User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 12 համարի արդյունքները՝ ընդհանուր 12 հատից

Թեմա: ԵԽԽՎ-ն ընդունեց Հայաստանին վերաբերող զեկույցը

Ծառի տեսքով դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #1
    Ադմինիստրատոր Artgeo-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Թբիլիսի, Վրաստան
    Տարիք
    39
    Գրառումներ
    8,377
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    ԵԽԽՎ-ն ընդունեց Հայաստանին վերաբերող զեկույցը

    ԵԽԽՎ-ն ընդունեց Հայաստանին վերաբերող զեկույցը

    Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) լիագումար նիստում այսօր քվեարկությամբ ընդունվեց «Հայաստանում ժողովրդավարական ինստիտուտների վիճակի վերաբերյալ» զեկույցը` 93 կողմ, 8-ական դեմ եւ ձեռնպահ ձայներով:

    Թեեւ հայաստանյան պատվիրակությունը 36 փոփոխությունների առաջարկներ էր ներկայացրել, բանաձեւի ընդհանուր բովանդակությունը չփոխվեց:

    Համաձայն ընդունված բանաձեւի, «հրատապորեն անհրաժեշտ բարեփոխումներով առաջ շարժվելու հնարավորություն տվող միակ ուղին քաղաքական ուժերի միջեւ բաց եւ կառուցողական երկխոսությունն է»:

    Խորհրդարանականները նշել են մի շարք պայմաններ երկխոսությունը սկսելու համար: Մասնավորապես` անհապաղ սկսել մարտի 1-ի իրադարաձությունների (որոնց զոհ են գնացել 10 եւ վիրավորվել 200 հոգի) վերաբերյալ անկախ հետաքննություն, անհապաղ ազատ արձակել առերեւույթ արհեստական եւ քաղաքական շարժառիթներով կալանավորված անձանց եւ անհապաղ վերացնել եւ ուժը կորցրած համարել «Ժողովներ, հանրահավաքներ, երթեր եւ ցույցեր անցկացնելու մասին» օրենքում Ազգային ժողովի կողմից վերջերս ընդունված փոփոխությունները:

    Եթե այս պայմանները չապահովվեն եւ վերոնշյալ բարեփոխումների վերաբերյալ բաց երկխոսություն լրջորեն չծավալվի «Հայաստանի վստահելիությունը որպես Եվրոպայի խորհրդի անդամ կասկածի տակ կհայտնվի»:

    «Վեհաժողովը, հետեւաբար, պետք է 2008 թվականի հունիսյան նստաշրջանի բացման ժամանակ դիտարկի Վեհաժողովում Հայաստանի պատվիրակության քվեարկելու իրավունքները կասեցնելու հնարավորությունը, եթե մինչ այդ վերոնշյալ պահանջների ուղղությամբ ձեռք բերված չլինի զգալի առաջընթաց»,
    - եզրափակում է բանաձեւը:

    ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում «ողջամիտ» որակեց բանաձեւը եւ ասաց, որ այն պետք է անմիջապես դառնա գործողության ծրագիր Հայաստանի համար:

    «Ես համարում եմ շատ բալանսավորված, շատ անկեղծ զեկույց», - ասաց Հարությունյանը: - «Թեեւ դեռեւս կարող եմ որոշ դրույթների հետ այդ զեկույցի չհամաձայնել, դա ոչ մի իրական նշանակություն չպետք է ունենա: Մենք պետք է քաջ գիտակցենք, թե ինչի մասին է այս զեկույցը` Հայաստանում ժողովրդավարության մասին: Մենք պետք է անհապաղ սկսենք քայլերը դեպի հասարակության ժողովրդավարացումը, դեպի երկրի ժողովրդավարացումը»:

    Հարցին, թե պատրա՞ստ է Հայաստանը միջազգային փորձագետների օժանդակությամբ պարզել, թե ինչ է կատարվել մարտի 1-ին, Դավիթ Հարությունյանը պատասխանեց. - «Իմ խորին համոզմամբ, Հայաստանը դա պետք է անի: Եվ ես կարծում եմ, որ քաղաքական ուժերը, կոալիցիոն ուժերը պետք է, հասկանալով բուն խնդիրը, գտնեն լուծումներ»:

    Հայաստանյան պատվիրակության նախաձեռնությամբ բանաձեւում «ենթադրյալ քաղաքական բանտարկյալներ» արտահայտությունը փոխարինվեց «քաղաքական դրդապատճառներով կամ կեղծ հոդվածներով ձերբակալվածներ» արտահայտությամբ: Պատվիրակության անդամ Արմեն Ռուստամյանն այս կապակցությամբ «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց, որ Եվրախորհուրդը միայն իր փորձագետների միջոցով համապատասխան ուսումնասիրություններ անելուց հետո կարող է ասել, թե կան Հայաստանում քաղբանտարկյալներ, թե ոչ:

    Ռուզաննա Ստեփանյան, Ստրասբուրգ

    http://azatutyun.am/armeniareport/re...54642B46B9.ASP

    Ի դեպ, այս ամենը տեղի է ունեցել բողոքի ակցիայի ֆոնի վրա
    DEMONSTRATION IN STRASBOURG

    [09:04 pm] 17 April, 2008

    A group of Armenians waved the Armenian flag at the European Council building today. Over a dozen people rode from Paris to Strasbourg to complain of the Armenian authorities and demand that the EC have an effect on them. They were mainly RA citizens. The demonstration was organized by the Armenian Committee for Democracy recently founded in Paris.

    The Committee handed a letter to the PACE MPs. As one of the demonstrators informed they demanded “a dialogue with Levon Ter-Petrossian’s team, liberation of political prisoners, fair investigation of March 1 events, permission for demonstrations.”

    By the way the demonstration was legal.

    Karine Asatrian
    Strasbourg
    http://a1plus.am/en/?page=issue&iid=59695
    Վերջին խմբագրող՝ Artgeo: 18.04.2008, 00:25:

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Ո՞վ է Հայաստանին ամենաշատը վնասում
    Հեղինակ՝ Artgeo, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 145
    Վերջինը: 16.11.2013, 13:18
  2. Պե՞տք է Հայաստանին նոր ընդդիմություն
    Հեղինակ՝ Վիշապ, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 1084
    Վերջինը: 16.05.2012, 12:11
  3. Ֆրանսիան ընդունեց օրինագիծը
    Հեղինակ՝ քաղաքացի, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 35
    Վերջինը: 28.04.2009, 21:34
  4. Ռուս քաղաքական գործիչը Հայաստանին վերջնագիր ներկայացրեց
    Հեղինակ՝ Artgeo, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 24
    Վերջինը: 24.04.2009, 08:55
  5. ԵԽԽՎ-ն պահանջում է կասեցնել Հայաստանի` քվեարկելու իրավունքը
    Հեղինակ՝ Վարպետ, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 91
    Վերջինը: 30.01.2009, 10:07

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •