User Tag List

Էջ 1 12-ից 1234511 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 168 հատից

Թեմա: Ի՜նչ տարիներ էին …(1991-1996)

  1. #1
    Բացակա
    Գրանցման ամսաթիվ
    04.05.2006
    Հասցե
    Երեվան
    Տարիք
    44
    Գրառումներ
    991
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Սլաք Ի՜նչ տարիներ էին …(1991-1996)

    Մեջբերում Sergey-ի խոսքերից
    3. Լավ ժամանակահատվածը - 1988-1996թ.
    Եթե դժվար չի չե՞ս ասի , թե 1991-1996թթ ի՞նչն էր հատկապես էդքան լավ:

    Ավելացվել է 2 րոպե անց
    Մեջբերում Sergey-ի խոսքերից
    1
    7. Քաղ. լավ գործիչը - Լևոն Տեր–Պետրոսյանը
    Իսկ Լ. Տ-Պ.-ի "փայլուն" գործիչ լինելը, մեեեծ հարցականի տակ է:

    Մոդերատորական: Թեման առանձնացվել է «Հայաստանի պատմության ամենա, ամենա իրադարձությունները» թեմայից:

  2. #2
    Մշտական անդամ Sergey-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.07.2006
    Գրառումներ
    244
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հայաստանի պատմության ամենա, ամենա իրադարձությունները

    Մեջբերում Մելիք-ի խոսքերից
    Եթե դժվար չի չե՞ս ասի , թե 1991-1996թթ ի՞նչն էր հատկապես էդքան լավ:[I]
    ՉԷ, դժվար չի։ Կար լեգիտիմ իշխանություն, 88-ի ոգին դեռ չէր մարել, երկիրը գնում էր դեպի ժաղովրդավարություն, որ մեկի վասալը չէինք, ինձ համար այսքանն էլ հերիք է։

    Մեջբերում Մելիք-ի խոսքերից
    Իսկ Լ. Տ-Պ.-ի "փայլուն" գործիչ լինելը, մեեեծ հարցականի տակ է:
    Ինձ համար այստեղ որևէ հարցական չկա։
    Վարվիր դիմացինիդ հետ այնպես, ինչպես կուզենայիր, որ վարվեն քեզ հետ։

  3. #3
    Բացակա
    Գրանցման ամսաթիվ
    04.05.2006
    Հասցե
    Երեվան
    Տարիք
    44
    Գրառումներ
    991
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հայաստանի պատմության ամենա, ամենա իրադարձությունները

    Մեջբերում Sergey-ի խոսքերից
    ՉԷ, դժվար չի։ Կար լեգիտիմ իշխանություն, 88-ի ոգին դեռ չէր մարել, երկիրը գնում էր դեպի ժաղովրդավարություն, որ մեկի վասալը չէինք, ինձ համար այսքանն էլ հերիք է։
    1991-ից գնում էինք դեպի էնպիսի ժողովրդավարություն , ինչպիսին ունենք այսօր, իսկ ժողովրդի ոգին սկսեց մարել միանգամից անկախությունից հետո, ու մենակ պատերազմն էր ինչ որ կերպ կանխում ոգու լիակատար անկումը:
    Իսկ, որ էդ թվերը էդքան լավ ժամանակներ էին կարելի կլինի համոզել էդ տարիներին դեռ չծնված մարդկանց միայն: Ես լավ եմ հիշում էդ տարիները:

  4. #4
    Մշտական անդամ Sergey-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.07.2006
    Գրառումներ
    244
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հայաստանի պատմության ամենա, ամենա իրադարձությունները

    Մեջբերում Մելիք-ի խոսքերից
    1991-ից գնում էինք դեպի էնպիսի ժողովրդավարություն , ինչպիսին ունենք այսօր, իսկ ժողովրդի ոգին սկսեց մարել միանգամից անկախությունից հետո, ու մենակ պատերազմն էր ինչ որ կերպ կանխում ոգու լիակատար անկումը:
    Իսկ, որ էդ թվերը էդքան լավ ժամանակներ էին կարելի կլինի համոզել էդ տարիներին դեռ չծնված մարդկանց միայն: Ես լավ եմ հիշում էդ տարիները:
    Այսօր ունենք այն, ինչի հիմքը դրվեց 95-ի ու 96-ի ընտրություններում։ Այդ տարիներին դեռ չծնված մարդկանց ոչինչ էլ չի լինի համոզել, նրանց արդեն 8 տարի է ամեն օր հեռուստատեսությամբ համոզում են, որ դրանք շատ վատ տարիներ էին։
    Վարվիր դիմացինիդ հետ այնպես, ինչպես կուզենայիր, որ վարվեն քեզ հետ։

  5. #5
    Բացակա
    Գրանցման ամսաթիվ
    04.05.2006
    Հասցե
    Երեվան
    Տարիք
    44
    Գրառումներ
    991
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հայաստանի պատմության ամենա, ամենա իրադարձությունները

    Մեջբերում Sergey-ի խոսքերից
    Այսօր ունենք այն, ինչի հիմքը դրվեց 95-ի ու 96-ի ընտրություններում։ Այդ տարիներին դեռ չծնված մարդկանց ոչինչ էլ չի լինի համոզել, նրանց արդեն 8 տարի է ամեն օր հեռուստատեսությամբ համոզում են, որ դրանք շատ վատ տարիներ էին։
    Բա դու ոնց ես ուզում ինձ համոզես, որ դրանք լավ տարներ էին, երբ ես շատ լավ հիշում եմ, թե հերս ոնց էր մեր տան գրքերը ծախում (ուրիշ ծախելու բան չեր մնացել), որ մի կտոր հաց առնի բերի տուն: Ու էդ տարիներին էր, որ հերս ու մեր ամբողջ գերդաստանի տղամարդիք, թողին իրանց ընտանիքներն ու գնացին արտասահման, որ էդ ըմտանիքները սոված չմնան:Հիմա եկել ինձ համոզում էս, որ դրանք լավ ու լուսաոր տարինե՞ր էին:
    Նենց որ եթե քո համար շատ լավ էլ ա եղել, ավելի լավ ա էդ մասին մի ասա, որովհետև էդ թվերին լավ էր նրանց համար, ովքեր թալանում էին երկիրն ու ուտում:

    ՀՀՇ-ական քարոզչությունն էսոր ավելի անբարոյական ա, քան էս անբարոյականների ցույց տված տնտեսական աճի ցուցանիշները:

  6. #6
    Պատվավոր անդամ Marduk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    11.04.2006
    Գրառումներ
    969
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հայաստանի պատմության ամենա, ամենա իրադարձությունները

    Մեջբերում Sergey-ի խոսքերից
    Այսօր ունենք այն, ինչի հիմքը դրվեց 95-ի ու 96-ի ընտրություններում։ ։
    Այսինքն այն թվերին երբ նախագահ էր Լևոն Տեր-Պետրոսյանը: Ընտրակեղծիքների հիմքը այն տեսքով որ կա այսօր դրվեց 1995 թվին հիմնականում Վանո Սիրդաղյան կոչվող չգնահատված "հանճարի" կողմից: Այն ժամանակ էր երբ ստեղծվեցին արհեստածին կուսակցություններ ձայներ փախցնելու նպատակով: Օրինակ Շամիրամը: Այն ժամանակ էր որ սկսվեցին կիրառել լցոնումներ: 1996-ին էլ առաջի անգամ կիռարվեց սվիններով ոչ լեգիտիմ իշխանություն պահելը:
    Դրանից հետո ոչ մի նոր բան չի արվել: Թե Սերգեյ ձեր կարծիքով Լևոնը լեգիտիմ ընտրված էր 1996-ին: իսկ լավ կյանքի մասին այդ թվերին միայն կարող են հիշել նրանք ովքեր կամ եղել են վարչախմբի մեջ կամ առնչություն են ունեցել ալան-թալանին: մնացածները մթի մեջ նստած էին ......

  7. #7
    Պատվավոր անդամ kiki-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    24.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    42
    Գրառումներ
    1,217
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    տեստ

    իսկ էդ տարիները ինձ համար էլ լավը չեմ կարող համարել, չնայած ընտանիքս էն ամենաահավոր տարիներին հորս շնորհիվ գոնե կյանքի համար մինիմումով ապահովված էր ՝ սոված չէինք, հագնելու բան կար, տաք էր տունը, (չնայած մեզ համար էլ հեշտ չէր , նամանավանդ էն բանից հետո որ ամեն ինչ թողել ու եկել էինք Հայաստան էն դեպքում որ բոլորը գնում էին ) բայց ես էնպիսի բաներ եմ տեսել այդ տարիներին երեխա ժամանակ , որ ոչ մեկին չեմ ցանկանա : երեխան պիտի խաղա ավազների մեջ, ինչպես ես փոքր տարիքում, պետք է խաղալիքով խաղա, այլ ոչ թէ հրացանով ու պատրոնով, պիտի գնա դպրոց ու կենդանի հետ գա, այլ ոչ թե պատուհանից եկած հրացանի գնդակով մահանա դպրոցական նստարանին , կամ էլ պատուհանի ապակին վրան լցվի ու կտրի բոլոր երակները ... ու անգամ եթե ես ունեի ամեն ինչ ինչ որ պետք էր գոնե նորմալ կյանքի համար, բայց տեսնում էի ինչ ա կատարվում կողքս ... ու ինչ որ տեղ ուրախ էլ եմ որ տեսել եմ և' հիանալի մանկություն , և' այն ինչ կար էդ տարիներին Հայաստանում , որովհետև հենց էդ տարիներին եմ ես ձևավորվել որպես մարդ ու էդ տարիներին տեսածի ու զգացածի շնորհիվ եմ էն, ինչ կամ հիմա ... եթե մնայինք Ռուսաստանում ու էդ ամենավատը ես այստեղ տեսած չլինեի, հնարավոր է լինեի ուրիշ մարդ ...
    ու ես էլ ասեմ, որ չեմ կարողանում հասկանալ էդ ատրիների լավը ո՞րն էր ... ես ինքս հիշում եմ որ ժողովուրդը արդեն հոգնել էր ամեն ինչիղ, զզվել էր պատերազմից...ի՞նչ անկախություն, ի՞նչ գաղափարներ, եթե երեխադ մահանում է ցրտից, դրսում էլ անգամ փայտի կտոր փաղացում չկա որ բերես վառես, կամ մի հացի կտոր չկա որ ուտի ... հնարավորա հիմա զուտ հիմար խոսքեր լինեն սրանք , բայց ես որ հիշում եմ էդ ծերերին որ աղբամանից հացի կտորներ էին ուզում գտնել , որ չկար էլ , մարմնովս սարսուռա անցնում , ու ես երեխա երեխա նստած իրանց էի նայում ու լացում , ու էդ տարներրը ես լա՞վ համարեմ...չէ , կներես , բայց չեմ կարող ...
    էլ չեմ խոսում նրա մասին որ հայրս էդ տարիներին սննդամթերքով հարյուրավոր մեքենաների կալլոնաներ էր բերում ժողովրդի համար, անգամ իր կյանքի գնով ... ու մայրս էլ ամեն օր սպասելով լաց էր լինում , ու սպասում որ ողջ վերադառնա տուն ...

    ոֆ ... էլի չստացվեց էլի մի երկու տող գրելը ... լավ վերջացրեցի ...
    նշեք ինձ ապրելու համար գեթ մի նպատակ ...

  8. #8
    Անդամության թեկնածու
    Գրանցման ամսաթիվ
    09.10.2006
    Գրառումներ
    1
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ի՜նչ տարիներ էին …(1991-1996)

    Tarinern inch xosq djvar ein, bayc... ka mi mec bayc. Yuraqanchyur arajnord ayd tarinerin (ancumayin shrjan i nkati unem) djvar karoxanar aveli lav dzevov karavarel qan hargarjan Levon Ter Petrosyan@. Isk inch veraberum e ays Tatptukneri (Serj-Qocharyanakan) rejimin, hastat sranic vat tariner Hayastann ir patmutyan mej chi unecel. Chist ev texin xosq ka (Minchev chga etin@ chi hishvi arajin@). Isk hima pahn e hishelu ev het hravirelu arajinin.

    Մոդերատորական: Ծանոթացեք ակումբի օրենսդրությանը։ Մասնավորապես ֆորումում չեն ողջունվում լատիներեն տառերով հայերեն գրառումները:
    Եթե ինչ-որ պատճառով հայերեն մեքենագրելու հետ կապված դժվարություններ կան, ապա կարող եք օգտագործել ֆորումում ներդրված հայերեն մեքենագրման համակարգը, Տրանսլիտի ձևափոխիչը կամ կարդացեք «Ինչպե՞ս գրել հայերեն» թեման :

  9. #9
    Մշտական անդամ Sergey-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.07.2006
    Գրառումներ
    244
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հայաստանի պատմության ամենա, ամենա իրադարձությունները

    Մեջբերում Մելիք-ի խոսքերից
    Բա դու ոնց ես ուզում ինձ համոզես, որ դրանք լավ տարներ էին, երբ ես շատ լավ հիշում եմ, թե հերս ոնց էր մեր տան գրքերը ծախում (ուրիշ ծախելու բան չեր մնացել), որ մի կտոր հաց առնի բերի տուն: Ու էդ տարիներին էր, որ հերս ու մեր ամբողջ գերդաստանի տղամարդիք, թողին իրանց ընտանիքներն ու գնացին արտասահման, որ էդ ըմտանիքները սոված չմնան:Հիմա եկել ինձ համոզում էս, որ դրանք լավ ու լուսաոր տարինե՞ր էին:
    Նենց որ եթե քո համար շատ լավ էլ ա եղել, ավելի լավ ա էդ մասին մի ասա, որովհետև էդ թվերին լավ էր նրանց համար, ովքեր թալանում էին երկիրն ու ուտում:

    ՀՀՇ-ական քարոզչությունն էսոր ավելի անբարոյական ա, քան էս անբարոյականների ցույց տված տնտեսական աճի ցուցանիշները:
    Քավ լիցի, ես որևէ մեկին համոզելու խնդիր չունեմ ու կարիք չկա կենցաղային արգումենտներ բերել։ Ինչ վերաբերում է թալանելուն, ճիշտ ես, ես ել եմ մասնակցել թալանին՝ հիմնականում մազութի։ Հիմա ինչ, ես է՞լ գրեմ, թե ինչ եմ արել ընկերներիս հետ այդ տարիներին։ Հավատա , որ հեչ տեղին չի լինի։
    Վերջին խմբագրող՝ Sergey: 09.11.2006, 07:54:
    Վարվիր դիմացինիդ հետ այնպես, ինչպես կուզենայիր, որ վարվեն քեզ հետ։

  10. #10
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,581
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հայաստանի պատմության ամենա, ամենա իրադարձությունները

    Իսկ ես այդ տարիներին շատ փոքր եմ եղել, բայց դա չի խանգարում, որ ոչինչ չհիշեմ: Անկասկած, դրանք իմ կյանքի ամենավատ տարիներն էին: Ես այդ շրջանում եմ դպրոց գնացել: Հիշում եմ՝ նստում էինք ցուրտ դասարանում, 7-8 տարեկան երեխաներով կռիվ անում, թե ով պետք է չտաքացնող, հանգող վառարանի մոտ նստի:
    Տանը ուտելու բան չկար: Երբեմն-երբեմն հաց էր հայտնվում, որը քարից էլ կոշտ էր: Մայրս մի անգամ պոմիդորի տերևներ էր պոկել, բերել, որ եփի: Նրա ստացած ցածր աշխատավարձը մի շաբաթ էլ չէր հերիքում:
    Երբ մութն ընկնում էր, պառկում էինք քնելու, որպեսզի վառելիք խնայենք: Ես էդ ամենը չեմ մոռանա:
    Ճիշտ է՝ այն ժամանակ չկար այն աստիճանի քաղաքական անբարոյականություն, ինչպիսին որ հիմա կա, բայց այսօրվա հիմքերը դեռ այն ժամանակ են դրվել:

  11. #11
    Բացակա
    Գրանցման ամսաթիվ
    04.05.2006
    Հասցե
    Երեվան
    Տարիք
    44
    Գրառումներ
    991
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ի՜նչ տարիներ էին …(1991-1996)

    Մեջբերում DAD-777-ի խոսքերից
    Isk hima pahn e hishelu ev het hravirelu arajinin.
    Իզուր մի՛ երազեք, հարգելիներս: Էդ "երանելի" տարիները էլ հետ չեն գալու:
    Էդ առաջինին էլ շատ լավ ենք հիշում. գիտեք, որ ժողովրդական բանահյուսությունը ճշգրիտ արտահայտում ա իրավիճակը, ուրեմն մի անեկդոտ պատմեմ պարոն Լ.Տ-Պ.-ի մասին.

    Տեր-Պետրոսյանը գնում ա սատանայի մոտ ու ասում.
    - Մեծ ախպեր, ո՞նց անեմ, որ էս ժողովուրդը վերանա:
    Սատանան ասում ա.
    -Ոչ մեկին աշխատավարձ, թոշակ մի տուր, կկոտորվեն կգնան:
    -Էս ահագին ժամանակ ա չեմ տալիս, չի օգնում:
    -Լույսը-մույսը կտրի ցրտից կմեռնեն:
    -Ջուրն էլ հետն եմ կտրել չեն մեռնում:
    Էլի մի քանի տարբերակներ ա առաջարկում սատանան, Լևոնը, թե փորձել եմ, չի օգնում:Վերջը Էս սատանան ասում ա՝ դե ես ուրիշ ձև չգիտեմ:
    Մեկ էլ Լևոնը, թե.
    -Հլը մի բան եմ մտածել, տես գլուխ կգա՞ ,-ու մոտենալով ինչ որ բան ա ասում սատանի ականջին:
    Սատանան ի պատասխան.
    -Լևոն… բայց… դու ի՜նչ բ..ի տղան ես…

  12. #12
    Պատվավոր անդամ kiki-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    24.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    42
    Գրառումներ
    1,217
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հայաստանի պատմության ամենա, ամենա իրադարձությունները

    Isk inch veraberum e ays Tatptukneri (Serj-Qocharyanakan) rejimin, hastat sranic vat tariner Hayastann ir patmutyan mej chi unecel.
    երբեմն զարմանում եմ հայերի ամեն ինչում միայն վատը տեսնլու ու վատից խոսելու վրա, լուրջ եմ ասում ...
    հիմա համեմատե՞մ ...
    սրանից վատ տարիներ չի՞ եղել Հայաստանում ասում ես ... հիմա, որ լույս կա, ջուր կա, գազ կա, հաց կա, տնտեսություն քիչ թե շատ ունես, այ օրինակ քո հայկական սննդամթերքն ես ուտում, թող մի քիչ էլ թանկա, կամ էլ անորակ, չնայած ինքս համաձայն չեմ, հիմա, որ շրջում ես քաղաքով ու հայ երիտասարդների խայտաբղետ հագուստնեիրն նայում ու մտածում , որ եվրոպացիները կերազեին այսքան հագուստ իրենց պահարանում ունենալ, հիմա, որ բոլոր փողոցները քիչ թե շատ անցանելի են, որ բոլորի տներում քիչ թե շատ տաք է, հիմա, էրբ լույսը մի ժամ սարքելու համար անջատում են, բողոքում ենք, հիմա՞ է վատ ...
    դե իհարկե, էն ժամանակ ավելի լավ էր,երբ լույսը մի ժամ էր լինում ու կանայք վազում էինա այս սենյակից այն կողմ չհասցնելով ոչինչ, դրա համար էլ էդքան նիհար էին, բա լավ էր, էլ ի՞նչ դիետա ի՞նչ բան, բոլորս ազգովի նստած էինք դիետայի վրա, ռեցեպտով էինք հաց ստանում, ես ինքս երեխա ժամանակ կանգնում էի էդ հացի հերթերին, ու իմ մանկական հոգեբանությունը չէր կարողանում հասկանալ, ինչպես կարող են մարդուն ստիպել միայն 25 գրամ հաց ուտել , ախր կարողա մի քիչ շատ է ուզում, դե հետո մի երկու ամսով մեծանալով հասկացա ամեն ինչ, դե էն ժամաանկ շատ շուտ էինք մեծանում ՝ օր օրի ... էն տարիներն էր լավը, որ դպրոց գնալ չէինք ուզում ՝ ցուրտ էր, նորմալ դաս միևնույն է չէինք անելու ... հիմա բողոքում են ինչու է իմ սերունդը էսքան ներվայն ու դգետ, ու մոռանում են թե էդ սերունդը որ տարիներին է դպրոց գնացել, ու եթե հիմա լավ մասնագետներ ունենք իմ տարիքի, միայն Աստծուն շնորհակալ պիտի լինենք, ու հիմա ինձ չասեք թե դա երեխայից է գալիս, կարող եմ երկար զրուցել, պատմել ու ապացուցել, որ էդպես չի ...
    դե էն ժամանակ էր լավ, որ գազը միայն նոր տարուն կար ՝ խոզի բուդն եփելու համար, չնայած ոչ բոլորն ունեին , ու ես ինքս չէի հասկանում, ինչու՞ է այդքան մեծ կարևորություն ստացել այդ "զարդը" մեր ամանօրյա սեղանին ...
    բա մի գաթան ու նապոլյոնը մայրիկերը պիտի մի շաբաթ առաջ սկսեին մոմի լույսի տակ միայն, իսկ երեխաների զբաղմունքը լոտո խաղալն էր ՝ նույն այդ մոմի լույսի տակ, որ նյարդերի վրա էր ազդում , հետո էլ ասում են էս ժաղովուրդը ինչու է էս անկապ լոտոներն առնում էսքան ...
    մի խոսքով էն տարիներին էր լավ, որ պապիկը թոռնիկի ձեռքը այօրվա նման բռնած այգով շրջելու փոխարեն սահնակով ծառի ճյուղեր էր քարշ տալիս հազիվ, որ այդ թոռնիկը չմահանա ցրտից՝ իր փայտի վառարանի վրա եփած խավիծը մի քանի ադյալների տակ փաթափված ուտելով..
    դե իհարկե էն ժամանակ այօրվանից վատ լինել չի կարող ... այսօ՜ր ուր, էն ժամանա՜կ ուր ... հիմա ամենավատ տարիներն են, հիամ ի՞նչ կա որ ... ինչի սրանից վատ տարիներ Հայսատանը իր կյանքում տեսե՞լ է ... իհարե ոչ ...
    ծիծաղելի է հարգելիներս, պարզապես ծիծաղելի ... մի արտահայտություն գրելուց առաջ, գոնե կարդացեք մեկ մեկ ...
    նշեք ինձ ապրելու համար գեթ մի նպատակ ...

  13. #13
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    25.04.2006
    Գրառումներ
    5,527
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ի՜նչ տարիներ էին …(1991-1996)

    կիկի

    Չեմ ուզում ճորոմ խոսքեր ասեմ (չեմ սիրում) , բայց ստիպված եմ ասել;
    Են թվերին ես ինձ զգում եի ԱԶԱՏ ,
    ԱԶԱՏ (բայց սոված, ցուրտ և այլն) ԵՐԿՐԻ քաղաքացի ; Դա իմ համար ամենամեծ արժեքն է; Մնացածը երկրորդական են;

    Հիմա չկա էտ ազատուտյունը…Ոչ մարդն է ազատ, և ոչ էլ մեր երկիրը; (կամ այն ոտնահարվում է ամեն քայլափոխին);
    Սա որոշ մարդկանց համար անընդունելի է (օրինակ ես), ու էտ մարդիկ մտածում են -ավելի լավ է սոված և ցուրտ, քան կուշտ և տաք, բայց իրավազուրկ;

    Իսկ սարսափ ֆիլմերից լիքը տեսարաններ կարող եմ եվ ես պատմել:
    Օրինակ երկու անգամ առաոտյան ժամը 5-ին հացի գնալուց շները քիչ էր մնում ինձ ուտեին

  14. #14
    Բացակա
    Գրանցման ամսաթիվ
    04.05.2006
    Հասցե
    Երեվան
    Տարիք
    44
    Գրառումներ
    991
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ի՜նչ տարիներ էին …(1991-1996)

    Մեջբերում dvgray-ի խոսքերից
    Չեմ ուզում ճորոմ խոսքեր ասեմ (չեմ սիրում) , բայց ստիպված եմ ասել;
    Են թվերին ես ինձ զգում եի ԱԶԱՏ ,
    ԱԶԱՏ (բայց սոված, ցուրտ և այլն) ԵՐԿՐԻ քաղաքացի ; Դա իմ համար ամենամեծ արժեքն է; Մնացածը երկրորդական են;
    Էն թվերի ազատությունի՞ց ես ուզում խոսել, խոսե՛նք: Էլի կոնկրետ իմ տեսածից ասեմ, լսածից չասեմ: Նույն էդ թվերին էր , որ Վանոյի "պռախոդ" կերած միլպետներն ու վարչության պետերը Եղեգնաձորում, երբ ինչ որ դեպք էր պատահում, կարաին ուղղակի փողոցից ջահելությանը (ով պատահեր) հավաքեին ու լցնեին քաղմաս, պատճառաբանությամբ, թե ոնց չլին մեկը "կուրսի կլնի" (մեթդների մասին էլ ասե՞մ. հակագազը հագցնում էին գլխին ու դուբինկով ծեծում) :
    Հիմա էլ են երևի ծեծում, բայց գոնե ոչ ամեն պատահածին:
    Էդ նույն թվերին էր, որ լիցկայականները լիմոնկեքով ու ավտոմատներով Գորիսի նախկին քաղաքապետ Սամվել Հարությունյանին ստիպեցին , որ հրաժարական տա:

    Ուղղակի չգիտեմ՝ ինչ մտածեմ. կամ դու չես ապրել էդ ժամանակահատվածում, կամ էլ ապրել ես աչքերդ փակ, կամ էլ էն վախտվա կերած փողերով պատվեր ունես ՀՀՇ-ական գովազդ իրականացնելու:

  15. #15
    Պատվավոր անդամ kiki-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    24.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    42
    Գրառումներ
    1,217
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ի՜նչ տարիներ էին …(1991-1996)

    մի հատ հարց առաջացավ մոտս, կներես, դու քանի՞ տարեկան ես ... այսինքն , այդ տարիներին քա՞նի տարեկան ես եղել ...
    ազա՞տ ... հմ ... հետաքրքիր է, փաստորեն միայն այն փաստը , որ դու քեզ հիմա ավելի ազատ չես զգում այօրվա Հայաստանը դարձնում է "ամենավատը՞" ...
    այսինքն, ամենավատ վիճակում ...
    բոլոր ժամանակներում էլ մարդը իրեն ազատ չի զգացել, անգամ Ամերիկա կոչվածում որ ժողովրդավարություն է իփր, մարդը ազատ չի ... էնպես որ, պետք չի ասել, որ հիմա Հայաստանը ամենավատ վիճակում է ...
    մեկ եմկ էլ ուրախացեք նրանով ինչը ունեք, Աֆրիկական որոշ երկրներում էլ մարդկ ազատ են երևի մեզանից, բայց սովից կաշի են ուտում ու ծարավից չորանում ...էդ ազատությունը ավելի լավ է՞...
    մեկ էլ մի բան ՝ ամեն ինչ միանգամից չի լինում, երբ ես հիշում եմ էն ժամանակների Հայաստանը ու հիմա նայում եմ , մեկ մեկ զարմանում եմ, որ սա էդ նույն երկիրն ա ...
    նշեք ինձ ապրելու համար գեթ մի նպատակ ...

Էջ 1 12-ից 1234511 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Բաժանումից տարիներ անց
    Հեղինակ՝ Nano2585, բաժին` Սեր, զգացմունքներ, ռոմանտիկա
    Գրառումներ: 13
    Վերջինը: 18.05.2010, 23:02
  2. Տարիներ հետո քեզ տեսա նորից....
    Հեղինակ՝ Lady-In-Red, բաժին` Սեր, զգացմունքներ, ռոմանտիկա
    Գրառումներ: 38
    Վերջինը: 23.07.2008, 13:39
  3. 1996 թիվ, մեր գնահատականը
    Հեղինակ՝ Marduk, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 36
    Վերջինը: 13.04.2008, 13:52

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •