User Tag List

Էջ 7 12-ից ԱռաջինԱռաջին ... 34567891011 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 91 համարից մինչև 105 համարի արդյունքները՝ ընդհանուր 168 հատից

Թեմա: Ի՜նչ տարիներ էին …(1991-1996)

  1. #91
    Պատվավոր անդամ Մտահոգ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.03.2008
    Գրառումներ
    681
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ի՜նչ տարիներ էին …(1991-1996)

    Մեջբերում Galatea-ի խոսքերից Նայել գրառումը
    Ես ընտրում եմ Ա տարբերակը
    Ապրես, մտահոգ ջան

    կա նաեւ Դ տարբերակը --ուղղակի սխալ կոճակ են սեղմել,Ա տարբերակի պատճառահետեվանքային արդյուքը...
    ինչեվե սա Վանուատույի պառլամենտի շենքն է...
    Կցված նկարներ Կցված նկարներ

  2. #92
    Պատվավոր անդամ Մտահոգ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.03.2008
    Գրառումներ
    681
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ի՜նչ տարիներ էին …(1991-1996)

    հեղինակը ես չեմ բայց սա այսօրվա Հայաստանն է ցավոք,կարդացեք անպայման

    Կամ՝ երկիր, որ անցյալը որպես նվիրական դի կրում է շալակին
    .
    ՎԻՐՏՈՒԱԼ ՀԱՅԱՍՏԱՆ
    .
    Գյուղերի, դաշտերի, ճանապարհների, մարդկանց ու անասունների շնչի վրա ծանրանում է ամռան երաշտի, աշնան անբերրիության, ձմռան անփողության եւ գարնան անհեռանկարայնության թանձրացող մաղձը:
    Քաղաքների լուսաբացների ու իրիկունների սառը լույսի մեջ սարսռելիորեն ահռելի ու անտեր վեր են հառնում տարիներ առաջ մեռած մեծ երկրի մեռած գործարանների ուրվականները: Անցյալի բետոնակուռ ու մետաղաձույլ ուրվականների, չքավորության գույն առած կվարտալների ստորոտներում՝ գժանոցի բակում մտահոգ ու աճապարանոք զբոսնող գժերի նման հածում են զրկանքի համազգեստով մարդ արարածներ: Այդ ուրվական-քաղաքների ուրվական-կվարտալների բնակիչները ապրում են որպես ուրվական-քաղաքացիները արդեն գոյություն չունեցող մի երկրի եւ չեն ուզում հավատալ այդ երկրի չգոյությանը: Չեն հավատում, սպասում են հրաշքի եւ հավատում են, թե այդ չեղած երկրի՝ անհոսանք, անհումք, անփող, անշուկա թողած ավերակները մի օր կաշխատեն: Եւ ամեն մի քաղաքականացված ստահակ՝ ասպարեզ գալով իր պարտքն է համարում նյարդերի կծիկ դարձած այդ մարդկանց հոգին տակնուվրա անել՝ ամեն անգամ խաբելով, թե հնարավոր է, որ այդ ուրվականները մի օր շունչ առնեն:
    Մարդիկ հավատում են: Հետո դադարում են հավատալ: Հետո էլի հավատում են: Հետո դադարում են հավատալ... Այսպես՝ մի կողմից մեռնում են, մի կողմից քոչում են ընտանիքներով: Իսկ լածիրակների նորանոր ու նորածիլ բանդաներ, որ այդ երկրում կուսակցություններ են կոչվում, շարունակում են սնուցողին ու հարազատին կորցնելուց գլուխը կորցրած մարդկանց հոգին պղտորել: Այդ երկրի իշխողները, աճյուններ պղծելով, վերաթաղումները վերածել են ազգային-պետական ամենամյա ծեսի: Վերաթաղումների ծեսը այդ երկրում այնպիսի հեթանոս թափ է առել, որ վերաթաղողներին հետը զոհ մատուցելու նման, գնդակահարում եւ թաղում են հին մեռյալների նոր գերեզմանների կողքին: Այդ երկրում իրիկունները հեռուստացույց են նայում, թքում են էկրանին, բայց չեն անջատում, որովհետեւ հաջորդ պահին դատավարություն են ցուցադրելու, բացառված չէ՝ նաեւ թարմ սպանություն:
    Այդ երկիրը մի անգամ ճակատամարտ է շահել եւ անսովորությունից ճակատամարտ շահելը շփոթել է հաղթանակի հետ ու, բնականաբար, չգիտի ինչպես վարվել այդ «հաղթանակի» հետ: Այդ երկիրը իր հաղթական բանակը զրկել է զորապետերից, գնդակահարել ու բանտարկել է եւ էլի արյուն է ուզում, որովհետեւ ծարավը շփոթել է քաղցի զգացողության հետ: Այդ երկրի բանակը պահում է մի հողակտոր, որի վրա ավելի քիչ բնակիչ է մնացել, քան հողը պահող զորքի թիվն է: Այդ երկիրը իրեն զրկում է վաղվա բանակից, որովհետեւ ինքն իրեն զրկում է սերունդը շարունակելու ընդունակ բնակչությունից: Այդ երկրում ոչ թե ծնողներն են պահում երեխաներին, այլ դեռահաս աղջիկներն են (մասամբ) մի կերպ պահում ծնողներին, քույրերին ու եղբայրներին, իսկ տղաները խաղաղ զորանոցներում զոհվում են նույն չափով, որքան ռազմաճակատում պատերազմի տարիներին: Այդ երկիրը չորացնում է իր դուստրերի արգանդը, կոտրում է իր արու զավակների մեջքը, զրկում է իրեն ապագայից, բայց ձեռ չի քաշում իր եղերական անցյալից: Չի մոռանում այդ անցյալը, այլ որպես նվիրական դի կրում է շալակին, որպես երկանքի քար կախել է կրծքին եւ դաժանաբար շարունակում է դնել իր սերունդների, իր երեխաների վզին...

  3. #93
    Մշտական անդամ Smergh-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.03.2007
    Գրառումներ
    343
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ի՜նչ տարիներ էին …(1991-1996)

    Մեջբերում mtahog-ի խոսքերից Նայել գրառումը

    Սիրելի mtahog . ի՞նչ լավ է, որ դու չես այս տխմարության հեղինակը:
    Այստեղ բերված է այն Հայաստանի նկարագիրը, ինչպիսին երազում են տեսնել հենց մեր երկրի ներսում գտնվող որոշ ապազգային ուժեր, որոնք շռայլորեն օգտվում են դրսի հսկայական ֆինանսական օժանդակությունից, որպեսզի կերտեն այդպիսի Հայաստան, կամ եթե հնարավոր լինի նաև հողին հավասարեցնեն այն:
    Ուշքի եկե՛ք, այս ո՞ւր ենք գլորվում, կանգ առեք ու հասկացե՛ք, այս ձևով երկիր ենք կորցնում է՜ երկիր, իսկ դուք այստեղ ոմանց իրական երազանքները հեքիաթի տեսքով մատուցում եք ու ափսոսում, որ այդ երազանքն իրականություն դառնալուն խանգարողներ կան…
    Որոշել էի այլևս, ոչինչ չգրել կարծելով, որ բոլորն հասկացել ու գիտակցում են, թե ի՞նչ կատարվեց մեզ հետ ու հետևություններ են արել, սակայն ավա՜ղ սխալվեցի: Երևի մենք խելքի չգանք նույնիսկ այն ժամանակ, երբ ձեռքից բաց թողնենք մեր անկախությունն ու կորցնենք Հայաստանը…
    Մասիս-Սիփան ու նաև Վան
    Ե՞րբ տի կրկին Հայոց Տուն գան...

    Եթե ուզում ես Եկիրդ Երկիր լինի` միացի՛ր

  4. #94
    Պատվավոր անդամ Մտահոգ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.03.2008
    Գրառումներ
    681
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ի՜նչ տարիներ էին …(1991-1996)

    Մեջբերում Smergh-ի խոսքերից Նայել գրառումը
    Սիրելի mtahog . ի՞նչ լավ է, որ դու չես այս տխմարության հեղինակը:
    Այստեղ բերված է այն Հայաստանի նկարագիրը, ինչպիսին երազում են տեսնել հենց մեր երկրի ներսում գտնվող որոշ ապազգային ուժեր, որոնք շռայլորեն օգտվում են դրսի հսկայական ֆինանսական օժանդակությունից, որպեսզի կերտեն այդպիսի Հայաստան, կամ եթե հնարավոր լինի նաև հողին հավասարեցնեն այն:
    Ուշքի եկե՛ք, այս ո՞ւր ենք գլորվում, կանգ առեք ու հասկացե՛ք, այս ձևով երկիր ենք կորցնում է՜ երկիր, իսկ դուք այստեղ ոմանց իրական երազանքները հեքիաթի տեսքով մատուցում եք ու ափսոսում, որ այդ երազանքն իրականություն դառնալուն խանգարողներ կան…
    Որոշել էի այլևս, ոչինչ չգրել կարծելով, որ բոլորն հասկացել ու գիտակցում են, թե ի՞նչ կատարվեց մեզ հետ ու հետևություններ են արել, սակայն ավա՜ղ սխալվեցի: Երևի մենք խելքի չգանք նույնիսկ այն ժամանակ, երբ ձեռքից բաց թողնենք մեր անկախությունն ու կորցնենք Հայաստանը…
    մի քանի կոնկրետ հարցեր քեզ
    1.որոնք են այդ ապազգային ուժերը՞
    2.ինչ հսկայական ֆինանսական օժանդակություն մասին է խոսքդ՞
    խնդրանք,եթե ուզում ես լուրջ բանավեճ ծավալես ապա ինձ չպատմես ջհուդամասսոնական դավադրության մասին հեքիաթներ,չխառնես "լեվոն-դավաճան" թեման ու ընդհանրապես կոնկրետ փաստերով,առանց էմոցիանների ու "հայլուրագեբբելսյան" պրոպագանդիայի,ուրեմն փաստեր ու դրանց վրա հիմնված խելքի մոտ դատողություններ...սպասում եմ

  5. #95
    Գաղափարի զինվոր Fedayi-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    11.01.2008
    Հասցե
    Հորս տուն
    Տարիք
    38
    Գրառումներ
    853
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ի՜նչ տարիներ էին …(1991-1996)

    Մեջբերում mtahog-ի խոսքերից Նայել գրառումը
    հեղինակը ես չեմ բայց սա այսօրվա Հայաստանն է ցավոք,կարդացեք անպայման
    Կարդացի, հետևեցի խորհրդին, հետո՞... "Ճարտար լեզու" ունի հեղինակը, բայց "ցավոք" միայն այդքանը: Եթե նրա նման մեկն էլ նույնպիսի "ճարտար լեզվով" փորձեր հավատացնել, որ Հայաստանը դրախտային երկիր է, ես էլ "ճարտար լեզուներին" խաբնվող լինեի, հիմա հավատացել էի:
    Լա~վ էլի, ախպոր պես, ու՞մ գլուխն են "արդուկում"... հասկանում ենք, մենք էլ ենք տեսնում, շատ բան այն չի, շատ ու շատ հարցերում կաղում ենք, մի առանձին թեմա բացվի, հատ-հատ կմատնանշենք թերություններն ու թերացումները, բայց չի կարելի ամեն ինչ սևով տեսնել...
    Վերջին խմբագրող՝ Նորմարդ: 17.03.2008, 12:59: Պատճառ: սինտաքսի ուղղում
    Քա′յլ առաջ, անունն է քո Զինվոր,
    Եվ սա է կյանքը նոր, ապրի′ր այն արժանի:
    Քա′յլ առաջ, անունն է քո Զինվոր,
    Քո ձեռքերում այսօր Երկիրն է հայրենի:

  6. #96
    Պատվավոր անդամ Մտահոգ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.03.2008
    Գրառումներ
    681
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ի՜նչ տարիներ էին …(1991-1996)

    [QUOTE=Fedayi;673102]
    Մեջբերում mtahog-ի խոսքերից Նայել գրառումը
    հեղինակը ես չեմ բայց սա այսօրվա Հայաստանն է ցավոք,կարդացեք անպայման

    Կարդացի, հետևեցի խորհրդին, հետո՞... "Ճարտար լեզու" ունի հեղինակը, բայց "ցավոք" միայն այդքանը: Եթե նրա նման մեկն էլ նույնպիսի "ճարտար լեզվով" փորձեր հավատացնել, որ Հայաստանը դրախտային երկիր է, ես էլ "ճարտար լեզուներին" խաբնվող լինեի, հիմա հավատացել էի:
    Լա~վ էլի, ախպոր պես, ու՞մ գլուխն են "արդուկում"... հասկանում ենք, մենք էլ ենք տեսնում, շատ բան այն չի, շատ ու շատ հարցերում կաղում ենք, մի առանձին թեմա բացվի, հատ-հատ կմատնանշենք թերություններն ու թերացումները, բայց չի կարելի ամեն ինչ սևով տեսնել...

    մատնանշիր խնդրում եմ հատ-հատ թե ինչն է ոչ այդքան սեւ ինչքան նշված է հոդվածում,եղիր միայն օբեկտիվ եւ հստակ գրիր ինչն է լաց այսօր հայաստանում,,ուտելիքի մասին խնդրում եմ չնշել..հարգանքներս

  7. #97
    Գաղափարի զինվոր Fedayi-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    11.01.2008
    Հասցե
    Հորս տուն
    Տարիք
    38
    Գրառումներ
    853
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ի՜նչ տարիներ էին …(1991-1996)

    Ի՞նչն է լավ: Եթե համեմատության մեջ դիտենք, ապա.
    1. եթե ընտրություններին քվեատուփերը լցնում էին պայթելու աստիճան, ապա հիմա հիմնական գործիքները կաշառքն ու վարչական լծակներն են...տարբերություն կա,
    2. խոսքի ազատության մակարդակը /շեշտում եմ` համեմատության մեջ/,
    3. տնտեսության արձանագրած ցուցանիշները, որոնց արդյունքները, ճիշտ է, դեռ հեռու են հասարակության տարբեր շերտերի միջև հավասարաչափ բաշխվելուց, սակայն` համեմատության եզրեր չկան,
    4. անհամեմատ բարեփոխված սահմանադրություն, որի իրական ուժը կբացահայտվի միայն առողջ և իրական ընդդիմության և քաղաքական կամքի առկայության դեպքում,
    5. հասարակ մի բան` միլիոնից ավելի բջջային հեռախոսակապի աբոնենտ, ինտերնետ` վերջապես, որից օգտվողների թիվը 2 տարուց 30 տոկոս է կազմելու,
    6. իմ ամենահիմնական բողոքներից մեկը` որ Երևանից դուրս գրեթե կյանք չկա, ասես նկատել են: Մարզերի համաչափ զարգացման ծրագիր, որի շրջանակներում ԿԲ-ը և ֆինանսական կենտրոնները տեղափոխվում են Տավուշ, Շիրակում "տեխնոպարկ" /ազատ օվշորային գոտի/ է ներդրվում, բուհերի մասնաճյուղեր են բացվում Վայքում և Սյունիքում,
    7.Ունենք տնտեսության 2 հեռանկարային ճյուղ` տուրիզմ և ՏՏ-ր, որոնց ուղղությամբ լուրջ աշխատանքներ են տարվել...մենակ սա էլ գետնին չհավասարեցնեն,
    և այլն:

    Սրա կրկնակի չափով անարդարությունների ցուցակ կարելի է բերել, սակայն...համեմատության եզրեր չկան: Մի 3-5 տարի էլ համբերենք, վերջին 5 տարիները, եթե չզգացինք արդյունքները, ես քո հետ եմ, ախպերս... կայունություն է պետք հիմա:

    հարգանքներս, շնորհակալություն
    Քա′յլ առաջ, անունն է քո Զինվոր,
    Եվ սա է կյանքը նոր, ապրի′ր այն արժանի:
    Քա′յլ առաջ, անունն է քո Զինվոր,
    Քո ձեռքերում այսօր Երկիրն է հայրենի:

  8. #98
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    25.04.2006
    Գրառումներ
    5,527
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ի՜նչ տարիներ էին …(1991-1996)

    Մեջբերում Fedayi-ի խոսքերից Նայել գրառումը

    Քո բոլոր համեմատությունները անտեղի են , որովհետև համեմատություններ կատարելու համար պետք է նախ նշել, թե դու ով ես /ինչ մասնագետ/ և ինչ մասնագիտական բազայից ես օգտվել:

    Մնացածը զուտ բամբասանք ու պառավական խոսակցություններ են, թե որ թվերին ով է ավելի լավ ապրել: Ես կինոյի սերիաներից կարող եմ ասել, որ օրինակ 1915 թվին թուրքահայաստանում ավելի շատ ժողովրդավարություն կար, քան թե հիմիկվա Հայաստանում: Օրինակ՝ էն թվերին ինտերնետը թուրքերը չէին արգելափակում ու թերթերը չէին գրաքննում, մենակ սպանում էին: Իսկ հիմա համ սպանում են /ցեղասպանում/ համ թերթերն են փակում համ էլ ինտերնետն են արգելափակում:

  9. #99
    Գաղափարի զինվոր Fedayi-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    11.01.2008
    Հասցե
    Հորս տուն
    Տարիք
    38
    Գրառումներ
    853
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ի՜նչ տարիներ էին …(1991-1996)

    Ինչին եմ միշտ դեմ եղել, հենց այդ մերկապարանոց ու պառավական խոսակցություններին, որոնց, իդեպ, բավական հաճախ եմ հանդիպում այս ֆորումում:
    Մասնագիտությամբ տնտեսագետ եմ ու բավարար մակարդակով հասկանում ու ըմբռնում եմ մեր տնտեսության առանձնահատկությունները, թվերն էլ չեմ մոգոնում, այլ վերցնում եմ վիճակագրական աղբյուրներից և ռազմավարական ծրագրերից, ի տարբերություն Ձեզ, որ առաջնորդվում եք կինոների սերիաներով` չապրելով այդ ժամանակահատվածում:

    Ինչ վերաբերում է գրաքննությանը. համեմատությունը վատի և վատագույնի մեջ է: 91-96թթ. կարելի էր արդյոք պատկերացնել, որ կարող ես զանգահարել ԱԼՄ և հանգիստ, մեղմ ասած, ոչ հաճելի խոսքեր շռայլել իշխանությունների հասցեին, կամ էլ "Երկիր Մեդիայով" խոսել նախարարների անբարո պահվածքի մասին...գլխից կխփեին:
    Հարգանքներս...
    Վերջին խմբագրող՝ Fedayi: 17.03.2008, 11:02:
    Քա′յլ առաջ, անունն է քո Զինվոր,
    Եվ սա է կյանքը նոր, ապրի′ր այն արժանի:
    Քա′յլ առաջ, անունն է քո Զինվոր,
    Քո ձեռքերում այսօր Երկիրն է հայրենի:

  10. #100
    Պատվավոր անդամ Աբելյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.05.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    36
    Գրառումներ
    5,055
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ի՜նչ տարիներ էին …(1991-1996)

    5 տարեկան էի դառել
    94-ի փետրվարի 6-ն էր: Լույս չկար: Մոմերն էլ մենակ տորթի վրա էինք վառել: Ես էլ մրսած էի, որովհետև տունը վառարանով էինք տաքացնում:
    Իմ ծնունդների մեջ ամենալավը էտ օրվա ծնունդն ա տպավորվել

    Ցերեկները լույս էր ըլնում, բայց էլեկտրականություն չկար, տելևիզր չէի նայում, տառերն էի սովորում
    5 տարեկանում սաղ տառերը գիտեի

    Մեկ մեկ լույսերը տալիս էին մի 2 ժամով: Մեր տան մոմ փչողը ես էի: Մեկ մեկ էլ լույսը տալիս էին, մոմը փչում էի, մեկ էլ 2 վայրկյան չանցած էլի կտրում: Պապաս էլ՝ "անասուն շան որդիներ ես դրանց ինչն եմ ասել": Էլի մթի մեջ էինք մնում: Հետո մոմի տեղը նավթավառ էինք վառում, ես էլ կրակի մրին էի նայում, որ ապակու վրա էր նստում: Մենք էլ լուռ նստած էինք: Սպասում էինք երբ են լույսերը էլի տալու: Հետո հելնում էինք քնելու: Պապաս նավթավառը բերում էր ննջասենյակ, որ հանվեմ, քնեմ:

    Առավոտը հելնում էի, ննջասենյակում ցուրտ էր: Հագնվում, գնում էի էտ նույն սենյակը: Պապաս նավթով քռչի կտոր էր վառում, որ վառարանում կրակ կպնի: Մեկ մեկ էլ վառարան վառողը ես էի ըլնում: Մեր հայաթում կուբամետրներով փեդ կար: Իրիկունները, քանի մութը չէր ընկել, պապաս գնում էր կացինով փեդը ջարդելու, ես էլ՝ "պապ, տուր ես էլ ջարդեմ": Պապաս մեջներից դուբ էր ջոկում, որ փափուկ ըլնի, մի փոքրը հանում էր, ասում էր "ջարդի": Մեկ մեկ էլ որ սղոցում էր, գնում էի սղոցի մյուս ծերից բռնում, իբր թե օգնելու, ու օգնելու տեղը խանգարող էի դուրս գալի: Բա մեկ մեկ որ փեդը թաց էր ըլնում, չէր վառվում, հանգում էր ու ուժեղ ծուխ էր անում սենյակով մեկ: Ես զմայլվում էի, տնեցիք էլ արագ-արագ մտնում էինք ննջասենյակ, ինձ էլ իրանց հետևից էին քաշում, ես էլ զարմացած մտածում էի. "կարող ա՞ թուրքեր են գալի, դրա համար ենք պախկվում":

    Դպրոցը դոմիկներով շինություն էր, վառարաններ էին վառվում, էն էլ վայ էն վառվելուն:
    Մի անգամ էլ մի ամբողջ դոմիկ վառվեց: Վախեցած էինք դպրոցով մեկ: Մեզ ասում էին. "վառարանի մոտ չթռվռաք, թե չէ ձեր դասարանն էլ կվառվի": Բա մի օր էլ կրակի ինչ-որ գունդ տեսանք մեր դասարանի մոտ, սիրտներս կայնել էր, մտածում էինք էս ա մեր դասարանն էլ ա վառվելու: Աղջկեքից մի քանիսը հո լաց չեղան:

    դե, մնացածի մասին էլ արդեն ուրիշներն ասեցին

    լավ տարիներ էին էլի

    դրա համար էլ "Մեր Բակը" նայել շատ եմ սիրում
    մտովի տեղափոխվում եմ էտ թվերը
    Վերջին խմբագրող՝ Աբելյան: 17.03.2008, 16:04:
    Все люди - евреи, просто не все нашли смелость признаться.

  11. #101
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    22.11.2006
    Տարիք
    54
    Գրառումներ
    889
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ի՜նչ տարիներ էին …(1991-1996)

    Սիսարից.-
    պանդուխտի միտքը բոլոր հասկացան , բացի քեզանից:
    Kukից.-
    Ես քեզ հարց չէի տվել, իզուրել քեզ մեջ գցիր
    Կարծում եմ հասկացար հարցս, Kuk ջան: Զրուցում էինք լրատւութեան ճշտութեան վերաբերեալ հաւաստիութեան պահպանման անհրաժեշտութեան մասին: «Առաջինը սկսենք քեզնից» ասացի, նկատի ունենալով. մի գրառում առաջ արձանագրածդ sneiper-ների կապակցութեամբ:
    ###
    Galateaից.-
    Պարզապես այդ պահին Վազգենին Սարգսյան ու հարևան երկրից քոչած անհաջող կադրին գործողությունների ազատություն ու քավության նոխազ էր պետք
    «Հարեւան երկիր» ասելով ի՞նչ նկատի ունես. Արցախը, կեղծ Ատրպատականը՞:
    Galateaից.-
    Լևոնի ներողություն խնդրելու պահը քեզ չէր ուղղված, բայց պատասխանեմ: Ես չասացի, որ դրանից ինչ-որ բան է փոխվում: Պարզապես փաստն արձանագրեցի, որ ներողություն էդ մարդը խնդրել է
    Եթէ ներողութիւն խնդրել է, դա դեռ չի նշանակի թէ հայ ժողովուրդը ներել է նրան: Իսկ երբ կրկնում է նոյն քանդիչ գործունէութիւնը: Ի՞նչ ասեմ: Նամակներ է ուղարկում արեւմուտք Հայաստանը դատապարտելու համար, իսկ Մ.Ա.Կ.ը արդէն ընդունել է կեղծ ադրբեջանի կողմից առաջադրուած որոշում. Արցախի կապակցութեամբ: Հայաստանի պետութեան հիմքերը փորում են: Որքան ուժեղ լինի պետութիւնը, այդքան ուժեղ կը բանակցի միջազգային ատեաններում: Պետութիւնը ուժեղ կը լինի, եթէ ազգը, ի Հայաստան եւ ի Սփիւռք, սատարի նրան: Եթէ իշխանութիւնը ժողովուրդի համար չար է, ապա ԴՈՒՔ, նրա դէմ պայքարում էք չարիքով, ինչ որ անընդունելի է անշահախնդիր հայի համար:
    Galatea.-ից
    Իսկ ինչ վերաբերում է միլիոնուկես մարդկանց սպանդը 90-ականների ճգնաժամի հետ համեմատականիդ...դու պարզապես իրավունք չունես թուրքի հետ համեմատել մարդկանց, ովքեր մի բան մեր երկրի համար հաստատ արել են: Որոնցից դա խլելը առնվազն ինքնախաբեություն է: Հայաստանն այդ տարիների ՀԱՂԹԵՑ պատերազմում: Կարող ես ինձ հիշեցնել վերջին անգամ երբ է մեր պատմության մեջ նման բան եղել?
    Սիրելի Galatea, իսկ ի՞նչ կասես համախոհներիդ արած համեմատութեան մասին, երբ Երեւանի փողոցներում կատարուածը որակում են, որպէս ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹԻՒՆ, եւ նամակներ են ուղարկում ամենուրէք, դատապարտելու համար պատերազմի ոճրագործ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԻՇԽԱՆԱՒՈՐՆԵՐԻՆ: Այնպէս որ նախապէս արձանագրել եմ, Հայաստանին առնչւող խնդիրներ վերլուծելիս, պիտի դիտել նրա անցեալն ու ներկան կարկինը լայն բանալով եւ հազարամեակների տարածքով: Հայ պետութիւնն է ՄԻԱՅՆ հայ ազգի գոյութեան գրաւականը:
    Քիչ առաջ, Ռոբերտ Քոչարեանն ու Սերժ Սարգիսեանը համարեցիր հարեւան երկրից (Արցախի՞ց, կամ...չգիտեմ՝ Ադրբեջանը՞) քոչածներ, իսկ երբ խօսք բացւեց թէ ո՞վ է յաղթել պատերազմում, սրտնեղեցար յաղթանակի դափնեպսակը ընտրեալիդ խլուելուց: Հիմա դու ինձ ասա, ինչո՞ւ ընտրեալդ պատերազմեց հարեւան երկրում: Եթէ նա, Լ.Տ.Պ., իրաւունք է գտել իր մէջ միջամտելու հարեւան երկրի՝ ասենք Արցախի, ներքին գործին, այս պարագայում մարտական գործին, ապա այդ նոյն երկրի քաղաքացիները՝ արցախցիները, իրաւունք ունեն այս անգամ միջամտելու Հայաստանի Հանրապետութեան ներքին գործերին:
    Այս ամէնը գրեցի քո, սիրելի Գաղատէա , տրամաբանութեան ուղեգծով:

  12. #102
    Ուվալնյատ եղած Զինվոր-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.12.2007
    Հասցե
    Կազառմա
    Գրառումներ
    79
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ի՜նչ տարիներ էին …(1991-1996)

    Հարգելի 90-ականների կողմնակիցներ: Կոչ եմ ուղղում ձեզ: Արցախյան պատերազմը մի կապեք մեր նախկին իշխանավորների հետ: Նրանք դրա հետ կապ չունեն: Ժողովրդի հաղթանակը Լևոնին Լևոն սարքեց, ոչ թե Լևոնը եկավ տեսավ հաղթեց, ավելի շուտ ավիրեց: Էն որ Հայաստանը հաղթեց պատերազմում էդ տարիներին, չի նշանակում, թե էդ Լևոնի շնորհքն ա: Մի արեք էլի:
    Պանդուխտ բայց գրելուդ ձևը դզեց:
    Ինչ ասեմ? Տենց էլ պիտի լիներ

  13. #103
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    43
    Գրառումներ
    12,735
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    31 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ի՜նչ տարիներ էին …(1991-1996)

    Մոդերատորական։ Հենց հիմա վերջ տվեք թեմայից դուրս ու վիրավորական գրառումներին։ Ակումբը հարաբերություններ պարզելու տեղ չէ՛։ Դրա համար գոյություն ունի նամակագրական կապ։

    Թեմայից դուրս ու վիրավորական գրառումները ջնջվել են։ Նույնը շարունակելու դեպքում կարգազանցների նկատմամբ արդեն ավելի լուրջ միջոցներ են ձեռնարկվելու։
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  14. #104
    Պատվավոր անդամ Երվանդ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.12.2006
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    3,339
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ի՜նչ տարիներ էին …(1991-1996)

    Զինվոր ջան մի հարց էլի քեզ տամ, դու միլիցեքին (մեկ-մեկ բացառությունները հանած)
    ոնց ես ասում, ասենք ընկերական շրջապատում?

  15. #105
    Take it easy... Anchi-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.11.2007
    Հասցե
    Universe
    Գրառումներ
    176
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ի՜նչ տարիներ էին …(1991-1996)

    Ես անկեղծ եմ ասում զարմանում եմ, թե ոնց ակրելի է նոստալգիայով խոսել 91-96 թվականների մասին:
    Նույնիսկ չեմ ուզում հիշել, ու դրա համար էլ ատում եմ Լևոնին: Ինքը գողացելա իմ մանկությունը:
    Մարդիկ լույս չունեին, գազ չունեին, փայտ չունեին, հացը, նույնիսկ հացը կտրոնով էին ստանում: Խայտառակություն:
    Ամաչում եմ, որ մարդիկ կան, ովքեր դրանով հիանում են:
    Let`s break the rules, ignore society...

Էջ 7 12-ից ԱռաջինԱռաջին ... 34567891011 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Բաժանումից տարիներ անց
    Հեղինակ՝ Nano2585, բաժին` Սեր, զգացմունքներ, ռոմանտիկա
    Գրառումներ: 13
    Վերջինը: 18.05.2010, 23:02
  2. Տարիներ հետո քեզ տեսա նորից....
    Հեղինակ՝ Lady-In-Red, բաժին` Սեր, զգացմունքներ, ռոմանտիկա
    Գրառումներ: 38
    Վերջինը: 23.07.2008, 13:39
  3. 1996 թիվ, մեր գնահատականը
    Հեղինակ՝ Marduk, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 36
    Վերջինը: 13.04.2008, 13:52

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •