User Tag List

Էջ 14 42-ից ԱռաջինԱռաջին ... 410111213141516171824 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 196 համարից մինչև 210 համարի արդյունքները՝ ընդհանուր 622 հատից

Թեմա: Վազգեն Մանուկյան

  1. #196
    Պատվավոր անդամ Taurus-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.09.2006
    Հասցե
    սատկած շան տնակ
    Գրառումներ
    2,264
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Վազգեն Մանուկյան

    Զատո էտ մարդը գիշերը հանգիստ ա քնում

  2. #197
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    25.04.2006
    Գրառումներ
    5,527
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Վազգեն Մանուկյան

    Մեջբերում Taurus-ի խոսքերից Նայել գրառումը
    Զատո էտ մարդը գիշերը հանգիստ ա քնում

    Որեղի՞ց գիտես


  3. #198
    Պատվավոր անդամ Taurus-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.09.2006
    Հասցե
    սատկած շան տնակ
    Գրառումներ
    2,264
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Վազգեն Մանուկյան

    Մեջբերում dvgray-ի խոսքերից Նայել գրառումը
    Ծիծաղում է նա ով ճտերը աշնանն է հաշվում, հետո երբ հասկանաս ինչի վրա էիր ծիծաղում ու լացես, ոչ ճտերը ոչ էլ աշունը չեն օգնի

  4. #199
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,581
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Վազգեն Մանուկյան

    Քաղաքականություն կոչվածը շատ լուրջ բան է: Մի քանի անգամ իր կենսագրության մեջ Վազգենը ասեց, որ զզվել է ու նման բաներ ու հեռացել է, սակայն ամեն 5 տարիմ մեկ մտնել ընդիմությամ մեջ ու կիսատ պռատ քայլեր անել ՞՞՞ ... Սրանից լրիվ ուրիշ հոտեր են գալիս :
    Լավ էլի, դուք էլ լևոնականներով արդեն չգիտեք ոնց Վազգեն Մանուկյանին վարկաբեկեք: Ու շատերին կարողացել եք ձեր ստերով խաբել, ձեր կողմը քաշել: Չեմ բացառում, որ հենց դու էլ ես խաբված: Բարեբախտաբար, Հայաստանում դեռ մնացել են սթափ մտածող մարդիկ, որոնք շատ փոքր մաս են կազմում, ցավոք:

  5. #200
    Զամունցի դեմք voter-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.05.2007
    Գրառումներ
    1,512
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Վազգեն Մանուկյան

    Մեջբերում dvgray-ի խոսքերից Նայել գրառումը
    Չէ...
    Քաղաքականություն կոչվածը շատ լուրջ բան է: Մի քանի անգամ իր կենսագրության մեջ Վազգենը ասեց, որ զզվել է ու նման բաներ ու հեռացել է, սակայն ամեն 5 տարիմ մեկ մտնել ընդիմությամ մեջ ու կիսատ պռատ քայլեր անել ՞՞՞ ... Սրանից լրիվ ուրիշ հոտեր են գալիս :
    «Չեղած աչքի» գերանը 10 տարի չեիր տեսնում?, հիմա հասկացել նկատել ես ինչ է քաղաքականությունը ու որ այնտեղ մեծ ընդմիջում չի լինում, փորձում ես ուշադրություն շեղել ուրիշին դրանում մեղադրելով, որ բաղձալիիտ բան ասող չլինի՞

    ՈՒսուցչիդ հիանալի աշակերտն ես, նա էլ պտտեց բերեց ասեց Մանուկյանի կողմնակիցները, որ 1996ին դարպասը չջարդեին, հոկտեմբեր 27 չեր լինի, հասկանալով, որ 1996 իր ինքնասիրահարվածությունը չլիներ ոչ միայն Հոկտեմբեր 27 հիմա այս հետույքային վիճակը հայաստանում չեր լինի...

    Կարծում եմ Մանուկյանը այնքան ժամանակ չի խոսի, քանի դեռ պահանջների ձևաչափը չի հստակեցված, այն է ՆՈՐ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ։

    Եթե պայքարը լինի հանուն եկրորդ փուլի, որտեղ պիտի մրցեն ՍՍն ու ԼՏՊն Մանուկյանը կլռի, նրա ինչին է պեք ԼՏՊին օգնի, որ նա ՍՍին լեգիտիմ նախագահ դարձնի...

    Նոր ընտրությունների դեպքում ՍՍ–ն չի անցնի ու համոզված եմ ԼՏՊն էլ ավելի քիչ ձայն կհավաքի։
    Վերջին խմբագրող՝ voter: 22.02.2008, 00:33: Պատճառ: Գրառման ավելացում

  6. #201
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    25.04.2006
    Գրառումներ
    5,527
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Վազգեն Մանուկյան

    Մեջբերում voter-ի խոսքերից Նայել գրառումը
    Եթե պայքարը լինի հանուն եկրորդ փուլի, որտեղ պիտի մրցեն ՍՍն ու ԼՏՊն Մանուկյանը կլռի...

    Նոր ընտրությունների դեպքում ՍՍն չի անցնի։
    Ինչ և պահանջվում էր ապացուցել :

  7. #202
    Մշտական անդամ P.S.-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.01.2007
    Հասցե
    U.S.A.
    Գրառումներ
    321
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Վազգեն Մանուկյան

    Մեջբերում Բյուրակն-ի խոսքերից Նայել գրառումը
    Լավ էլի, դուք էլ լևոնականներով արդեն չգիտեք ոնց Վազգեն Մանուկյանին վարկաբեկեք: Ու շատերին կարողացել եք ձեր ստերով խաբել, ձեր կողմը քաշել: Չեմ բացառում, որ հենց դու էլ ես խաբված: Բարեբախտաբար, Հայաստանում դեռ մնացել են սթափ մտածող մարդիկ, որոնք շատ փոքր մաս են կազմում, ցավոք:
    Չեմ հասկանում, ինչու ես մարդկանց մոլորված անվանում, եթե միացել են ԼՏՊ–ին փոփոխության համար։ Հասկանում եմ, որ հիասթափված ես ընտրություններից, բայց ո՞ւր է քո թեկնածուն։ Ինչո՞ւ է լռում։ Ինչու գոնե մեկ բառ չի ասում ընտրությունների անցկացման որակի մասին։

    Հա, դեռ վաղ է Վ.Մանուկյանից պահանջել քաղաքական անալիզ, բայց գնահատական կարող է տալ։ Ի վերջո, տղամարդուն և քաղաքական գործչին դատում են ոչ թե իր խոսքով, այլ գործողություններով։ Իսկ Վազգենը 96–ից հետո ընդամենը մեկ բան է անում՝ հիասթափեցնում է։

    Արդյո՞ք վիրավորական չէ, որ նա այս անգամ նույնիսկ առաջին հնգյակում չկար։ Քո կարծիքով, ժողովուրդն այդքան հիմար է, որ չի կարողանում տարբերակել կամ գնահատել քաղաքական գործիչներին։ Վերջին տասը տարում Վազգենը գրեթե միշտ ներկայացված է եղել խորհրդարանում։ Բայց երբեք, որևէ քննարկման լուրջ մասնակցություն չի ունեցել՝ ոչ Կոսովո, ոչ Իրաք զորք ուղարկելու, ոչ Սահմանադրական փոփոխությունների, ոչ դատաիրավական բարեփոխումների ժամանակ։ Հեշտ է քննադատել պոստ–ֆակտում, բայց ինձ համար կարևոր էր ոչ թե արդյունքը, այլ այն ջանքը, որ նա կարող էր ներդնել ու գուցե ինչ–որ առումով շտկել։

    ԱՅս քարոզարշավին Վազենի բոլոր ելույթներին հետևել եմ։ Ոնց–որ աբիժնիկ լիներ...որևէ ծրագրային ելույթ չուներ, ընդամենը նախանձով նայում էր թե մյուս թեկնածուներն ինչ են անում։

    Այնպես, որ Բյուրակն, կարող ես իհարկե, ինձ հետ չհամաձայնել ու անգամ բացասական «գնահատական» տալ, բայց փաստը մնում է փաստ.

    Վազգենից մենք ակնակալում էին բոլորովին այլ կեցվածք։ Ինքը ընտրեց բոլորովին այլ մարտավարություն, քաղաքացիները ցույց տվեցին իրենց վերաբերմունքը։ Գուցե հիմա ԱԺՄ առաջնորդը հասկանա, որ կարելի է մի քիչ ավելի շատ ինտուիտիվ լինել ու շատ չլսել սեփական կնոջը, որը Վազգենի համար բոլոր ճակատագրական պահերին միջամտել ու փչացրել է ամեն ինչ։ Դրանում համոզվելու համար շատ հեռու մի գնա ու զրուցիր օրինակ Վարդանի հետ Պողոսյան, իրավաբանի, որին համարում եմ շատ խելացի անձնավորություն։

    Եվ հետո՝ ցույց տուր գոնե մեկ երիտասարդի, որին Վազգենը ընտրել է ու աճեցրել...չէ որ Ազգային ժողովրդավարությունը միայն կուսակցություն չէ, այն լուրջ գաղափարախոսություն է։ Ո՞վ է այդ գաղափարների կրողը Վազգենից հետո...

    Ես ինքս ինձ համարում եմ ազգային ժողովրդավար, ինձ համարում եմ Վազգենական, բայց ժամանակն է, որ Նահապետը անկեղծանա, լռի ու հեռանա։ Հեռանա՝ առանց վիրավորելու, առանց խանգարելու ու գուցե հենց այդ պասիվությամբ ավելի օգտակար լինի, քան իր կեղծ ակտիվությամբ։

  8. #203
    Զամունցի դեմք voter-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.05.2007
    Գրառումներ
    1,512
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Վազգեն Մանուկյան

    Ապացուցելու բան դեռ շատ կա, դրա համար էլ Մանուկյանը լռում է, սպասում է ՀԱՆԳՍՏԱՆԱՔ, որ սթափ հասնի ուղեղներիդ, թե ձեր գլխին ինչ են բերում ու ոնց են Արցախը տակից ծախելու գնա...

    ՍՍ կամ ԼՏՊ ձևաչաձի համար ցանկացած պայքարող, պայքարում է Ազատագրված տարածքների հանձնման, այնուհետև Արցախի ծապելու, դրանից հետո զանգեզուրի ու Հայաստանն էլ հետը, որ փողերն առնի գնա ամերիկա, վերջինն էլ լուսը չմոռանա թող անջատի...

  9. #204
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,581
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Վազգեն Մանուկյան

    ԱՅս քարոզարշավին Վազենի բոլոր ելույթներին հետևել եմ։ Ոնց–որ աբիժնիկ լիներ...որևէ ծրագրային ելույթ չուներ, ընդամենը նախանձով նայում էր թե մյուս թեկնածուներն ինչ են անում։
    Հարգելի՛ս, դու Հայլուր ես դիտել: Իսկ Հայլուրով միայն այն հատվածներն էին տալիս, որտեղ Լևոնի մասին էր խոսում: Իսկ Լևոնի մասին խոսում էր, որովհետև հարցեր էին տալիս:

    Եվ հետո՝ ցույց տուր գոնե մեկ երիտասարդի, որին Վազգենը ընտրել է ու աճեցրել...չէ որ Ազգային ժողովրդավարությունը միայն կուսակցություն չէ, այն լուրջ գաղափարախոսություն է։ Ո՞վ է այդ գաղափարների կրողը Վազգենից հետո...
    Մենք ենք

  10. #205
    Զամունցի դեմք voter-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.05.2007
    Գրառումներ
    1,512
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Վազգեն Մանուկյան

    Մեջբերում P.S.-ի խոսքերից Նայել գրառումը
    ..........Արդյո՞ք վիրավորական չէ, որ նա այս անգամ նույնիսկ առաջին հնգյակում չկար.....
    Ստացվում է ընտրությունների արդյունքները ընդունում էք՞ ու հիմա դրա հիման վրա պնդումն էք անում Մանուկյանի հաշվով, բայց ԼՏՊի հաշվով, սխալ էք համարում արդյունքները՞


  11. #206
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,581
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Վազգեն Մանուկյան

    ..........Արդյո՞ք վիրավորական չէ, որ նա այս անգամ նույնիսկ առաջին հնգյակում չկար.....
    1. Սերժ Սարգսյան
    2. Լևոն Տեր-Պետրոսյան
    3. Արթուր Բաղդասարյան
    4. Վահան Հովհաննիսյան
    5. Վազգեն Մանուկյան

    Սա հնգյա՞կ չէ:

    Իսկ voter-ը ճիշտ նկատեց:

  12. #207
    Զամունցի դեմք voter-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.05.2007
    Գրառումներ
    1,512
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Վազգեն Մանուկյան

    ԼՏՊականները տեսան, որ որպես «փրկիչ» չի ստացում անցնել, փորձում են ժողովրդի բողոքի ալիքի վրա «ընտրությունները կեղծել են» փամբեն դառնան իշխանություն։

    Բայց ախր ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԵՂԾՈՒՄՆԵՐԻ դեմ պայքարողի դերը ԼՏՊին միայն ՏԽՄԱՐԸ կարող է վստահել, նա հիմնել է այդ համակարգը ու հիմա պիտի դրա դեմ պայքարի՞ ՈՒ Վազգեն Մանուկյանն էլ պիտի նրան աջակցի այդ պայքարում՞

    ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶ է, քաղաքական մանկապարտեզ...

  13. #208
    Լիարժեք անդամ
    Գրանցման ամսաթիվ
    30.10.2007
    Գրառումներ
    115
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Վազգեն Մանուկյան

    Մեջբերում P.S.-ի խոսքերից Նայել գրառումը
    Չեմ հասկանում, ինչու ես մարդկանց մոլորված անվանում, եթե միացել են ԼՏՊ–ին փոփոխության համար։ Հասկանում եմ, որ հիասթափված ես ընտրություններից, բայց ո՞ւր է քո թեկնածուն։ Ինչո՞ւ է լռում։ Ինչու գոնե մեկ բառ չի ասում ընտրությունների անցկացման որակի մասին։

    Հա, դեռ վաղ է Վ.Մանուկյանից պահանջել քաղաքական անալիզ, բայց գնահատական կարող է տալ։ Ի վերջո, տղամարդուն և քաղաքական գործչին դատում են ոչ թե իր խոսքով, այլ գործողություններով։ Իսկ Վազգենը 96–ից հետո ընդամենը մեկ բան է անում՝ հիասթափեցնում է։

    Արդյո՞ք վիրավորական չէ, որ նա այս անգամ նույնիսկ առաջին հնգյակում չկար։ Քո կարծիքով, ժողովուրդն այդքան հիմար է, որ չի կարողանում տարբերակել կամ գնահատել քաղաքական գործիչներին։ Վերջին տասը տարում Վազգենը գրեթե միշտ ներկայացված է եղել խորհրդարանում։ Բայց երբեք, որևէ քննարկման լուրջ մասնակցություն չի ունեցել՝ ոչ Կոսովո, ոչ Իրաք զորք ուղարկելու, ոչ Սահմանադրական փոփոխությունների, ոչ դատաիրավական բարեփոխումների ժամանակ։ Հեշտ է քննադատել պոստ–ֆակտում, բայց ինձ համար կարևոր էր ոչ թե արդյունքը, այլ այն ջանքը, որ նա կարող էր ներդնել ու գուցե ինչ–որ առումով շտկել։

    ԱՅս քարոզարշավին Վազենի բոլոր ելույթներին հետևել եմ։ Ոնց–որ աբիժնիկ լիներ...որևէ ծրագրային ելույթ չուներ, ընդամենը նախանձով նայում էր թե մյուս թեկնածուներն ինչ են անում։

    Այնպես, որ Բյուրակն, կարող ես իհարկե, ինձ հետ չհամաձայնել ու անգամ բացասական «գնահատական» տալ, բայց փաստը մնում է փաստ.

    Վազգենից մենք ակնակալում էին բոլորովին այլ կեցվածք։ Ինքը ընտրեց բոլորովին այլ մարտավարություն, քաղաքացիները ցույց տվեցին իրենց վերաբերմունքը։ Գուցե հիմա ԱԺՄ առաջնորդը հասկանա, որ կարելի է մի քիչ ավելի շատ ինտուիտիվ լինել ու շատ չլսել սեփական կնոջը, որը Վազգենի համար բոլոր ճակատագրական պահերին միջամտել ու փչացրել է ամեն ինչ։ Դրանում համոզվելու համար շատ հեռու մի գնա ու զրուցիր օրինակ Վարդանի հետ Պողոսյան, իրավաբանի, որին համարում եմ շատ խելացի անձնավորություն։

    Եվ հետո՝ ցույց տուր գոնե մեկ երիտասարդի, որին Վազգենը ընտրել է ու աճեցրել...չէ որ Ազգային ժողովրդավարությունը միայն կուսակցություն չէ, այն լուրջ գաղափարախոսություն է։ Ո՞վ է այդ գաղափարների կրողը Վազգենից հետո...

    Ես ինքս ինձ համարում եմ ազգային ժողովրդավար, ինձ համարում եմ Վազգենական, բայց ժամանակն է, որ Նահապետը անկեղծանա, լռի ու հեռանա։ Հեռանա՝ առանց վիրավորելու, առանց խանգարելու ու գուցե հենց այդ պասիվությամբ ավելի օգտակար լինի, քան իր կեղծ ակտիվությամբ։
    Գիտես ինչ, եթե շատ բան չգիտես ավելի լավ է սուտ բաներ չասես: Վազգեն Մանուկյանը միշտ էլ մասնակցել է տարբեր քննարկումներին ու միշտ իր հստակ կարծիքն արտահայտել է Հայաստանում կատարվող բոլոր գործընթացների մասին: Այդ ԼՏՊ-ն է միշտ լռել, բայց արի ու տես հիմա գնում եք իրա հետևից, ինչպես ժամանակին Ստեփան Դեմիրճյանի հետևից:
    Ինչ վերաբերում է ,նրա կնոջը ապա էլի կխնդրեի չիմացած բանից չխոսել: Մենք սովոր ենք տեսնել անտարբեր ու բանից չհասկացող քաղաքական գործիչների կանանց ու եթե մեկը վառ արտահայտված անձնավորություն է, ինքն էլ է ազգային գաղափարների կրող ու քաղաքական պայքարում միշտ իր ամուսնու կողքին է լինում, սկսում եք հարձակումներ ունենալ:

    Ինչ վերաբերում է գաղափարախոսությանը, ցույց տուր մեկ քաղաքական գործիչ գաղափարներ կրող: Ու դու չպիտի որոշես, նա ակտիվանա թե ոչ, շարունակի պայքարը իր գաղափարների համար թե ոչ:

  14. #209
    Զամունցի դեմք voter-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.05.2007
    Գրառումներ
    1,512
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Վազգեն Մանուկյան

    Մեջբերում Ancord-ի խոսքերից Նայել գրառումը
    Գիտես ինչ, եթե շատ բան չգիտես ավելի լավ է սուտ բաներ չասես: Վազգեն Մանուկյանը միշտ էլ մասնակցել է տարբեր քննարկումներին ու միշտ իր հստակ կարծիքն արտահայտել է Հայաստանում կատարվող բոլոր գործընթացների մասին: Այդ ԼՏՊ-ն է միշտ լռել, բայց արի ու տես հիմա գնում եք իրա հետևից, ինչպես ժամանակին Ստեփան Դեմիրճյանի հետևից:
    Ինչ վերաբերում է ,նրա կնոջը ապա էլի կխնդրեի չիմացած բանից չխոսել: Մենք սովոր ենք տեսնել անտարբեր ու բանից չհասկացող քաղաքական գործիչների կանանց ու եթե մեկը վառ արտահայտված անձնավորություն է, ինքն էլ է ազգային գաղափարների կրող ու քաղաքական պայքարում միշտ իր ամուսնու կողքին է լինում, սկսում եք հարձակումներ ունենալ: Մի բան, որ թեման լավ չգիտես ավելի լավ է լռես: ՀՀՇ-ի մեթոդների հոտ է գալիս:

    Ինչ վերաբերում է գաղափարախոսությանը, ցույց տուր մեկ քաղաքական գործիչ գաղափարներ կրող: Ու դու չպիտի որոշես, նա ակտիվանա թե ոչ, շարունակի պայքարը իր գաղափարների համար թե ոչ:
    ՀՀՇի հոտ չէ, 1996ի հոտ է, գալիս, դրանից էլ վախենում են, որ ժողովուրդը կհասկանա, որ Մանուկյան ԼՏՊ այստեղ կապ չունեն, իրենք պիտի անեն ու հետո էլ կամաց կամաց գլխի կնգնեն, որ Մանուկյանը իրենց չհիասթափեցրեց 1996ին, միչև վերջ չգնալով, այլ իրենք չգնածին ու հիմա կարող է չստացվի գնալ, եթե գաղափար չլինի ինչու համար ու ուր են գնում...

    Կարճ, ասած երկար մտածելուց հետո ՀՀՇականները նոստալգիայի մեջ են ընգել ու զգում են, որ այս իրավիճակից Մանուկյանի ռեյտինգը կարող է բարձրանալ, երբ մարդիկ կհասկանան, որ եկել հասել են ՀԵՏ 1996թիվ ու չվերջացրած գործը, պիտի ավարտեն ու այդտեղ արդեն ԼՏՊի թեկնածուն, որպես ԱՐԴԱՐ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՂԱՎՆԻ չի ստավցվի երկար տանել, բոլորը իրենց վրա կծիծաղեն....

  15. #210
    Ադմինիստրատոր Artgeo-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Թբիլիսի, Վրաստան
    Տարիք
    39
    Գրառումներ
    8,377
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Re. Վազգեն Մանուկյան

    Մեջբերում Egern.net-ի խոսքերից Նայել գրառումը
    Բյուր ջան, բացատրի, please, թեկուզ PMով ... ինձ շատ հետաքրքրում է, ինչպես կարող է բացատրվել լռությունը
    Միայն համաձայնությամբ կամ ընդմիշտ քաղաքականությունից հեռանալու ցանկությամբ։
    Հակառակ դեպքում գոնե ՄԵԿ, ՄԻ ՀԱՏԻԿ հայտարարություն պիտի լիներ։

Էջ 14 42-ից ԱռաջինԱռաջին ... 410111213141516171824 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Վազգեն ջան, շնորհավոր :)
    Հեղինակ՝ Բարեկամ, բաժին` Շնորհավորանքներ
    Գրառումներ: 43
    Վերջինը: 14.06.2010, 15:39
  2. Վազգեն, ծնունդդ շնորհավո՜ր
    Հեղինակ՝ Արշակ, բաժին` Շնորհավորանքներ
    Գրառումներ: 38
    Վերջինը: 08.06.2009, 03:25
  3. Վազգեն ջան, շնորհավոր :)
    Հեղինակ՝ Selene, բաժին` Շնորհավորանքներ
    Գրառումներ: 33
    Վերջինը: 10.06.2008, 01:49
  4. Երկրորդ Փուլ Լևոն Տեր-Պետրոսյան – Վազգեն Մանուկյան ՞
    Հեղինակ՝ voter, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 2
    Վերջինը: 24.01.2008, 18:30

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •