User Tag List

Էջ 2 2-ից ԱռաջինԱռաջին 12
Ցույց են տրվում 16 համարից մինչև 26 համարի արդյունքները՝ ընդհանուր 26 հատից

Թեմա: Արտոնված հանրահավաք` շաբաթ օրը

  1. #16
    Անկարգ Armenoid-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.02.2008
    Հասցե
    Yerevan
    Տարիք
    32
    Գրառումներ
    252
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Արտոնված հանրահավաք` շաբաթ օրը

    Մեջբերում Լ.յ.ո.վ.-ի խոսքերից Նայել գրառումը
    Ձնծաղիկ, իսկ ընդիմադիր առաջնորդներից ովքե՞ր են խոսել, ի՞նչ են ասել հետագա պլանների մասին:

    Բոլոր հետաքրքրվողներին առաջարկում եմ հավաքի վիդեոն:
    հա Լյով նայեցի վիդեոն մի 5000 մարդ կար ընդհամենը…

  2. #17
    Պատվավոր անդամ Լ.յ.ո.վ.-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.01.2008
    Հասցե
    Երևան
    Տարիք
    36
    Գրառումներ
    1,005
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Արտոնված հանրահավաք` շաբաթ օրը

    Մեջբերում Armenoid-ի խոսքերից Նայել գրառումը
    հա Լյով նայեցի վիդեոն մի 5000 մարդ կար ընդհամենը…
    Եթե հաշվի առնենք, որ իմ նման շատ-շատերը չէին գնացել` իմանալով հանդերձ որ ԼՏՊն չի գալու ու կարճ ասած կարևոր բան չի ասվելու, ապա 5000-ը քիչ թիվ չի
    Հեռախոսդ կարդում է հայերեն, բայց չե՞ս կարողանում գրել
    Օգտվիր Փոխարկիչ ծրագրից

  3. #18
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Re. Արտոնված հանրահավաք` շաբաթ օրը

    Իմ գնահատմամբ 10000-ի չափ մարդ էր կար: Հաշվի առնելով, որ կանգնած էին ոչ միայն հրապարակում, այլև դեպի այն բերող ճանապարհներին կանգնածներին, երթի ընթացքում ստացածս տպավորությամբ: Այստեղ 5000 գնահատականը կարդալով սկսեցի մտածել, որ ուրեմն, ամեն դեպքում, 15000-ի չափ էին:

    Բայց կարևորը քանակը չէր: Քչերը գիտեին միջոցառման մասին, իմացողներից շատերը կարծում էին, որ իշխանական է, մի մասն էլ սպասողական վիճակում են, տեսնեն, թե ի՞նչ է լինում:

    Կարևորը ոգին էր, որը զարթնեց հատկապես վերջում ու իր գագաթնակետին հասավ երթի ընթացքում, երբ երթի մասնակիցներին բռունցքները օդում ողջունում էին անցորդները, բնակիչներ, ավտոմեքենայից կախված մարդիկ, երբ վարորդները շչակներով ողջունում էին ու ժողովուրդն ավելի էր ոգևորվում դրանցից: Կարևորը անվախությունն էր, վճռականությունը, որ տեսնում էի մարդկանց մեջ, չընկճված լինելու փաստը ու հատկապես կազմակերպվածությունը: Ժողովուրդը մեկ անգամ էլ ապացուցեց, թե ինչքան կարգապահ է, կազմակերպված, սադրանքներին կուլ չգնացող, խաղաղ, բայց պատրաստ պայքարի:

  4. #19
    Պատվավոր անդամ Նարե-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.03.2008
    Տարիք
    35
    Գրառումներ
    512
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Արտոնված հանրահավաք` շաբաթ օրը

    Ես ել եի գնացել , չնայած ցավոք 1 ժամ մնացի, բայց բավական ոգևորված տուն եկա, կարոտել եի ետ մթնոլորտն ու հարազատ դարձած դեմքերը, մարդկանց քանակն այնքան ել շատ չեր, սակայն զարմանալի չեր , մինչև վերջին պահը գրեթե ոչ մեկս չգիտեինք թե կազմակերպիչներն ովքեր են , իսկ հանրահավաքի մթնոլորտն ելի պայքարելու ցանկություն արաջացրեց
    Անցյալը ճզմած քո լաթերի մեջ՝ կախում ես մեխից… ու՞ր պիտի փախչես ինքդ քեզանից:

  5. #20
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Re. Արտոնված հանրահավաք` շաբաթ օրը

    Երեկ ու այսօր շատերն են զարմացած հարցնում. «Ինչու՞ արտոնեցին հանրահավաքը»:

    Առաջին միտքս եկած պատասխանն էր. «Ուզում էին տեսնել, ժողովրդի ոգին կոտրվե՞լ է, թե՞ ոչ, քանի՞ մարդ կհավաքվի»: Այս պատասխանից արագ հրաժարվեցի: Որ ժողովրդի մի զգալի հատվածի ոգին չի կոտրվել՝ նրանք գիտեն: Որ այս անգամվա հավաքվածների թիվը չէր կարող ցուցիչ լինել, թե քանիս են պատրաստ պայքարի՝ դա էլ գիտեն: Ուրեմն ի՞նչ:

    Ուրեմն մեզ մնում է վերհիշել վերջին օրերի իրադարձությունները, մասանվորապես ոչ Հայաստանյան կառույցների գնահատականները, պահանջները:

    Այսպես, մեր իշխանություններին մեղադրում են, որ նրանք չեն թույլատրում հանրահավաքներ, բռնանում են ժողովրդի վրա: Ուրեմն պետք է շտապ պատկեր ստեղծել, թե այդ կարծիքը սուտ է: Արտոնվում է հանրահավաք: Բայց այստեղ կարևոր պահեր կան.
    1. Հանրահավաքը արտոնվում է մի վայրում, որտեղ շատ մարդ չի կարող հավաքվել, հավաքվելու դեպքում էլ նրանց քանակը հնարավոր չէ ամբողջական ցույց տալ՝ տեղանքի պատճառով:
    2. Հանրահավաքը արտոնվում է հապճեպ, նրա մասին քչերն են իմանում, իմացողների մոտ էլ, չգիտես որտեղից (իրականում պարզ է, թե որտեղից), սկսում է խոսակցություն տարածվել, որ այն ընդդիմադիրների կազմակերպածը չէ, նրանց հետ կապ չունի:

    Հաջորդ պահը: Մենք գիտենք, որ իշխանությունները ժողովրդից վախենում են, ու անգամ Հյուսիսային պողոտայի քաղաքական զբոսանքները լավ հսկվում են բազմաթիվ ոստիկանների կողմից: Այս հանրահավաքի մասնակիցներն անհամեմատ ավելի շատ էին, իսկ ոստիանները... անհամեմատ ավելի քիչ: Նրանք նաև հեռու էին կանգնել, հնարավորինս չերևալու համար: Սակայն վերջում, երբ «անկանխատեսելի» երթ եղավ ու ժողովուրդը հանգրվանեց Հյուսիսային պողոտայում, հանկարծ ու մեծաթիվ զորք եկավ՝ ապացուցելով, որ իրոք մտավախություն կա ժողովրդից ու ոստիկանների քիչ առաջ եղած փոքր թիվը ընդամենը ներկայացում էր:

    Հաջորդ կարևոր պահը: Միջազգային կառույցներն ասում են, որ չունենք ազատ լրատվամիջոց ու պահանջում են վերաբացել Ա1+-ը: Եվ հանկարծ, հենց այդ պահին մեր որոշ հեռուստաալիքներ դառնում են ազատ ու սկսում են ցուցադրել ոչ այնքան մեծաքանակ հանրահավաքը: Հիշեցնեմ, սա այն նույն հեռուստաալիքներն էին, որոնք ցույց չէին տալիս 10 օր տևող հարյուրհազարանոց հանրահավաքները:

    Չէ, սա ընդամենը թոզ փչելու ձև էր՝ հիմնականում աշխարհի, նաև մեր աչքին: Այլ հարց է, կհավատա՞նք մենք ու աշխարհն այս բլեֆներին, թե՞ ոչ: Դա կերևա առաջիկայում: Իսկ առայժմ մնում է այդ բլեֆներից օգուտ քաղել: Կարծում եմ, որ երեկվա հանրահավաքն օգուտ բերեց շարժմանը:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  6. #21
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    25.04.2006
    Գրառումներ
    5,527
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Արտոնված հանրահավաք` շաբաթ օրը

    Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
    Երեկ ու այսօր շատերն են զարմացած հարցնում. «Ինչու՞ արտոնեցին հանրահավաքը»:
    Chuk ջան:
    Ինչպես կասեիր մեր կազինոյասեր "էլիտան", կոնի վրա այժմ շատ մեծ գումար է դրված 250 միլիան դոլար:
    Սրա համար ինչերի ասես որ չեն համաձայնի մեր փողի վրա խփնված "էլիտան" :
    Ամերիկացիք իզուր չէր որ սրանից բավականին առաջ մոգոնեցին 1000ամյակների իրենց "միշելովկան" : Նրանք լավ գիտեն, թե ում հետ գործ ունեն:

    Հ.Գ. Իսկ առջևում "Իրան" օպերացիան է :

  7. #22
    չմեծացած ChildOfTheSky-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.12.2007
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    1,168
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Արտոնված հանրահավաք` շաբաթ օրը

    մի բան կասեմ, վերՍԿՍԵԼԱ

  8. #23
    Բունտավշիկ Kuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.03.2008
    Գրառումներ
    8,349
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Արտոնված հանրահավաք` շաբաթ օրը

    Հա Ես էլ էի կարոտել էդ մթնոլորտը: Համ էլ մի սիրուն աղջիկ եմ տեսել լավ էլ ակտիվ էր, նենց որ շարունակելու եմ մասնակցել բոլոր հանրահավաքներին, համ ել էդ աղջկան կտեսնեմ ուզում եմ ծանոթանամ

    Շատ մարդ կար: Արզումանյանի կնոջ ելույթը շատ դուրս եկավ
    Ճամփաները բոլոր դեպի մահ են տանում…

  9. #24
    + Alizée + Ծով-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.10.2006
    Հասցե
    Montpellier, France
    Տարիք
    35
    Գրառումներ
    2,093
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Արտոնված հանրահավաք` շաբաթ օրը

    Ես էլ կարոտս առա մի տեսակ ժողովրդիցս
    Սպասենք, տեսնենք ապրիլի 24-ի ծրագիրն ի՞նչ կփոխի

  10. #25
    Պատվավոր անդամ Աբելյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.05.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    36
    Գրառումներ
    5,055
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Արտոնված հանրահավաք` շաբաթ օրը

    ապրիլի 24-ի համա՞ր ինչ ծրագիր կա
    Все люди - евреи, просто не все нашли смелость признаться.

  11. #26
    չմեծացած ChildOfTheSky-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.12.2007
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    1,168
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Արտոնված հանրահավաք` շաբաթ օրը

    ԵՐԹ ԸՆԴԴԻՄՈՒԹՅԱՆ ԱՌԱՋՆՈՐԴՆԵՐԻ ԳԼԽԱՎՈՐՈՒԹՅԱՄԲ

    Ապրիլի 24-ին ժամը 15-ին ՚Ազատությանՙ հրապարակից նախատեսվում է երթ դեպի Ծիծեռնակաբերդ: Ընդդիմության առաջնորդները կգլխավորեն ժողովրդի քայլերթը դեպի 1915 թվականի ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշահամալիր: Այդ մասին տեղեկացնում է Համաժողովրդական շարժման կենտրոնի տարածած հաղորդագրությունը:
    էս էլ ձեզ ապրիլի 24-ի ծրագիրը

Էջ 2 2-ից ԱռաջինԱռաջին 12

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. «5-ը՝ 5-ում». 4-րդ շաբաթ
    Հեղինակ՝ ivy, բաժին` Ֆլեշմոբներ
    Գրառումներ: 26
    Վերջինը: 24.09.2014, 22:39
  2. «5-ը՝ 5-ում». 3-րդ շաբաթ
    Հեղինակ՝ ivy, բաժին` Ֆլեշմոբներ
    Գրառումներ: 35
    Վերջինը: 22.09.2014, 17:30
  3. «5-ը՝ 5-ում». 2-րդ շաբաթ
    Հեղինակ՝ ivy, բաժին` Ֆլեշմոբներ
    Գրառումներ: 48
    Վերջինը: 21.09.2014, 21:31
  4. Ֆլեշմոբ «5-ը՝ 5-ում». 1-ին շաբաթ
    Հեղինակ՝ ivy, բաժին` Ֆլեշմոբներ
    Գրառումներ: 85
    Վերջինը: 15.09.2014, 14:04
  5. 28 շաբաթ անց / 28 Weeks Later
    Հեղինակ՝ Ռուֆուս, բաժին` Կինո
    Գրառումներ: 20
    Վերջինը: 07.11.2010, 23:10

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •