Գրական ֆլեշմոբ՝ «Հինգ ստեղծագործություն հինգ շաբաթում». Երրորդ շաբաթ
Ֆլեշմոբին գրանցված մասնակիցներն են՝ Վոլտերա, Enna Adoly, StrangeLittleGirl, Այբ, Lusntag Lusine, Smokie, Լոլիտա:
Անցյալ շաբաթ ֆլեշմոբին են մասնակցել նրանցից երեքը: Ֆլեշմոբին են մասնակցել նաև Լուսանդրը, Նիկեան, Vardik!-ը և Lisbeth-ը:
Երկրորդ շաբաթվա ստեղծագործություններին կարող եք ծանոթանալ այստեղ:
Ինչպես անցյալ, այնպես էլ այս շաբաթ, ցանկացած մեկը, ով ուզենա միանալ ֆլեշմոբին, կարող է դա անել՝ հետևելով նախագծի պայմաններին:
Դրա մասին ինձ նախապես տեղեկացնել պետք չէ: Պարզապես նշված օրը, նշված ժամին ներկայացրեք ձեր աշխատանքը:
Հիշեցնեմ, որ հեղինակներն իրենք են տեղադրելու իրենց ստեղծագործությունները: Դա արվելու է շաբաթ օրը, Երևանի ժամանակով 22:00: Ստեղծագործությունները դրվելու են հենց այս թեմայում:
Մինչև գործերի տեղադրելը, այսինքն՝ մինչև շաբաթ երեկո, այս թեմայում գրառումներ անելն արգելվում է: Ցանկացած քննարկում, հարց կամ թեմային վերաբերող այլ գրառում կարող եք անել «Ստեղծագործական նախագծերի քննարկումներ» թեմայում:
Այս շաբաթվա գրական առաջադրանքը
Ստեղծագործությունը պետք է լինի ժանրային: Կարող եք ընտրել հետևյալ երեք ժանրերից մեկը՝ սյուրռեալիզմ, մոգական ռեալիզմ, ֆենթեզի:
Աշխատանքը կարող է լինել ինչպես արձակ, այնպես էլ չափածո: Այն պետք է վերնագրված լինի:
Ծավալը՝ ամենաքիչը հինգ հարյուր նիշ առանց բացատների: Խնդրում եմ ուշադրություն դարձնել՝ նիշ, այլ ոչ թե բառ:
Որպես ոգեշնչման նյութ՝ ներկայացնում եմ իլյուստրատոր Էնդրյու Ֆերեզի աշխատանքներից մեկը:
Փորձեք ստեղծագործել՝ առաջնորդվելով հետևյալ իլյուստրացիայով.
Բոլորին մաղթում եմ հաճելի ստեղծագործական շաբաթ
Ակտի՜վ եղեք:
Էջանիշներ