User Tag List

Էջ 19 42-ից ԱռաջինԱռաջին ... 915161718192021222329 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 271 համարից մինչև 285 համարի արդյունքները՝ ընդհանուր 622 հատից

Թեմա: Վազգեն Մանուկյան

  1. #271
    Զամունցի դեմք voter-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.05.2007
    Գրառումներ
    1,512
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Վազգեն Մանուկյան

    Մեջբերում Artgeo-ի խոսքերից Նայել գրառումը
    voter ջան ազնվություն պետք է ունենալ։ Բանակցությունները որևէ կապ չունեն ինաուգուրացիային ներկա գտնվելու հետ։ Ես քեզ ասում եմ սա խնձոր է, դու ասում ես քո մոտինը տանձ է… Ազնվություն է պետք ունենալ։ Լևոն Տեր-Պետրոսյանը ճիշտ էր ասում, երբ ասում էր կա երկու թեկնածու։ Ազնվություն է պետք ունենալ։ Կարող էիր գոնե գրել, որ Վազգենի վերաբերյալ նյութեր կան, որոնք կտարածվեին, եթե նա չմիանար Սերժ Սարգսյանին։ Դա ավելի ազնիվ կլիներ։ Ազնվություն է պետք ունենալ…
    է ջահելություն - քաղաքականությունը ազնվության հետ կապ չունի, սկզբունքների հարց է միայն, այն էլ ամեն կուսակցություն ու քաղաքական գործիչ չի որ ընդունակ է ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐՈՎ շարժվել, օրինակ միշտ պայքարել խոսքի ազատության ու արդար ընտրությունների համար։

    Ինչպես նկատեցի Րաֆֆի Հովհանիսյանը առաջին շարքում էր իննագուրացիայի ժամանակ http://youtube.com/watch?v=o-n9dORgS9A Մանուկյանին դեռ չեմ գտել լավ կադրեր ունենաք դրեք նայենք քննարկենք...

    Նորից եմ կրկնում, հիմա ոչ միայն խիստ լարված վիճակ է ժողովրդի մոտ, այլ ամբողջ իշխանական ճամբարում, ՍՍից ամեն ինչ սպասելի է, այդ մարդը շարժվել է իր ամբողջ կյանքի ընդհացքում հպանցիկ իրողություններով ու եղել այն կողմում, որտեղ ուժն է։

    Պարզ չի ինչ կլինի ու ինչպես ամեն ինչ կփոխվի ով ինչ որտեղ ազդեցություն կունենա ու որտեղ կկորցնի, դրա համար էլ ԼՏՊի հնարավոր բանակցությունները նույնպես խելամիտ քայլ են և ոչ թե դավաճանություն, վերջիվերջո պետէ է գիտակցել, որ լուծում է պետք գտնել և ոչ անվերջ սրել իրավիճակը... Հուսամ որպես լուծում նոր պառլամենտական ընտրությունները կլինեն, որտեղ ԼՏՊն հաստատ իր մանդատը կստանա ու կարող է հանգիստ ազդել իրավիճակի վրա ԱՅՆՔԱՆ ինչքան կողմնակից կունենա, իսկ ինչքան կողմնակից կունենա, կերևա հետո...

    Ինչպես է ինձ հասնում - ինչ որ ինֆորմացիա, դա իմ անձնական գործն է, կարող էք և դուք կարդալ, թաքցնելու բան չունեմ... Բոբո նախադասությունները ինձ սաստող կթողնեմ անպատասխան....

    Ցավոք այստեղ տեղադրել նույնիսկ մեկ էջը այդ թերթի անհընար է, ֆայլերի չափերի սահմանափակումների պատճառով դրա համար էլ հղում եմ մեր Ֆոռումի վրա...

    http://viparmenia.com/vb/showthread....03&postcount=5

    Ավելացվել է 5 րոպե անց
    Առանձին տողով - Վազգեն Մանուկյանի մասին նյութերը եթե լինեն էլ, դրանց տարածումը չի հանգեցնի ոչ մի դեպքում, նրա կողմից փափագվող գաղափարների վարկաբեկման ու Հայաստանը պառլամենտական պետություն սարքելու ձգտումների մարման, վատագույն դեպքում նա կփոխարինվի մեկ ուրիշով, բայց Մանուկյանը ինքն բազմակի անգամ նշել է, որ նա իր տեղը միշտ պատրաստ է զիճելու ու դա միշտ էլ արել է, միայն թե ԱՆԵԼԻՔԸ հասցվի ավարտին։

    Կրկնվեմ, որոշ մարդկանց համար իրենց անձը ԳԱՂԱՓԱՐՆԵՐԻՑ վեր է կանգնած, կարևոր է գաղափարի իրականություն դառնալը, իսկ որ նա այդ ընթացքում կարող է ընչազուրկ դառնալ կամ աստված մի արհասցէ հաշմվել ավելին զոհվել, երկրորդական դեր է խաղում։

    Սպասում եմ «մահացու» կրակոցի, կադրեր, որտեղ Մանուկյան Վազգենը ջերմ բրեժնեվյան համբույր է պարգևում ՍՍին ի շնորհավորանք նրա նախագահ դառնալուն։
    Վերջին խմբագրող՝ voter: 09.04.2008, 17:24: Պատճառ: Գրառման ավելացում

  2. #272
    Ադմինիստրատոր Artgeo-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Թբիլիսի, Վրաստան
    Տարիք
    41
    Գրառումներ
    8,377
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Re. Վազգեն Մանուկյան

    Մեջբերում voter-ի խոսքերից Նայել գրառումը
    Ցավոք այստեղ տեղադրել նույնիսկ մեկ էջը այդ թերթի անհընար է, ֆայլերի չափերի սահմանափակումների պատճառով դրա համար էլ հղում եմ մեր Ֆոռումի վրա...

    http://viparmenia.com/vb/showthread....03&postcount=5
    ԱԱԱԱ, բոց ա Քաշեցի, մի գունավոր էջ է, որտեղ բերվում է այդ ինֆորմացիան ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ «ԱԶԳ» ռուսաթերթի վրա հղում կատարելով
    Ընկել եք սարեր-ձորեր, Կիպրոս ու եսիմ ուր…

    Ավելացվել է 1 րոպե անց
    Գտա, այս հոդվածն է մեջբերված
    http://www.azg.am/AR/2008040111

    ԳԱՂՏՆԻ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵ՞Ր

    Ըստ ոչ պաշտոնական աղբյուրների, մի քանի օր է, ինչ միջնորդավորված բանակցություններ են ընթանում Լեւոն Տեր-Պետրոսյանի եւ իշխանությունների, հիմնականում Սերժ Սարգսյանի կողմնակիցների միջեւ: Այդ բանակցությունները, ինչպես ասացինք, միջնորդավորված են, դրանց մի մասը օտարերկրյա պաշտոնյաների բազմակողմ շփումների շրջանակում են ընթանում եւ նպատակ ունեն կողմերի միջեւ համանման մոտեցումներ գտնելու: Այս տեղեկատվության հավաստիությունը պաշտոնական աղբյուրներից ստուգել չհաջողվեց, սակայն վերջին շրջանում Լեւոն Տեր-Պետրոսյանի լռությունը ներքաղաքական իրադրության վերաբերյալ, հուշում է, որ այնուամենայնիվ, որոշակի կուլիսային հանդիպումներ տեղի են ունենում եւ փորձ է արվում ինչ-որ պայմանավորվածություններ ձեռք բերել: Ասենք նաեւ, որ այս տեղեկատվությունն ապրիլմեկյան կատակ չէ:
    Վերջին խմբագրող՝ Artgeo: 09.04.2008, 17:42: Պատճառ: Գրառման ավելացում

  3. #273
    . keyboard-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.12.2007
    Գրառումներ
    4,771
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Վազգեն Մանուկյան

    Մեջբերում Alize'e-ի խոսքերից Նայել գրառումը
    Լևոն տեր-Պետրոսյանը ոչ մի քայլ չի անի ժողովրդին դավաճանելու համար...
    Չեմ ուզում ժամանակից առաջ անցնել,բայց որ ամեն ինչը պարզ կդառնա մի որոշ ժամանակ հետո՝ համոզված եմ:
    Նա մի անգամ արդեն արել է այդ քայլը՝ ստեղծելով այսօրվա մեր ՚պետությունը՚, շատ խիստ կասկածներ ունեմ երկրորդ անգամ չկրկնելու վերաբերյալ

    Մեջբերում Alize'e-ի խոսքերից Նայել գրառումը
    Հ.Գ. ի դեպ, Լևոն Տեր-Պետրոսյանի որևէ բանակցություն շատ նոռմալ երևույթ է..նա իշխանությունների հետ...
    Լրիվ հասկանալի է, երբ Ձեր թեկնածուն է բանակցում, դա՝ նորմալ է, երբ բանակցում է մեկ ուրիշը, դառնում է՝ աննորմալ:
    Այդքանից հետո Վազգեն Մանուկյանին Սերժի մարդ են համարում. ծիծաղելի է, կտեսնենք ապագայում թե ով ում մարդն է:
    Հ.Գ. Համոզված եմ, շատերն են իրենք իրենց մեղադրելու՝ Մանուկյանի հասցեին նման վարկանիշներ ուղղելու համար:
    Հ.Գ. 2 Բոլոր նրանց ովքեր մտածում էին/են, որ ՍՍ-ն մեկ ամիս էլ չ ձգի, ՍՍ-ն դեռ 10 տարի ունի ձգելու եվ համոզված եմ, որ կձգի, թեեվ ափսոսում եմ, որ էլի մեր ժողովուրդը հուսախաբ եղավ ու տուժեց

  4. #274
    Պատվավոր անդամ Աբելյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.05.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    37
    Գրառումներ
    5,055
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Վազգեն Մանուկյան

    Մեջբերում keyboard-ի խոսքերից Նայել գրառումը
    Հ.Գ. 2 Բոլոր նրանց ովքեր մտածում էին/են, որ ՍՍ-ն մեկ ամիս էլ չ ձգի, ՍՍ-ն դեռ 10 տարի ունի ձգելու եվ համոզված եմ, որ կձգի, թեեվ ափսոսում եմ, որ էլի մեր ժողովուրդը հուսախաբ եղավ ու տուժեց
    որ տենց եք ասում, 100 տարի էլ կձգի
    Все люди - евреи, просто не все нашли смелость признаться.

  5. #275
    + Alizée + Ծով-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.10.2006
    Հասցե
    Montpellier, France
    Տարիք
    37
    Գրառումներ
    2,093
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Վազգեն Մանուկյան

    Դե ես չխոսեմ, որ չվիրավորեմ, հա?..Միայն ասեմ, որ Վազգեն Մանուկյանին անդրադառնալն անգամ ինձ խիստ զվարճալի ա թվում...
    Իսկ բանակցությունները լրիվ բնական կարող են լինել, եթե դիվանագիտական նորմերի սահմաններում են...
    Վերջին խմբագրող՝ Ծով: 10.04.2008, 15:46: Պատճառ: Գրառման ավելացում

  6. #276
    . keyboard-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.12.2007
    Գրառումներ
    4,771
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Վազգեն Մանուկյան

    Մեջբերում H.a.y.k.o.-ի խոսքերից Նայել գրառումը
    որ տենց եք ասում, 100 տարի էլ կձգի
    Է՜ Հայկ ջան, մեռնոմ ջանիդ, չենք ասում է, իրականությունն է դա, ցավում եմ, բայց դա տենցա, ոչ ես կարամ դրանից փախնեմ, ոչ էլ՝ դու

  7. #277
    Պատվավոր անդամ Երվանդ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.12.2006
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    3,339
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Վազգեն Մանուկյան

    Այնուհետև անդրադառնալով Հայաստանում քաղբանտարկյանլների առկայությանը, ԱԺՄ նախագահն ասաց, թեև նախորդ ժամանակներում, երբ երկրում բանտարկված մարդիկ են եղել, ԱԺՄ-ն և ինքն անձամբ, միշտ հայտարարություն են արել, պահանջելով ազատ արձակել բոլոր քաղբանտարկյալներին, սակայն այս անգամ որոշել են լռել:

    Իսկ պատճառն, ըստ նրա, այն, է որ այժմ ձերբակալվածների մեջ քաղբանտարկյալների հետ միասին կան նաև իսկապես հանցագործություն կատարած մարդիկ, ու քանի որ ԱԺՄ նախագահը չի կարող տարանջատել նրանց, նպատակահարմար է համարել ընդհանրապես լռել և չպահանջել քաղաքական հայացքների համար ձերբակալված անձանց ազատությունը:
    Panorama.am

    Այսինքն թացն ու չորը իրար հետ վառեն, էտա դուրս գալիս եթե նույնիսկ համարենք որ պարոն Մանուկյանը իրոք հավատում է որ հանցագործներ նույնպես կան ձերբակալվածների շարքում

  8. #278
    Զամունցի դեմք voter-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.05.2007
    Գրառումներ
    1,512
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Վազգեն Մանուկյան

    Ինչ ցանես այն էլ կհնձես։
    Մանուկյանը համաձայնեմ հիշաչարություն է անում, լավ չի բայց դե արդեն ասել եմ, մեկ մեկ միքիչ էլ թող 96ին լռողները սեփական կաշվի վրա զգան ինչ ինչոց է։

    Եվրոպան, ԵԱՀԿն էլ է որոշել երեք ամիս լռել ու սպասել երբ դատավճիռներ կլինեն, կասեն ում են քաղբանտարկյալ համարում ում ոչ...

  9. #279
    Ադմինիստրատոր Artgeo-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Թբիլիսի, Վրաստան
    Տարիք
    41
    Գրառումներ
    8,377
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Re. Վազգեն Մանուկյան

    Անձնական պատճառներով

    Ինչո՞ւ է Վազգեն Մանուկյանն այսօր բացահայտորեն ձայնակցում իշխանությանը, ողջունում հանրահավաքների արգելումը, «չի հասկանում» ընդդիմության հետընտրական պահանջները, դժգոհում «Ազատություն» ռադիոկայանից: (Ի դեպ, վերջինիս նկատմամբ վերաբերմունքը ընդդիմություն կամ իշխանություն լինելու ամենապարզ «թեստն» է. անկախության 17 տարում այդ ռադիոկայանը զայրացնում էր Հայաստանի բոլոր իշխանավորներին): Ոմանք պարոն Մանուկյանի կեցվածքը հակված են բացատրել ինչ-որ պարզունակ կաշառքներով՝ պաշտոնների կամ նույնիսկ փողի տեսքով: Ես դրա հետ կտրականապես համաձայն չեմ՝ նման մեղադրանքը վիրավորանք համարելով ոչ այնքան պարոն Մանուկյանի, որքան իմ հասցեին, որովհետեւ, անկախ ամեն ինչից, այս գործիչը ընկալվում ու ընկալվելու է որպես Երրորդ Հանրապետության հիմնադիրներից մեկը, եւ ներկայացնել նրան որպես պարզ կաշառակեր՝ կնշանակի նսեմացնել մեր բոլորիս անցած ուղին:

    ԱԺՄ նախագահի այսօրվա «իշխանական խաղերն» ունեն զուտ հոգեբանական արմատներ: Այստեղ, կարծում եմ, վերջին խոսքը պետք է հոգեվերլուծաբաններինը լինի, բայց զուտ լրագրողական «աչքաչափով» խնդիրը, կարծում եմ, հետեւյալն է. իր քաղաքական բոլոր քայլերը, դիրքորոշումները, մտադրությունները Վազգեն Մանուկյանը պայմանավորում է մի անձով՝ Լեւոն Տեր-Պետրոսյանով: Ընդ որում, տրամաբանությունն այստեղ միանշանակ է. այն, ինչ վատ է Տեր-Պետրոսյանի համար, նպաստում է երկրի զարգացմանն ու բարօրությանը: Եվ՝ հակառակը:

    Պարոն Մանուկյանը հիմնավոր պատճառներ ունի ՀՀ առաջին նախագահից «նեղված» լինելու: «Ղարաբաղ» կոմիտեի գաղափարները եւ մարտավարությունը սկզբնական շրջանում մշակվել են Վազգեն Մանուկյանի եւ նրան հարող փոքր խմբի կողմից: Տեր-Պետրոսյանը նրանց միացավ ավելի ուշ, եւ երբ վերջինս, ավելի վառ եւ խարիզմատիկ անձնավորություն լինելով, դարձավ Շարժման լիդերը, իսկ այնուհետեւ՝ նախագահ, դա, անշուշտ, ցավալի էր: 1996 թվականին պարոն Մանուկյանն իսկապես ավելի շատ ձայներ էր հավաքել նախագահական ընտրություններին (չեմ կարծում, թե հաղթել է առաջին փուլում), բայց «հաղթանակը» ուժային մեթոդներով տրվեց գործող նախագահին: Ճիշտ նույն ձեւով իշխանությունը վարվեց 1998, 2003 եւ 2008 թվականներին: Երբ քո դեմ են կեղծում՝ բողոքել, երբ Լեւոնի դեմ են կեղծում՝ ընդունել, դա, մեղմ ասած, անձնավորված մոտեցում է: Այո, 96-ին ընդդիմության կողմնակիցները տարվել են «կա-գե-բե», ծեծվել են եւ այլն: Ինչո՞վ է դա արդարացնում այսօրվա իշխանության նույնատիպ գործողությունները: Գուցե Տեր-Պետրոսյանի կողմնակիցներին կարելի՞ է խոշտանգել:

    Անձնական «նեղվածությունը» քաղաքականության հիմքում դնելը կարճատեսություն է: Որովհետեւ խնդիրն այսօր Լեւոնը չէ, խնդիրը հարյուր հազարավոր մարդիկ են, որոնք դժգոհ են իրենց կյանքից, եւ առաջին նախագահի մեջ տեսնում են այն «գործիքը», որի միջոցով հնարավոր է իրենց կյանքը փոխել: Ցավոք, Վազգեն Մանուկյանը դա չի տեսնում: Զուտ անձնական պատճառներով:

    ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

    http://new.aravot.am/


    Անձամբ ինձ համար Վազգեն Մանուկյանի թեման փակված է:
    Չնայած չէ, գինը դեռ չգիտենք...

  10. #280
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    25.04.2006
    Գրառումներ
    5,527
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Վազգեն Մանուկյան

    ներկայացնել նրան որպես պարզ կաշառակեր՝ կնշանակի նսեմացնել մեր բոլորիս անցած ուղին:
    Չեմ կարծում, որ անցած ուղին պետք է արհեստականորեն պաշտպանել նսեմացումներից: Եթե անցած ուղին նսեմ տեղեր չունենար, ապա մենք էլ ես փոսի մեջ չէինք լինի:
    .......
    մյուս կողմից, կաշառք ասածը մենակ էն չի, որ Վազգենը ասում է փող տուր գնամ էս կամ են ասեմ: ինչպես անվանենք են փաստին, որ կարող է Վազգենը գնա Կլեոպատրո, ու կրի մի կլորիկ գումար՝ կաշա՞ռք, թե՞ բախտը բերեց

  11. #281
    Պատվավոր անդամ Մտահոգ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.03.2008
    Գրառումներ
    681
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Վազգեն Մանուկյան

    Մեջբերում StrangeLittleGirl-ի խոսքերից Նայել գրառումը
    Սկզբի համար փոքրիկ հայտարարություն. երկուշաբթի օրը՝ հունվարի 21-ին, ժամը 18-ին, Կոնգրես հյուրանոցի Պիկասո դահլիճում Վազգեն Մանուկյանը հանդիպելու է երիտասարդների հետ և պատասխանելու է նրանց հարցերին:

    Իսկ ընդհանրապես, առաջարկում եմ այս թեմայում քննարկել Վազգեն Մանուկյանի գործունեությունը:

    Վազգեն Մանուկյանը եղել է ՀՀ 3-րդ հանրապետության հիմնադիրներից մեկը, այս փաստը անժխտելի է, նրա վաստակը այդ գործում անուրանալի: Սակայն իմ կարծիքով նա որպես քաղաքական գործիչ իրեն սպառել է, իսկ վերջին դեպքերի հետ կապված՝ հստակ չդատապարտելով ԻՐ ժողովրդի վրա կրակող ԻՐ ստեղծած պետության ապօրինի իշխանությունների հանցագործ վարքագիծը, ինձ համար ժամանակին շատ հարգելի այս գործիչը ուղղակի գերեզմանաքար դրեց ինքն իր վրա որպես քաղաքական գործիչ: Նա հաճախ է վերհիշում անցյալը, Տեր-Պետրոսյանի սխալ կադրային քաղաքականությունը, ոչ ոք սուրբ չէ, հետեվապես մի քանի փոքրիկ փաստեր Մանուկյանի կադրերի անցյալից ու ներկայից:
    Նրա ընկեր ու իր ժամանակ տնտեսական կապերի նախարար Եսայի Ստեփանյանը առ այսօր հետախուզման մեջ է հափշտակումների ու դիրքի չարաշահման համար
    Առողջապահության նախարար Միհրան Նազարեթյանը նույնպես առ այսօր հետախուզման մեջ է առ այսօր
    Քննության մեջ են եղել Գեվորգ Վարդանյանը - Վ. Մանուկյանի ժամանակ փոխնախարար

  12. #282
    Պատվավոր անդամ Աբելյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.05.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    37
    Գրառումներ
    5,055
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Վազգեն Մանուկյան

    Լևոնին չէր միանում, գոնե ժողովրդին միանար...

    Անբացահայտ կերպով ինքը սատարեց իշխանություններին (ով գիտի, ուզում էր բարձրանար աչքներին, որ պաշտոն տային), բացահայտ երես թեքելով ժողովրդից (իրանից հետո թեկուզ ջրհեղեղ):
    Все люди - евреи, просто не все нашли смелость признаться.

  13. #283
    Պատվավոր անդամ Աբելյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.05.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    37
    Գրառումներ
    5,055
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Վազգեն Մանուկյան

    ՎԱԶԳԵՆ ՄԱՆՈՒԿՅԱՆԻ "ՄՏՔԵՐԸ"

    Ապրիլի 17-ի մամլո ասուլիսում Վազգեն Մանուկյանը մի քանի հանճարեղ "միտք" է արտահայտել, որոնք արժանի են տեղ զբաղեցնելու արդի քաղաքագիտության անգերազանցելի նվաճումների շարքում: Մանուկյանը, մասնավորապես, հայտարարել է.

    ա) "2008-ի ընտրություններն ավելի քիչ են կեղծված եղել, քան 2003 թվականին": Վ. Մանուկյանը, լինելով մաթեմատիկոս, ըստ երեւույթին, լուրջ հիմք ունի` նման պնդում անելու համար: 2003 թվականի ընտրություններում նա ստացել է 0,6% ձայն, իսկ 2008-ին՝ 1,1%, այսինքն՝ 0,5%-ով ավելի, ինչը նշանակում է, որ վերջին ընտրություններն իր համար ավելի լավ են եղել, քան նախորդը: Այս պարզ թվաբանությունը Մանուկյանին նաեւ լավատեսություն է ներշնչել այն առումով, որ յուրաքանչյուր հաջորդ ընտրության ժամանակ կես տոկոս ավել ձայն հավաքելով` ինքը 100 ընտրությունից հետո վերջապես կհասնի իր բաղձալի նպատակին, այն է՝ կբազմի Հայաստանի Նախագահի գահին: Թեեւ դրա համար կպահանջվի 500 տարի, բայց դա Մանուկյանի համար մանրուք է, քանի որ նա անմահ է:

    բ) "Ես պայքարել եմ, որ ընտրություններին ժողովուրդն ինձ ընտրի. ես պարտվել եմ, իրան են ընտրել": Վազգեն Մանուկյանը փորձում է տպավորություն ստեղծել, թե իբր պարտվել է Սերժ Սարգսյանին: Իրականում իր կողմից լավ համարված ընտրություններում նա պարտվել է թե՛ Սերժ Սարգսյանին, թե՛ Լեւոն Տեր-Պետրոսյանին, թե՛ Արթուր Բաղդասարյանին եւ թե՛ Վահան Հովհաննիսյանին՝ գրավելով 5-րդ պատվավոր տեղը: Վազգենի իրական փորացավը, սակայն, մյուսները չեն, այլ բացառապես Լեւոն Տեր-Պետրոսյանը, որին նա իբր հաղթել է 1996-ին, բայց 2008-ին, չգիտես ինչու, նրանից 20 անգամ պակաս ձայն է ստացել: Ինչ-ինչ, սակայն այս անարգանքը Վազգեն Մանուկյանը չի կարող մարսել:

    գ) "Սերժ Սարգսյանը կարող է լավ նախագահ լինել": Հիշեցնենք. շուրջ մեկ տարի առաջ Վազգեն Մանուկյանը Սերժ Սարգսյանի մասին ասել էր, որ նա "կա՛մ իդիոտ է, կա՛մ տականք": Սերժ Սարգսյանը սրան հակադարձել էր` ասելով. "Իդիոտն ինքն է": Սա այն հազվագյուտ դեպքերից է, երբ, ի հարգանս ընդդիմախոսների, երկուսին էլ կարելի է իրավացի համարել: Սակայն կարեւորը տվյալ պարագայում Վազգեն Մանուկյանի տրամաբանության հետ կապված այն առեղծվածն է, թե ինչպես իդիոտը կամ տականքը կարող լավ նախագահ լինել:

    Ինչպես տեսնում ենք, Վազգեն Մանուկյանի մտքերը քանի գնում, այնքան հանճարեղ են դառնում: Համենայնդեպս, չի կարելի արժանին չմատուցել նրան եւ չխոստովանել, որ վերջին քսան տարիների ընթացքում Հայաստանի քաղաքական դաշտում ոչ մի այլ գործիչ այնպիսի դեգրադացիա չի ապրել, ինչպիսին արձանագրել է Վազգեն Մանուկյանը:

    ԳԱԳԻԿ ԽԱՉԱՏՐՅԱՆ
    www.hzh.am
    Все люди - евреи, просто не все нашли смелость признаться.

  14. #284
    Լիարժեք անդամ
    Գրանցման ամսաթիվ
    30.10.2007
    Գրառումներ
    115
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Վազգեն Մանուկյան

    Տարօրինակ աշխարհ, փնովում, ստեր եք գրում մի մարդու մասին, որ երևի թե ամենազնիվ, խելացի ու էս երիրը սիրող մարդն է հիմիկվա քաղաքական գործիչների մեջ, որը ռեալ գործեր է արել այս երկրի համար և գովերգում մի մարդու, որը կործանարար ազդեցություն է ունեցել և շարունակում է ունենալ … Փնովում եք Վազգեն Մանուկյանին միայն նրա համար, որ նա չի միացել Հայաստանի նորագույն պատմության ամենամեծ հանցագործ ԼՏՊ-ին, և այսդպիսով ձեզ չի խաբել, չի փորձել ամեն գնով ձեր դուրը գալ … Մնացեք խաբված, եթե դա ձեզ այդքան դուր է գալիս, ընտրել եք ամենասարսափելի ճանապարհը չարը չարով հաղթելու, դա իհարկե չի հաջողվի, բայց ճանապարհին շատ բաներ կկորցնենք մենք բոլորս, ինչպես հերթական անգամ կորցրեցինք այս ընտրություններում:
    Ես հիմա չեմ գրում բանավիճելու համար, գիտեմ, որ անիմաստ է և ինչ զրպարտիչ ու թույնով լի բաներ էլ որ գրեք կաշխատեմ չպատասխանել, քանի որ տրամաբանությունը անջատված է այստեղ և կա միայն ատելություն (միգուցե նաև կջնջվի գրառումս, քանի որ ես այլ կերպ եմ մտածում քան դուք):

  15. #285
    Պատվավոր անդամ Երվանդ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.12.2006
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    3,339
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Վազգեն Մանուկյան

    Մեջբերում Ancord-ի խոսքերից Նայել գրառումը
    Տարօրինակ աշխարհ, փնովում, ստեր եք գրում մի մարդու մասին, որ երևի թե ամենազնիվ, խելացի ու էս երիրը սիրող մարդն է հիմիկվա քաղաքական գործիչների մեջ, որը ռեալ գործեր է արել այս երկրի համար և գովերգում մի մարդու, որը կործանարար ազդեցություն է ունեցել և շարունակում է ունենալ … Փնովում եք Վազգեն Մանուկյանին միայն նրա համար, որ նա չի միացել Հայաստանի նորագույն պատմության ամենամեծ հանցագործ ԼՏՊ-ին, և այսդպիսով ձեզ չի խաբել, չի փորձել ամեն գնով ձեր դուրը գալ … Մնացեք խաբված, եթե դա ձեզ այդքան դուր է գալիս, ընտրել եք ամենասարսափելի ճանապարհը չարը չարով հաղթելու, դա իհարկե չի հաջողվի, բայց ճանապարհին շատ բաներ կկորցնենք մենք բոլորս, ինչպես հերթական անգամ կորցրեցինք այս ընտրություններում:
    Ես հիմա չեմ գրում բանավիճելու համար, գիտեմ, որ անիմաստ է և ինչ զրպարտիչ ու թույնով լի բաներ էլ որ գրեք կաշխատեմ չպատասխանել, քանի որ տրամաբանությունը անջատված է այստեղ և կա միայն ատելություն (միգուցե նաև կջնջվի գրառումս, քանի որ ես այլ կերպ եմ մտածում քան դուք):
    Անձնական «նեղվածությունը» քաղաքականության հիմքում դնելը կարճատեսություն է: Որովհետեւ խնդիրն այսօր Լեւոնը չէ, խնդիրը հարյուր հազարավոր մարդիկ են, որոնք դժգոհ են իրենց կյանքից, եւ առաջին նախագահի մեջ տեսնում են այն «գործիքը», որի միջոցով հնարավոր է իրենց կյանքը փոխել: Ցավոք, Վազգեն Մանուկյանը դա չի տեսնում: Զուտ անձնական պատճառներով:

Էջ 19 42-ից ԱռաջինԱռաջին ... 915161718192021222329 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Վազգեն ջան, շնորհավոր :)
    Հեղինակ՝ Բարեկամ, բաժին` Շնորհավորանքներ
    Գրառումներ: 43
    Վերջինը: 14.06.2010, 15:39
  2. Վազգեն, ծնունդդ շնորհավո՜ր
    Հեղինակ՝ Արշակ, բաժին` Շնորհավորանքներ
    Գրառումներ: 38
    Վերջինը: 08.06.2009, 03:25
  3. Վազգեն ջան, շնորհավոր :)
    Հեղինակ՝ Selene, բաժին` Շնորհավորանքներ
    Գրառումներ: 33
    Վերջինը: 10.06.2008, 01:49
  4. Երկրորդ Փուլ Լևոն Տեր-Պետրոսյան – Վազգեն Մանուկյան ՞
    Հեղինակ՝ voter, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 2
    Վերջինը: 24.01.2008, 18:30

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •