User Tag List

Էջ 1 2-ից 12 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 168 հատից

Թեմա: Ի՜նչ տարիներ էին …(1991-1996)

Համակցված դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #1
    Բացակա
    Գրանցման ամսաթիվ
    04.05.2006
    Հասցե
    Երեվան
    Տարիք
    44
    Գրառումներ
    991
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Սլաք Ի՜նչ տարիներ էին …(1991-1996)

    Մեջբերում Sergey-ի խոսքերից
    3. Լավ ժամանակահատվածը - 1988-1996թ.
    Եթե դժվար չի չե՞ս ասի , թե 1991-1996թթ ի՞նչն էր հատկապես էդքան լավ:

    Ավելացվել է 2 րոպե անց
    Մեջբերում Sergey-ի խոսքերից
    1
    7. Քաղ. լավ գործիչը - Լևոն Տեր–Պետրոսյանը
    Իսկ Լ. Տ-Պ.-ի "փայլուն" գործիչ լինելը, մեեեծ հարցականի տակ է:

    Մոդերատորական: Թեման առանձնացվել է «Հայաստանի պատմության ամենա, ամենա իրադարձությունները» թեմայից:

  2. #2
    Մշտական անդամ Sergey-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.07.2006
    Գրառումներ
    244
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հայաստանի պատմության ամենա, ամենա իրադարձությունները

    Մեջբերում Մելիք-ի խոսքերից
    Եթե դժվար չի չե՞ս ասի , թե 1991-1996թթ ի՞նչն էր հատկապես էդքան լավ:[I]
    ՉԷ, դժվար չի։ Կար լեգիտիմ իշխանություն, 88-ի ոգին դեռ չէր մարել, երկիրը գնում էր դեպի ժաղովրդավարություն, որ մեկի վասալը չէինք, ինձ համար այսքանն էլ հերիք է։

    Մեջբերում Մելիք-ի խոսքերից
    Իսկ Լ. Տ-Պ.-ի "փայլուն" գործիչ լինելը, մեեեծ հարցականի տակ է:
    Ինձ համար այստեղ որևէ հարցական չկա։
    Վարվիր դիմացինիդ հետ այնպես, ինչպես կուզենայիր, որ վարվեն քեզ հետ։

  3. #3
    Բացակա
    Գրանցման ամսաթիվ
    04.05.2006
    Հասցե
    Երեվան
    Տարիք
    44
    Գրառումներ
    991
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հայաստանի պատմության ամենա, ամենա իրադարձությունները

    Մեջբերում Sergey-ի խոսքերից
    ՉԷ, դժվար չի։ Կար լեգիտիմ իշխանություն, 88-ի ոգին դեռ չէր մարել, երկիրը գնում էր դեպի ժաղովրդավարություն, որ մեկի վասալը չէինք, ինձ համար այսքանն էլ հերիք է։
    1991-ից գնում էինք դեպի էնպիսի ժողովրդավարություն , ինչպիսին ունենք այսօր, իսկ ժողովրդի ոգին սկսեց մարել միանգամից անկախությունից հետո, ու մենակ պատերազմն էր ինչ որ կերպ կանխում ոգու լիակատար անկումը:
    Իսկ, որ էդ թվերը էդքան լավ ժամանակներ էին կարելի կլինի համոզել էդ տարիներին դեռ չծնված մարդկանց միայն: Ես լավ եմ հիշում էդ տարիները:

  4. #4
    Մշտական անդամ Sergey-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.07.2006
    Գրառումներ
    244
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հայաստանի պատմության ամենա, ամենա իրադարձությունները

    Մեջբերում Մելիք-ի խոսքերից
    1991-ից գնում էինք դեպի էնպիսի ժողովրդավարություն , ինչպիսին ունենք այսօր, իսկ ժողովրդի ոգին սկսեց մարել միանգամից անկախությունից հետո, ու մենակ պատերազմն էր ինչ որ կերպ կանխում ոգու լիակատար անկումը:
    Իսկ, որ էդ թվերը էդքան լավ ժամանակներ էին կարելի կլինի համոզել էդ տարիներին դեռ չծնված մարդկանց միայն: Ես լավ եմ հիշում էդ տարիները:
    Այսօր ունենք այն, ինչի հիմքը դրվեց 95-ի ու 96-ի ընտրություններում։ Այդ տարիներին դեռ չծնված մարդկանց ոչինչ էլ չի լինի համոզել, նրանց արդեն 8 տարի է ամեն օր հեռուստատեսությամբ համոզում են, որ դրանք շատ վատ տարիներ էին։
    Վարվիր դիմացինիդ հետ այնպես, ինչպես կուզենայիր, որ վարվեն քեզ հետ։

  5. #5
    Բացակա
    Գրանցման ամսաթիվ
    04.05.2006
    Հասցե
    Երեվան
    Տարիք
    44
    Գրառումներ
    991
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հայաստանի պատմության ամենա, ամենա իրադարձությունները

    Մեջբերում Sergey-ի խոսքերից
    Այսօր ունենք այն, ինչի հիմքը դրվեց 95-ի ու 96-ի ընտրություններում։ Այդ տարիներին դեռ չծնված մարդկանց ոչինչ էլ չի լինի համոզել, նրանց արդեն 8 տարի է ամեն օր հեռուստատեսությամբ համոզում են, որ դրանք շատ վատ տարիներ էին։
    Բա դու ոնց ես ուզում ինձ համոզես, որ դրանք լավ տարներ էին, երբ ես շատ լավ հիշում եմ, թե հերս ոնց էր մեր տան գրքերը ծախում (ուրիշ ծախելու բան չեր մնացել), որ մի կտոր հաց առնի բերի տուն: Ու էդ տարիներին էր, որ հերս ու մեր ամբողջ գերդաստանի տղամարդիք, թողին իրանց ընտանիքներն ու գնացին արտասահման, որ էդ ըմտանիքները սոված չմնան:Հիմա եկել ինձ համոզում էս, որ դրանք լավ ու լուսաոր տարինե՞ր էին:
    Նենց որ եթե քո համար շատ լավ էլ ա եղել, ավելի լավ ա էդ մասին մի ասա, որովհետև էդ թվերին լավ էր նրանց համար, ովքեր թալանում էին երկիրն ու ուտում:

    ՀՀՇ-ական քարոզչությունն էսոր ավելի անբարոյական ա, քան էս անբարոյականների ցույց տված տնտեսական աճի ցուցանիշները:

  6. #6
    Մշտական անդամ Sergey-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.07.2006
    Գրառումներ
    244
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հայաստանի պատմության ամենա, ամենա իրադարձությունները

    Մեջբերում Մելիք-ի խոսքերից
    Բա դու ոնց ես ուզում ինձ համոզես, որ դրանք լավ տարներ էին, երբ ես շատ լավ հիշում եմ, թե հերս ոնց էր մեր տան գրքերը ծախում (ուրիշ ծախելու բան չեր մնացել), որ մի կտոր հաց առնի բերի տուն: Ու էդ տարիներին էր, որ հերս ու մեր ամբողջ գերդաստանի տղամարդիք, թողին իրանց ընտանիքներն ու գնացին արտասահման, որ էդ ըմտանիքները սոված չմնան:Հիմա եկել ինձ համոզում էս, որ դրանք լավ ու լուսաոր տարինե՞ր էին:
    Նենց որ եթե քո համար շատ լավ էլ ա եղել, ավելի լավ ա էդ մասին մի ասա, որովհետև էդ թվերին լավ էր նրանց համար, ովքեր թալանում էին երկիրն ու ուտում:

    ՀՀՇ-ական քարոզչությունն էսոր ավելի անբարոյական ա, քան էս անբարոյականների ցույց տված տնտեսական աճի ցուցանիշները:
    Քավ լիցի, ես որևէ մեկին համոզելու խնդիր չունեմ ու կարիք չկա կենցաղային արգումենտներ բերել։ Ինչ վերաբերում է թալանելուն, ճիշտ ես, ես ել եմ մասնակցել թալանին՝ հիմնականում մազութի։ Հիմա ինչ, ես է՞լ գրեմ, թե ինչ եմ արել ընկերներիս հետ այդ տարիներին։ Հավատա , որ հեչ տեղին չի լինի։
    Վերջին խմբագրող՝ Sergey: 09.11.2006, 07:54:
    Վարվիր դիմացինիդ հետ այնպես, ինչպես կուզենայիր, որ վարվեն քեզ հետ։

  7. #7
    Պատվավոր անդամ Marduk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    11.04.2006
    Գրառումներ
    969
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հայաստանի պատմության ամենա, ամենա իրադարձությունները

    Մեջբերում Sergey-ի խոսքերից
    Այսօր ունենք այն, ինչի հիմքը դրվեց 95-ի ու 96-ի ընտրություններում։ ։
    Այսինքն այն թվերին երբ նախագահ էր Լևոն Տեր-Պետրոսյանը: Ընտրակեղծիքների հիմքը այն տեսքով որ կա այսօր դրվեց 1995 թվին հիմնականում Վանո Սիրդաղյան կոչվող չգնահատված "հանճարի" կողմից: Այն ժամանակ էր երբ ստեղծվեցին արհեստածին կուսակցություններ ձայներ փախցնելու նպատակով: Օրինակ Շամիրամը: Այն ժամանակ էր որ սկսվեցին կիրառել լցոնումներ: 1996-ին էլ առաջի անգամ կիռարվեց սվիններով ոչ լեգիտիմ իշխանություն պահելը:
    Դրանից հետո ոչ մի նոր բան չի արվել: Թե Սերգեյ ձեր կարծիքով Լևոնը լեգիտիմ ընտրված էր 1996-ին: իսկ լավ կյանքի մասին այդ թվերին միայն կարող են հիշել նրանք ովքեր կամ եղել են վարչախմբի մեջ կամ առնչություն են ունեցել ալան-թալանին: մնացածները մթի մեջ նստած էին ......

  8. #8
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    22.11.2006
    Տարիք
    54
    Գրառումներ
    889
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ի՜նչ տարիներ էին …(1991-1996)

    Մեջբերում Մելիք-ի խոսքերից Նայել գրառումը
    Եթե դժվար չի չե՞ս ասի , թե 1991-1996թթ ի՞նչն էր հատկապես էդքան լավ: Իսկ Լ. Տ-Պ.-ի "փայլուն" գործիչ լինելը, մեեեծ հարցականի տակ է:
    Համաձայն եմ: Ցաւօք մոռանալու ընդունակ ենք:

  9. #9
    Բունտավշիկ Kuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.03.2008
    Գրառումներ
    8,349
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ի՜նչ տարիներ էին …(1991-1996)

    Էն ժամանակ վատ էր, բայց գոնե գիտենք, որ պատերազմ էր, իսկ հիմա ինչի՞ համար է վատ: էն ժամանակ ազգը զինվոր էր կորցնում, գոնե գիտեինք թշնամու դեմ պայքարելիս է զոհվել, իսկ հիմա ու՞մ դեմ պայքարելիս է զոհվում մեր զինվորը: Մի քանի օր առաջ բոլորս տեսանք թե ինչպես էին վարվում՝ հայրենիքի համար կյանքը վտանգած և առողջությունը վնասած երկրապահի հետ, արդյո՞ք դա մարդկային է: Արդյո՞ք դա հային վայել է: Մի՞թե նա այնպիսի հանցանք էր գործել, ինչի համար չարժեր հաշվի առնել նրա գործած սխրանքները:
    Եթե անզեն աչքով համեմատենք, իհարկե կասենք, որ հիմա ավելի լավ է, բայց մենք գիտենք մի շարք հանգամանքներ /պատերազմ, նորաստեղծ պետություն և այլն/, որոնք հաշվի առնելու դեպքում անպայման կնկատենք, որ այն ժամանակ վատ էր, հիմա՝ չափազա՛նց վատ է:
    Ճամփաները բոլոր դեպի մահ են տանում…

  10. #10
    Ուվալնյատ եղած Զինվոր-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.12.2007
    Հասցե
    Կազառմա
    Գրառումներ
    79
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ի՜նչ տարիներ էին …(1991-1996)

    Մեջբերում Kuk-ի խոսքերից Նայել գրառումը
    : Մի քանի օր առաջ բոլորս տեսանք թե ինչպես էին վարվում՝ հայրենիքի համար կյանքը վտանգած և առողջությունը վնասած երկրապահի հետ, արդյո՞ք դա մարդկային է: Արդյո՞ք դա հային վայել է: Մի՞թե նա այնպիսի հանցանք էր գործել, ինչի համար չարժեր հաշվի առնել նրա գործած սխրանքները:
    Եթե անզեն աչքով համեմատենք, իհարկե կասենք, որ հիմա ավելի լավ է, բայց մենք գիտենք մի շարք հանգամանքներ /պատերազմ, նորաստեղծ պետություն և այլն/, որոնք հաշվի առնելու դեպքում անպայման կնկատենք, որ այն ժամանակ վատ էր, հիմա՝ չափազա՛նց վատ է:
    Անցյալի համար խոնարհվում ենք, ներկայի սխալների համար պիտի խփենք: Լսել ես?? Լուսահոգի Ստալին պապին էր ասում: Ճիշտ ել ասում էր մարդը: Երեկ նայեցիք ձեր չսիրած հայլուրը: Ցույց եին տալիս Սասուն Միքայելյանի արսենալը: Եթե ես առաջ ել լսած չլինեի նման դեպքերի մասին, չէի հավատա:
    Ու հետո թեման որ կարդում էի, զարմանում եի:Եթե կարելի է, նորմալ բացատրեք, թե ինչն էր էդքան լավ: Հոտած միս ու ձու ուտելը, թե ձմեռը սառելը??? Մենակ թե չասեք պատերազմ էր, դժվար էր և այլն: Խելքը գլխին բան ասեք, որ հավատանք:
    Ինչ ասեմ? Տենց էլ պիտի լիներ

  11. #11
    Պատվավոր անդամ Աբելյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.05.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    36
    Գրառումներ
    5,055
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ի՜նչ տարիներ էին …(1991-1996)

    ժողովուրդ եկեք էտ տարիները մի համեմատեք հիմիկվա հետ

    Բոլոր ԽՍՀՄ երկրներն էլ անկախացումից հետո ճգնաժամեր տեսել են, իսկ մենք՝ առավել ևս պետք ա տենայինք, ու էն էլ ինչքան:
    1. Պատերազմ Ղարաբաղում (ես ինչքան գիտեմ 91-ին կյանքը համեմատաբար նորմալ ա եղել), ինչի պատճառով լույս տալիս էին մի քանի ժամ, իսկ Կիրովականում վախտ ա եղել համարյա մի ամիս լույս չենք ունեցել: Լույսը ծախում էին Վրաստանին, որ զենք ունենային: Հացը կարծեմ օրական պետք ա ուտեինք 250 գրամ: Համեմատության համար ասեմ, որ հայրենականի վախտ գերմանացի գերիներին օրը 300 գրամ էին տալի:
    2. Սպիտակի երկրաշարժ: Արդեն որոշ մարդիկ դրա մեջ ԼՏՊ-ին էլ են կասկածում даже: Ասում են՝ եկավ թե չէ, երկրաշարժ եղավ: Մարդկանց մի ահագին մասը անօթևան էր մնացել, ու էտ ճգնաժամային վիճակում հնարավոր չէր տներ սարքել իրանց համար:
    3. Մեծ ներգաղթ Ադրբեջանից: 80-ականներին Ադրբեջանում 200 հազարի կարգի հայ կար: 80-ականների վերջում ու 90-ականների սկզբում Ադրբեջանը համարյա հայաթափվեց: Տասնյակ հազարներով մարդիկ էին գալի Հայաստան, դե արի մի հատ էլ իրանց մասին հոգ տար:
    Թալանի մասին ասեմ, որ պատերազմի տարիներին բոլորն էլ թալանով են զբաղված, որ մարդավարի ապրեն: Բացի Լևոնից ու Վանոյից, թալանով էին զբաղված հասարակ մարդիկ: Շատերը լույս էին թալանում, շատերը ջուր, շատերը վառելիք, շատերը ծառ էին կտրում: Հետո պատերազմը վերջացավ: "Արցախը մենք պաշտպանեցինք...": Երկիրը կարծեմ տնտեսական աճ էլ գրանցեց էտ տարի, ինչը աննախադեպ բան էր էտ տարիներին նորանկախ երկրի համար: Հետո լույս էլ ունեցանք, ջուր էլ ունեցանք, ուտելիք էլ ունեցանք: Լևոնը մեզ ճգնաժամից կիսով չափ դուրս բերեց: Չի կարելի էտքան անշնորհակալ ըլնել պրեզիդենտի հանդեպ: Խի՞ ա էսօր ժողովուրդը բոլոր բացասական բաները ՀՀՇ-ի վզին բարդում, իսկ զարգացումը վերագրում Քոչարյանա-Սերժական ռեժիմին: Խի՞ ա անարդարությունների սկիզբը ՀՀՇ-ն դրել, իսկ սենց տեմպերով զարգացման սկիզբը՝ Ռոբերտ Քոչարյանը:
    Հա թալան կար, բան չունեմ ասելու, բայց ինչ-որ տեղ սպասելի թալան էր, իսկ էսօրվա "ժողովրդի անխնա կեղեքումը ու ազգային հարստության կուտակումը փոքրաթիվ անհատների ձեռքերում" ոչ մի բանով չի արդարացվում: Էն վախտ ջիպեր հազարից մեկ էին պատահում: Էն վախտ մարդիկ "հաստավիզ" բառը բառացի էին հասկանում: Էն վախտ կարգուկանոն կար ինչ-որ չափով: Էն վախտ "էլիտար շենքեր" չկային: Էն վախտ Սևանը մի քանի հոգու սեփականություն չէր, որ ով ինչ գին ուզեր, դներ, այլ "ամենքիս էր հավասար": Մի խոսքով, լավ տարիներ չէին, բայց ահագին լավ բաներ էլ կային, ու եթե էտ տեմպերով երկիրը առաջ գնար, էսօր 2 անգամ լավ կապրեինք: Էտ վախտ բոլոր քաղաքներն էլ հավասարաչափ զարգանում էին: Էսօ՞ր ինչ ա: Կիրովականը դատարկվել ա, Գյումրին դատարկվել ա, բոլորը գալիս են Երևան, Երևանից էլ՝ գնում արտասահման կամ՝ արդեն իմացաք ուր: Էն անկախ երկիրը, որ ժողովուրդը գուրգուրեց, բուժեց, մեծացրեց, շենացրեց 90-ականներին, էսօր քանդվում ա:
    Все люди - евреи, просто не все нашли смелость признаться.

  12. #12
    Բունտավշիկ Kuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.03.2008
    Գրառումներ
    8,349
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ի՜նչ տարիներ էին …(1991-1996)

    Մեջբերում Զինվոր-ի խոսքերից Նայել գրառումը
    Անցյալի համար խոնարհվում ենք, ներկայի սխալների համար պիտի խփենք: Լսել ես?? Լուսահոգի Ստալին պապին էր ասում: Ճիշտ ել ասում էր մարդը: Երեկ նայեցիք ձեր չսիրած հայլուրը: Ցույց եին տալիս Սասուն Միքայելյանի արսենալը: Եթե ես առաջ ել լսած չլինեի նման դեպքերի մասին, չէի հավատա:
    Ու հետո թեման որ կարդում էի, զարմանում եի:Եթե կարելի է, նորմալ բացատրեք, թե ինչն էր էդքան լավ: Հոտած միս ու ձու ուտելը, թե ձմեռը սառելը??? Մենակ թե չասեք պատերազմ էր, դժվար էր և այլն: Խելքը գլխին բան ասեք, որ հավատանք:
    Ի՞նչա վախեցել ե՞ս Սասուն Միքայելյանի արսենալից: Բա էտ հո նորություն չի: Դու էտ պետքա իմանայիր: Մի՞թե էդքան դժվարա հասկանալը, որ էդ մարդը առանց շահի պատրաստա եղել իրա կյանքը զոհի Հայրենիքի համար, խի եդքանից հետո պետքա ինչ որ մի բամբակների մեջ ապրած, տականք ոստիկան կարողանա իրան ասի էդ զենքը մի պահի՞, չի կարա, ու էսքան ժամանակ չեն էլ կարողացել, որտեվ գիտեին , տենց բան ասելու դեպքում ետ ամբողջ արսենալը լենքով ուր կմտներ: Ասեմ, որ ես բացարձակապես հայրենասեր չեմ, բայց չափազանց բարձր եմ գնահատում երկրապահի արած հայրենասիրական արարքը:
    Էդ որ ասում եք ինչի էր 90-ականներին վատ, բա չեք մտածու՞մ, հիմա խի՞ա վատ: «Բեզպրիդելա» տիրում ամբողջ երկրում, նաև մայրաքաղաքում: Ոչ թե նաև մայրաքաղաքում, այլ առավել ևս մայրաքաղաքում: Ո՞վա պատասխան տալու էս ամեն ինչի համար: Հիմա գոնե Լևոնը եկելա, ինքը պատասխան կտա 90-ականների համար, իսկ սրանք որ գնացին, կորելու են, չեն գա էլ: Բանտից փախած հանցագործը, եթե գիտի իրան չեն կարող գտնել, ետ չի գա դատարան:
    Ճամփաները բոլոր դեպի մահ են տանում…

  13. #13
    չկամ ... Empty`Tears-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.02.2008
    Գրառումներ
    888
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ի՜նչ տարիներ էին …(1991-1996)

    Եթե դժվար չի չե՞ս ասի , թե 1991-1996թթ ի՞նչն էր հատկապես էդքան լավ:
    Ի՜նչ տարիներ էին է՜՜, մանկապարտեզ, հետո դպրոց..
    Sometimes one pays most for the things one gets for nothing ...

  14. #14
    Ուվալնյատ եղած Զինվոր-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.12.2007
    Հասցե
    Կազառմա
    Գրառումներ
    79
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ի՜նչ տարիներ էին …(1991-1996)

    Մեջբերում Kuk-ի խոսքերից Նայել գրառումը
    Ի՞նչա վախեցել ե՞ս Սասուն Միքայելյանի արսենալից: Բա էտ հո նորություն չի: Դու էտ պետքա իմանայիր: Մի՞թե էդքան դժվարա հասկանալը, որ էդ մարդը առանց շահի պատրաստա եղել իրա կյանքը զոհի Հայրենիքի համար, խի եդքանից հետո պետքա ինչ որ մի բամբակների մեջ ապրած, տականք ոստիկան կարողանա իրան ասի էդ զենքը մի պահի՞, չի կարա, ու էսքան ժամանակ չեն էլ կարողացել, որտեվ գիտեին , տենց բան ասելու դեպքում ետ ամբողջ արսենալը լենքով ուր կմտներ: Ասեմ, որ ես բացարձակապես հայրենասեր չեմ, բայց չափազանց բարձր եմ գնահատում երկրապահի արած հայրենասիրական արարքը:
    Էդ որ ասում եք ինչի էր 90-ականներին վատ, բա չեք մտածու՞մ, հիմա խի՞ա վատ: «Բեզպրիդելա» տիրում ամբողջ երկրում, նաև մայրաքաղաքում: Ոչ թե նաև մայրաքաղաքում, այլ առավել ևս մայրաքաղաքում: Ո՞վա պատասխան տալու էս ամեն ինչի համար: Հիմա գոնե Լևոնը եկելա, ինքը պատասխան կտա 90-ականների համար, իսկ սրանք որ գնացին, կորելու են, չեն գա էլ: Բանտից փախած հանցագործը, եթե գիտի իրան չեն կարող գտնել, ետ չի գա դատարան:
    Ես չեմ վախենում: ուղղակի բեսամտ զարմացած եմ քո պատասխանի տրամաբանությունից:Եթե էդ գծով պատասխանելու լինեմ, կասեմ, հա ինչ ա եղել, Քոչարյանից խի եք դժգոհ: Մարդը մի քիչ Լևոնից հետո պուճուրիկ, անմեղ թալան արեց, մի քիչ բեսպրեդել, հա, ինչ հո աշխարհը չի քանդվել, մի 2 հոգու խփեց, մեծ բան ա?? Կոռուպցիան, Լևոնից հետո նույն տեմպերով գնում ա, հետո ինչ???? Եվ այլն և այլն:
    Էդ գիտես ինչի ա նման?? Գյումրու քաղաքապետին հարցրին թե ոնց ա որ տղեդ ավտոմատ ա ունեցել, ասեց հա ինչ, մի հատ մաշած ավտոմատ եր ելի, ինչ եք ուզում??
    Նույնն ել ստեղ ա:
    Համ ել կարելի ա հարցնել, ինչի ես քեզ ոչ հայրենասեր համարում:Ու եթե հայրենասեր չես, որն ա քո կարգավիճակը?? Թշնամի??
    Ինչ ասեմ? Տենց էլ պիտի լիներ

  15. #15
    Բացակա
    Գրանցման ամսաթիվ
    04.05.2006
    Հասցե
    Երեվան
    Տարիք
    44
    Գրառումներ
    991
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ի՜նչ տարիներ էին …(1991-1996)

    Մեջբերում Kuk-ի խոսքերից Նայել գրառումը
    տականք ոստիկան կարողանա իրան ասի էդ զենքը մի պահի՞, չի կարա, ու էսքան ժամանակ չեն էլ կարողացել, որտեվ գիտեին , տենց բան ասելու դեպքում ետ ամբողջ արսենալը լենքով ուր կմտներ:
    Կրիմինալից ես խոսում, էս նշածդ կրիմինալ չի՞:
    Եթե քեզ մեծերը պատմել են, էն վախտվա մասին, ուրեմն հեչ լավ չեն պատմել, որովհետև գոնե պիտի բացատրած լինեին, թե էդ նշածդ բեզպրեդելշիկները երբ ու ոնց դառան բեզպրեդելշիկ:

    Իսկ էս մասը վաբշե բոց էր.
    Հիմա գոնե Լևոնը եկելա, ինքը պատասխան կտա 90-ականների համար

    Գոնե ձևի համար մի հատ ներողություն չլսանք: Ցինիկությամբ ժողովրդին խաբելուն սովոր են:

    Սրան էլ անդրադառնամ.
    Կամ երբ մի հատ ոստիկանիկ կարա մեկի տված «պռախոդով» քո ասածի նման մի քանի ջահելների հավաքի ու տանի քաղմաս, էտ կրիմինալ չի՞: Հիմա չկա՞ տենց բաներ:
    Չէ, հիմա տենց բան չի լինում, որ հենց ընենց մլիցեքը հելնեն ու ում տենան փողոցում հավաքեն, որովհետեվ հիմա ամեն մկին բռնելուց "գուսանները" մի նոր "Ողբ Հայաստանի" են հորինում, ուր մնաց հիմա նենց բաներ անեն, ոնց որ 90-ականներին էին անում:

Էջ 1 2-ից 12 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Բաժանումից տարիներ անց
    Հեղինակ՝ Nano2585, բաժին` Սեր, զգացմունքներ, ռոմանտիկա
    Գրառումներ: 13
    Վերջինը: 18.05.2010, 23:02
  2. Տարիներ հետո քեզ տեսա նորից....
    Հեղինակ՝ Lady-In-Red, բաժին` Սեր, զգացմունքներ, ռոմանտիկա
    Գրառումներ: 38
    Վերջինը: 23.07.2008, 13:39
  3. 1996 թիվ, մեր գնահատականը
    Հեղինակ՝ Marduk, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 36
    Վերջինը: 13.04.2008, 13:52

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •