Սիրելի հայրենակիցներ
Ս/թ ապրիլի 19-ին՝ շաբաթ օրը, ժամը 15-ին Երեւանի Մանկական զբոսայգում (նախկին Կիրովի անվ. զբոսայգի, Մյասնիկյանի արձանի հարեւանությամբ) տեղի կունենա հանրահավաք:
Հանրահավաքին հրավիրված են մասնակցելու այլ հասարակական կազմակերպությունների, ինչպես նաեւ համաժողովրդական Շարժման ղեկավարներ ու ներկայացուցիչներ: Հանրահավաքում կքննարկվեն օրախնդիր եւ ապագային վերաբերող կարեւոր հարցեր:
Քաղաքապետարանի կողմից իրազեկումը ի գիտություն է ընդունված N 54 որոշմամբ:
Ի դեպ, երեկ մի քանի ոստիկաններ փորձել են հեգնել Հյուսիսային պողոտայում ամեն օր զբոսնող կանանց, թե` ի՞նչ հույսով եք էստեղ գալիս, արդեն հոգնել ենք ձեզանից, էնպես չանեք, որ մի հատ էլ մարտի մեկ տեղի ունենա: «Յոթ պորտով կանիծվեք», - եղել է կանանց պատասխանը
http://www.zhamanak.com/article/8983/
Էջանիշներ