ժողովուրդ, վաղը քաղաքում նորմալ երթևեկություն կլնի՞
Все люди - евреи, просто не все нашли смелость признаться.
Վերջին խմբագրող՝ Egern.net: 20.02.2008, 18:50: Պատճառ: Գրառման ավելացում
Բրիտանական Populus հարցախուզական կազմակերպությունը ելքային հարցում` exit poll է անցկացրել 126 ընտրատեղամասերում եւ ստացել հետեւյալ արդյունքները:
Հայաստանի վարչապետ Սերժ Սարգսյանը նախագահական ընտրություններում հավաքել է ընտրողների ձայների 57.1%-ը: Populus-ի տվյալներով, երկրորդ տեղում է Հայաստանի նախկին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը ձայների 17.4%-ով, երրորդ տեղում` «Օրինաց երկիր» կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանը` 14.6%: Չորրորդ տեղում է Դաշնակցության բյուրոյի անդամ Վահան Հովհաննիսյանը` 5.98%:
Populus-ի տվյալներով, մնացած 5 թեկնածուները հավաքել են 1.6%-ից քիչ ձայն: Հաղորդվում է, որ հարցվել է մոտ 12 հազար ընտրող: Հարցախույզն անցկացրել են 250 աշխատակիցներ Հայաստանի ողջ տարածքում, շուրջ 12 ժամվա ընթացքում: Populus-ի տվյալներին առաջին արձագանքողներից էր Ռոյթեր գործակալությունը:
Ճիշտն ասած՝ ես մի բան լավ չեմ հասկանում..
եթե Բրիտանացիների հարցումն ընդունենք ելակետ ու պատկերացնենք, թե ընտրությունների վերջնական արդյունքը հենց սա է..
սա նշանակում է, որ ՍՍ-ն հավաքել է 40% ավել ձայն, քան ԼՏՊ-ն..
երեկվա ընտրություններին մասնակցածների ընդհանուր թիվը, եթե չեմ սխալվում, 1մլն 600հազար-ից քիչ ավել էր, այնպես չէ՞..
այս թվի 40%-ը կազմում է 640.000 մարդ..
այսինքն՝ նրանք, ովքեր պնդում են, թե ԼՏՊ-ն է եղել երեկվա հաղթողը, ուզում են ասել, որ ՍՍ-ի կողմանկիցները ընտրատեղամասերում լցոնումեր են կատարել ԱՌՆՎԱԶՆ 640.000 ընտրաթերթի՞կ..
ես, իհարկե, հավատում եմ, որ երեկ բազում խախտումներ տեղի ունեցած կլինեն.. բայց ամենաքիչը 640.000 ՞՞՞![]()
Տիեզերքում բանականության առկայության ամենավառ ապացույցն այն է, որ ոչ-ոք չի ցանկանում մեզ հետ կապի մեջ մտնել..
ախր ինչու՞ եք բրիտանական թվերը ելակետ ընդունում: Հայաստանում ակնհայտ է, որ exit-poll-ները այնպես չեն անցկացվում, ինչպես պետք է: Միգուցե չեն կարողանում, միգուցե կարողանում են` չեն ուզում: Չգիտեմ:
Ինչ վերաբերվում է լցոնումներին, ԼՏՊն հանրահավաքին հայտարարել է, որ գրեթե կես միլիոն քվեաթերթիկ է լցվել (քանի որ այդքան ընտրող չի եղել):
«Ազատություն» լսեք
Ես մտածում եմ իմ երկրի ապագայի մասին ու դրա համար ծեծ էլ կուտեմ: Բայց եթե ոչմեկ իմ կողքին չի ուզում կանգնի, ապա հաստատ Բյուրակնից առաջ ես կհեռանայի երկրից: Բայց տեսնում եմ, որ շատ մարդիկ կան ովքեր դուրս են եկել փողոց ու պահանջում են իշխանությունների հրաժարականը: Ուստի ես դեռ հույսերս չեմ կորցրել ու դեռ կմնամ հայրենիքումս: Դավաճանությունից վատ բան չկա աշխարհում:
այժմ, երբ հարցը վերաբերվում է Հայաստանի ներսի անաչառությանը, ես շատ ավելի վստահում եմ Բրիտանական աղբյուրներին՝ քան Հայկականներին
դե ինքը ուրիշ բան չէր էլ ասի..
եթե այդ պարզ հաշվարկը ես արեցի, ուրեմն նրա շտաբում էլ, հավանաբար, կգտնվեյին մարդիկ, ովքեր կկարենային դա անել..
բայց հարցը դեռ բաց է մնում..
նախ՝ նույնիսկ եթե կես միլիոն ընտրաթերոիկ լցնեին, ինքը առաջին փուլում չէր հախթի..
երկրորդ՝ մի՞թե որևէ մեկը իրոք հավատում է, թե լցոնված ընտրաթերթիկների թիվը հասնում է ԱՌՆՎԱԶՆ 640.000-ի..
և երրորդ՝ եթե, ԼՏՊ-ի խոսքերով, կես միլիոն ընտրաթերթիկ կեղխվել է.. հապա ի՞նչ է դուրս գալիս, որ երեկ Հայաստանում ընտրություններին մասնակցել են 1մլն 100հազար մա՞րդ.. բա ո՞ւր էին մնացած 1,5 միլիոն ընտրողները..
հասկացանք Հայաստանից ահագին մարդ է դուրս եկել.. բայց ոչ 2մլն, որ իրենց երեխեքին չհաշված՝ 1,5մլն-ի պակասորդ տա Հայաստանի ընտրողների քանակը..
Տիեզերքում բանականության առկայության ամենավառ ապացույցն այն է, որ ոչ-ոք չի ցանկանում մեզ հետ կապի մեջ մտնել..
"Азербайджана может достичь такой силы, что Армения в один момент станет маргинальной страной и этот карабахский вопрос решится сам собой". Вазген Манукян
Հմ...ոչ ոք կարծում եմ դեմ չի լինի չէ, եթե ես էլ Սերժի հետեւից գնացողներին համարեմ ծախված? Համարել` համարելա հիմա: Եկեք համարենք միասին![]()
եթե Սերժին չեն ընդունում, չի նշանակում, որ էն մի արնախումին պետք է երկրի գլխին կանգնեցնել: Տպավորություն է, որ մեր ազգի 40%-ը 10 տարեկան երեխեք լինեն, էն որ անկապ պրինցիպի են ընկնում ու անմտածել քայլեր անում:
դա էլ կանցնի.......(վերջին գրառում 2009թ)
դա էլ անցավ 2018թ
Բայց արդեն համը հելնում ա, ասում են 7 հոգի զոհ կա : լսել եք ?
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ