import space.milkyway.Earth;
public var myDrawingsURL:String = "picasaweb.google.com"
Էս թեմայի գրառումները կարդալիս լավ հիշողություններ առաջացան վաղ մանկությունից: Հլը որ չեմ ուզում որևէ բան ավելացնել՝ չկրկնվելու համար:
Ճամփաները բոլոր դեպի մահ են տանում…
Համարում եմ, քանի որ ազգը որը տարելա, ոչ չակերտավոր հաղթանակը, իրա տարած հաղթանակը վերագրումա մեկ սրան, մեկ նրան: Վազգենականը` Վազգենին, Լևոնականը` Լևոնին, Քոչարյանականը` քոչարյանին ու տենց շարունակ (Էլ չեմ ասում, որ Երկրապահի ամեն մի անդամը գտնումա, որ հենց ինքնա անձանբ տարել հաղթանակը): Հրտևաբար սեփականաշնորհված կամ իր մեծարողների կողմից շնորհված հաղթանակի հետ դեռ պարզ չի, թե ոնց կվարվեն դրանց տերերը:
Մելիք, բայց չէ՞ որ դա բնական է: Սխալ է, չի կարելի, անբարո է, բայց բնական է...
Քո(ոչինչ չէ՞, որ դու-ով) նշած առաջին երեք անունները ոչ մի, բացարձակապես ոչ մի իրավունք չունեն իրենց վերագրել այդ հաղթանակը: Նրանցից յուրաքանչյուրն իր մասն ունեցել է դրանում...համենայն դեպս երկուսը իրենցից...բայց դա չի եղել իրենց հաղթանակը...հաղթել է հասարակ զինվորը ու մենք ենք հաղթել, հենց նրանով, որ այդ տարիներին 1000 տեսակ չոռ էր կպնում ցրտից ու թերսնումից...որի պատասխանը մինչ օրս էլ տալիս ենք:
Երկրապահների պահով փոքր-ինչ համամիտ չեմ...իրենք ունեն իրավունք այդ հաղթանակն իրենցը համարելու, Մելիք: Մեզանից ոչ ոք, ով չի եղել ռազմի բովում, չի հասկանա հավանաբար` ինչ է դա: Երբ յուրաքանչյուր վայրկյանդ կարող է վերջինը լինել..
Դու համարում ես, որ հիմա ոտքի կանգնած ժողովուրդը այդ հաղթանակը շնորհել է Լևոնի՞ն: Նա էլ իրե՞ն է այն սեփականաշնորհել:
Այստեղ պարզապես ձևակերպումների խնդիր է...ես, օրինակ, կարծում եմ, որ հաղթանակը միշտ պետք է մարմնավորվի: Այլապես այն դառնում է անմարմին ու տեսական: Ու քանի որ վերջին հայտնի դեպքերի ժամանակ ոտքի կանգնած ժողովրդի կողքին էր այն մարդը, որին դու այդքան ատում ես, հաղթանակի մարմնավորողը դարձավ հենց նա: Դու խոսում ես այլընտրանքի մասին, (ի դեմս իմ շատ սիրելի Ervand-ի)` շատ լավ իմանալով, որ ռեալ այլընտրանք հիմա չկա:
Բայց կարո՞ղ էր չէ, լինել, եթե վերջին 10 տարվա ընթացքում բոլոր նորմալ մարդկանց օդերը չփակեին:
իսկ դու էդ իրական հաղթանակը մի հեգնի,դրա բարոյական իրավունքը չունես,քանի որ էդ հաղթանակը ԻՐԱԿԱՆ էր,ԻՐԱԿԱՆ հայրենասերներ նահատակվեցին էդ ԻՐԱԿԱՆ կռվում ու ԻՐԱԿԱՆ ընտանիքներ կորցրեցին ԻՐԱԿԱՆ հայրեր ու որդիներ,դու հեգնիր էդ ԻՐԱԿԱՆ հաղթանակի պտուղները վայելող տականքներին,քանի որ գոնե հաղթող ժողովուրդը դեռ չի վայելել դրա պտուղները ու դրա համար էլ դեռ կարոտում է էդ ԻՐԱԿԱՆ հաղթանակին,իսկ իրական հաղթանակների կարոտը մեր մոտ առաջացրել են,դա առաջանում է էն ժամանակ երբ ԻՐԱԿԱն հաղթողները այսօր բերդերում են,կուզես օրինականեր:Ժիրայր սեֆիլյան,երբ իրական հաղթողները գնդակահարված են,էլի օրինակ Վազգեն Սարգսյան,մի հեգնիր իրական հաղթանակին ու այն ձեռք բերած ժողովրդի կարոտին,հեգնիր ԻՐԱԿԱՆ ռազմի դաշտում ԻՐԱԿԱՆ հաղթանակը այսօր կորցնող ազգիդ ջոջերին,ազգիդ հեռուստաէկրաններից հորդող ստի ու կեղծիքի հեղինականերին,որոնք ամեն մի պարտություն ներկայացնում են որպես "բարոյական" հաղթանակ,բարոյապես հաղթել են ազգի "թշնամի" թմրամոլ ցուցարարներին,հաղթելով փակել ամեն մի բերան որ արդարության կոչ է անում,ու երեվի ժամանակ ու էներգիա չի մնում այնպիսի մանրունքների համար ինչպիսիքն են միջազգային դիվանագիտություն ու Ղարաբաղի հարց կոչված խնդիրները,թե ուղղակի չեն ուզում՞,հեգնիր նրանց,իսկ նահատակվածների արյան գնով ձեռք բերված ԻՐԱԿԱՆ հաղթանակի հետ գործ չունես,պատկերացրու որ դեռ կան մարդիկ որոնց համար դա սուրբ հիշողություն է...լավ մնա
[QUOTE=Մելիք;672166]Համարում եմ, քանի որ ազգը որը տարելա, ոչ չակերտավոր հաղթանակը, իրա տարած հաղթանակը վերագրումա մեկ սրան, մեկ նրան: Վազգենականը` Վազգենին, Լևոնականը` Լևոնին, Քոչարյանականը` քոչարյանին ու տենց շարունակ (Էլ չեմ ասում, որ Երկրապահի ամեն մի անդամը գտնումա, որ հենց ինքնա անձանբ տարել հաղթանակը): Հրտևաբար սեփականաշնորհված կամ իր մեծարողների կողմից շնորհված հաղթանակի հետ դեռ պարզ չի, թե ոնց կվարվեն դրանց տերերը/QUOT
Մելիք,կներես բայց "Երկրապահի ամեն մի անդամը գտնումա, որ հենց ինքնա անձանբ տարել հաղթանակը" էս միտքը գրելիս երեվի չես զգացել որ ստում ես,քանի որ գոնե ես անձամբ ճանաչում եմ 2 երկրապահի,որոնք թողնելով ամեն ինչ առաջին օրից մինչեվ վերջինը կռվել են,ու մինչեվ այսօր նույնիսկ չեն պատմել այդ օրերի մասին,էլ ուր մնաց որ հաղթանակները իրենց վերագրեին,եւ բարի խորհուրդ եղբայրաբար եթե գրելը իմաստ չունի մի գրիր,մանավանդ երբ կամա թե ակամա վիրավորում ես մարդկանց որոնց դու չես ճանաչում,բարոյական չէ ասել որ ամեն մի երկրապահ իրեն է վերագրում հաղթանակը,դու բոլորին չես ճանաչում,խելացի երեվալու համար պարտադիր չէ անտեղի վիրավորել մարդկանց մի մեծ խմբի...լավ մնա
Ընդունում եմ, ձևակերպումս ճիշտ չէր, բայց հոսով եմ հասկանում ես, թե ինչի մասին է խոսքը, երևույթի գոյությունը չես կարող հերքել:
Հ.Գ. դու էլ ինձ չես ճանաչում, հետևաբար խելացի երևալու ձգտման մասին դատողություններդ կարող ես քեզ պահել:
Կեցցե՛ ընկեր Ստալինը...ես, օրինակ, կարծում եմ, որ հաղթանակը միշտ պետք է մարմնավորվի: Այլապես այն դառնում է անմարմին ու տեսական: Ու քանի որ վերջին հայտնի դեպքերի ժամանակ ոտքի կանգնած ժողովրդի կողքին էր այն մարդը, որին դու այդքան ատում ես, հաղթանակի մարմնավորողը դարձավ հենց նա:
Ոչ, Մելիք...խոսքերիս իմաստը մի փոխիր: Անհատի պաշտամունքի տարիները հետևում են...թեև 37-ը սպառնալիորեն մոլեգնում է այս մի ամիսը ...
Եթե տեղյակ ես ՄԱԿ-ի ընդունած վերջին ռեզոլյուցիային, ուրեմն գիտես` ինչ է լինում, երբ երկիրն ու իր տերերը մոռանում են սեփական հաղթանակը: Եթե մեզ համար, քեզ համար մեկ է, որ մենք հաղթեցինք պատերազմում, պարզ չի որ պակիստանցու կամ իրենից ոչնչով հետ չմնացող եւրոպացու համար մեկ կլինի...
Եթե դու ես չակերտներ դնում այդ հաղթանակի վրա` նրանք ընդհանրապես բառը կփոխարինեն հականիշով:
[QUOTE=Մելիք;672430]Ընդունում եմ, ձևակերպումս ճիշտ չէր, բայց հոսով եմ հասկանում ես, թե ինչի մասին է խոսքը, երևույթի գոյությունը չես կարող հերքել:
Հ.Գ. դու էլ ինձ չես ճանաչում, հետևաբար խելացի երևալու ձգտման մասին դատողություններդ կարող ես քեզ պահել:
որ երեվույթի մասին ես խոսում՞,որ ամեն մեկը իրեն է վերագրում հաղթանակը՞,,,գոնե գրավոր խոսքիդ մեջ հակասությունները առկա են,,,ընդունում ես որ ձեվակերպումդ սխալ էր,բայց կրկնում ես որ երեվույթը գոյություն ունի,....՞՞՞՞՞,իսկ երբ դու գրում ես սխալ մտքեր հույսդ մի դնի նրա վրա որ քեզ ինչ որ մեկը պարտավոր է ճիշտ հասկանալ, իսկ խելացի երեվալու ձգտումը մահացու մեղք չէ,եթե չի ուղեկցվում հայրենիքի համար արյուն թափած մարդկանց հասցեին հնչեցվող անհիմն ու անպատասխանատու վիրավորանքներով
ՀԱՅ ԱԶԳԸ ՊԻՏԻ ՃԱՆԱՉԻ ԻՐ ԲԱՐԵԿԱՄՆԵՐԻՆ !!!
ՄԱԿ-ում Անգոլայի ներկայացուցիչ Տիար Իսմաել Մարտինս
ՄԱԿ-ում Վանուատուի ներկայացուցիչ Տիար Դոնալդ Կալպոկաս
Փորձեք գուշակել, թե ինչու նրանք այս կարևոր պահին կանգնեցին հայ ազգի կողքին: Առաջարկում եմ երեք տարբերակ...
Ա. От души կայֆարիկ տղերք
Բ. Արցախյան ծագում
Գ. Տեղական հզոր հայկական համայնք
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ