Ancord-ի խոսքերից
Իսկ ինչ շարժում ա սկսել ԼՏՊ-ն, էն որ պառակտում են բոլորին, էն, որ Վազգեն Մանուկյանի գրասենյակի մոտով անցնելիս նրան դավաճան են վանկարկում? Վազգեն Մանուկյանի հայտարարությունը կարդա նրա կայքում կամ Ա1պլուսի:
ԼՏՊ-ն միայն անձնական հարցեր ա լուծում, ուրիշ ոչինչ:
Այո երեկ շատ ճիշտ միտք ասեց Շավարշ Քոչարյանը, էն ժամանակ ԼՏՊ-ենք ասում էին 100 տոկոս էլ հավաքեք մեկա իշխանություն չենք տա, հիմա էլ բղավում են 50 տոկոս էլ չհավաքենք իշխանությունը պիտի տաք: Այո 1996թ.-ից հետո ընտրությունների պլանկան այնքան է իջել, որ ամեն տարի մի պստիկ սենց թե նեց առաջ խաղացում կա, ու եվրոպացիները այդ են գնահատում, մեզ համեմատում են ոչ թե քաղաքակիրթ երկրների հետ այլ պապուասների հետ ու իրենց եզրակացությունը անում են: Բա չեն կուրացել ձեր աչքերը, որ կանգնած գոռում եք Մանվել, Մանվել, Ժհանգիրյանը կեղծիքների մասին է բղավում, իսկ միևնույն ժամանակ գոռում եք Վազգեն դավաճան: Ամոթ ձեզ, որ այնքան են կուրացել ձեր աչքերը, որ գնում եք հանցագործների հետևից, դառնալով ուղղակի զենք նրանց ձեռքին և ուրանում եք այն մարդկաց, որոնք իրենց արյան ամենավերջին կաթիլը նվիրված են այս ժողովրդին, պայքարել ու պայքարելու են ազատ ու ժողովրդավարական Հայաստանի համար:
Ես սկսել եմ ամաչել, որ ես հայ եմ…
Հ.գ. 1996թ.-ին երբ ժողովրդին առաջնորդում էր Վազգեն Մանուկյանը, միասնություն կար, իսկական միասնություն: Դու այն ժամանակ միտինգներին պիտի լինէր և հիմա, որ համեմատություն անեիր:
Էջանիշներ