցնել սխալդ, ընդունի՛ր այն, պատասխա՛ն տուր և շարժվի՛ր առաջ

  13. #13
    Անկարգ Armenoid-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.02.2008
    Հասցե
    Yerevan
    Տարիք
    32
    Գրառումներ
    252
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Արտոնված հանրահավաք` շաբաթ օրը

    Մեջբերում Լ.յ.ո.վ.-ի խոսքերից Նայել գրառումը
    Ձնծաղիկ, իսկ ընդիմադիր առաջնորդներից ովքե՞ր են խոսել, ի՞նչ են ասել հետագա պլանների մասին:

    Բոլոր հետաքրքրվողներին առաջարկում եմ հավաքի վիդեոն:
    հա Լյով նայեցի վիդեոն մի 5000 մարդ կար ընդհամենը…

  14. #14
    Պատվավոր անդամ Լ.յ.ո.վ.-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.01.2008
    Հասցե
    Երևան
    Տարիք
    36
    Գրառումներ
    1,005
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Արտոնված հանրահավաք` շաբաթ օրը

    Մեջբերում Armenoid-ի խոսքերից Նայել գրառումը
    հա Լյով նայեցի վիդեոն մի 5000 մարդ կար ընդհամենը…
    Եթե հաշվի առնենք, որ իմ նման շատ-շատերը չէին գնացել` իմանալով հանդերձ որ ԼՏՊն չի գալու ու կարճ ասած կարևոր բան չի ասվելու, ապա 5000-ը քիչ թիվ չի
    Հեռախոսդ կարդում է հայերեն, բայց չե՞ս կարողանում գրել
    Օգտվիր Փոխարկիչ ծրագրից

  15. #15
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Re. Արտոնված հանրահավաք` շաբաթ օրը

    Իմ գնահատմամբ 10000-ի չափ մարդ էր կար: Հաշվի առնելով, որ կանգնած էին ոչ միայն հրապարակում, այլև դեպի այն բերող ճանապարհներին կանգնածներին, երթի ընթացքում ստացածս տպավորությամբ: Այստեղ 5000 գնահատականը կարդալով սկսեցի մտածել, որ ուրեմն, ամեն դեպքում, 15000-ի չափ էին:

    Բայց կարևորը քանակը չէր: Քչերը գիտեին միջոցառման մասին, իմացողներից շատերը կարծում էին, որ իշխանական է, մի մասն էլ սպասողական վիճակում են, տեսնեն, թե ի՞նչ է լինում:

    Կարևորը ոգին էր, որը զարթնեց հատկապես վերջում ու իր գագաթնակետին հասավ երթի ընթացքում, երբ երթի մասնակիցներին բռունցքները օդում ողջունում էին անցորդները, բնակիչներ, ավտոմեքենայից կախված մարդիկ, երբ վարորդները շչակներով ողջունում էին ու ժողովուրդն ավելի էր ոգևորվում դրանցից: Կարևորը անվախությունն էր, վճռականությունը, որ տեսնում էի մարդկանց մեջ, չընկճված լինելու փաստը ու հատկապես կազմակերպվածությունը: Ժողովուրդը մեկ անգամ էլ ապացուցեց, թե ինչքան կարգապահ է, կազմակերպված, սադրանքներին կուլ չգնացող, խաղաղ, բայց պատրաստ պայքարի:

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. «5-ը՝ 5-ում». 4-րդ շաբաթ
    Հեղինակ՝ ivy, բաժին` Ֆլեշմոբներ
    Գրառումներ: 26
    Վերջինը: 24.09.2014, 22:39
  2. «5-ը՝ 5-ում». 3-րդ շաբաթ
    Հեղինակ՝ ivy, բաժին` Ֆլեշմոբներ
    Գրառումներ: 35
    Վերջինը: 22.09.2014, 17:30
  3. «5-ը՝ 5-ում». 2-րդ շաբաթ
    Հեղինակ՝ ivy, բաժին` Ֆլեշմոբներ
    Գրառումներ: 48
    Վերջինը: 21.09.2014, 21:31
  4. Ֆլեշմոբ «5-ը՝ 5-ում». 1-ին շաբաթ
    Հեղինակ՝ ivy, բաժին` Ֆլեշմոբներ
    Գրառումներ: 85
    Վերջինը: 15.09.2014, 14:04
  5. 28 շաբաթ անց / 28 Weeks Later
    Հեղինակ՝ Ռուֆուս, բաժին` Կինո
    Գրառումներ: 20
    Վերջինը: 07.11.2010, 23:10

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •