Չինաստանում եթե լավ են ապրում, ապա ինչի՞ են չինացիք հայերի պես թափառում աշխարհով մեկ:
Իսկ սովետի ժամանակվա բարեկեցության մասին էլ ասեմ, որ դա խաբկանք է: Մի քանի կաշառակերներ լեգենդներ են պատմում սովետի բարեկեցության մասին:
.....
Մի պատում Շիրազի կյանքից:
Մի օր անցնելով պրոսպեկտի "ֆիրմեննի" խանութի մոտով , և այնտեղ տեսնելով մարդկանց սովորական դարձած կիլոմետրանոց հերթը սառած /են ժամանակ միսը վաճառում էիր միայն յոթը տարի սառցարանում պահելուց հետո/ մսի համար, Շիրազը ասել է.
- Հիմա դո՞ւք եք ես մսին ուտելու, թե՞ էտ միսը ձեզ:
.......
Սուտ է:
Այն ժամանակվա լավագույն ինժեները ստանում էր սովորաբար 150-200 դոլարին համարժեք ռուբլի, որով դեռ հլա դեռ պետք է ուտելիք հայթայթեր:
Իսկ դա հավատա, որ էնքան էլ հեշտ բան չէր: Դրա համար պետք է ունենայիր լավ ծանոթներ մթերային խանութուն: Մի հատ քսմսված "կովի " պետք է կզած մոտենայիր, որ նա եթե ցանկանար, քեզ "տակից"ուտելիք ծախեր:
Սրանից ավելի նվաստացուցիչ բան արժանապատիվ մարդու համար դժվար է պատկերացնել:
Իսկ դու ասում ես բարեկեցիկ կյանք...
Մի հատ քեզ պատկերացրու հիմա, մի անկապ բուդկչու մոտ կզած, քո իսկ փողով ապրանք մուրալիս, հետո կխոսանք:
Էջանիշներ