Եթե այս հասարակության համար Վազգեն Մանուկյանի նման քաղաքական գործիչը և նրա գաղափարները սպառված են, ուրեմն մեր հասարակություհը լուրջ պրոբլեմ ունի (բայց ես ձեր կարծիքին համամիտ չեմ):
Ինչ վերբերում է նրա վերաբերմունքին այս ամենի վերաբերյալ, կարծում եմ ինքը հայտարարություն կտա: Ես իմ կողմից ավելացնեմ, եթե նրա տեղը լինեի ԵՐԲԵՔ չէի կանգնի ԼՏՊ-ի կողմը: Մանավանդ ՎՄ-ն շատ քիչ տոկոս է հավաքել, իրա ասածը ձեր համար նշանակություն ունի ?

Ես կարծում եմ, որ այս ամենը խաղ էր, ու ԼՏՊ-ի հիվանդագին ինքնասիրությունը օգտագործեցին, որ էլի գործի մեջ էն բանից անի:
Ինչ վերբերում է 96թ.-ին ամբողջ կռիվը նրանում էր, որ բացի սարսափելի խախտումներից, վերջնական արդյունքներն էին նկարվել, և ժողովուրդը ուզում էր պատահական արկղներից հանվեին պատահական քվեաթերթիկներ ու իրենց պահանջը երբ չբավարարվեց կատաղած ժողովուրդը հարձակվեց ԱԺ-ի շենքի վրա: Հետո եղան ծեծեր, բռնություններ ու բանտեր:
Ըստ պաշտոնական տվյալների ՎՄ-ն 41-42տոկոս էր, ԼՏՊ-50 քանի տոկոս էր, իսկ ըստ արձանագրությունների ՎՄ-ն մոտ 70-75 տոկոս էր:
Ամեն տարի կեղծիքներ են եղել, ուր էր ԼՏՊ-ն? Ի տարբերություն ԼՏՊ-ի ՎՄ-ն միշտ խոսացել է այդ ամենի դեմ: Իսկ ամենամեծ կեղծիքը արել է հենց ինքը ԼՏՊ-ն: Այս տարի ես ՎՄ-ի վստահված անձն էի, ու լսեցի, թե ինչպես ՍՍ-ի վստահված անձը ասեց ԼՏՊ-ի վստահված անձին <բոլոր կեղծիքները մենք ձեզանից ենք սովորել անել, դուք երկու սև պոյես ունեք մենք մեկ>:
Ավելացնեմ նաև, որ եթե ԼՏՊ- թիմը սովոր է խախտումներ անել, ես ինչու հիմա պիտի հավատմ, որ իրենք մաքուր են աշխատել, ես շատ ու շատ կասկածում եմ դրա վրա: Դրան գումարած, եթե ԼՏՊ-ն ամբողջ քարոզչության ընթացքում անընդմեջ ստում է, իրա թիմը անընդհատ ստեր է գրում թերթերում, բոլրը մեղադրվում են դավաճանության մեջ, արի ու էսքանից հետո իա որևէ ասածին հավատա:
Էջանիշներ