User Tag List

Էջ 15 42-ից ԱռաջինԱռաջին ... 511121314151617181925 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 211 համարից մինչև 225 համարի արդյունքները՝ ընդհանուր 622 հատից

Թեմա: Վազգեն Մանուկյան

  1. #211
    Մշտական անդամ P.S.-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.01.2007
    Հասցե
    U.S.A.
    Գրառումներ
    321
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Վազգեն Մանուկյան

    Մեջբերում Ancord-ի խոսքերից Նայել գրառումը
    Գիտես ինչ, եթե շատ բան չգիտես ավելի լավ է սուտ բաներ չասես: Վազգեն Մանուկյանը միշտ էլ մասնակցել է տարբեր քննարկումներին ու միշտ իր հստակ կարծիքն արտահայտել է Հայաստանում կատարվող բոլոր գործընթացների մասին: Այդ ԼՏՊ-ն է միշտ լռել, բայց արի ու տես հիմա գնում եք իրա հետևից, ինչպես ժամանակին Ստեփան Դեմիրճյանի հետևից:
    Ինչ վերաբերում է ,նրա կնոջը ապա էլի կխնդրեի չիմացած բանից չխոսել: Մենք սովոր ենք տեսնել անտարբեր ու բանից չհասկացող քաղաքական գործիչների կանանց ու եթե մեկը վառ արտահայտված անձնավորություն է, ինքն էլ է ազգային գաղափարների կրող ու քաղաքական պայքարում միշտ իր ամուսնու կողքին է լինում, սկսում եք հարձակումներ ունենալ:

    Ինչ վերաբերում է գաղափարախոսությանը, ցույց տուր մեկ քաղաքական գործիչ գաղափարներ կրող: Ու դու չպիտի որոշես, նա ակտիվանա թե ոչ, շարունակի պայքարը իր գաղափարների համար թե ոչ:
    Ա ու վաս մալակո ուբեժալա...հո ըտենց չի, եթե մի բան գրում եմ, ուրեմն գոնե մի քիչ տեղյակ եմ։ Ես քաղաքականությանը հետևում եմ 93—ից, գործընթացներին մասնակցում 95—ից ու դեռ փառտք Աստծո, հիշողությունս տեղն է։

    Շատ լավ կարող եմ ասել, երբ է Վազգենը խոսել, ինչի մասին։ Ավելորդ տեղը մի հարձակվեք։ Ու խոսքն այստեղ ամենևին վատի կամ վատթարագույնի մեջ չէ կամ լավի ու վատի։

    Ամերիկացիները բառ ունեն՝ doable, այսինքն, կատարելի է։ Կարող է այս կամ այն քաղաքական գործիչը, ի վիճակ է նա փոփոխություններ կատարել։

    Վազգենը գաղափարի մարդ է, բայց ոչ՝ գործողության։ Չեմ ուզում ավելին գրել, կապրենք կտեսնենք։ Ակումից տեղեկացրին, որ վաղն ամենայն հավանականությամբ ԱԺՄ–ն հանդես կգա հայտարարությամբ։ Տեսնենք ինչ կասեն։ Դրանից հետո հետևություններ կանենք, որ ավելորդ ջուրդ ծեծել չլինի։

  2. #212
    . keyboard-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.12.2007
    Գրառումներ
    4,771
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Վազգեն Մանուկյան

    Մեջբերում ԼԻԿ-ի խոսքերից Նայել գրառումը
    Ինձ հետաքրքրում է հետևալը: ժԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆ կուսակցությունը ընտրական հանձնաժողովում իրեն տրամադրած տեղերը տրամադրել է իր նախընտրած չորս նախագահի թեկնածուների անդամներին ' Լևոնին, Արթուրին, Վազգենին, Վահանին: Վազգեն Մանուկյանը իրեն տրված այդ տեղերը տվել է Սերժ Սարգսյանին : Սակայն Ժառանգությունը կարողացել է հետ խլել այդ տեղերը:
    ԶՐՊՔՐՏՈՒԹՅՈՒՆ ուրիշ ոչինչ, ո՞րն է Ձեր հայտարարության հիմքը, ինչո՞վ է այն պաշտոնական:

    Ավելացվել է 7 րոպե անց
    Մեջբերում voter-ի խոսքերից Նայել գրառումը
    «Չեղած աչքի» գերանը 10 տարի չեիր տեսնում?, հիմա հասկացել նկատել ես ինչ է քաղաքականությունը ու որ այնտեղ մեծ ընդմիջում չի լինում, փորձում ես ուշադրություն շեղել ուրիշին դրանում մեղադրելով, որ բաղձալիիտ բան ասող չլինի՞

    ՈՒսուցչիդ հիանալի աշակերտն ես, նա էլ պտտեց բերեց ասեց Մանուկյանի կողմնակիցները, որ 1996ին դարպասը չջարդեին, հոկտեմբեր 27 չեր լինի, հասկանալով, որ 1996 իր ինքնասիրահարվածությունը չլիներ ոչ միայն Հոկտեմբեր 27 հիմա այս հետույքային վիճակը հայաստանում չեր լինի...

    Կարծում եմ Մանուկյանը այնքան ժամանակ չի խոսի, քանի դեռ պահանջների ձևաչափը չի հստակեցված, այն է ՆՈՐ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ։

    Եթե պայքարը լինի հանուն եկրորդ փուլի, որտեղ պիտի մրցեն ՍՍն ու ԼՏՊն Մանուկյանը կլռի, նրա ինչին է պեք ԼՏՊին օգնի, որ նա ՍՍին լեգիտիմ նախագահ դարձնի...

    Նոր ընտրությունների դեպքում ՍՍ–ն չի անցնի ու համոզված եմ ԼՏՊն էլ ավելի քիչ ձայն կհավաքի։
    Ես ոչինչ չեմ գտնում ասելու,գրոռում, որը արժանի է, որ լինի այս բաժնի գլխամասում, ուղղակի զարմանում եմ, թե մեր ժողովուրդը ինչքան սնահավատ է և եթե բոլորի մոտ գաղափար է «հիշելով անցյալը, կառուցենք ամուր ու հոյակապ ներկա ու ապագա» մեր ժողովրդի մոր հետևյալն է «հիշելով թե մեզ ոնց են ստորացրել ևս մեկ անգամ հնարավորություն տանք այս անգամ ավելի վատ բաներ անելու» ԿԵՑՑԵ արդարությունը

    Ավելացվել է 16 րոպե անց
    Մեջբերում Բյուրակն-ի խոսքերից Նայել գրառումը
    Մենք ենք
    Այո մենք ենք, ու շարունակելու ենք հաստատ: Իսկ Նահապետը չի հեռանա և լռի ամեն ինչ կլինի իր ժամանակին:
    Եթե Մանուկյանը հեռացավ, մեր ազգը փրկելու ոչ մի շանս չի մնա, չնայած արդեն կործանման եզրին ենք հեսա կընկնենք անդունդը:
    Բյու, դու հրաշք ես:
    Voter հոյակապ ես մտածում:
    Վերջին խմբագրող՝ keyboard: 22.02.2008, 10:16: Պատճառ: Գրառման ավելացում

  3. #213
    Լիարժեք անդամ
    Գրանցման ամսաթիվ
    30.10.2007
    Գրառումներ
    115
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Վազգեն Մանուկյան

    <ՎԱԶԳԵՆ ՄԱՆՈՒԿՅԱՆԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ
    (մինչեւ ԿԸՀ վերջնական արդյունքների հրապարակումը) 22.02.2008

    Ես շնորհակալություն եմ հայտնում իմ ընտրողներին եւ համախոհներին, որոնց թիվը անհամեմատ ավելի է, քան պաշտոնական ներկայացվող տվյալները: Դա մեր հասարակության այն անկաշառ, սկզբունքային եւ մեզ գաղափարակից հատվածն է, այն հուսալի սերուցքը, որի վրա հնարավոր է կառուցել մեր երկրի ապագան: Դուք ինձ ձայն տալով` ձայն եք տվել իրական, արմատական փոփոխությունների օգտին:
    Ինչ վերաբերում է ընտրություններին, ապա այն հակաժողովրդական համակարգը, որի հիմքը դրվել է 1995 թվականից, հերթական անգամ անցկացրեց ընտրությունները` մեզ արդեն ծանոթ բազմաթիվ խախտումներով (որոնց ծավալը եւ ապացուցելու հնարավորությունը դեռ ուսումնասիրում ենք):
    Այժմ այդ արատավոր համակարգը ստեղծողները անհաշտ պայքար են հայտարարել այդ համակարգից օգտվողների դեմ, որի մեջ ներքաշվում են բազմաթիվ ազնիվ մարդիկ, ովքեր անկեղծորեն կարծում են, որ դա պայքար է երկրի ապագայի համար: Իրականում, ըստ իս, կազմակերպիչների համար դա պայքար է ատելության ալիքի վրա ամեն գնով իշխանության հասնելու: Այդ պայքարից օգուտ չի ստանա ո՛չ մեր պետությունը, ո՛չ մեր ժողովուրդը:
    Կոչ եմ անում ազատության, արդարության ձգտող բոլոր մարդկանց չհուսահատվել ընտրությունների արդյունքից` կրկին անգամ ականատես լինելով կեղծիքներին: Մեր պայքարը դեռ առջեւում է եւ մենք լի ենք վճռականությամբ` վերափոխելու հասարակության գիտակցությունը դեպի իրական ազգային եւ համամարդկային արժեքներ, որի դեպքում է միայն հնարավոր կառուցել նոր Հայաստան` հիմնված ազգային ժողովրդավարական սկզբունքների վրա:
    Վազգեն Մանուկյան >

    http://www.vazgenmanukyan.am/index.php?id=1509

  4. #214
    Ադմինիստրատոր Artgeo-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Թբիլիսի, Վրաստան
    Տարիք
    39
    Գրառումներ
    8,377
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Re. Վազգեն Մանուկյան

    Մեջբերում Ancord-ի խոսքերից Նայել գրառումը
    Կոչ եմ անում ազատության, արդարության ձգտող բոլոր մարդկանց չհուսահատվել ընտրությունների արդյունքից` կրկին անգամ ականատես լինելով կեղծիքներին: Մեր պայքարը դեռ առջեւում է եւ մենք լի ենք վճռականությամբ[/url]
    LoL Լռությունը ավելի լավ էր

    Այս մեծ դիվանագիտությունը պարզ խոսքերով այսպես է ստացվում.

    «Եկեք այժմ ձայն չհանենք, 5 տարի անց ես կրկին կփորձեմ»

  5. #215
    . keyboard-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.12.2007
    Գրառումներ
    4,771
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Վազգեն Մանուկյան

    Մեջբերում Ancord-ի խոսքերից Նայել գրառումը
    <ՎԱԶԳԵՆ ՄԱՆՈՒԿՅԱՆԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ
    (մինչեւ ԿԸՀ վերջնական արդյունքների հրապարակումը) 22.02.2008

    Ես շնորհակալություն եմ հայտնում իմ ընտրողներին եւ համախոհներին, որոնց թիվը անհամեմատ ավելի է, քան պաշտոնական ներկայացվող տվյալները: Դա մեր հասարակության այն անկաշառ, սկզբունքային եւ մեզ գաղափարակից հատվածն է, այն հուսալի սերուցքը, որի վրա հնարավոր է կառուցել մեր երկրի ապագան: Դուք ինձ ձայն տալով` ձայն եք տվել իրական, արմատական փոփոխությունների օգտին:
    Ինչ վերաբերում է ընտրություններին, ապա այն հակաժողովրդական համակարգը, որի հիմքը դրվել է 1995 թվականից, հերթական անգամ անցկացրեց ընտրությունները` մեզ արդեն ծանոթ բազմաթիվ խախտումներով (որոնց ծավալը եւ ապացուցելու հնարավորությունը դեռ ուսումնասիրում ենք):
    Այժմ այդ արատավոր համակարգը ստեղծողները անհաշտ պայքար են հայտարարել այդ համակարգից օգտվողների դեմ, որի մեջ ներքաշվում են բազմաթիվ ազնիվ մարդիկ, ովքեր անկեղծորեն կարծում են, որ դա պայքար է երկրի ապագայի համար: Իրականում, ըստ իս, կազմակերպիչների համար դա պայքար է ատելության ալիքի վրա ամեն գնով իշխանության հասնելու: Այդ պայքարից օգուտ չի ստանա ո՛չ մեր պետությունը, ո՛չ մեր ժողովուրդը:
    Կոչ եմ անում ազատության, արդարության ձգտող բոլոր մարդկանց չհուսահատվել ընտրությունների արդյունքից` կրկին անգամ ականատես լինելով կեղծիքներին: Մեր պայքարը դեռ առջեւում է եւ մենք լի ենք վճռականությամբ` վերափոխելու հասարակության գիտակցությունը դեպի իրական ազգային եւ համամարդկային արժեքներ, որի դեպքում է միայն հնարավոր կառուցել նոր Հայաստան` հիմնված ազգային ժողովրդավարական սկզբունքների վրա:
    Վազգեն Մանուկյան >

    http://www.vazgenmanukyan.am/index.php?id=1509
    Ինձանից առաջ անցար ես էի ուզում հրապարակեի, ամեն դեպքում մենք հաղթել ենք... այո...

  6. #216
    Պատվավոր անդամ Grieg-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    30.03.2006
    Գրառումներ
    1,049
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Վազգեն Մանուկյան

    Ափսոս չկար կոնկրետ ժամ ու վայր, ինձ թվում ա պահը հասունացելա լեվոնականերին ու սերժականերին մի հատ անակնկալ մատուցել
    ...

  7. #217
    . keyboard-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.12.2007
    Գրառումներ
    4,771
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Վազգեն Մանուկյան

    Մեջբերում Artgeo-ի խոսքերից Նայել գրառումը
    LoL Լռությունը ավելի լավ էր

    Այս մեծ դիվանագիտությունը պարզ խոսքերով այսպես է ստացվում.

    «Եկեք այժմ ձայն չհանենք, 5 տարի անց ես կրկին կփորձեմ»
    Կարծում եմ դա չի նշանակում, այլ սթափ մտածելու կոչ է անում: Երբևէ ժողովրդին հորդորելով ու թիրախ դարցնելով ոչ ոք ոչնչի չի հասնելու...

  8. #218
    Լիարժեք անդամ
    Գրանցման ամսաթիվ
    30.10.2007
    Գրառումներ
    115
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Վազգեն Մանուկյան

    Մեջբերում Artgeo-ի խոսքերից Նայել գրառումը
    LoL Լռությունը ավելի լավ էր

    Այս մեծ դիվանագիտությունը պարզ խոսքերով այսպես է ստացվում.

    «Եկեք այժմ ձայն չհանենք, 5 տարի անց ես կրկին կփորձեմ»
    Նախ դեպքերից արի առաջ չանցնենք ու թույնը մի կողմ թողնենք: Ես հասկանում, դու կցանկանայիր, որ Վազգեն Մանուկյանը կանգներ հարթակին ու գոռար <Մանվել!>, բայց պետք է հիասթափվես, այդպիսի բան չի լինի:

  9. #219
    Ադմինիստրատոր Artgeo-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Թբիլիսի, Վրաստան
    Տարիք
    39
    Գրառումներ
    8,377
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Re. Վազգեն Մանուկյան

    Մեջբերում Ancord-ի խոսքերից Նայել գրառումը
    Նախ դեպքերից արի առաջ չանցնենք ու թույնը մի կողմ թողնենք: Ես հասկանում, դու կցանկանայիր, որ Վազգեն Մանուկյանը կանգներ հարթակին ու գոռար <Մանվել!>, բայց պետք է հիասթափվես, այդպիսի բան չի լինի:
    Անցորդ ջան, կարծում եմ, ես այնպիսի գրառում չեմ արել մինչ այժմ, որի մեջ «թույն» լիներ Վազգեն Մանուկյանի նկատմամբ։ Իմ միակ թույնը միշտ եղել է ու կմնա Սերժ-Քոչարյանի դեմ։
    Վազգեն Մանուկյանին կցանկանայի տեսնել այնտեղ, որտեղ ինքն է իրեն տեսնում ըստ իր նախընտրական լոզունգի. «Փոխե՛լ, ոչ թե հարմարվել»։ Ներեցեք, բայց այս հայտարարության մեջ ես լրիվ հակառակն եմ նկատում։ Միգուցե դա իմ սուբյեկտիվ կարծիքն է։ Ժամանակը ցույց կտա։

  10. #220
    . keyboard-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.12.2007
    Գրառումներ
    4,771
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Վազգեն Մանուկյան

    Մեջբերում Ancord-ի խոսքերից Նայել գրառումը
    Նախ դեպքերից արի առաջ չանցնենք ու թույնը մի կողմ թողնենք: Ես հասկանում, դու կցանկանայիր, որ Վազգեն Մանուկյանը կանգներ հարթակին ու գոռար <Մանվել!>, բայց պետք է հիասթափվես, այդպիսի բան չի լինի:
    Գիտեք ինչու է խոսվում Մանվելից, որտև ԼՏՊ-ն է նրան սարքել, այսօրվա համար:
    Չեմ ուզում, ավելի ճիշտ վախենում եմ պատմեմ թե ինչեր գիտեմ ու հաստատ գիտեմ փաստերով Մանվելի մասին, բայց համոզված եմ, որ եթե ԼՏՊ-ն հաղթեց Մանվելը օդանավակայանը կսարքի ՀՀԿ ռուսերեն Կա Պե Պե, որը կնշանակէ հսկիչ անցագրային կետ ու Հայստանը կդառնա մի մեծ բանակ, որտես Մանվելին պետք է պատվի առնել «չեստ տալ» և գցել սիգարետը եթե տեսնում ես, որ նա անցնում է կամ ձեռքերդ գրպանիցդ հանես: Անմիտ է, ազգի փրկիչ ենք համարում ազգը կործանողին, իսկ թե ինչեր է անում Մանվելը Էջմիածնում ու նրա գյուղերում ու շրջաններում կարող եք հարցնել Էջմիածնի բնակիչներին:Բայց ոչ այսպես կոչված Մանվելականներին, իսկ թե ես ինչեր գիտեմ կասեմ երբ նրանք կպարտվեն:Շնորհակալ եմ ուշադրության համար: Եվս մեկ անգամի հիշեցնում եմ գրառումս զուտ սուբյեկտիվ է, ոչ ոքի անձին չ վերաբերվում, իր մեջ կրում է գաղափարական բնույթ:

  11. #221
    Մշտական անդամ Koms-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    24.03.2006
    Գրառումներ
    492
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Վազգեն Մանուկյան

    Դե ինչ` Վ.Մանուկյանը մեծ հաջողությամբ համալրում է անցյալի, գեղեցիկ կերպով հավերժ պատմության գիրկը անցած գործիչների շարքը` գիտենք` եղել է հայաստանի պատմության մեջ այդպիսի անունով մի գործիչ` լավ-վատ թողնենք մի կողմ,...
    Life is too short...

  12. #222
    . keyboard-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.12.2007
    Գրառումներ
    4,771
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Վազգեն Մանուկյան

    Մեջբերում Koms-ի խոսքերից Նայել գրառումը

    Դա դեռ շատ մեծ հարց է, եղել է՞, թե՞ կա, ախր չեմ կարողանում ոչինչ չասել, բայց լավ ժամանակը ցույց կտա, որտև մենք չենք կարող հիմա ինչ-որ բան կանխագուշակել կամ հաստատ ասել:

  13. #223
    Մշտական անդամ Koms-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    24.03.2006
    Գրառումներ
    492
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Վազգեն Մանուկյան

    Մեջբերում keyboard-ի խոսքերից Նայել գրառումը
    Դա դեռ շատ մեծ հարց է, եղել է՞, թե՞ կա, ախր չեմ կարողանում ոչինչ չասել, բայց լավ ժամանակը ցույց կտա, որտև մենք չենք կարող հիմա ինչ-որ բան կանխագուշակել կամ հաստատ ասել:
    գուցե երիտասարդ ես ինձանից, մի բան կարող եմ խորհուրդ տալ ` հաստատ իմացիր` պատմությունն միշտ հստակ ամեն ինչ իր տեղն է դնում, մարդիկ, անհատները կարող են իհարկե սխալվել, բայց չի սխալվում միայն` ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ...
    Life is too short...

  14. #224
    . keyboard-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.12.2007
    Գրառումներ
    4,771
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Վազգեն Մանուկյան

    Մեջբերում Koms-ի խոսքերից Նայել գրառումը
    գուցե երիտասարդ ես ինձանից, մի բան կարող եմ խորհուրդ տալ ` հաստատ իմացիր` պատմությունն միշտ հստակ ամեն ինչ իր տեղն է դնում, մարդիկ, անհատները կարող են իհարկե սխալվել, բայց չի սխալվում միայն` ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ...
    Շնորհակալ եմ խորհրդի համար, բայց չեմ կարծում, որ այսօրվա պատմությունը լրիվ ճիշտ է, այնքան խեղաթյուրանքներ կան այսօրվա պատմության մեջ,սակայն կարծում եմ, որ իրոք կանցնի ժամանակ և պատմությունը կվերականգնվի և ամեն ինչ ճիշտ կդառնա:

  15. #225
    Զամունցի դեմք voter-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.05.2007
    Գրառումներ
    1,512
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Վազգեն Մանուկյան

    Նորից եմ կրկրնում - չնայած անհույս եմ համարում ԼՏՊական պրոպոգանդային ինչ որ բան համոզելու մեջ, ասում էմ, որ ում հասնի նրան հասնի։

    ԼՏՊ գնացել է վա բանկ ու այս նվնվ կոչերը, եկեք միացեք մեծ ԲԼԵՖ են, քանի որ սթափ հանգիստ մտնոլորտում նրան առաջինն են մեղադրելու նրա համար, որ եկանք հանգեցինք նույն կոտրած տաշտակին, որ հենց ԼՏՊն է ստեղծել։

    Հիմա քանի տաք տաք է, փորձում են ինչ որ նոր հայող համազգային շարժում ստեղծել, դրա համար էլ շատ կարևոր է, որ նրանք, ովքեր չեին միացել մինչև ընտրությունները միանան հիմա։

    Բայց հարց եմ տալիս, ինչն է փոխվել՞ ԼՏՊն՞ Նրա առհամարական վերաբերմունքը մյուսաներին ու ինքնասիրահարվածությունն են վերացել՞ ԼՏՊականները պատրաստ են ՄԻԱՍԻՆ գնալ՞

    ՈՉ, նրանց պետք է իրենք լինեն կենտրոնում, մնացածը առակցեն անուղղակիորեն ստեղծելով նույն վիճակը ինչ 1991ին էր, երբ ԼՏՊն ոչինչ չլինելով ժողովրդի հակաԽՍՀՄ բողոքի ալիքի վրա դարձավ ամեն ինչ։

    Լավ գովազդված շաքարաքլոր է, որի մասին ամեն անկյունում գոռալով փորձում են սախացնել միամիտ մարդկանց, նրանց ով զուտ գնում է ԱՄԲՈԽԻ ետևից, անկախ նրանից, թե ամբոխը ինչ է ուզում...

    Հարցրեք ձեզ - ինչ կարգախոսով են ուզում պայքարել՞ Լևոն նախագահ՞ - ապա ինչու պիտի նրանք, ովքեր չեն ուզում, որ նա նախագահ լինի, աջակցեն այդ շարտժ,անմը՞ իսկ դրանք ավելին են քան 70%

    Իսկ եթե կարգախոսը ԱՐԴԱՐ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ են, Լևոնը պիտի լինի այդ կարգախոսի կրողը՞

    Մարդ որը համարում է 1996ի ԲԱՑԱՐՁԱԿ ՆՈՒՅՆԱՏԻՊ ընտրությունները արդար, հիմա տեղի ունեցածը անարդարություն է համարում ու ժողովուրդն էլ պիտի նրան հավատա՞

    Այդ դեպքում, ՎԱՅ ԱՅԴ ԺՈՂՈՎՐԴԻՆ, որ նման հասարակ բաները չի գիտակցում կամ այդպիսի անտանելի հիշողության կորստով է տառապում....

    Ավելացվել է 3 րոպե անց
    Մեջբերում Artgeo-ի խոսքերից Նայել գրառումը
    Անցորդ ջան, կարծում եմ, ես այնպիսի գրառում չեմ արել մինչ այժմ, որի մեջ «թույն» լիներ Վազգեն Մանուկյանի նկատմամբ։ Իմ միակ թույնը միշտ եղել է ու կմնա Սերժ-Քոչարյանի դեմ։
    Վազգեն Մանուկյանին կցանկանայի տեսնել այնտեղ, որտեղ ինքն է իրեն տեսնում ըստ իր նախընտրական լոզունգի. «Փոխե՛լ, ոչ թե հարմարվել»։ Ներեցեք, բայց այս հայտարարության մեջ ես լրիվ հակառակն եմ նկատում։ Միգուցե դա իմ սուբյեկտիվ կարծիքն է։ Ժամանակը ցույց կտա։
    Դե ուրեմն մյուսները, ով այդ կարգախոսը հիմա ճիշտ են համարում, պիտի կանգնեն Մանուկյանի կողքին և ոչ թե Մանուկյանը պիտի ՄԱՏՈՒՑԻ սկուտեղի վրա նրանց դա։

    Միացեք Վազգեն Մանուկյանին,
    Վերջին խմբագրող՝ voter: 22.02.2008, 15:03: Պատճառ: Գրառման ավելացում

Էջ 15 42-ից ԱռաջինԱռաջին ... 511121314151617181925 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Վազգեն ջան, շնորհավոր :)
    Հեղինակ՝ Բարեկամ, բաժին` Շնորհավորանքներ
    Գրառումներ: 43
    Վերջինը: 14.06.2010, 15:39
  2. Վազգեն, ծնունդդ շնորհավո՜ր
    Հեղինակ՝ Արշակ, բաժին` Շնորհավորանքներ
    Գրառումներ: 38
    Վերջինը: 08.06.2009, 03:25
  3. Վազգեն ջան, շնորհավոր :)
    Հեղինակ՝ Selene, բաժին` Շնորհավորանքներ
    Գրառումներ: 33
    Վերջինը: 10.06.2008, 01:49
  4. Երկրորդ Փուլ Լևոն Տեր-Պետրոսյան – Վազգեն Մանուկյան ՞
    Հեղինակ՝ voter, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 2
    Վերջինը: 24.01.2008, 18:30

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •